Օրվա լրահոսը

Դդմիկը` սոխի թանձրուկով

Այս ուտեստը կարող եք մատուցել եւ որպես խավարտ` տարբեր մսեղենի հետ, եւ որպես նախուտեստ, եւ որպես` ինքնուրույն ուտեստ` խաշած բրնձի հետ: Այն շատ համեղ է, շատ օգտակար եւ դիետիկ: Դդմիկի փոխարեն կարող եք օգտագործել նաեւ ցուկինի` մուգ կանաչ կամ դեղին գույնի կեղեւով դդմիկը, որը նույնպես երբեմն հանդիպում է մեր սուպերմարկետներում: Անհրաժեշտ մթերքները Դդմիկ կամ ցուկինի-

Վոլոդինը, մենք և մեր պետական լեզուն

Վերջերս Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա Վոլոդինը մեզ տեղեկացրեց, որ եթե Հայաստանի պետական երկրորդ լեզուն ռուսերենը լիներ, ապա հայ վարորդներն էլ ղրղըզ, ուզբեկ ու ղազախ վարորդների պես Ռուսաստանում ավտոմեքենա վարելու ու ավտոմեքենա վարելով եկամուտ ստանալու հնարավորություն կունենային: Այս փաստը Հայաստանում բուռն քննարկումների, ավելի ճիշտ՝ բուռն քննադատությունների տեղիք տվեց: Նույնիսկ մեր ամենահիվանդագին ու ամենածայրահեղական ռուսամետները նպատակահարմար ու տրամաբանական

Տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը, որը մեկնարկել է գեղեցիկ ֆլեշ-մոբով. ազգային և ժողովրդական երաժշտության և շատրվանների ռիթմիկ ջրացայտերի ներքո երիտասարդները ներկայացրել են գեղեցիկ պարային կատարումներ: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով նշել է, որ գունաձայնային

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորեց «A» խմբի մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի ղեկավարությամբ աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում 82:69 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ եւ միանձնյա գլխավորեց « A» խմբի մրցաշարային աղյուսակը: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը՝ 23 միավոր: Հաջորդ հանդիպումում մեր թիմն օգոստոսի 9-ին մրցակցի դաշտում կհանդիպի Բոսնիա և

Հրդեհներ Երևանում և մարզերում

Օգոստոսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Խուդյակով թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ, Քեռու փողոցի թիվ 23 տան մոտակայքում՝ 400 քմ, Վարդաշենի 9-րդ փողոցի վերջնամասում` 1000 քմ, Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին 50 քմ, Տավուշի մարզի Կալինինի փողոցում՝ մոտ 1 հա խոտածածկույթ

Հրդեհ Վազաշեն գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազաշեն գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանացքի թիվ 1 երկհարկանի տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 16:52-ին: Ամբողջությամբ այրվել է Հ.

Այո, ընթացքում եղել են մարտավարական սխալներ. Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյանից 4-ը օգոստոսի, 2017թ․ Պարզաբանում Թե ինչու՞ այսինչ բանն ասացինք և/կամ արեցինք տվյալ տեղում և տվյալ ժամանակ Որովհետև մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և վարվում ենք որպես ապագա Հայկական սուբյեկտի սաղմ, (նկատի ունեմ ոչ թե անձերը, այլ անկախ դրանցից՝ առաքելությունը, որը ստանձնել ենք), ինչը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ տեղում և կոնկրետ ժամանակ առնվազն հաշվի

Մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի առաջին հատվածը՝ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել են մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ և հյուրեր: «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Տուրիզմի բաժնի պետ Գևորգ

Սերժ Սարգսյանը` Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը

Աշխատանքային այցով այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

«The Roots». Ինքնազարգացման և ժամանցի կենտրոն Ստեփանակերտի երիտասարդների համար (Ֆոտոշարք)

«Մենք նպատակ ունենք համախմբել մեր արմատները և պահպանել ավանդույթները»

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկում մեդալ չունեցանք

Ֆինլանդիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ անհաջողության մատնվեցին: Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում պարտվեց ղազախ Ալփամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) հավասար պայքարում զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին: 74 կգ քաշային Արման Բաղդասարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթահարեց բելառուս Եվգենի Յուրովի արգելքը, սակայն 1/8 եզրափակչում զիջեց

Պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարան–մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքի Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10:00-15:00-ն այգու այցելուները պաղպաղակ կվայելեն խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ` խաղ-մրցույթների և իհարկե, ուրախ երաժշտության հնչյունների ներքո, իսկ միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո: Միջոցառման սառնանուշ աջակից «Աշտարակ կաթ» ընկերությունը պաղպաղակի վաճառքից

Գյուղացիք ասֆալտից ճանապարհ ունենալու հույսը կտրել են, ստիպված տուֆապատել են

Շիրակի մարզի Հայրենյաց համայնքում ասֆալտե ճանապարհ չկա: Ամբողջ ճանապարհը քարուքանդ է. մի կտոր ասֆալտ չկա նույնիսկ դեպի գյուղ տանող ճանապարհին: Գյուղացիք ասում են՝ «ընտրությունից ընտրություն խոսք են տալիս՝ հեսա ընտրվենք՝ կասֆալտապատենք, ոռոգման ջուր կքաշենք, բայց ոտները գյուղից քաշում են թե չէ՝ մոռանում են, որ աշխարհիս երեսին Հայրենյաց գյուղ կա»: Բայց գյուղի մի քանի բնակիչ հնարքը

#ԵկԱրցախ. Ստեփանակերտ. (Ֆոտոշարք)

Aravot.am-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այցի ընթացքում ֆիքսել է քաղաքի տեսարժան վայրերը: Վերածննդի հրապարակն է: Այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետության նախագահականը, Ազգային ժողովը: Երեկոյան հրապարակը Ստեփանակերտի ամենաակտիվ վայրերից է: Ազատամարտիկների փողոցով բարձրացողներին դիմավորում է Ստեփան Շահումյանի արձանը: Ստեփան Շահումյանի անվան հրապարակն է: Ստեփանակերտցիները և քաղաքի այցելուներն այստեղ սիրում են հանգստանալ ոչ միայն երեկոյան, քանի որ

«Ռուսաստանի` Հայաստանին պաշտպանությունը միշտ գին ունի, սա Հայաստանը մտքում պետք է պահի». Դևիդ Սեթեր

«Հայաստանի համար ռուսական պաշտպանությունը միշտ գին ունի, և խոշոր հաշվով հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի հետաքրքրվածությունը ոչ թե Հայաստանին պաշտպանության տակ առնելու նպատակ ունի, այլ ռուսական ռեժիմի ամրապնդման: Իր որոշումների հիմքում այս գաղափարախոսությունն է դնում Ռուսաստանը: Հայաստանը պետք է սա իր մտքում պահի ու ականջին օղ անի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի

Անկազմակերպ նախանձ

Ես ինչպե՞ս հերքեմ մեր շարունակական նախանձը մեր հանդեպ, մեր ներսում, ինչպե՞ս… Այնինչ, կարծես թե վաղուց պետք է համոզվեինք, որ ճակատագրի հետ չի կարելի շարունակ խաղ անել, քանի որ դա մի օր կձանձրացնի ճակատագրին, ինչի փորձը մենք ունենք, բայց ոչ մի կերպ չենք համոզվում, չենք հաստատում մեր եզրակացությունը՝ մեր վարքով ու գործով: Երթի ի՞նչ ճանապարհ ենք

Պատժամիջոցները գուցե չխարխլեն պուտինյան վարչակազմը, բայց գոնե կնպաստեն ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի կրճատմանը. Դևիդ Սեթեր

Ըստ Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերի` լավ կլինի, որ ռուսները հասկանան` ապագայում ագրեսիան էլ ավելի թանկ է նստելու նրանց վրա 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը վստահ է,

