Օրվա լրահոսը

ԿԲ նախագահը տնային աշխատանքը չի կատարել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, թե մարդիկ Հայաստանից հեռանում են անարդարության պատճառով: Ըստ նրա՝ «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ»: Այս տարվա մայիսի 18-ին վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք

«Զաքիր Հասանով, խելքդ գլուխդ հավաքի, մենք ձեզանից ոչինչ չենք գրավել, դեռ մի բան էլ՝ ազատագրելու ունենք» (Տեսանյութ)

Ազատամարտիկը փաստեց, որ Ադրբեջանը թաքնվում է խաղաղ բնակչության՝ կնոջ եւ երեխայի թիկունքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 09-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 09-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում Սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Դուք կլինեք Հայաստանի դեսպանները սփյուռքում և սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում. Արա Բաբլոյան

Հուլիսի 7-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակութային գործիչներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ

Տուժողն ասել է, թե իրեն բռնաբարողը բեղերը մաքրել է, որ առերեսման ժամանակ ինքը նրան չճանաչի

Կին փաստաբանը բողոք է բերել, պահանջում է  բեկանել մարզի դատարանի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին Մարզերից մեկում հարուցվել էր քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով: Բռնաբարվողը 63-ամյա կին է, կովապահ: Գործը դեռ դատարաններում է: Բռնաբարության մեջ մեղադրվողը տուժողից տասներկու տարով փոքր է: Ըստ մեղադրական եզրակացության, տղամարդն առանց զգուշացման մտել էր հարեւան բնակչուհու առանձնատուն, ալյուրի դատարկ պարկը մտցրել էր

«Դա խուժանի ձեռագիր է». Ադրբեջանի՝ հուլիսին 4-ին նախահարձակ լինելը պատահական չէր (Տեսանյութ)

«Ադրբեջանը նախահարձակ գործողություններ իրականացրեց հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը»,-ասում է Լարիսա Ալավերդյանը

Շփման գոտում նկատվել է լարվածության աճ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան

Մահվան ելքով պատահար Մոնթե Մելքոնյան փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 14.10-ին, «Նիսսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բետոնե բաժանարար պատնեշին և շրջվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Գայանե Հանեսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Շվեդ դեսպանը սիրահարված է հայկական մշակույթին

Նրան այդ հարցում «օգնել» են նաեւ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն ու բալետի արտիստ Արսեն Մեհրաբյանը Օրերս Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) հիմնադրման 30-ամյակի առիթով Ազգային օպերային թատրոնում հանդես եկավ շքեղ ծրագրով: Շվեդիայից հրավիրված էին բալետի արտիստներ Մարիկո Կիդան, Վահե Մարտիրոսյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական

Կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը. Իգոր Նազուրուկ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։ Դեսպան Նազարուկը շնորհավորել է նախարարին վերանշանակման և Կառավարության ծրագրի ընդունման կապակցությամբ։ Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ

Կալերի նոր ջրագիծը

Վեոլիա Ջուրն աշխատում է

Դու գիտե՞ս մի երկիր, որի դեմ Եվրոպական դատարանը որոշում չի կայացրել. Արթուր Դավթյանը` լրագրողին. «Հրապարակ»

Ներկայացնում ենք հատված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հարցազրույցից. – Պարոն Դավթյան, արդա՞ր է, որ դատախազների, դատավորների սխալի պատճառով ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ վճիռներ են կայացվում, եւ այդ ամենը ֆինանսապես փոխհատուցվում է մեր՝ հարկատուներիս հաշվին։ – Եթե նույնիսկ դա անարդար է, դու գիտե՞ս մի երկիր, որի դեմ Եվրոպական դատարանը որոշում չի կայացրել։ Չունենք էդպիսի երկիր,

Շաքարային դիաբետով բազմաթիվ հիվանդներ իրենց սննդի մեջ կիրառում են քառորդ գդալի չափ դարչին

Այն նաեւ ամրացնում է ստամոքսը, միզապարկը, մաքրում է երիկամները, օրգանիզմից դուրս է մղում լորձը, հեռացնում է ճիճուներին Համեմունքները սննդին համ ու հոտ պարգեւելուց բացի, նաեւ շատ առողջարար են: Այս եզրակացությանն են հանգել դեղագիտության եւ սննդագիտության մասնագետները՝ կատարելով բազմաթիվ հետազոտություններ: Սննդագիտության մասնագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, բժիշկ Ռ. Անդերսոնը նշել է, որ ինքը ամեն առավոտ ուտում է

«Սա Ադրբեջանի սադրանքն է եւ պատրաստված սցենար». Լ. Ալավերդյանը՝ ադրբեջանցի զոհված երեխայի եւ կնոջ մասին (Տեսանյութ)

Մենք պատերազմ չենք հայտարարել, իսկ մեզ սողացող պատերազմ են հայտարարել, որը նաեւ տեղեկատվական բնույթ է կրում

Հոսանքազրկումներ Երևանում և ՀՀ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 «Նոյ» թաղամասը, Դավիթաշեն 1-ին թաղ. 47, 48, 49, 50, 51, 52, 146; 2-րդ թաղ. 17, 19, 20-28; 4-րդ թաղ. 50, 51 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32;

Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են. Սերժ Սարգսյանը` Կարեն Շահնազարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ: «Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից: Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության

Աղբի տեսուչներ դեռ չկան, բայց տուգանքների մասին հիշեցվում է. մինչեւ 200 հազար դրամ. «ՀԺ»

