Օրվա լրահոսը

Ցանկացած պահի ՌԴ-ն կարող է գործողություններ իրականացնել Ղարաբաղի հանդեպ. Արայիկ Սարգսյան

Ըստ պարոն Սարգսյանի`աշխարհը թույլ չի տա, որ տեղի ունենա Հայաստանի ու Արցախի միացումը

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Նշվել է, որ «Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangi»-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր: «Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ

Հատուկ ուշադրության և վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները

ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված կալանավորման և հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ սահմանած պահանջների ապահովմանը

Տուն նվիրեցին Շիրակի համալսարանի մագիստրոսների դիպլոմները հանձնելու ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Շիրակի պետական համալսարանի բակում այսօր մեծ հանդիսավորությամբ, Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանձնվեցին մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմները։ Նշենք, որ այս տարի բուհն ուներ մագիստրատուրայի 101 շրջանավարտ, ընդ որում նրանք Շիրակի պետական համալսարանի առաջին մագիստրոսներն են․ բուհը այս ուսումնական տարում փոխեց իր կարգավիճակը՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտից վերածվելով Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի։ Պաշտոնյաներից

Քաղցած ժողովուրդը կանգնած է սննդի դատարկ պահեստների դիմաց` ալյուրի զուր սպասումներով. Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում. aliq.ge

Ալաշկերտից, Բայազետից հայկական կենտրոնական կոմիտեին տեղեկացնում են, որ այնտեղ սնունդը պակասել է, փախստականների շրջանում սով է։

Կոռուպցիան չի՞ խանգարի Հայաստանի արտահանմանը եւ տնտեսական զարգացմանը

Հովհաննես Ազիզյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրին խոչընդոտող գործոն չի տեսնում

Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չի ներկայացրել Ամուլսարի մասին խոստացված նյութերը

Հունիսի 21-ին Ազգային ժողովի նիստում պատգամավոր Շաքե Իսայանը, մեջբերելով բնապահպանական հասարակական կազմակերպությունների հիմնավորումները, հարց էր ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկի ջրերի աղբյուրների աղտոտման վերաբերյալ: Վարչապետն ի պատասխան հայտարարել էր, – «Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային էքսպերտների գնահատականներով դա հսկում ենք

Ոչնչացվել է 577 ձկնորսական ցանց, 45 խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց

«Սևան» ազգային պարկի աշխատակիցներն այդ ժամանակահատվածում առգրավել են 2850 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:

Ոստիկանը Արմավիր քաղաքում փորձել է իրացնել 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով կեղծ թղթադրամներ

Դեպքի առթիվ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ կեղծ թղթադրամները պատրաստված են համակարգչային շիթային գունավոր տպիչ սարքի միջոցով:

Սաակաշվիլին առանց փաստաթղթերի հայտնվել է Լեհաստանում

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին օրերս զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից, մուտք է գործել Լեհաստան։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։ Լեհաստանում քաղաքական գործիչը մասնակցել է Վարշավայի ապստամբությանը նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում Սաակաշվիլին խոսել է Լեհաստան-Վրաստան համագործակցության, ինչպես նաև Ուկրաինայի մասին։ Վրաստանի նախկին նախագահի մամուլի ծառայությունից խոստացել են մինչև օրվա վերջ բացատրել` ինչպես է նա առանց փաստաթղթերի

Հոգեբան. Ընտանեկան բռնության են դիմում սոցիալական վատ պայմաններից ելնելով եւ կրթական ցածր մակարդակ ունեցողները (Տեսանյութ)

Հոգեբան Գեւորգ Եղյանի կարծիքով՝ Հայաստանին անհրաժեշտ է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենսդրություն

«Մաքուր Հայաստան»-ը աղբի խնդիրը չի լուծում (Տեսանյութ)

Աղբը մի տեղից մի տեղ ենք տանում

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ՝ «Սասնա ծռերի» գործերով կալանավորված անձանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու համար

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Եվրոպա Լիգայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է մրցաշրջան 2016/2017 թթ. մրցաշրջանում Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի երեք հավակնորդների անունները: Նրանք բոլորն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ են՝ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան եւ հարձակվող Զլատան Իբրաիմովիչը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմաբան. «Թուրքիայի տարածքում հայկական հուշարձաններն անխնամ են, որմնանկարները` ջնջված»

Oգոստոսի 4-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա խոսեց այն մասին, թե ինչպես է ավանդաբար ԵՊՀ Պատմության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնումն իրականացնում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Նա փաստեց, որ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձաններն անմխիթար վիճակում են: Պատմաբանի հավաստմամբ, քիչ թե շատ բարվոք վիճակում է Անիի Ամենափրկիչը, այն էլ

Վանաձորցիների կոպիտ հորդորը կարգազանցներին

Հավանաբար Վանաձորի Վարդանանց 66 հասցեում աղբ թափելն ու մեքենա կայանելը «մոդա է»: Իսկ բնակիչների նախազգուշացումներն արդյունք չեն տվել: Նրանք էլ որոշել են տեսանելի վայրում, տեսանելի ձեւով իրենց հորդորն ուղղել կարգը խախտողներին: Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 03.08.2017  

