Օրվա լրահոսը
«Որոշում ենք կայացրել. հիմա երեք ամիս հետո ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացնում. վարչապետը` 1000-ական դրամ պահումների մասին. armlur.am
Դիլիջանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ժամանակ մեկը հետաքրքրվեց 1000-ական դրամ պահումներից, որն արվում է ԶՈւ-ում հաշմանդամ դարձած կամ մահացած անձանց ընտանիքներին օգնելու համար և հետաքրքրվեց, թե արդյոք արդարացվա՞ծ է, որ և՛ 60 հազար աշխատավարձ ստացողը, և՛ 200 հազարական ստացողները պետք է ստանան 1000 դրամ այն դեպքում, որ դա կարող է լինել
Թքելը վիրավորական արտահայտություն չի պարունակում. ոստիկանության հայցն անհիմն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը: 2017 թ. մարտի 16-ին կայացած նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները և
«ՀՀԿ-ն առաջարկում է էվոլյուցիոն ճանապարհով երկիրը փոխելու ծրագիր՝ առանց էքսպերիմենտների ու ցնցումների». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 17-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ: Սևան, Վարդենիս, Մարտունի, Ձորագյուղ, Վարդաձոր և Գավառ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները: «Մենք առաջարկում ենք շատ արժանահավատ, հավակնոտ
Նոր գիրք՝ «Հուշերիս արահետով»
Լույս է տեսել Մարտին Բարսեղյանի «Հուշերիս արահետով» գիրքը: Գրքում հեղինակի ինքնակենսագրական պատումներն են, հանդիպումների, զրույցների, դեպքերի նկարագրությունը, որտեղ շատ նուրբ, մանրակրկիտ եւ պատկերավոր շարադրումով ներկայացված է հեղինակի կյանքը՝ մանկավարժության առաջին քայլերից մինչեւ դատախազության աշխատողի առօրյան, մարդկանց հետ աշխատելու առանձնահատկությունները: Մարտին Բարսեղյանի հիշողություններում դասընկերներն այնպիսին են, ինչպիսին նկարագրում է հեղինակը գրքում, եւ չի պատկերացնում նրանց դիմագծերում
Փակվել է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Օրգանիզմի հետ միաբան, այլ ոչ թե՝ ընդդեմ նրա
Ազգությամբ ռուս, բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան իր հեղինակած «Բնական ապաքինում» գրքում, բացի բուժման իր տարբերակներից, առանձնացրել է նաեւ այն դրական արդյունքները, որոնք ունեցել են իրեն դիմած հիվանդները: Այդպիսի մի հիվանդի մասին, որը հաղթահարել է քաղցկեղը նշում է. ,Ինձ դիմելուց առաջ Նադյան մի տարվա ընթացքում 3 անգամ պառկել էր Մոսկվայի շատ հեղինակավոր հիվանդանոցներից մեկում: Ձվարանի չարորակ
«Հարցդ կոռեկտ ձևակերպիր ու մի սպառնա՝ երկրից գնալով». վարչապետը՝ դիլիջանցուն. 168.am
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում գնացել է Դիլիջան: Նա նախ ներողություն խնդրեց ուշացման համար, և ասաց, որ ուրախ է գտնվել այս «ֆանտաստիկ սիրուն» քաղաքում. «Ուզում եմ ձեզ հետ խորհրդակցել, թե ինչպես ենք այս քաղաքի ներուժն օգտագործելու»: Մի մարդ ասաց, որ մի քանի օր առաջ նամակ է գրել վարչապետին, որ ուզում է հանդիպել ու
«Հատկապես է խոսվելու ադրբեջանական կառույցների, առաջնորդների և սպասվելիք վտանգների մասին». Սարգիս Գրիգորյան
«Գիրքը ամենավտանգավոր արմատական կառույցի՝ իսլամական պետության մասին է»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 2016 թ-ի հոկտեմբերին հրատարակած իր գրքի մասին, ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, պ.գ.թ. Սարգիս Գրիգորյանը: Գրքի անվանումն է «Իսլամական պետություն. ակունքներից մինչև խալիֆայության հռչակում»: Հեղինակի խոսքով՝ նա փորձել է գնալ դեպի ակունքները,
Մոլդովայի թնջուկը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև
Անի Եղիազարյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ -Մոլդովան առայժմ ԱլԳ անդամայն երկրներից է, որը և՛ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը (այսուհետ՝ ԱՀ) ԵՄ-ի հետ (2014թ. հունիս), և՛ նրա հետ ունի ազատ վիզային ռեժիմ (ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 28-ից)՝ չնայած այն փաստին, որ այս երկիրնունի տարածքային կոնֆլիկտ (Մերձդնեստր)։ -Իհարկե, այս համատեքստում Մոլդովան ևս չի մնացել
