Օրվա լրահոսը
Իջեւանում եղբայրը եղբորը փորձել է սպանել սիրած աղջկա պատճառով
Եղբայրները կոմունալ ծառայությունում են աշխատում
«Եթե ես միանձնյա որոշեի, բոլորին կվտարեի այդտեղից» (Ֆոտոշարք)
Վահե Գուլանյանը՝ Սեւանի վճարովի ափերի անբարեխիղճ «տերերի» մասին Սեւանա լճի ափամերձ վայրերում եթե որոշեք հանգստանալ ու հանկարծ մտածեք՝ Սեւանն ազգային հարստություն է, այն բոլորինն է, ու մեկ էլ մի խաղաղ ափ գտնեք՝ չզարմանաք, որ ձեզ մոտենա խալաթով մի կին ու «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» հոգեբանությամբ ասի՝ «Էս տերիտորյան մերն ա, հենա՝
Քրեական գործ` դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Այսպես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը
«Մաքուր Հայաստանն» ու ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ կեղտոտ, չգործող զուգարանները (ֆոտոշարք)
Տավուշի մարզի հարավային մուտքը՝ աղտոտված
Ժիրայր Դադասյան. «Եղել է` մեկ լամպով ենք ներկայացում խաղացել» (Տեսանյութ)
Մնջախաղի թատրոնի շենքի նախագիծը կդրվի հանրային քննարկման
Առանց ինքնաձիգի պահեստատուփը հանելու՝ քաշել է փակաղակը եւ Գուրգեն Սարգսյանին դիմահար կրակոց արձակել
Զինվորի մահվան գործով փաստաբանը բողոք է գրել զինվորական դատախազին Մարտական հերթապահության ընթացքում 2017թ. հունվարի 16-ին, գիշերը արգելված ժամին՝ ժ. 23:30-ի սահմաններում, լեյտենանտ Աշոտ Պողոսյանն ու կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը թիվ 118 մարտական դիրքից գնացել են թիվ 119 մարտական դիրք՝ ջուր եւ փոցխ բերելու նպատակով: Քրեական գործի նյութերի համաձայն՝ նրանք վերադարձել են իրենց մարտական դիրք: Ըստ
Անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի
Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքեր կունենան գովազդային անձնագրեր
Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված գովազդային անձնագրերը: Քննարկմանը մասնակցել են ծրագրում ներառված 60 շենքերից մասնավորապես Աբովյան, Թումանյան, Զաքյան փողոցների այդ կարգի շենքերի տնտեսվարողները: Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, հատկանշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման այս խոշոր
Փարիզի արվարձանում մեքենան մխրճվել է զինվորականների ամբոխի մեջ
Փարիզի Լևալուա-Պերրե արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների ամբոխի մեջ, իսկ վարորդը փախուստի է դիմել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08:15-ի սահմաններում, երբ զինվորականները դուրս էին գալիս զորամասից: Ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորվել է 6 մարդ: Ոստիկանությունը որոնում է մեքենայի վարորդին: Լևալուա-Պերրեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին կատարվածն անվանել
Հարո Ստեփանյանի՝ «արցախցուն հատուկ համառության» հետեւանքները
Երեւանյան տապի ֆոնին օրերս մեկ հայտագիր է աչքի զարնում՝ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական դպրոցին հարակից բացօթյա տարածքում կկայանա Հարո Ստեփանյանի (լուսանկարում) «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան, որը սեպտեմբերի 9-ին «կտեղափոխվի» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը
Գոշ լճի բնականոն վիճակն վերականգնված է
Սույն թվականի ապրիլ ամսին սոցիալական ցանցերով ահազանգ էր տարածվել, որ Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության մաքրման աշխատանքներ են կատարվում: ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել էր հրապարակումներին և միջոցներ ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ: Ահազանգի հիմքերով իրականացված գործողությունների արդյունքում տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր կատարված աշխատանքի ծավալը և դրա
Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։ Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում: Նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու
Վանաշեն վերին թաղն ապահովվեց ջրով
Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերին հատվածը սնող 550 մետր երկարությամբ 100մմ տրամագծով թուջե ջրագիծը, դատելով ստեղծված իրավիճակից, վաղուց արդեն կոռոզիայի ենթարկված ու խցանված էր: Ավելին, ջրագիծը անցնում էր այգիների եւ հողատարածքների միջով, որն էլ պատճառ էր դարձել, որ տեղ-տեղ խողովակաշարը արմատակալեր: Դրանից բացի, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, ջրագծի վրա առկա էին բազում գաղտնի վթարներ
Մարզպետի սպանված խորհրդականի հայրը, ըստ լուրերի, ժամանակին ծեծելով սպանել է մորը
Քեռիներն էլ վրեժ են լուծել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ընդհատված արձակուրդ, թեհրանյան ուղերձներ
Հայաստանն ու Իրանը` «միջազգային անվտանգության կերտողներ ու սպառողներ» Օգոստոսի 5-ին ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը Հարավային Կովկասի պետությունների ղեկավարներից միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է մասնակցել: Ընդ որում, Սերժ Սարգսյանն ընդհատել է արձակուրդը ԻԻՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Պաշտոնական արարողությանը մասնակցելուց բացի՝ հաջորդ օրը կայացել է Սարգսյան-Ռոհանի հանդիպումը: Ըստ պաշտոնական
Իսրայելը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գաղտնի հանդիպումներ են անցկացրել Սիրիայի հարցով. Haaretz
Իսրայելը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը հուլիսի սկզբին մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել և քննարկել են Սիրիայի հարավում զինադադար հաստատելու և սիրիա-իսրայելական և սիրիա-հորդանանյան սահմաններին դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու հարցը: Այս մասին իսրայելական Haaretz թերթին հայտնի է դարձել իսրայելական աղբյուրներից և արևմտյան դիվանագետներից: Հանդիպումները տեղի են ունեցել Ամանում և եվրոպական մայրաքաղաքներից մեկում՝ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի
