Օրվա լրահոսը
«ԱՄՆ դեսպանի ասածը չէի ասի, որ հակասում է մեր պետական շահերին». Շավարշ Քոչարյանը՝ մեր ինքնիշխանության մասին (Տեսանյութ)
Մեր դիտարկմանը, որ շատերը դա ԵՏՄ մտնելու համատեքստում են տեսնում՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Թե ինչ կոնտեքստում է՝ դա արդեն տարբեր ենթադրություններ են: Դեսպանի ասածը համենայնդեպս չէի ասի, որ հակասում է մեր պետական շահերին, որ նա ասել է մի բան, որին պետք է հակադարձել, էդ տեսակետից ես մեկնաբանության խնդիր չեմ տեսնում»:
Սոֆի Լորենը, Մոնիկա Բելուչին, Կարմեն Դել Օրեֆայսին, Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանը՝ մեկ ֆիլմում
Արթուր Մկրտչյանը ձեռնարկել է ֆիլմ՝ «դեպի Օսկար» նշանաբանով Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը, որն անցկացվում է 1929թ.-ից, եղել եւ մնում է ցանկացած ռեժիսորի, օպերատորի, կինոդերասանի, կոմպոզիտորի, նկարչի, մի խոսքով՝ ֆիլմարտադրողի երազանքը: Կան կինոռեժիսորներ, որոնք ստեղծում են ֆիլմ հենց այս մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով: Ասում են, որ ռուս կինոռեժիսորներից ոմանք էլ են վերջին շրջանում նման աշխատաոճ որդեգրել: Մինչ
Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք. Վարչապետը՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում
«Մի անգամ եւս նշել մեր ռուսական պատկանելությունը՝ անհրաժեշտություն չի». Արարատ Զուրաբյանը բողոքեց ռուսերեն բառի դեմ (Տեսանյութ)
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ այդտեղ ռուսական պատկանելություն չի երեւում. «Մենք որեւէ պատկանելություն, բացի ՀՀ-ից, չունենք, իսկ մնացածը եկեք Լեզվի պետական տեսչության հետ քննարկենք: Չեմ կարծում, որ revolution բառն ավելի հայկական ձեւակերպում է, քան ռեւոլյուցիան, չնայած այդ դեպքում հեղափոխություն բառն ունենք»:
Արցախյան ազատագրական շարժումը նաև սկսվել է այստեղից. Աշոտ Ղուլյան
Աշոտ Ղուլյանը այցելել է Արցախի մայր բուհ
Տափերականում եւ Վեդիում բեմադրվում են մանկական օպերաներ
Ազգային օպերային թատրոնի երգչախմբի արտիստի ղեկավարությամբ Արարատի մարզի Տափերական համայնքի մշակույթի տանը կիթառի եւ վոկալի ուսուցիչ Սեդրակ Գրիգորյանի նախաձեռնությամբ ու բեմադրությամբ վերջերս ներկայացվել է Մարտին Մազմանյանի «Ճուտիկը» օպերան: «Առավոտի» հետ զրույցում Սեդրակ Գրիգորյանն ասաց, որ 1961թ. կառուցված մշակույթի տանն ինքը սկսել է մանկավարժական գործունեություն ծավալել 2017թ. հունվարից: «Ճուտիկի» բեմադրությանը մասնակցեցին նաեւ Վեդիի երաժշտական դպրոցի սաները
Հետ ուղարկված միգրանտների թիվը մեծանում է. այս տարի ԵՄ-ն Հայաստան է ուղարկել 544 անկանոն միգրանտ
Ուշագրավ էր հետընդունման հայցերի այն թվերը, որ հրապարակեց պարոն Եգանյանը: Ըստ նրա, «եթե 2014-ին երկու հայց ենք ստացել անկանոն միգրանտի կարգավիճակում գտնվող անձանց վերադարձի վերաբերյալ, ապա 2017-ին այս պահի դրությամբ ստացվել է 57 անձի վերաբերյալ հայց: ԵՄ բոլոր երկրներից հայցեր կան, ու մեծանում է այս թիվը: Եթե անցյալ տարի 255 հայց ենք ստացել ԵՄ բոլոր երկրներից, այս տարվա դրությամբ 544 հայց կա»:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և
Խաչարձանցի երեխաները գրենական պիտույքներ ստացան արգենտինահայերից
Տավուշի մարզի Խաչարձան գյուղը բնակեցվել է 1990-ականների սկզբին Ադրբեջանից գաղթած հայերով։ Գյուղում բարերարների աջակցությամբ տարբեր տարիներին կառուցվել է ոռոգման համակարգ, խաչքար, դպրոց, մարզահամալիր, խաղահրապարակ, ջերմոցներ։ Այս անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները՝ Կալչիյան և Ավագյան ընտանիքները, գյուղի դպրոցի բոլոր 56 աշակերտներին նվիրաբերեցին ուսապարկեր, որոնց ներսում կային ուստարվա համար անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները։ 5-րդ դասարանում սովորող
Գնացեք արթնացրեք Քրիստոսին, որ ձեր փոթորիկը խաղաղվի
