Օրվա լրահոսը
ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոն ստացավ
Վարչապետի որոշում ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
Մի աղջիկ կա՝ խելքից թեթեւ, իրար հետ օգտագործել են». Պաշտոնյան՝ դանակով իրար հետ վիճած եղբայրների մասին
«Ամուսին, կին՝ նրանք չեն տարբերում՝ որը որինն է». Սամվել Չիբուխչյան
Կարեն Կարապետյան. «Մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլև ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն կստեղծենք»
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեռսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝
Ինչ կա, եղել է, դրա շուրջ բանակցում ենք. Էդ. Նալբանդյանը՝ առաջիկա հանդիպման մասին. «Ա1+»
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին որեւէ կոնկրետ տեղեկատվություն դեռեւս չկա. այսօր հայտարարեց Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ առաջիկայում պլանավորվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: «Այն տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի վերջին: Օրակարգում կլինեն նույն հարցերը, ինչ մենք միշտ ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ռիգայում զինված անձինք հյուրանոց են գրավել
Զինված անձինք Ռիգայում գրավել են Garden Palace հյուրանոցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները: Ոստիկանության ներկայացուցիչ Սամանտա Չապկովսկայան ասել է, որ մի խումբ զինված անձինք երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ներխուժել են հյուրանոց, քանի որ վեճ են ունեցել հյուրանոցի սեփականատիրոջ և այցելուներից մեկի հետ: Հյուրանոցի տնօրեն Ուլդիս Սկուդրան պատմել է, որ զինված անձինք
«Զվարթնոց» օդանավակայանում բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի դիմաց՝ երթևեկելի գոտու աջ հատվածում,
Սամվել Կարապետյանը Լոռիում ՀԷԿ կկառուցի
Գործարար Կարապետյանի՝ ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ նախագիծը կառավարությունում է
Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ
«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ձեզ է ներկայացնում նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ: Վերնիսաժը գործում է ս.թ. հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի
Կոշիկի խանութում գողացել են քաղաքացու դրամապանակը (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 29-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող կոշիկի խանութում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ
«Արհեստական համախմբումները որեւէ տեղ չեն տանելու». «Ազատ դեմոկրատները»՝ «Ժառանգությանը»
Անժելա Խաչատրյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատները» 2018-ին վարչապետի թեկնածուների հարցով իր դիրքորոշումը կհայտնի աշնանը, երբ ամեն ինչ կհստակեցվի. «Բնականաբար, մեր քաղաքական օրակարգը չի փոխվել, առաջիկայում տեղի է ունենալու մեր համագումարը, որտեղ եւս մեկ անգամ բարձրացվելու է այն օրակարգը, որով մենք առաջնորդվել ենք եւ որը տարբերվում էր մյուս քաղաքական ուժերի առաջ քաշած օրակարգից»:
Ոստիկանության աշխատակիցն իրեն վստահված գումարներից 1.850.000 ՀՀ դրամն անասնատերերին փոխանցելու փոխարեն յուրացրել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Ռ. Ռ.-ից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, Ռ. Ռ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Աշոցք և հարակից համայնքների ավելի քան
Տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել
Օգոստոսի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել: Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1-ից մինչև ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում Աշոտ Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ
Փաստաբանին առայժմ չեն տալիս «Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանի ռենտգեն-հետազոտության արդյունքները
Հայարփի Սարգսյանը մտադիր է դրանք ուղարկել արտասահմանցի բժիշկներին
Լեւոն Արոնյանը սենթ-Լուիսում ընդհուպ մոտեցել է առաջատարին
ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Grand Chess Tour»-ի փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում հայտարարված մեկօրյա հանգստից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում առավելության է հասել Միացյալ Նահանգները ներկայացնող Ուեսլի Սոի նկատմամբ եւ 3,5 միավորով այժմ բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները: Արոնյանը կես միավոր է ետ մնում մրցաշարային աղյուսակի առաջատար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավից: Այսօր
Եվս մեկ նորամուծություն՝ Շիրակի նորանշանակ մարզպետից (Ֆոտոշարք)
Ինչպես անդրադարձել ենք Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզպետարանի անգույն պատերը զարդարել էր սիրելի դերասանների՝ Մհեր Մկրտչյանի ու Գալյա Նովենցի լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված էին Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Այսօր էլ Շիրակի մարզպետի առանձնասենյակ տանող միջանցքի պատին փակցվել են Շիրակի բոլոր մարզպետների լուսանկարները՝ ըստ պաշտոնավարման հերթականության։ Հետաքրքիրն այն է, որ այդ շարքը գլխավորում է հասարակական-քաղաքական
«Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ չի հանդիպել. Լեւոն Զուրաբյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: Թե կոնկրետ որ ուժերի հետ են հանդիպել եւ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ «Ժառանգությունն» առայժմ գաղտնի է պահում՝ խոստանալով հրապարակել սեպտեմբերին: Մեզ հետ զրույցում կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարեց, որ իրենց կարծիքով խորհրդարանից դուրս
