Օրվա լրահոսը

Գրաքննություն հայկական կինոարտադրությունում․ «Ոսկե Ծիրանը» հանեց «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը

14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը։ Կինեմատոգրաֆիստների միությունից մեզ

Թել Ավիվում Բուլղարիայի փոխարեն Հայաստանի ինքնաթիռն է նստել

Ավիաընկերությունն իր միջոցներով Բուլղարիա մեկնող ուղեւորին Երեւանից հետ է ուղարկել

Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի  «Քյոլոզի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խ.մ. կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված

«Ապրիլի 2-ին եղել են «անհայտ» ընտրողներ եւ 2700 գոյություն չունեցող հասցեներ». Վարուժան Հոկտանյան (Տեսանյութ)

«Այս խնդրով դիմեցինք կուսակցություններին, խնդրեցինք ստուգել, բայց արձագանք չեղավ»,-ասում է փորձագետը

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ 3 զինծառայողներ

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ.

Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ստորագրել է որոշում. «Եղիշ Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»: Հիշեցնենք, որ Եղիշ Տերտերյանը թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահն էր:

Բնապահպանական պետական տեսչության կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ գումար

Բնապահպանական պետական տեսչության կողմից 03.07.-07.07.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 830.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 417.9 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100 հազ. դրամի և

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված

«Աշոտ Սուքիասյանը գումարներն «օֆշոր» է փոխանցել, հափշտակել 4 միլիարդ դրամ». «Օֆշորի» գործով պաշտպաններ (Տեսանյութ)

Նրա մտադրությունը ոսկերչության ոլորտը տապալելու, հուղարկավորելու ծրագիր էր, ոչ թե զարգացնելու

Ստորագրվել է 20 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր

Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգևոր խնամքը

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ ուղեկցությամբ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին և վարչության գործունեությանը, քննարկվեցին նաև հիմնարկներում իրականացվող հոգևոր սպասավորության հետ առնչված հարցեր: Նորին

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով  արդյունքներն արդեն տեսանելի են.  գույքագրված 2029 աղբանոցից փակվել են 1480-ը

Այսօր ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նիստի բացման իր խոսքում Վաչե Տերտերյանն ասել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր

Հայկ Ալումյանը կդիմի արդարադատության խորհուրդ

Իր պատճառաբանությունները կներկայացնի նաեւ Փաստաբանների պալատին

Անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը

Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորման միայն 12%-ը 7-ը հուլիսի, 2017թ., Համբուրգ, Գերմանիա / Նյու Յորք – Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է, որ անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը: Արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներում կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ

Թել Ավիվ-Երեւան չվերթը 2 ժամ ուշացավ, ուղեւորներից մեկը սխալմամբ Հայաստանի ինքնաթիռ էր նստել

Ո՞վ էր Թել Ավիվում սխալմամբ Հայաստանի ինքնաթիռ նստած քաղաքացին

«Մանկական աշխարհը» ուրվականի է վերածվել

Երեւանի կենտրոնում գտնվող Կենտրոնական հանրախանութը կամ, այսպես կոչված, «Մանկական աշխարհը» ժամանակին նախագծել են Արսեն Ահարոնյանը, Հովհաննես Մարգարյանը, Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը: Շենքը բացվել է 1937թ.: «Մանկական աշխարհի» հետ շատերը գունեղ մանկական հիշողություններ ունեն, իսկ մեծերն ասում են, որ այս շենքի պահեստում ժամանակին ապրել է նաեւ ծաղկավաճառ Կարա Բալան: Այժմ հանրախանութը փակ է, որոշ տեղեկություններով՝

Հնդկական սերիալների, «Կիսաբաց լուսամուտների» եւ էրոտիկ հաղորդումների հարցը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Պատգամավորին վրդովվեցրել էր՝ «Արդյոք ովքեր են» հաղորդմանը Մեսրոպ Մաշտոցին չեն ճանաչել, բայց մի երգչուհի կոչվածին առաջին իսկ քաղաքացին ճանաչել է. «Էսօր դպրոցն ավարտող երեխաներից շատերը ավելի շատ ճանաչում են ոչ հիգիենիկ արտաքինով, դերասանի կոչման առթիվ ինքնախաբեությամբ զբաղված երիտասարդների, քան մեր մեծերին»:

Արմեն Աշոտյանն առաջարկում է վերահսկել համացանցը (Տեսանյութ)