Ինչպես որ կան ֆիզիկական օրենքներ, այնպես էլ կան հոգեւոր օրենքներ: Աստուծո պատվիրանները մեզ ցույց են տալիս, թե ինչպես են աշխատում հոգեւոր օրենքները: Այ օրինակ, Տեր Հիսուսը մեզ պատվիրում է հոգ չտանել վաղվա օրվա մասին, թե ինչ պիտի հագնենք կամ ինչ պիտի ուտենք, այլ նախ փնտրել Աստուծո արքայություն ու նրա արդարությունը, եւ մնացած բաները մեզ կտրվեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Նա 70 տարեկան է եւ առողջական խնդիրներ ունի». Վահան Շիրխանյանին կայանքից ազատելու միջնորդություն արվեց
Փաստաբանը հիմնավորեց, որ Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքերը ներկայումս նույնը չեն
Մեծ հաշվով «Ելք»-ը խաղում է հանրության հայրենասիրական զգացմունքների հետ՝ քաղաքական նեղ խնդիրներ լուծելու նպատակով. «Չորրորդ իշխանություն»
«Ելք» դաշինքը նույնպես ընթանում է ամբոխահաճության եւ ազգայնական դեմագոգիայի ճանապարհով։ Սա դաշնակցական մոտեցում է։ Տասնամյակներ շարունակ ավանդական կուսակցություններն այդ զորեղ զենքի կիրառմամբ գերի են պահել ինչպես հայաստանցիներին, այնպես էլ արտերկրի հայերին։ Ավանդույթն այդ շարունակել է ՀՀԿ-ն՝ էլ ավելի հեռուն գնալով՝ ընդհուպ նացիստական տարրերի ներմուծմամբ։ Ցավոք, հանրության հետ շփվելու այդպիսի գործիքակազմ է ընտրել նաեւ ընդդիմության դիրքերից
«Ամեն ինչ մեր հսկողության տակ է». պաշտպանության փոխնախարարը՝ Նախիջեւանում զորքի եւ զինտեխնիկայի կուտակման մասին
Արտակ Զաքարյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը շարունակվում է ըստ պայմանագրերի
Վարսակը՝ գերհոգնածության, նեւրասթենիայի, ախորժակի բացակայության դեպքում
Վարսակը կարգավորում է աղիների շարժողականությունը, ունի տոնուսավորող, մեղմ լուծողական, հանգստացնող, ճարպային փոխանակությունը կարգավորող, փափկացնող, հակաօքսիդանտ ազդեցություն: Կիրառվում է գերհոգնածության, նեւրասթենիայի, ախորժակի բացակայության դեպքում՝ որպես ուժերը վերականգնող միջոց: Որպես պատող, փափկեցնող, հակաբորբոքային՝ բարերար ազդեցություն ունի ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության, որպես հիպոլիպիդեմիկ՝ աթերոսկլերոզի ժամանակ՝ նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը: Դեղատոմսեր եւ պատրաստուկներ Արթրիտներ 1
Խոստացված ներդրումները չկան ու չկան. «Ժողովուրդ»
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար)։ Ասել է, թե այս ընթացքում ներդրումները նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով։
Երեւի չեն ֆայմում, որ աղքատությունը կարող է բյուջեի համալրման աղբյուր դառնալ. «Չորրորդ իշխանություն»
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը չի բացառել, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել 30 հազար դրամի չափով։ «ՉԻ» – Սա իսկապես հանճարեղ որոշում է։ Նախարարությունում, իհարկե, տեղյակ են, որ ծնողների՝ երեխաներին դպրոց չուղարկելու հիմնական պատճառը սոցիալական ծանր վիճակն է. ծնողները պարզապես չունեն այդ 15– 20 հազար դրամը՝ երեխաների համար պայուսակ կամ վերնաշապիկ
Ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում. Արթուր Գեւորգյան. «Հայկական ժամանակ»
Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երեւանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է։ Նախակրթարաններից զանգահարում են իրենց եւ տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ – Ընդունելության դադարեցում չկա։ Նման հանձնարարական չի եղել։ Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն։
Արա Բաբլոյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու համար նախատեսված ակցիաների մասին
«Ես չեմ պատկերացնում՝ ինչ պատճառով պետք է հատուկ ակցիաներ լինեն: Ազատ եւ ժողովրդավարական երկիր է, բոլոր կարծիքները կարող են քննարկվել». ԱԺ նախագահ
Շատ ավելի լավ կլիներ, եթե Կարայանը ձեռքի հետ մեկ- երկու հասցե մատնանշեր. «Ժողովուրդ»
Խոսքն, իհարկե, չի վերաբերում իշխանավորներին կամ նրանց մերձավոր հարազատներին։ Նրանք այսպես, թե այնպես իրենց մաշկի վրա դրական փոփոխությունները զգում են
Կարգադրիչները դատարանում ուժ են կիրառել (տեսանյութ). «Ա1+»
Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատական նիստից առաջ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լարվածություն է։ Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ բողոքի ակցիա է անցկացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ «Ես չեմ ուզում, որ ինձ այդ մարդը պաշտպանի», ֊հայտարարում է նա։ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով նիստի տեսագրումն, ինչպես նաև ուղիղ հեռարձակումը լրատվամիջոցներին