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը Վարչական իրավախախտման մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տարիներ շարունակ զբաղվել է չսահմանված վայրերում աղբ թափելը վերացնելով: «Կոմունալ բաժնում տեսուչ կա, որն զբաղվում է այդ աշխատանքներով, դրա համար պատասխանատու է: Նրա կողմից կազմված արձանագրությունը ներկայացվում է քաղաքապետարան, որի համաձայն վարչաիրավական բաժինը սկսում է իրականացնել վարչական վարույթ, որի արդյունքում

Կաթողիկոսը բարձրացրել է երաշտի սպառնալիքի տակ գտնվող համայնքներում ջրային ռեսուրսների բաշխման խնդիրը

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին։ Զրույցի ընթացքում խոսվեց կոմիտեի գործառույթների մասին, մասնավոր անդրադարձ կատարվեց ջրի ազգային ծրագրին և ջրային ռեսուրսների գործածությանը։ Ի պատասխան Վեհափառ Հայրապետի հարցումների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի

Օդի ջերմաստիճանը երկու օր առաջ +41 էր, այսօր` +21. կտրուկ տատանումը հյուծում է օրգանիզմը. ՀՀ գլխավոր սրտաբան. «ՀԺ»

ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մեր խնդրանքով մանրամասնեց, թե ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ինչպես կարող են անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա: Նա ասաց, որ հաճախակի փոփոխությունները հյուծում են հարմարվողական մեխանիզմները: Սրտաբանը նախ նշեց, որ մարդու օրգանիզմի վրա առավել բացասական ազդեցություն է ունենում բարձր ջերմային ֆոնը: «Անբնական բարձր ջերմային միջավայրում օրգանիզմի հարմարվողական մեխանիզմները խանգարվում են: Առաջին հերթին մեծ

Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացի Է մոլորվել

Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

«Կոնկրետ քայլեր չկատարելու դեպքում այս դանդաղ պատերազմը լինելու է երկարաժամկետ». Վահրամ Բաղդասարյան. «168 ժամ»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի` հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած դեպքերի հետ կապված հայտարարության առնչությամբ ասել է. «Եղան դեպքեր, երբ ՄԽ-ն ինչ-որ տեղ փորձում էր հասցեական հայտարարություններ անել, բայց դա պետք է լինի պարբերաբար: Իհարկե, միջազգային ցանկացած կառույցի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում պարզ է դառնում, թե ինչու

Անիմաստ ծեսեր

Իրավաբանությունը բարդ գիտություն է` այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են եւ, առավել եւս, լուսաբանում են դատական պրոցեսները,  դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը եւ դառնում են անիմաստ ծեսեր: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի եւ Սեֆիլյանի դատավարությունների շրջապտույտը դրա վառ օրինակներից մեկն է: Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը, եւ դա բնական է`

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Շատ կենսախինդ է ծեր գնչուհին. Ասես աղջիկ է, ոչ թե պառավ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ռազմիկ Ամյանն էլ վաստակավոր դառավ:

Ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի. ի՞նչ հանգամանքներում են ՊՊԾ գնդում սպանվել ոստիկանները. Aysor.am

Aysor.am -ը հրապարակման առաջին հատվածում ներկայացրել էր, թե ինչպես են «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպել ու շուրջ մեկ տարի առաջ գրավել Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գունդը: Ոստիկանության ՊՊԾ գունդ զինյալները մուտք են գործել Գիչյանին պատկանող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով, որը վարել է խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանը: Բեռնատարով նա կոտրել է գնդի մուտքի

Բելինսկու փողոցի տներից մեկի աստիճանավանդակի տակ hայտնաբերվել է օձ

Հուլիսի 7-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի տներից մեկի աստիճանավանդակի տակ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Կարեն Խաչանովը չկարողացավ անցնել Ռաֆայել Նադալի արգելքը

Ռուսաստանի թիվ 1 ռակետ, մեր հայրենակից Կարեն Խաչանովը Ուիմբլդոնյան մրցաշարի երրորդ շրջանում այսօր հանդիպեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ եւ երեք սեթում 1:6, 4:6, 6:7 հաշվով պարտություն կրեց՝ դուրս մնալով հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեղադրանք ակտիվիստին՝ կարգադրիչին ապտակելու համար. «Ա1+»

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից, «Սասնա ծռեր»-ի համակիր Փայլակ Թեւանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ հունիսի 28-ին   դատական կարգադրիչին ապտակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել կարգադրիչին։ Փայլակ Թեւանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.  «Այս ամենն անում են իրենց կեղտոտությունները ծածկելու համար։

Լեւոն Արոնյանը Ժնեւում հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Ինարկիեւին

Ժնեւում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» երրորդ փուլը, որին մասնակցում են 18 ուժեղագույն գրոսմայստերներ: Այսօր կայացած երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ինարկիեւին եւ իր անվան դիմաց գրանցեց 1,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ակի Կաուրիսմյակի. նախկին փոստատար ու «Արծաթե արջի» ներկա մրցանակակիր

Հանրահայտ ֆինն ռեժիսորի «Հույսից անդին» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին»

«Բակո Սահակյանը այն գործիչն է, ով համախմբող ուժ է հանդիսանում բոլոր քաղաքական շրջանակներում». «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ‹‹Ժողովրդավարություն›› խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ պատահական չէ խորհրդարանի երեք  ուժերի (‹‹Ազատ հայրենիք››, ‹‹Դաշնակցություն›› և ‹‹Արցախի ժողովրդավարական  կուսակցություն››)  որոշումը՝  առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: ‹‹Այս երեք ուժերը եղել են այն հենարանը,  որի միջոցով այս 10 տարիների ընթացքում  իրականացվել են Բակո Սահակյանի քաղաքական և տնտեսական ծրագրերը՝ կապված երկրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031