Օրվա լրահոսը
Օտարերկրյա դրոշները հանվել են տրանսպորտային միջոցների սրահներից
Տարոն Մարգարյանին ուղղված նամակում անթույլատրելի էի համարել ավտոբուսներում և երթուղային տաքսիներում օտարերկրյա պետությունների դրոշների առկայությունը։ Ստացել եմ նամակ, որի համաձայն ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղևորասրահներից հանվել են օտար պետությունների դրոշները։ Հիմա շատ կարևոր է, որ եթե նման երևույթ նկատեք կրկին, ինձ անպայման տեղյակ պահեք՝ նշելով տրանսպորտի համարը, պետհամարանիշը։ Սպասարկող ընկերությունների անունները նույնպես նշված են
«Նաիրիտի» ներդրողները հանդիպում են ունեցել կառավարությունում, ուզում են տեխնիկական աուդիտ անեն, եթե կողմերը համաձայնության գան
«EU-ASIA Business Finance Center Holding»-ը պատրաստվում է 70-100 միլիոն դոլար ներդնել
Հրկիզել են ճանաչված երգչի որդուն պատկանող գիշերային ակումբը
Այսօր ԱԻՆ-ը տեղեկատվություն տարածեց, որ «ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել 2 հարկանի շինության 2-րդ հարկում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելաքս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում: Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ
Հայտարարություն. մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցն անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը
Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ անցյալ տարի անցկացված առաջին մրցույթը։ Այս փաստը վառ ապացույց է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված՝ մասնավոր
Ռոման Ամոյան. Մալխասը գերազանցելու է ինձ
Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր եւ Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր: Ֆինլանդիայից վերադառնալով՝ Ռոման Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս: Մալխասի արծաթե մեդալը միայն իրենը չէ՝ բոլորինս է: Նա դժվարին ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց՝ հաղթելով ուժեղ
Մալխաս Ամոյան. Իմ սխալի պատճառով ոսկին չկարողացա վերցնել
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տամպերեից վերադառնալով՝ ՀԱՕԿ լրատվականին ասաց. «Մասնակցությունիցս այնքան էլ գոհ չեմ, որովհետեւ մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպատակով: Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության: Եղածը՝ եղած է, ոչինչ հետ բերել չես կարող:
«Նստած նայում ենք, թե ոնց են հարեւան Ադրբեջանում կոտորում ՀՀ միակ դաշնակիցներին». ադրբեջանագետ (Տեսանյութ)
«Հայաստանին պետք է ոչ թե ֆաշիստական Ադրբեջան, այլ Ադրբեջան՝ տրոհված փոքրիկ՝ բարեկամական պետությունների»,-ասում է Գրիգորի Այվազյանը:
Ազգային լեզուի էականութիւնը. «Եռագույն»
Անվարան պէտք է խօսիլ ազգային լեզուի, մեր պարագային՝ հայերէնի, էականութեան մասին, ընդդէմ ամէկ կարգի արդարացման եւ մարդորսական ճապկումի, թեթեւսոլիկութեան, կարեւոր անձ երեւնալու տխրութեան, ֆրանսացին կ’ըսէ՝snobisme-ի, տգէտի մանկավարժութեան, որոնք մեզ համախումբ կը տանին օտարման: Գէթ մեր գրողները, տպարանները, մամուլը (տպագիր, լսուող եւ տեսնուող) նախանաձխնդրօրէն համեստ ըլլային իրենց աշխատանքի սեղանին վրայ բառարան ունենալու: Եթէ այդ ճիգը ընէին,
ՍՊԱԾ-ը դաբաղի վերաբերյալ չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից
Այսօր` 08.08.2017թ, «Առավոտ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել «Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել» վերնագրով, որում Դսեղի համայնքապետը հայտնել է, թե «գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով»: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից: Հանրապետությունում կենդանիների
Ուկրաինայում հայտարարել են, որ թույլ չեն տա Սաակաշվլիին հատել սահմանը
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պատրաստվում է վերցնել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի անձնագիրը և թույլ չտալ նրան մուտք գործել Ուկրաինա: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վասիլի Սերվատյուկը: Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի 26-ին հայտնել էր, որ երկրի նախագահը Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից: Նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ նման քայլի
«ՌԴ-ում հայանպաստ հայկական համայնք գոյություն չունի». Գրիգորի Այվազյան (Տեսանյութ)
Շատ լավ է, որ «Արի տուն» ծրագիր են անում, բայց ՌԴ-ում հայկական դպրոցներում շատ քիչ են ուսումնասիրում հայոց պատմություն
Դպրոցի տնօրենը 22-ամյա երիտասարդին դանակահարելուց հետո ուշ գիշերով զանգել է իր աշխատողին՝ հայհոյելու համար ներողություն ասելու (Տեսանյութ)
Պարզվեց՝ «Պատանի լրագրողների» դպրոցի աշխատակիցը մի գիշերվա ընթացքում 8 անգամ զանգել է իր տնօրենին՝ 22-ամյա երիտասարդի դանակահարած Վահան Ղազարյանին: Բայց թե այդ 8 անգամ զանգերի ընթացքում ինչ են խոսել՝ ոչ մի կերպ չէր հիշում: Դատավորը հեգնեց՝ ու նման հիշողությամբ ռեժիսո՞ր եք դուք աշխատում, հա՞:
