Օրվա լրահոսը
Հրդեհ` Պոլիտեխնիկի տանիքում
Օգոստոսի 8-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 3-րդ և 4-րդ հարկերում: ՀՀ
Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հուլիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է մեկը: Հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին:
Մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է. «Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է
Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info
2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող: Մարտական • Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.): Ոչ մարտական կորուստներ • Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի
Մեր գետերի ջրով ադրբեջանցիները ոռոգում են. Տավուշի սահմանամերձ գյուղերի հողերն անջրդի են
Գյուղապետը մարզխորհրդի նիստում հարց բարձրացրեց
Ռուսաստանն՝ out, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն՝ in, Թուրքիան՝ down
Նոր պատժամիջոցների փաթեթը, որը ստորագրեց ԱՄՆ նախագահ Թրամփն օգոստոսի 2-ին, ուրվագծում է մի նոր փուլ միջազգային հարաբերություններում՝ կանխորոշելով փոփոխությունները նաեւ Հարավային Կովկասի եւ Սեւծովյան ավազանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջիկա տարիներին: Դա էապես եւ սկզբունքորեն փոխում է Հայաստանի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը եւ պաշտոնական Երեւանից պահանջում նոր քաղաքական կուրս, նոր ռազմավարություն, որը համարժեք կլինի այդ փոփոխություններին:
Սահմանամերձ Բաղանիսում 263 միլիոն դրամ է ծախսվել, սակայն տասնյակ ընտանիքներ խմելու ջուր չունեն
Ջրագիծը մեկ տարի առաջ գործարկվել է, ջրաչափեր տեղադրված չեն
Տավուշում հայտնաբերվել է Երևանի բնակչի դին. վերջինս համարվում էր անհայտ կորած
2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի ձախ մասում գտնվող տաղավար տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի, որի պարանոցի ստորին երրորդի շրջանում փաթաթված է եղել կպչուն ժապավեն: Դիակի շրջակայքում հայտնաբերվել
Խաղալիք գնելիս փաստաթուղթ պահանջեք. մասնագետ (տեսանյութ). Ա1+
Մանկական խաղալիքների շուկան Հայաստանում վերահսկելի չէ: Շուկայի վերահսկողության տեսչությունն, ըստ մասնագետների, չի կատարում իր պարտականությունները, արդյունքում շուկա են մտնում անորակ ու առանց սերտիֆիկատի խաղալիքներ: Խաղալիքներից առավել վտանգավոր են համարվում ֆտալատներ պարունակողները: Դրանք կարող են էնդոկրինային համակարգի խախտումներ առաջացնել։ Սակայն առաջին հայացքից հնարավոր չէ պարզել` խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են
Քերոլայն Քոքսը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել հայ ժողովրդին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ և մարդասիրական գործունեությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանն ուղղված քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատելի է ակտիվացում և կարևորել
53-ամյա տղամարդը դանակահարվել է իր բնակարանում. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակչին դանակահարելու հանգամանքները, հայտարարվել է հետախուզում: 2017 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 08:10-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա.Մանուկյանը՝ ծնված 1964թ.:
Արա Բաբլոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին եւ մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը: ՀՀ ԱԺ
Ամփոփվել են ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները
Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017 թվականի առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները: ԿՌԲՀ նախագահ Սահակ Օհանյանը մանրամասն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, զինվորական ծառայության պիտանելիության որոշման նպատակով անցկացված փորձաքննությունների արդյունքներին և համեմատական զուգահեռներ է անցկացրել նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների հետ։ Նա նաև ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
Շիրակում երաշտը մեծ պարտքերի տակ է գցել գյուղացիներին
«Հացահատիկի բերքահավաքը մարզի ցածրադիր հատվածներում կարելի է ասել ավարտվել է, ու շատ վատ է վիճակը, լավ բերքի ակնկալիք չկա։Նույնիսկ ոռոգովի, պարարտացված հողերում բերքը շատ քիչ է եղել։ Սա մեծամասամբ կապված է երաշտի հետ։ Հացահատիկի դաշտերից ստացված բերքով մարդիկ եկամտի ոչ մի ակնկալիք չունեն, նույնիսկ տուժել են։ Տուժողներից մեկն էլ կոնկրետ ես եմ․ վարձակալությամբ վերցված ամեն
Գավառի աղբավայրը մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով
Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղել է Գավառ քաղաքի վերակառուցված աղբավայրում, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը և աղբավայրի հարակից տարածքներում մաքուր միջավայր ունենալու հետ կապված աշխատանքները։ Կատարված աշխատանքների արդյունքում Գավառի աղբավայրը, մոտ 350 մետր տարածքով, մեկուսացվել է հենասյուներով և փշալարերով, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի բնակավայրից մոտ 7,5
Սանիտարական անձնագրեր` 6 ընկերության 37 փոխադրամիջոցների
Հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը սեպտեմբերի 1-ից սկսած պարտադիր պայման կլինի (ժամանակացույցը տես այստեղ): Սանիտարական անձնագրերն ստանալու համար արդեն բազմաթիվ տնտեսավարողներ դիմել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այսօր՝ օգոստոսի 8-ին, սննդի շղթայում գործունեություն ծավալող 6 տնտեսվարողների` «Մարիլա», «Հովիկ», «Նատալի ֆարմ», «Գրանդ Քենդի», «Ալբերտ-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սևանի հացի գործարան»