«Ադրբեջանը չի գնա այնպիսի պատերազմի, որ մեզ ստիպի «Իսկանդեր» օգտագործել». Արա Պապյան (Տեսանյութ)
Փոխարենը, Ադրբեջանը մաշեցնող պատերազմ է իրականացնում՝ սահմանին տեղային գործողությունների միջոցով
Մահացել է դատավոր Գագիկ Պողոսյանի քույրը
Գագիկ Պողոսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է
Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները
«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով 2015 թ. հիմնանորոգված Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհի մի շարք հատվածներում ի հայտ են եկել թերություններ։ Հիմնական պատճառն այն է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման հետևանքով այդ ուղղությամբ մեծացել է ծանրաքաշ մեքենաների հոսքը։ Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները Չնայած դրան, գործում է ճանապարհի հիմնանորոգման երաշխիքային ժամկետ, որի ընթացքում
«Համախմբում», ՀԱԿ, Սեյրան Օհանյան. «Ժառանգությունը»՝ ԱԺ-ից դուրս իրական ընդդիմադիրների ու նրանց համախմբման մասին
Սուսաննա Մուրադյանի խոսքերով՝ «Որ ԱԺ-ում չի ընդդիմադիր թեւը հավաքված՝ դա աքսիոմա է, մեծ վերապահումով եմ դրան վերաբերում, որ հենց ԱԺ-ի ընդդիմադիրներն են իրական ընդդիմադիրները: Ասեմ ավելին՝ ԱԺ-ից դուրս ավելի ընդդիմադիր ուժեր կան, նրանց հետ պետք է դա անել, այլ ելք չկա: Կհամախմբվեն եւ ցանկալի կլինի թավշյա փոփոխություն, չասեմ՝ հեղափոխություն: Եթե ոչ, ապա պետք է փողոց դուրս գալ»:
Թեհրանի Հայոց թեմի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Իրանում լրագրողի օրվան
Օգոստոսի 8-ին Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին իրանական ԶԼՄ-երի՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ: Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպեցին համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ ունեցան Թեհրանի
«Սարի թաղի բախումը գուցե քաղաքացիական հագուստով ոստիկանի սադրանքի հետեւանք է». Փաստաբան (Տեսանյութ)
Լիպարիտ Սիմոնյանը պնդում է՝ սարիթաղցիների նպատակը չի եղել քաղաքական, նրանք նպատակ չեն ունեցել վնասել ոստիկաններին
«Իրանը բոլորից աւելի շատ բարոյական իրաւունք ունի ճանաչելու եւ դատապարտելու այլոց կողմից մարդու դէմ իրականացւած յանցագործութիւնները»
«ԱԼԻՔ» – Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Խանլարեանը Ասորիների Ցեղասպանութեան նահատակների մեծարման միջոցառման ժամանակ զօրակցել է ասորական համայնքին եւ ելոյթ ունենալով նշել, որ ցեղասպանութիւնը մեր երկու՝ հայ եւ ասորի ժողովուրդների ընդհանրական ցաւն է եւ կարեւորութեամբ յաւելել, որ Հայաստանը հանդիսանում է առաջին երկիրը, ով պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Օսմանական Թուրքիայի կողմից իրականացւած Ասորիների
Բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկման դաշտում քողարկման դեպքեր
Ստվերի դեմ պայքարի և հարկային կարգապահության արդյունավետության բարձրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի շարունակական միջոցառումների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային տնտեսվարողների տվյալները և ի հայտ եկած ռիսկերի հիման վրա իրականացվում են թիրախային հսկողական միջոցառումներ: Մասնավորապես, օրերս Արմավիրում բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկի դաշտում քողարկվելու մի շարք դեպքեր: Պարզվել է, որ
«Մենք իրենց քաղաքական օրակարգին ծանոթ չենք». Նաիրա Զոհրաբյանը՝ «Ժառանգության» առաջարկի մասին
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ «Որեւէ հանդիպում, քննարկում «Ժառանգության» կամ մեկ այլ քաղաքական ուժի հետ չի եղել: Մենք քանիցս ասել ենք, որ ցանկացած համագործակցություն կարող է լինել միայն մեկ ընդհանուր քաղաքական օրակարգի դեպքում: Ինքնանպատակ միավորումները, քաղաքական փորձը ցույց է տվել, որ որեւէ խնդիր լուծել չեն կարող»:
«Նաիրիտ-2»-ի կանոնադրական կապիտալը 4,496,486.0 հազար դրամով կնվազեցվի
«Նաիրիտ-2»-ի կանոնադրական կապիտալը կնվազեցվի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջով
Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել
Օգոստոսի 9-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը
Վկա ոստիկան. «Սարիթաղցիների նետած քարը դիպել էր ոստիկանին, նրա գլուխն արյունոտվել էր» (Տեսանյութ)
Ֆելիքս Կարապետյանը, սակայն, չկարողացավ ասել եւ ճանաչել, թե ովքեր էին քարեր նետողներ քաղաքացիները
Գիրքն այրելն է՞լ է մոդայիկ
«Գիրք կարդալը մոդայիկ է, գիրք կարդալը սեքսուալ է». ընթերցանության հանդեպ սեր քարոզելու ինչ միջոցներս ասես, որ չեն կիրառում հրատարակիչները: Օրինակ՝ Սեւանի ափին հանգստացողների համար, չգիտեմ՝ գիրք կարդալը սեքսուա՞լ է, բայց որպես կպչան՝ այն դեռ մոդայիկ է եւ արդիական: Սեւանա լճի աղբակույտերով լողափերի ու որսագողերի, ափն անբարեխիղճ «տնօրինողների» մասին կարդացեք: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» 08.07.2017
Թոնիր, ազնվամորու տնկիներ՝ գյուղացիներին, էկոտուրիզմի զարգացման դասընթացներ. նպաստում են գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը
«Եվրոպական քաղաքացիության և ինքնության ցանց» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հանրապետության չորս մարզում՝ Տավուշ, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձոր, իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված էկոտուրիզմի զարգացմանը։ Խաշթառակ, Կարճաղբյուր, Ուրցաձոր, Աղավնաձոր համայնքների մի խումբ ընտանիքների համար անցկացվել են ագրոտուրիզմի վերաբերյալ դասընթացներ։ Ծրագրի կազմակերպիչները նկատում են, որ գյուղերում շատ դեպքերում բացակայում է


















