«Ազդակներ կան, որ Ասադի կառավարությունը սկսում է ընդունել Սիրիայի քրդական ինքնավարությունը». Փորձագետ (Տեսանյութ)
Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Սիրիական հակամարտությունն աստիճանաբար մտնում է լուծման փուլ, թեեւ երկրի մարզերից մեկը դեռ ԻՊ վերահսկողության ներքո է
Խուսափենք կոկսակի վիրուսից
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր: Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում
«Կարծում եմ՝ աշնանն Արցախի հարցով բանակցային գործընթացը կվերսկսվի». Ռուբեն Սաֆրաստյան
Իսկ մինչ այդ Ադրբեջանը ձգտելու է ավելի շահեկան դիրքերում հայտնվել բանակցային սեղանին
«Խմած են եղել, դա է ամբողջ խնդիրն եղել». Քաղաքապետը՝ հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության մասին
Դիլիջանի քաղաքապետը՝ սպանվածի մասին. «Խելացի երեխա էր»
Ալիեւի՝ Իրան չգնալը խոսում է Ադրբեջանի՝ տարածաշրջանային քաղաքականությունը վերանայելու մասին (Տեսանյութ)
«ՀՀ-ի եւ Իրանի հարաբերությունները երկկողմանի մակարդակից դառնում են տարածաշրջանային գործոն»,-ասում է թուրքագետը
Մոլդովա-Ռումինիա սահմանն անօրինական հատելիս Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Մոլդովայի սահմանապահները Լեուշենի քաղաքի մոտ ձերբակալել են Հայաստանի և Ռուսաստանի 2 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինական կերպով անցնել հարևան Ռումինիա: Այս մասին հայտնում է մոլդովական vesti.md պորտալը: Օրինախախտներին նկատել են տեղի բնակիչները, որոնք էլ այդ մասին հայտնել են իրավապահներին: Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Նրանք հայտնել են, որ Ռումինիայից պատրաստվում էին անցնել Եվրոպայի խորքերը՝ բարձր աշխատավարձով
Իրանը կարեւոր ուղերձ է ուղղել Ադրբեջանին. Իրանագետ
«Ռոհանին հայտարարեց, որ Իրանն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու իր սահմանների մոտ ապակայունացում». Արմեն Իսրայելյան
Ֆրանսահայ բարերարը խոշորագույն նվիրաբերություն է արել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել է 15 000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ դա առ այսօր ստացված խոշորագույն նվիրաբերությունն է: Ռայմոնդ Եզեգելյանը նշել է, որ նվիրաբերությունը կատարում է քաջարի զինվորների համար, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է ապրել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
«Թուրքիան կորցնում է դիրքերը տարածաշրջանում». Ռուբեն Սաֆրաստյան
Ոչ հաշվենկատ քաղաքականությունը Սիրիայում նպաստում է Թուրքիայի ռազմավարական դիրքերի թուլացմանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում “Մայրական կապիտալի” հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։ Այսուհետ ֆիզիկական անձը, ով ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի “Մայրական կապիտալի” հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով: Վարկը ձևակերպվում և տրամադրվում
Շիրակում ծայրահեղ վիճակ է. ջուր չկա, որ գյուղացիները դաշտերը ոռոգեն
Հրաչ Բերբերյանը կոչ է անում վերացնել ոռոգման համակարգի մենաշնորհը
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմերը նվաճել են 8 մեդալ
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երևանի պետական համալսարանը
Սուտ մատնության դեպքերը կրկին աճել են. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել. այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության փաստերով: Միաժամանակ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու
ԱԻՆ. Կարևոր է իմանալ անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողություններըԱԻՆ. Կարևոր է իմանալ անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները
ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած
ՀՔԾ մամուլի պատասխանատու. «Արամ Շահբազյանը ճանաչվել է տուժող, նախաքննությունը շարունակվում է»
2016թ հուլիսի կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել էին, ու կինոռեժիսորը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք էր հայտնել, որ մեկ տարի է անցել, սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, չի փոխհատուցվել նաեւ իրեն հասցված վնասը: Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանն Aravot.am-ին այս առիթով հայտնեց. «Քրեական գործով, որով Արամ Շահբազյանն անցնում է, նախաքննությունը շարունակվում
«ԱՄՆ քաղաքականության վրա ազդում է զինվորականությունը, դա կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա». արեւելագետ (Տեսանյութ)
Սեւ ծովի ողջ ավազանով ՆԱՏՕ-ն զորավարժություններ կիրականացնի,-համոզված է Ռուբեն Սաֆրաստյանը
27-ամյա երիտասարդի զարկերակն էր կտրվել, նրան արյունաքամ վիճակում են հասցրել հիվանդանոց (Տեսանյութ)
Նոր մանրամասներ՝ Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանությունից


















