Իրավապաշտպան. «Քանի դեռ ունենք Ամիրյանի, Միկոյանի, Ղուկասյանի անվան փողոցներ ու արձաններ, վատ ենք ապրելու»

Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությանը մասնակցում էր նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանը կարեւորեց ցուցադրության բացումը. «Պետք է նման ցուցահանդեսներ շատ լինեն, որովհետեւ մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդները չգիտեն խորհրդային շրջանի մեր պատմությունը, բացարձակապես տեղյակ չեն: Ընդ որում, մինչեւ 60-ական թվականների եղած խորհրդային շրջանի

«Լեգիտիմացրին ապօրինությունը, որը տեղի է ունենում դատարանում». փաստաբան Արայիկ Պապիկյան

Ըստ նրա՝ Փաստաբանների պալատն ու Դատական դեպարտամենտը փաստաբանների դեմ ուղղված փաստաթուղթ են ստորագրել

Լեւոն Արոնյանը պարտվեց 110-րդ քայլում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Grand Chess Tour»-ի երրորդ փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան շարունակվեց մինչեւ 110-րդ քայլ եւ հայ գրոսմայստերը պարտություն կրեց: Այսօր հայկական շախմատի առաջատարի մրցակիցը երրորդ տուրում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավետիք Իշխանյան. «Այսօր էլ նույն ձեւով հավատում են սարքովի գործերին, ինչպես 37թ»

Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությանը ներկա էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Իշխանյանը ցավով փաստեց, որ անկախություն ստանալուց հետո մեր հասարակությունը, իշխանությունները գնահատական չտվեցին խորհրդային տարիների բռնաճնշումներին: «Սա շատ կարեւոր խնդիր է, առնվազն քաղաքական գնահատական պետք է տրվեր, որովհետեւ եթե դու դասեր չես

«Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, չի կարող մարսել ցնցումները». Հայկ Մարտիրոսյան

Ըստ քաղաքագետի` Ադրբեջանը զինվում է մի քանի աղբյուրներից

«Ռադիկալ ընդդիմադիրները 10000 դրամ էլ չարժեն»

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: – Խորհրդարանական ընդդիմությանը, ինչպես ցույց տվեցին կառավարության հնգամյա ծրագրի քննարկումները, հիմնական գործընթացները կապում է 2018-ի ապրիլի հետ, երբ ավարտվում են նախագահի լիազորությունները եւ հիմնական դերակատարը ՀՀ-ում դառնում է վարչապետը: Ներպետական եւ ներիշխանական ցնցումների մասին կանխատեսումներ հնչեցին: Ձեր կարծիքով կլինի՞ լարվածություն, թե՞ ոչ: -Երրորդ Հանրապետության պատմության մեջ թերևս առաջին անգամ

Աշոտ Սուքիասյանի պաշտպանի ճառը հետաձգվեց

Այսօր «օֆշորային սկանդալ» անվանումը ստացած դատական գործի շրջանակներում դատարանը պետք է լսեր մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանական ճառը: Նիստը, սակայն, հետաձգվեց: Մեղադրող դատախազը չէր եկել դատարան: Հիշեցնենք, Աշոտ Սուքիասյանը «օֆշորային սկանդալի» գլխավոր դերակատարներից է: Այս սկանդալի մեջ շոշափվում էին նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունները: 2013թ-ին հարուցված քրեական գործի

«Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի հարազատների անձնական տվյալները հավաքագրում են». փաստաբան (Տեսանյութ)

Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում ահազանգեց, որ դատարանի կարգադրիչները գրանցում են նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիների տվյալները

Հեծանվորդ Հրաչյա Շաբոյանը կմասնակցի 120 կմ խմբային վազքին

Դանիայում մեկնարկած խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի: Հրաչյա Շաբոյանը, որ աշխարհի մեր միակ չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է եւ բնակվում ու հոր ղեկավարությամբ մարզվում է ԱՄՆ-ում, հանդես է գալու 120 կմ խմբային վազքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն. «Մեր խնդիրը հայ տականքն է»

Նարինե Թուխիկյանի խոսքով, մինչեւ լյուստրացիա չլինի, չիմանանք՝ ով է ԿԳԲ-ի գաղտնի գործակալը, սրիկան, առաջ չենք գնա

34-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ամուսինը. նա պարբերաբար բռնությունների է ենթարկել կնոջը

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով:

Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդականը վիրավորված է (Տեսանյութ)

Նրան չի գոհացնում Կարեն Կարապետյանի աշխատանքը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 5-ից 9-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լեւոն Ջուլֆալակյան. «Բելառուսում անցկացրած հավաքում արդյունավետ աշխատեցինք»

Օգոստոսի 21-ից 26-ը Փարիզում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է նախավերջին հավաքի ընթացքում կատարված աշխատանքից: «Համատեղ մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ: Բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031