Օրվա լրահոսը
Ավտոկայանատեղի վճարի չափը չի՛ փոխվում
Հարգելի համաքաղաքացիներ, այսօր «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներով մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում: Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ պարզաբանում ենք. Ավտոկայանատեղի վճարի չափը չի՛ փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1
G20-ի շրջանակում տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հանդիպումը. (Տեսանյութ)
Գերմանիայի Համբուրգ քաղաքում` G20-ի շրջանակում, հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, գրում է meduza.io-ն։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Բանակցությունները շարունակվել են 2 ժամ 15 րոպե։ Ավելի ուշ Պուտինը լրագրողներին հայտնել է, որ զրուցը շատ երկար է տևել, քանի
«4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառք Երևանի պատմության թանգարանում
Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ անցկացվող «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լիբանանահայ նկարչուհի Լենա Այդընյանի նախաձեռնությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստագետներ, մտավորականներ: Ցուցահանդեսում ներկայացված
Բնակարանում հայտնաբերվել է «Ճվճվ Արոյի» դին. shamshyan.com
Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Փրկարարները ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը, հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝
Կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 7-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: 2016թ. մրցանակաբաշխությունն անցկացվել է հետևյալ անվանակարգերով՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք»
Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՀՀ ՊՆ-ում
Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հայկ Դեմոյան. «Հայոց պատմությունը խուժանավարի է գրվել»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Աշոտ Մելքոնյանին ու մյուսներին
«Ադրբեջանական կողմը շատ լավ գիտի՝ մենք նշանառու կրակն անպատասխան չենք թողնում»
ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահը պնդում է՝ ադրբեջանցիներն այսօրվա հարձակումը իրենց ժողովրդին կներկայացնեն զոհված երեխայի վրեժը լուծելուն ուղղված գործողություն: «Ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ մենք նշանառու կրակն անպատասխան չենք թողնում, միշտ պատասխանում ենք, իսկ տվյալ դեպքում նշանառու կրակ՝ այն էլ հրետանուց, հրթիռներ արձակվել էին հայկական դիրքերի ուղղությամբ, եւ բնական է, որ պետք է կրակակետերը
Վիետնամում ՀՀ դեսպանի հանդիպումը Հանոյի համալսարանի նախագահի հետ
Հուլիսի 7-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելեց Հանոյի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Նգույեն Դին Լուանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում հայ-վիետնամական համագործակցության զարգացման հեռանկարները, երկու երկրների լեզուների ուսուցման համատեղ ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը: Դեսպան Վարդանյանը առաջարկեց Երևանի պետական համալսարանի և Հանոյի համալսարանի միջև ստորագրել համագործակցության փաստաթուղթ՝ երկու համալսարաններում փոխադարձաբար հայերեն և
«Բա գիտեք՝ ձկնագողերը բարեխիղճ մարդիկ են ու ուշք ու միտքն իրենց հետեւից աղբը հավաքե՞լն է». «Մաքուր Հայաստան» ծրագիրը Շորժայի ափ չի հասե՞լ
Ձկնորսները պլաստիկ շշերից պատրաստված արգելված կողմնորոշիչները որսից հետո որպես աղբ թողնում են լճի ափին
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կարող է լինել Հարավային Կովկասում կայունության ապահովման եւս մեկ երաշխիք». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը կարեւորել է նախագծի դերը՝ որպես տարածաշրջանի տնտեսությունն ակտիվացնող գործոն, ինչը երաշխիք կարող է դառնալ տարածաշրջանային կայունության ապահովման համար
Ադրբեջանական կողմը ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն. Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն:
«Մի կտոր հող ունենք, էդ էլ ձեռքերիցս տարեք, ստրուկի վերածեք»․ գյուղապետերը՝ համայնքների խոշորացման մասին (Տեսանյութ)
Այսօր «Մեդիա կենտրոնը» Գյումրու «Բեռլին» հյուրանոցի կոնֆերանսների սրահում հանրային քննարկում էր կազմակերպել «Համայնքների խոշորացում. ավելի արդյունավետ կառավարու՞մ, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով: Քննարկումն անցավ բավական թեժ մթնոլորտում․ մասնակցում էին Գյումրու հ/կ-ների ամենաակտիվ ներկայացուցիչները, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ու խոշորացման ենթակա համայնքների գյուղապետեր։ Գյուղապետերը քննադատեցին կառավարության՝ համայնքները խոշորացնելու ծրագիրը՝
Լիբանանահայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է լիբանանահայ վեց արվեստագետների աշխատանքների «4 սերունդներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ներկաների հետ միասին նրանք շրջել և ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հուլիսի 10-ը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
Փաշինյանը բողոքեց՝ բարոյական եւ մարդկային չէ, որ «Սասնա ծռերի» կալանավորներին արգելում են, որ իրենց երեխաները տեսակցեն (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ տեսակցության ընթացքում, եթե նախաքննությանը խոչընդոտող որեւէ իրադարձություն լիներ՝ էլի հասկանալի կլիներ, բայց հիմա ոչ մարդկային, ոչ բարոյական, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ մարդկանց թույլ չեն տալիս 1 տարի տեսակցել իրենց երեխաների հետ:
«Նուբարաշեն» քրեակատարողական պետի դեմ գործը կարճել են. Արթուր Դավթյանը պնդում է՝ հանցագործություն չի կատարել (Տեսանյութ)
Լենա Նազարյանը նաեւ հարցրեց Մարտի 1-ի գործից, ի՞նչ զարգացումներ կան: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ գործն ընթացքի մեջ են, նախաքննությունը շարունակվում է, աշխատում են բացահայտման, անձանց մեղադրանքը հիմնավորելու ուղղությամբ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Ուժի մեջ են մտել ԵՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները (2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշում): Այդ պահանջների համաձայն՝ կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք,
Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին հարցրեց Հաց բերողի, Լոռիում սպանությունների եւ ոստիկաններին չդատելու մասին (Տեսանյութ)
Էդմոն Մարուքյանը նաեւ Հաց բերողի կալանավորման հետ կապված հարց ուղղեց: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ «Հաց բերողին կալանքի տակ պահելու հիմքերը բացարձակ առկա էին»:
«Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի».
Աշոտ Մելիքյանն արձագանքում է Արմեն Աշոտյանի առաջարկությանը
«Դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են». Գլխավոր դատախազը՝ կաշառակեր դատախազների մասին (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ «Ես ձեր փոխարեն այդպես իմպերատիվ եւ միանշանակ չէի հայտարարի, որ կոռուպցիան ձեր համակարգում զրոյացված է»: Ինչ վերաբերում է կալանքը անհարկի կիրառելուն՝ նա գլխավոր դատախազին առաջարկեց, որ տվյալ դատավորը, եթե սխալ որոշում է կայացրել, անարդար վճիռ է կայացրել, սեփական միջոցներից վճարի, ոչ թե հարկատուների հաշվին պետությունը վճարի:
Կարեն Կարապետյանն ընդունել է Դմիտրի Պանկինին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր: Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, մասնավորապես,
«Կողմ եմ Ադրբեջանին ջարդելուն, մեր բանակը պետք է հարձակվի». Վազգեն Սիսլյան (Տեսանյութ)
«Մեր բանակն այդ հնարավորությունն ունի՝ պետք է հարձակվի, առաջ գնա ու որոշ դիրքեր վերցնի»,-ասում է նա
Մեղադրանք է առաջադրվել՝ զորացրումը կազմակերպելու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու համար։ Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել զինված ուժերից զորացրումը կազմակերպելու պատրվակով, խարդախությամբ զինծառայողի ծնողներից գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ
«Կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արք. Կճոյանը խաբվել են». «Օֆշորի» գործով տուժած (Տեսանյութ)
«Լավ կլինի՝ իրենք էլ ասեն, որ տեղյակ են եղել դրանից, եւ ինչպես ես եմ խաբվել, իրենք էլ են խաբվել Աշոտ Սուքիասյանից»,-ասում է գործարարը
Նախագահին Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման
Գրաքննություն հայկական կինոարտադրությունում․ «Ոսկե Ծիրանը» հանեց «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը
14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը։ Կինեմատոգրաֆիստների միությունից մեզ
Թել Ավիվում Բուլղարիայի փոխարեն Հայաստանի ինքնաթիռն է նստել
Ավիաընկերությունն իր միջոցներով Բուլղարիա մեկնող ուղեւորին Երեւանից հետ է ուղարկել
Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյոլոզի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խ.մ. կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված
«Ապրիլի 2-ին եղել են «անհայտ» ընտրողներ եւ 2700 գոյություն չունեցող հասցեներ». Վարուժան Հոկտանյան (Տեսանյութ)
«Այս խնդրով դիմեցինք կուսակցություններին, խնդրեցինք ստուգել, բայց արձագանք չեղավ»,-ասում է փորձագետը


















