Ըստ պարոն Աշոտյանի, հասարակությունը ուտում է սկանդալային պատմությունները, ԱԺ-ի քննարկումներից որեւէ լուրջ ելույթ ավելի քիչ դիտում է ունենում, քան 18+-երը:

«Երկիր ծիրանին» դեռ չի ցանկանում մանրամասներ հայտնել բնակիչների հետ հանդիպումների մասին

Կուսակցությունում տեղեկատվություն տրամադրելու որոշում չկա. Սեդա Մելիքյան

«Մեկ էլ տեսնում ես 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու վերլուծում են, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում». Փաշինյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ սա ազգային ողբերգություն է, որ մարդը չի գիտակցում, որ չի կարելի եթերում գալ ու պատմել քո, ամուսնուդ, զոքանչիդ, սկեսուրիդ հարաբերությունները: Հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում ոնց քրֆեց, ինչ արեց, երբ: Սա մարդկանց փոքրացնում է: Սա մարդկային հարաբերությունների որակ է ապահովում:

Մարդիկ վստահում են բանկերին

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դրանում համոզված է – Բանկային համակարգից կառավարություն եկած Տիգրան Սարգսյանը փորձում էր մեծ տեղ տալ բանկերին, անգամ համահայկական բանկ ստեղծվեց, որն առանձնապես ակտիվ չէ: Գործարարությունից կառավարություն եկած Կարեն Կարապետյանը փորձում է մեծ տեղ տալ գործարար տրամաբանությանը: Կառավարության մշակած 2017-2022 թվականների երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության 122 էջանոց ծրագրում Կենտրոնական բանկի մասին ընդամենը

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել շփման գծում լարվածության աճի կապակցությամբ

Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում՝ Ֆիզուլիի շրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ ափսոսանք հայտնելով, որ դա հանգեցրել է զոհերի, այդ թվում քաղաքացիների շրջանում: Մասնավորապես, Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) և Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը (Շվեդիա) և Ցեզար Պրեդան (Ռումինիա) կոչ են արել կողմերին

Ինչպես «Ոսկե ծիրանը» Մոսկվայի կինոփառատոնից ֆիլմեր «գողացավ» (Տեսանյութ)

Փոխքաղաքապետն ու փառատոնի հիմնադիրը խոսեցին կինոյից

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը

ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման և մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այդ գործում:

ԵՄ-ն բացում է արևային էներգիայով գործող առաջին ավտոբուսի կանգառները Երևանում

Երևանը ևս մեկ կարևոր քայլ է արել դեպի «արևային էներգիայով սնուցվող ապագա»: Այսօր՝ հուլիսի 7-ին, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը 2017թ-ի «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում: Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող

Վրաստանը մոդել երկի՞ր

Անի Եղիազարյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ 1. Վրաստանում եվրոպականացման գործընթացի համեմատաբար հաջող ընթացքը կապված է ԱլԳ-ի պաշտոնական ձևավորումից մոտ մեկ տարի առաջ (2008թ. օգոստոսին) տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի հետ։ 2. 2014թ. հունիսի 2-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակներում Վրաստանը (Մոլդովան և Ուկրաինան նույնպես) ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման hամաձայնագիրը (ԱՀ), որը նախաստորագրել էր մոտ

Բերանից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր թմրամիջոց

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Զաքարյանն անցյալ տարի նոյեմբերի ութին գտնվում էր ծառայության մեջ: Դատապարտյալին տեսակցության եկածի բերանը փոքր-ինչ փքված էր, ինչը կասկածի տեղիք է տվել: Օպերատիվ աշխատողների հետ, երբ անձնական խուզարկության է ենթարկել դատապարտյալի ծանոթին, բերանի խոռոչից հայտնաբերվել է «կասկածելի փաթեթը»: Այդ ժամանակ արձանագրվել է մեկ գրամ: Գյումրիի բնակիչ Գագիկ Մանուկյանը

«Կուսակցական հեռուստաալիք չունենք». ՀՌԱՀ նախագահ

Արտակ Զեյնալյանը նաեւ հետաքրքրվեց՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀ-ում կան կուսակցական կողմնորոշման հեռուստաալիքներ: Բունիաթյանը պատասխանեց, որ նախընտրական քարոզչության ժամանակ են հետեւում, դրանից դուրս չեն հետեւում եւ ոչ մի խախտում չեն արձանագրել մինչ օրս:

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Լիլիթ Դ.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով: Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին, ժամը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031