«1987-ի երկրորդ կեսին մարդկանց մի խումբ նախապատրաստում էր Արցախյան պոռթկումը». aniarc.am
Ալեքսան Հակոբյան. «Ղարաբաղ» կոմիտեն բացարձակ կոլեգիալ մարմին էր – Արտաքուստ թվում է, թե 88-ի Շարժումը և այն ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն ձևավորվեցին ոչնչից՝ զրոյից: Հանրությանը քիչ թե շատ հայտնի է փոքրաթիվ այլախոհական խմբերի՝ ԱՄԿ–ի և Հելսինկյան խմբի գործունեությունը: Հետաքրքիր է, թե, բացի վերոնշյալներից, ուրիշ ի՞նչ խմբեր, խմորումներու քննարկումներ կային Հայաստանում մինչև 1988-ը, և արդյո՞ք կապ կա
Հայաստանի ազգային հավաքականները պատրաստ են ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականները նախապատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նախավերջին հավաքները երկու հավաքականներն անցկացրել են արտագնա. հունահռոմեականները՝ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում, ազատ ոճայինները՝ Կիսլովոդսկում: Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերով՝ Բելառուսում իրենք մարզվել են այդ երկրի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: «Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել:
Գարեգին Չուգասզյան. «Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտե՞նք արդյոք, թե ինչի համար ենք ապրում»
Արթուր Սարգսյանի ծննդյան առիթով շատ խոսքեր են ասվելու: Ամենաքիչը որ կուզենայի լսել դա խղճահարության և լացակումաց ողբի տոնայնությամբ ասվելիքը կլիներ: Իմ խորին համոզմամբ այն գիտակցյալ հաստատակամությունը, որով նա գնաց մահվան մերժում է իր արարքի այդպիսի ընկալումը, և ընդհակառակը, իր կյանքի վերջին ամիսների գործողություններին հաղորդում այն վեհ և լուսավոր իմաստը, որից այդքան զուրկ է մեր շատ
Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը: Ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ. «Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն,
Մատաղիսում՝ հանգստյան գոտի, Մարտակերտում՝ չրերի գործարան. Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալով նորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին:Կառավարության ղեկավարը, նախ, Մարտակերտ քաղաքում, շրջանի պատասխանատուների և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Ա. Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է
Գլենդելի հայերը պետք է դաս տան «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարությանը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Երեք տարի առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը երեք հայ երիտասարդների կողմից, որոնք պայմանագիր էին կնքել, նախօրոք ներկայացրել իրենց ապրանքը և վճարել կրպակի վարձակալության համար: Այնուհետև, «Ամերիկանայի» լիզինգի ավագ տնօրեն Դորիս Նեշիվաթը
Գյուրզա, շահմար, սահնօձ Երեւանում
Օգոստոսի 8-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 8-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ
Մեղադրում է Google-ին ամոթանքի միջոցով իրեն լռեցնելու փորձեր իրականացնելու մեջ (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Ջեյմս Դամորը ներքին նամակագրությամբ շրջանառության մեջ էր դրել իր հեղինակած գաղափարական առաջարկը, որտեղ անդրադարձել էր ընկերությունում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի միջև տարբերության խնդրին՝ հարցականի տակ դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գենդերային բազմազանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը:
Շոգից բողոքելու փոխարեն…
Այնպես չի, որ ես Երեւանում ամեն օր գործի չեմ գնում, եւ այնպես չի, որ ցերեկը մայրաքաղաքի փողոցներով չեմ քայլում եւ ամբողջ օրը նստած եմ օդորակիչի տակ, բայց շոգն ինձ բացարձակապես չի խանգարում, չի ազդում իմ տրամադրության եւ աշխատունակության վրա: Իմ շատ համաքաղաքացիների համար դա, ինչպես ասում են, թեմա է: Եղանակի մասին խոսելն, իհարկե, ցանկացած երկրում
Հայաստանը Համաշխարհային ունիվերսիադային կմասնակցի յոթ մարզաձեւում
Ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը նշում է, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձեւում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու եւ սուսերամարտ. «Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձեւերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաեւ ուսանող են,
Ավետիք Վարդանյան. Կարող էինք ավելին անել
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճել էր մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի խոսքերով ինքն ընդհանուր առմամբ գոհ է մասնակցությունից. «Մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: 50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում
Անկարան` նեղ անկյունների առջեւ
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Թուրքիան մեծ դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ, անպայման Անկարայի դերակատարությունը դրականորեն չի երանգավորում: Նախ, այն պարզ պատճառով, որ հայտարարությունը ունի երկրորդ բաժին, որն ակնարկում է թուրք-ամերիկյան այսօրվա լարված հարաբերությունները: Թիլերսոնը չի խոսում ընդգծված լարվածության պատճառների մասին: Քաղաքագիտական հատուկ հմտության անհրաժեշտություն չի զգացվում ենթադրելու համար, թե ի՛նչն է ակնարկված լարվածության բուն


















