Արեւածաղկի եւ դդմի սերմերով օգտակար ըմպելիք
Ինչպես ցանկացած սերմ, այնպես էլ արեւածաղկի եւ դդմի սերմերն աչքի են ընկնում իրենց օգտակարությամբ: Արեւածաղկի սերմերը պարունակում են 25% սպիտակուց, 35% ճարպ եւ մեծ քանակությամբ ածխաջրեր: Բացի դրանից, աչքի են ընկնում հարուստ վիտամիններով, որոնք ամրացնում են մաշկը եւ լորձաթաղանթը, նորմալացնում են թթվահիմնային հավասարակշռությունը: Արեւածաղկի եւ դդմի սերմերը պարունակում են նաեւ ցինկ, որը շատ անհրաժեշտ է
Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին` «Աստղիկ» ԲԿ-ում տեղի ունեցածի մասին
Ինչու բժիշկները ծեծվում, սպանվում ու չեն խրատվում
Սեյրան Օհանյան. «Մեզ պետք է իշխանափոխություն» (Ֆոտոշարք, տեսանյութ)
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համար գառ մորթեցին
Նոր արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել. «Փաստինֆո»
Արյունոտ միջադեպ է գրանցվել Արարատի Դեղձուտ գյուղում: Ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը: Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին: Նյութի մանրամասները
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը: Վարչապետ Կարապետյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել անել ամեն ինչ՝ կենտրոնն արդեն ընթացիկ
Իրանցիները նպաստում են դրամի արժևորմանը «ՀԺ»
Ինչպես եւ սպասվում էր, վերջին օրերին հայկական դրամը շոշափելիորեն արժեվորվել է: Երեկ մեկ դոլարի հաշվարկային փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 483 դրամ 51 լումա այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին մոտ 486 դրամ էր: Սա, իհարկե, պայմանավորված է մարտի 21-ին հարեւան Իրանում տոնվող Նովրուզով: Այդ օրերին մի քանի տասնյակ հազարավոր իրանցիներ մի քանի օրով այցելում
Խաղաղությունը Ղարաբաղում կարեւոր չէ՞ Պուտինի համար
Կրեմլում երբեք չի կարելի խոսել պատերազմ հրահրող, համաձայնությունները տապալող Ադրբեջանի մասին
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ (Տեսանյութ)
Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: «Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, և, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր կարևոր առաքելության մեջ», – ասաց
Առաքել Մովսիսյանը (Շմայս) նախընտրական հանդիպում է կազմակերպել օրենքի խախտմամբ. «Ժամանակ»
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ Թաիրովի միջնակարգ դպրոցում նախընտրական հանդիպում էր կազմակերպել ծնողների և ուսուցիչների հետ, թեև Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ քարոզչությունը կրթական հաստատություններում արգելված է։ Նախօրեին ԸՕ-ի պահանջները խախտելու համար ԿԸՀ-ն զգուշացրել էր Առաքել Մովսիսյանին, բայց նա երեկ նախընտրական հանդիպումից հետո դպրոցի միջանցքում կանգնած
Մոտեցնել բեւեռները. «Հրապարակ»
Որեւէ բացատրություն ունի՞ այն ցնծությունը, որ մարդիկ տածում են վարչապետ Կարեն Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին տեսնելիս, կամ այն ոչնչացնելու, ոտնահարելու, անարգելու անհագուրդ մոլուցքը, որ այս օրերին համացանցի ակտիվիստները կիրառում են Արփինե Հովհաննիսյանի՝ վարչապետի թիմի մյուս անդամի հանդեպ։ Մեր Երեւանի մի հատվածում բղավում են «Սերժիկ, հեռացիր», մյուս հատվածում մինչեւ գոտկատեղը խոնարհվում են նրան տեսնելիս։ Ինչպե՞ս «մոտեցնել»
Հաճախ տրվող հարցեր ընտրությունների մասին (Տեսանյութ)
