Օրվա լրահոսը

«Տեսնո՞ւմ եք ցմահ ազատազրկված անձի նույնիսկ կալանքը եվրոդատարանում ճանաչվել է ապօրինի». Լիպարիտ Սիմոնյան

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, «Սարի թաղի» գործով կալանավորվածները նույնիսկ զանցանք չեն արել, ուր մնաց հանցագործ լինեն. «Հատկապես վերջին շրջանում, չգիտես ինչու, գլխավոր դատախազը սկսեց խոսել խափանման միջոցների հարցից: Խափանման միջոցը պետք է կալանքն ընտրել ծայրահեղ դեպքում, մեզ մոտ հակառակն է, չի ընտրվում կալանքը ծայրահեղ դեպքերում»:

Հայաստանը թիմային 10-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում թիմային հաշվարկով 18 միավորով եզրափակել է առաջատարների տասնյակը: Աշխարհի առաջնությանը մասնակցել է 43 երկրի ազգային հավաքական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տուրք, որ հարուստների գործը չէ

Այսօր զանազան նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք փորձում են աջակցել հայ բանակին, պետական մակարդակով էլ դա բանաձեւվել է «Ազգ-բանակ»: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում էլ արկղիկ է դրված, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ներդրում կատարել սահմանին վիրավորված զինվորներին աջակցելու համար: Հատկանշական է, որ արկղիկի վերեւում մեծ լոռեցու խոսքերն են. «Էս գործը ինչքան նյութական, առավել եւս բարոյական արժեք ունի,

Կապանի կրթահամալիրի տնօրեն. «Իմ թիկունքին Սուրիկ Խաչատրյանը չէ, թիկունքիս մասնագիտությունս է»

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանի գործունեության վերաբերյալ:

«Հաճույք ենք ստանում ձեր կլոունությունը նայելուց». Սարի թաղի գործով նիստին դատավորը դուրս արեց դժգոհողին

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ Հարություն Թորոսյանի կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու: Պաշտպանն ասաց, որ գործ ունենք սրտի հետ, եթե նրա մոտ իրավիճակը սկսի վատանալ, մինչեւ շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեն հիվանդանոց, կյանքին վտանգ կլինի: Անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում՝ նրան պահելով կալանքի տակ:

Սպանություն՝ հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել

ԵԱՏՄ-ն մասնակի է սահմանափակում. ՀՀ կառավարությունն է խաղի կանոններ սահմանում

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հարցազրույցն «Առավոտին» Այս տարվա մայիս ամսից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք: Սահմանափակումը ընդունվել էր անցած տարի նոյեմբերին: Դրանց մեջ են

25 հազարի փոխարեն՝ գանձապահից 475 հազար դրամ ստացած կինը ներկայացել է ոստիկանություն (Տեսանյութ)

Տեսանյութում պատկերված կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել գումարը՝ հայտնելով, որ տեղի ունեցածը շփոթմունքի արդյունք է եղել:

«Բաղս անմշակ է, լուցկին գցես՝ հրդեհ կլինի, Ոսկեվազի կեսը կվառվի». գյուղացու խնդրանքը՝ վարչապետին ու գյուղնախարարին (Տեսանյութ)

Ոսկեվազում հուլիս-օգոստոսին շուրջ չի հասնում, հողատարածքների 70 տոկոսն անմշակ է, «աէրոպորտ» ոնց որ լինի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բացառում է նոր հանքերի շահագործման, Սևանա լճից ջրի բաց թողնման ու կանաչ տարածքների հաշվին կառուցապատման ծրագրերը:

Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող. razm.info

Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի

Հարցում. Մեծամասնությունը կտրականապես դեմ է երկրի ներսում զինված պայքարին

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում երկրի ներսում զինված պայքարին: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 6 հնարավորություն. «Կտրականապես դեմ եմ, դա մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ է», «դեմ եմ, հայը հային չպիտի սպանի», «ընդհանրապես դեմ եմ, բայց դեպքեր կան, երբ կողմ եմ», «կողմ եմ, երբ իշխանությունը համը հանում է, բոլորը պետք է զինվեն»,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40…41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը

Սոցիոլոգ. «Ճապոնիայում բարձր IQ-ով երեխան «մտնում» է պետական ծրագրի տակ, իսկ մեզանում նրանցով զբաղվող չկա» (Տեսանյութ)

Օգոստոսի 7-ին «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը և Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը։ Նրանք խոսեցին մի քանի թեմաներից` որո՞նք են այս տարվա ամենապահանջված մասնագիտություններն ու ֆակուլտետները, ինչպե՞ս են գնահատում կրթության մասին նոր նախագիծը, ի՞նչ խնդիրներ կան կրթության ոլորտում։ Վաչագան Գալստյանը փաստեց, որ երկու շաբաթ առաջ

Ի՞նչ կանեն մարզպետներին, եթե չափորոշիչները չապահովեն

Կառավարությունը մարզպետների համար 11 չափորոշիչ է մշակել` աղբահանությունից սկսած մինչեւ դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, մարզպետները պետք է բարձր արդյունքներ ցուցաբերեն: «Եթե իրենց պարտականությունները չկատարեն, կա՛մ իրենք իրենց կամքով հրաժարական կտան, կա՛մ կազատվեն աշխատանքից, երրորդ տարբերակը, որ կառավարությունը աչքերը փակի»,- պատասխանելով «Առավոտի» հարցին, թե չափորոշիչները չապահոված մարզպետներին ի՞նչ է սպասվում, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող ռեժիսորին դատարան չէին բերել