Հայրենյացում ցորենի արտերը ջրվում են միայն անձրեւով. ոռոգման ջուր չկա

Բերքահավաքի սեզոն է. դեպի Հայրենյաց գյուղ տանող ճանապարհին ընկած ցորենի արտերում մարդիկ ցորենի բերքն են հավաքում, իրենց ասած՝ պոչերը՝ ծղոտը, առանձին դարսում, տուկ են անում՝ որպես ձմեռվա անասնակեր: Հայրենյացիք դժգոհ են բերքից: Ասում են՝ էլ վաղուց առաջվանը չի. «Կարճլիկ-մարճլիկ ցորեն ա, լավը չի սերմացուն, պարարտանյութն էլ մի բան չի: Ոռոգման ջուր էլ չունենք: Քանի տարի

«Հայերը սիրում են հենց ծովում արեւապաշտպան քսուկ քսել, հետո այրվածք ստացած գալ ու բողոքել». մաշկաբան

«Բնականաբար, այս շոգ օրերին մաշկի մասին պետք է հոգալ արեւապաշտպան քսուկներով, բայց դրանք էլ պետք է ճիշտ օգտագործել: Հայերը սիրում են հենց ծովում քսել, հետո այրվածք ստացած գալ ու բողոքել, թե՝ «էս ինչ վատ քսուկ էր»: Այդպես չի կարելի: Արեւապաշտպան քսուկը գործում է քսելուց կես ժամ անց, ուստի այն պետք է օգտագործել տանը, հետո՝ դուրս

«Առայժմ միայն երգերում եմ սեր երգում»

Լույս է տեսել երգչուհի Եվա Եգանյանի ձայնասկավառակը

«Խուսափեք ձմերուկից, ալկոհոլից եւ կաթնամթերքից, եթե սննդային թունավորում ունեք». գաստրոէնտրոլոգ

Բժիշկ-գաստրոէնտրոլոգ Մարիաննա Մալխասյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մի շարք խորհուրդներ տվեց՝ կապված այս օրերին բարձր ջերմաստիճանի պայմաններում ճիշտ սնվելու հետ: Հիմնական խնդիրը, ինչպես բժիշկը նշեց, սննդային թունավորումներն են: Ընդհանուր ախտանշաններն են՝ թուլություն, փսխում, սրտխառնոց, աղիների գործունեության խանգարում: «Ռիսկային խմբում են հղիները, տարեցները, մանկահասակ երեխաները: Նրանց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, իսկ

2 քրեական գործ` ապօրինի ծառահատման փաստով

Հուլիսի 22-ին և 23-ին վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ են հայտնաբերվել Գյումրի քաղաքի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում, Սպանդարյան գյուղի վերջնամասում, որոնց վարորդները, սակայն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու  բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում: Հայտնաբերված փայտանյութի հետազոտումը ցույց է տվել, որ փայտանյութը հիմնականում հաճարենի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 06-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն 6-8-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր. ԱՀ ՊՆ

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Բացառիկ մշակութային իրադարձություն՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին

Մենք՝ հայերս, թալանված, ստորացված, պատվազրկված, մեր բնօրրանից, որը քաղաքակրթության ակունքներում էր կանգնած, վռնդված ու եղեռնված մի դժբախտ ժողովուրդ ենք, որի մի փոքրիկ մասը, հրաշքով փրկվելով վախկոտ ու դաժան, խորամանկ ու ստոր, նենգ ու դավադիր թուրքերի արյունոտ ու եղեռնագործ ձեռքերից, սփռվել է աշխարհով մեկ՝ իրենց կյանքը փրկելու ու շարունակելու ակնկալիքով… 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը դավադիր

Վանաձորում 15-ամյա տղայի են դանակահարել

Երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա տղա: Երեխայի մոտ առկա է եղել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: Բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ տղային ցուցաբերվել է առաջին օգնություն, վիճակը գնահատվել է կայուն: Որից հետո, գիշերը ժամը 1-ին սահմաններում նրան տեղափոխել են Երեւան: Շրջանառվող լուրերի համաձայն տղային դանակահարել են վիճաբանության ժամանակ: Տաթեւիկ

Ինչպե՞ս ծանոթանալ իրավախախտումներին. լրացուցիչ ծանուցման ձևեր (Տեսանյութ)

Տեսա և լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումներին ինչպե՞ս ծանոթանալ. ոստիկանությունը լրացուցիչ ծանուցման ձևեր է մշակել։ ՀՀ ոստիկանության տեսանյութը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031