1.Արդյո՞ք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել: Հիմնականում ոչ: Կարող են քվեարկել միմիայն արտերկրում գտնվող դիվանագետները, զինվորականները ու տեղական կազմակերպությունների արտերկրյա մասնաճjուղերի աշխատողները: Այլ քաղաքացիները՝ ոչ: 2.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել ոչ այն համայնքում, ուր հաշվառված է: Այո, եթե քաղաքացին քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, ապա կարող է ոչ ուշ, քան մարտի 23-ը դիմում
Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ–Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայաստանի համակրվող կուսակցություններ. «Ազգ»
Հայաստանի բնակչության մեծամասնությունն, ինչպես գիտենք, կանայք են: Ըստ վերջին հաշվարկների` կանայք կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 60 տոկոսը, եւ եթե նրանց 80 տոկոսն էլ համակրում է վարչապետին եւ խորհրդարանական ընտրությունների հարցում, կողմնորոշված է, ստացվում է, որ ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում, միայն վարչապետ-հայաստանցի կանայք փոխհարաբերակցությունից ստանալու է շուրջ 40 տոկոս ձայն: Բայց սա դեռ բացարձակ մեծամասնություն
Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Յուրի Շ.-ն, որը փետրվարի 23-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ընտրակաշառքի Եւ Գաղափարի Միջեւ Կռիւն Է. «Ասպարեզ»
Աչքի առջեւ ունենալով Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները, պարզ աչքով իսկ տեսանելի է այն «տիեզերական» ճշմարտութիւնը, որ միայն ՀՅ Դաշնակցութիւնն է, որուն մշակած առաջադրանքները ունին գաղափարական հենք: Միայն Դաշնակցութիւնն է, որ ունի գաղափարներ: Ինչպէս մեր նախորդ յօդուածով ըսած էինք, ՀՅ Դաշնակցութեան մշակած ու հանրութեան ներկայացուցած ընտրական ծրագիրին մէջ (Փլաթֆորմ) խոստումներ չկան, մանաւանդ՝ չակերտաւոր «խոստում» (այսինքն, մաքուր հայերէնով՝
Խորենացու ցուցարարներից Հայկ Հովհաննիսյանն ազատ արձակվեց
Խորենացու զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված Հայկ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարություն է տարածել. «Խորենացու զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված պաշտպանյալս՝ Հայկ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց դատական ակտը և սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: 8-ամսյա կալանքից հետո Հայկը ազատություն նվաճեց: Նշեմ, որ Հ.
Եվրամիության աննախադեպ քայլը Հայաստանի հանդեպ. «Ժամանակ»
Առաջին անգամ Արևմուտքը, փաստորեն, ֆինանսական ներդրում է ունենում Հայաստանում ընտրական գործընթացի ժողովրդավարականության գործում: Իհարկե դրանք ահռելի ֆինանսներ չեն, սակայն հատկանշական է փաստն ինքնին: Այնուհանդերձ այդքան էլ պարզ չէ, թե ինչ է բխում այդ փաստից և աննախադեպ ուշադրությունից: Մասնավորապես, այդքան էլ պարզ չէ, թե ինչն է համարվելու լավ անցած ընտրություն, այսինքն՝ որ դեպքում է ընտրությունը լավ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական
Ոչ մի ընտրություն չարժե նրան, որ մահակով դեռահաս պատանու ձեռք կոտրեն. «Ազգ»
Ոչ մի ընտրություն չարժե նրան, որ մահակով դեռահաս պատանու ձեռք կոտրեն, դանակահարեն կամ կրակեն: Ես թքած ունեմ այնպիսի ընտրությունների վրա, որտեղ երեխա է հաշմվում: Հասկանո՞ւմ եք, իշխանության ձգտողներ: Ինչ բացատրություն էլ տաք` այս կողմից, թե այն կողմից, անընդունելի է, դա հավասար է ռազմական ուսումնարանի դիտավորյալ սպանությանը: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածը, երբ կրակում, դանակահարում
Փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Երկրաշարժ` ՀՀ տարածքում
Մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 44.150աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բյուրական գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը


















