Դատավոր Վարդան Աբրահամյանին գրություն էր ուղարկվել առ այն, որ նա առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ դատական նիստի մասնակցել

Ըստ ԱՎԾ-ի` 2017-ին հանցագործությունների թիվն աճել է. այս առումով Երեւանն ու Լոռին «առաջատար են»

Օր չկա, որ Հայաստանում մի հանցագործություն չլինի, եւ մասնագետներն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հատկապես առանձնակի դաժան դեպքերն են հաճախակիացել՝ Շամիրամ գյուղում սգո սրահում հրազենից արձակված կրակոցներից մի քանի մարդ մահացավ, Արմավիրում կինը, ըստ իրավապահ մարմինների, կացնով սպանել է ամուսնուն, Սեւանում նույն օրը 2 սպանություն է տեղի ունեցել, նախօրեին Երեւանում

«Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի». ակցիա (տեսանյութ). «Ա1+»

Նաիրիտցիները փոխել են ակցիայի օրը: Գործադիր մարմնի նիստի օրվա փոխարեն նրանք այսօր էին հավաքվել կառավարության շենքի մետ: Ըստ տեղեկությունների՝ Նաիրիտի ներդրողներն այստեղ են, գիշերը ժամանել են Հայաստան։ Կարինե Շահվերդյանին հույս է ներշնչում այն, որ կառավարությունը չի մերժել եվրոպական հոլդինգի առաջարկը: Նաիրիտցիները համոզված են՝  գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է միայն իշխանության ցանկությունը։ «Իրենց ձեռք չի տալիս,

Գայլերը հոշոտել են ոչխարներ

Օգոստոսի 7-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի սահմաններում գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։ Ստացված տեղեկատվությունը փոխանցվել

Երկու կարծիք Տավուշի բնակչությանը հուզող խնդիրների մասին

Որո՞նք են Ադրբեջանին սահմանակից մարզի հիմնական խնդիրները՝ մեկնաբանում են տավուշցիները Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, գրող Սամվել Բեգլարյան. «Տավուշի մարզի բնակչությանը հուզող հիմնախնդիրներն այնքան շատ են, որ չգիտեմ, թե որ ծայրից սկսել: Ամենահիմնականը աշխատատեղերի պակասն է, որը նպաստում է արտագաղթին, եւ սահմանամերձ գյուղերի անպաշտպան լինելը: Ես նամակ եմ հղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին

Վարչապետը Global Reservers Management ընկերության գործադիր տնօրենի հետ քննարկել է աղբի վերամշակման ներդրումային ծրագրի մանրամասները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության

Facebook-ի և Instagram-ի օգտատերերը բողոքում են խափանումներից

Facebook և Instagram սոցցանցերի՝ տարբեր երկրների օգտատերեր բողոքում են խափանումներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով downdetector մասնագիտացված կայքի հետազոտության արդյունքները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսներում խափանումներին: Ըստ հետազոտության և Twitter-ում թողնված հաղորդագրությունների՝ սոցցանցերի հետ կապված խափանումներ են նկատվել Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Մասնավորապես, Facebook մուտք գործելու փորձ կատարելիս օգտատերերի

Ադրբեջանում կալանավորվել է փոխվարչապետի թոռը

Բաքվում 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է երկրի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովի թոռը՝ Նաիլ Ալլահվերդիևը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ օգոստոսի 3-ի երեկոյան Ալլահվերդիևը Mercedes Gelandewagen ավտոմեքենայով ավտովթարի պատճառ է դարձել, որի

Լոռիում դեմ են համայնքների խոշորացմանը. «Եթե մեր կարծիքը հաշվի չառան, կա՛մ համայնքի բնակիչները կփակեն ընդհանուր մայրուղին, կա՛մ մեր համայնքից ոչ մեկն ընտրության չի գնալու»

Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Այս տարի եւս գործընթացը կիրականացվի մի քանի մարզերում: Խոշորացվող համայնքներ ունեցող մարզերի մեջ մտնում է նաեւ Լոռին: Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն՝ ընդգրկվելով տասը խոշորացված համայնքների կազմում: Սա մարզում իրականացվող համայնքների

Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս աղետաբեր նախագծին

«10 մարդուց 9-ը համաձայն է, որ հեղափոխություն լինի, ու այս իշխանություններից պրծնեն». Վոլոդյա Ավետիսյան

Ազատամարտիկը համոզված է՝ համախմբել է պետք, բայց ոչ՝ ՕՐՕ-ի շուրջը «Բոլորն էլ գիտեն, որ այս տարի կայացած ԱԺ ընտրությունները կեղծված են: Այսօր ԱԺ-ում հարց են լուծում այնքանով, որքանով իրենց է պետք: Իրականում ժողովրդի համար հարց չեն լուծում: Եթե կան էլ ընդդիմադիր ուժեր, հնարավոր չէ, որ իրենք ինչ-որ բան անեն: Իրենք ընդամենը խնդիրներն են բարձրաձայնում»,- «Առավոտ»-ի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031