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում
ՄՅՈՒ-ի ավագ. «Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»
Այսօր Մակեդոնիայում ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի համար կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ հրավիրված ասուլիսում լրագրողները «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Մայքլ Կարրիկից հարցրել են, թե Եվրոպա լիգայում հաղթանակի գլխավոր կերտողներից մեկը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Ի՞նչ է կարծում՝ հայ ֆուտբոլիստը կարո՞ղ է նույն դերակատարությունն ունենալ նաեւ Սուպերգավաթի համար խաղում, որին Կարրիկը պատասխանել է. «Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Խորհրդակցություն՝ նվիրված պատմական և մշակութային արժեք ունեցող հուշարձանների քրեաիրավական պաշտպանության խնդիրներին
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված պատմական և մշակութային արժեք ունեցող հուշարձանների քրեաիրավական պաշտպանության խնդիրներին, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը,
Կառավարությունում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացաման ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացման ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, անդրադարձել որոշ խնդիրների ու ներկայացրել դրանց լուծման տարբերակներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և հանձնարարել լրացուցիչ քննարկել բաց մնացած բոլոր հարցերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ: ՀՀ
«Զղջում եմ, անպայման պիտի ցավակցե՞մ». 22-ամյա երիտասարդին սպանած դպրոցի տնօրեն (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում 22-ամյա սպանված երիտասարդի՝ Լեւոն Սահակյանի հարազատները նեղսրտում էին, որ իրենց որդու կյանքը խլած Վահան Ղազարյանը, որը «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրենն էր, որդուն դանակահարելուց, սպանելուց հետո անգամ ներողություն չի խնդրել, ոչ էլ նրա հարազատերն են այդ քայլն արել: Հիշեցնենք, որ Վահան Ղազարյանը դանակահարել էր Լեւոն Սահակյանին, երբ վերջինս պահանջել էր դպրոցի տնօրենից
Վանի հայկական գերեզմանատանը հանրային զուգարաններ կառուցելու հարցը տեղափոխվել է մեջլիս. ermenihaber.am
Քուրթուլմուշին ուղղված հարցադրման մեջ նշված է եղել, թե արդյոք Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլատրել է զուգարանների կառուցումը մի վայրում, որտեղ գիտնականների գնահատմամբ պատմական արժեք ունեցող գտածոներ կան:
Դպրոցի տնօրենը գրազ է եկել, որ 13-14 տարեկան անչափահաս աղջիկների վրայով կարող է թռչել
22-ամյա սպանված երիտասարդի՝ Լեւոն Սահակյանի մորեղբայրը հարցրեց՝ «Ձեր մոտ հիմա դանակ կա՞, իմ մոտ էլ չկա, մենք նորմալ մարդիկ ենք, բայց ինչի՞ համար էր Վահան Ղազարյանի մոտ դանակ, նաեւ՝ ատրճանակ: Դպրոցի տնօրենը դանակով ու ատրճանակո՞վ է ման գալիս»:
«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինություններն ապամոնտաժվում են. 95-ը` 2017 թվականին
Գույքագրված 4729 ապօրինի շինություններից 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ ապամոնտաժվել է 748 շինությու
Դսեղի գյուղապետ. «Ոչ միայն սննդի տեսչությունն է ասել, որ դաբաղ հիվանդությունն է, այլեւ մեր մարզի անասնաբույժը»
Դեբեդ համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանի խոսքով, այս պահի դրությամբ դաբաղով հիվանդ է ոչ թե անասնագլխաքանակի 60 տոկոսը, այլ արդեն 70-ը:
«Մինչեւ հիմա ներողության փորձ անգամ չի արել». 22-ամյա սպանված երիտասարդի հայրը՝ որդուն սպանած դպրոցի տնօրենի մասին
Սպանված երիտասարդի՝ Լեւոն Սահակյանի հայրը գտնում է, որ Վահան Ղազարյանը մարդասպան է՝ իր էությամբ. «Ես մարդասպանի, հանցագործի հոգեբանությունը չեմ ուզում մեկնաբանել: Եթե նա ի սկզբանե ժխտել է, մերժել է իր մեղավորությունը, դրանով նա ապացուցել է, որ ինքը վերջին տականքն է»:
Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին
Թուրքիան սկսել է Իրանի հետ սահմանին պաշտպանիչ պատի շինարարությունը: Այս մասին հայտնում է ABC News-ը: Հաղորդվում է, որ պատը կառուցվում է Ագրի նահանգում: Այն կունենա 2 մետր լայնություն և 3 մետր բարձրություն: Այսօր պատի շինարարական աշխատանքներ ընթացքին է ծանոթացել նահանգապետ Սուլեյման Էլբանը: Հիշեցնենք, դեռ տարեսկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անվտանգության նկատառումներով
Դատավորների թեկնածուներին վերաբերող տեղեկությունը պետք է լինի բաց․ ՍԴ-ն բավարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ի դիմումը
2017 թ․ հունիսի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանը «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-իդիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 115․2-րդ հոդվածի 10-րդ մասը, իսկ 117-րդ հոդվածի 5-րդ մասը համարել է համապատասխան Սահմանադրությանը այնպիսի բովանդակությամբ, ըստ որի այն չի արգելում երրորդ անձանց իրավունքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալու ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի
2017թ. առաջին կիսամյակում Արցախում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի աճ է գրանցվել
2017թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետությունում արտադրվել է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով, կամ 16.6 մլն կՎտժ-ով: Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտժ-ով: Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50


















