Նախորդ տարվանից սկսած՝ Հայաստանը պահպանում է արտահանման բարձր ակտիվությունը. «Հայոց աշխարհ»
Չնայած Հայաստանի գործընկեր որոշ երկրներում ի հայտ եկած տնտեսական ռիսկերին, այնուհանդերձ Կենտրոնական բանկը շարունակում է պահպանել լավատեսությունը ընթացիկ տարվա տնտեսական աճի նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վերջինս դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի կանխատեսումներում հերթական անգամ սպասելիքները վերանայել է աճի ուղղությամբ։ Իհարկե դա արտահայտվել է գերազանցապես նվազագույն աճի ակնկալիքների տեսքով։ Տնտեսական աճի կանխատեսման վերին սահմանը մնացել է
Փակված աշխատատեղերի թիվը ավելի շատ է, քան նոր բացվածներինը. «Հայկական ժամանակ»
Այսինքն, ավելի քան 25 հազար մարդ աշխատանք է կորցրել։
Մելանյա Առուստամյան. «Հանրային պաշտպանները հետայսու ակտիվ գործելու են, այլեւս չեն լքի դատարանի դահլիճը». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար ՄԵԼԱՆՅԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ –Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի դատավարությունն այդպես էլ չի մտնում իրավական հուն, մարտավարական տարբեր հնարքներով դատական նիստերը ձախողվում են: Հիմա էլ թիրախում հայտնվել եք դուք՝ հանրային պաշտպաններդ: Տարբեր մեղադրանքներ են ուղղվում. մեկ ասում են՝ ինչո՞ւ եք ներկայանում դատական նիստերին, մեկ էլ թե՝ պասիվ եք, պաշտպանություն
«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը». բողոքի ցույց Թբիլիսիում. aliq.ge
«Ոչ հայկական օկուպացիայի օրինականացմանը», սա էր օգոստոսի 31-ին «Վրաց ազգայնական մշակույթ» կազմակերպության կողմից կազմակերպված ցույցի գլխավոր կարգախոսն ու ուղերձը: Ցույցը տեղի ունեցավ Թբիլիսիում` Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում: Ակցիայի կազմակերպիչներից Գիորգի Ճելիձեն ելույթի ժամանակ հայտարարեց, թե Վրաստանի կառավարությունը շարունակաբար հարևան երկրներին է հանձնում Վրաստանի տարածքները: «Այժմ հերթը հասել է Խուճապի վանքին և նրա հարակից անտառին:
Արտակարգ իրավիճակ՝ տրանսպորտի նախարարությունում. Ահազանգ՝ ռումբի մասին (Տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվել տրանսպորտի եւ կապի նախարարությունում: Նա ասաց, որ ռումբի տեղադրման ահազանգ է եղել, ինչի հետ կապված ողջ նախարարությունում այս պահին տարհանման աշխատանքներ են: ԱԺ հանձնաժողովի նիստում այսօր պետք է տրանսպորտի եւ կապի նախարարությունից ներկայացուցիչ գար, սակայն ռումբի ահազանգի հետ կապված նրանք
«Ոչ պրոֆեսիոնալ ու անգրագետ պահվածք էր». իրավապաշտպանը՝ ոստիկանության գործողությունների մասին (տեսանյութ). «Ա1+»
Մի քանի օր առաջ Էրեբունիում 23-ամյա աղջկան պատանդ վերցրած երիտասարդին վնասազերծելու գործողությունները ոստիկանության պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ են դրել։ «Անգրագետ պահված էր, նախ եւ առաջ հանցագործության տարածքը պետք է շրջափակվեր , պահակախումբ տեղադրվեր, որպեսզի մարդիկ անվտանգ հեռավորության վրա լինեին, առավել եւս զենքի կիրառման դեպքում, որովհետեւ որեւէ մեկը երաշխիք չունի, որ չի վնասվի մեկ այլ մարդ»,- ասում է
Ատոմ Մարգարյանի գնահատմամբ, Կարեն Կարապետյանը Հայաստանի ամենահաջող վարչապետերից է. «Հրապարակ»
«Չնայած անբարենպաստ քաղաքական ֆոնին եւ նախընտրական ժամանակահատվածին, ընդհանուր առմամբ՝ Կարեն Կարապետյանը ձեւավորեց դրական սպասումներ, վստահության մթնոլորտ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողների մոտ»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը նոր ուսումնական տարվա առիթով կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում (Տեսանյութ)
1-ը սեպտեմբերի, 2017թ., Երևան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար: Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն


















































