Օրվա լրահոսը

Մարզպետ, որի հեռախոսը հասանելի էր 24 ժամ․ Շիրակի գյուղապետերը՝ Ֆելիքս Ցոլակյանի մասին

Ինչպես հայտնի է, Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը նոր մարդ չէ մարզում: 2013-2016 թվականներին նա զբաղեցրել է հանրապետության ամենաաղքատ մարզի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը: Չնայած նրան, որ երեք տարին այդքան էլ մեծ ժամկետ չէ, այդուհանդերձ, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում Ֆելիքս Ցոլակյանին հաջողվել է բազմաթիվ խնդիրներ լուծել համայնքների համար: Պաշտոնավարման ընթացքում Ֆ․Ցոլակյանն աչքի է

Կայացավ եվրատեսիլյան «Fly with me» երգի պրեմիերան (Տեսանյութ)

Կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա «Fly with me» երգով: «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ «Fly with me» երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն

Հայաստանի լողորդների համար մրցաշրջան 2017-ը հագեցած է լինելու

Լողի հայկական դաշնությունը մրցաշրջան 2017-ը սկսելու է ապրիլի 27-ից 29-ը կայանալիք Հայաստանի առաջնությունով: Առաջնության արդյունքներով կազմավորվելու հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է ընթացիկ տարում կայանալիք միջազգային մեկնարկներին: Իսկ այդպիսիք քիչ չեն լինելու. Ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը (հուլիսի 16-30, Բուդապեշտ), 25 մետրանոց լողավազաններում աշխարհի առաջնությունը (դեկտեմբերի 13-17, Կոպենհագեն), պատանիների աշխարհի առաջնություն (օգոստոս, Ինդիանապոլիս): Այդ պատասխանատու մեկնարկներին արժանապատիվ

«Ժողովրդին «կուլակաթափ» է արել այս վարչախումբը». Ստեփան Դեմիրճյանը՝ մարտունեցիներին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեմիրճյանը վստահեցրեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հետամուտ է լինելու երկրում օրինականության հաստատմանը

10-ամյա հայուհին փայլել է «Голос Дети» նախագծում (Տեսանյութ)

Ռուսական «Голос Дети» նախագծի կույր լսումների փուլում 10-ամյա Կարինե Իգնատյանը փայլել է իր ելույթով: Աղջիկը կատարել է Բիլ Ուիզերսի Just the two of us երգը:

Ձևավորվել է «Հաց բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Հայտնում ենք, որ ձևավորվել է ողջ հայության խիղճը մարմնավորող Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ հետևյալ կազմով. 1. Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ 2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ 3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող 4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց

Ազատամարտիկի որդին պարգեւատրեց ազատամարտիկի որդուն

«Դինամո» մարզադահլիճում այսօր անցկացվեց Արցախյան հերոսամարտի մասնակից, «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատար, ՀՀ «Առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր, դինամոյական մարզիկ Սամվել Գեւորգյանի անվան քիկ-բոքսինգի հուշամրցաշարը: Ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանի խոսքերով, նախաձեռնության նպատակն առաջին հերթին մարզիչների եւ պատանի եւ երիտասարդ մարզիկների մեջ հայրենասիրության դաստիարակությունն է: «Մենք այսպես

Որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ. Տեր Վահրամ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է տարածել. Այսօր Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար և հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել և աղոթք կատարել եկեղեցում, ցանկանում եմ պաշտոնապես պարզաբանել հետևյալը։

«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է և այն չպետք է քաղաքականացվի. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ). aysor.am

Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։ «Միշտ մտածում ես, թե ինչեր կարող էր այդ մարդը անել, եթե շարունակեր ապրել, բայց անկախ նրանից, թե ինչքան ցավալի է դա, «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել

Սահմանամերձ ճանապարհի անվտանգության վերաբերյալ Aravot.am-ի հարցը` վարչապետին

Կ. Կարապետյանն ուշանալու համար մի քանի անգամ ներողություն խնդրեց

Վետերանների ակումբի Դաշնակցական անդամը՝ Մարուքյանին. «Ես խնդրում եմ, մինչեւ դաշինք կազմելը, մի հատ քո ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ասես» (Տեսանյութ)

«Ձեզ ասեմ, էս անգամ, որեւէ մեկը չի կարողանալու ասի, իրանց չենք ընտրում, բայց ընտրվում են: Չի լինելու տենց բան, ում ընտրեք, նա էլ ընտրվելու է,- այսօր Վանաձորի «Վետերանների ակումբ»-ի անդամների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ այս ընտրություններին ոչ մի ընտրողի քվե չի կորչելու: Միաժամանակ պարզաբանեց. «Մարդիկ փող են վերցնում, գնում

Թեժ բանավեճ՝ Գեղհովիտում. կոմունիստ-պապիկը մեղադրանքների տարափ թափեց Արամ Մանուկյանի վրա (Տեսանյութ)

«Ստանոկս ծախիք»,-ասաց պապիկը: Պատգամավորն էլ իր հերթին ասաց, որ հարգում է նրա տեսակետը, եւ կոչ արեց իր կարծիքն էլ հարգել

Մարտունիում Գագիկ Ջհանգիրյանը «պապու, հոր գերեզմանը» համեմատեց քվեի հետ (Տեսանյութ)

«Նույնն էլ Ձեր քվեն է, այն գին չունի, որովհետեւ ձեր երեխաների, թոռան ապագան է»,-ասաց ընդդիմադիր թեկնածուն

«Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ: Դաշինքին սատարելու համար Հայաստան են ժամանել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ

«Աստղիկ» ԲԿ-ն առաջին հերթին հումանիտար կառույց է և հետո միայն բիզնես». պարզաբանում

Այսօր Aravot.am-ը հրապարակել էր բաց նամակ մի քաղաքացուց, ով իր դժգոհություններն էր հայտնում «Աստղիկ» ԲԿ-ի որոշ ծառայություններից: Ի պատասխան նամակագրի և նամակը հրապարակած լրատվամիջոցի՝ տեղեկացնում ենք, որ «Աստղիկ» ԲԿ-ն առաջին հերթին հումանիտար կառույց է և հետո միայն բիզնես, որի համար որպես գերակա շահ մշտապես մնում է մարդկային առողջության պահպանումը։ Ինչ վերաբերում է քաղաքացի Գայանե Մկրտչյանի դժգոհություններին, ապա

Կարինե Վարդանյան. «Եթե 40 տարվա դադարից հետո իմ մեջ ուժ եմ գտել, ուրեմն կշարունակեմ ստեղծագործել» (Ֆոտոշարք)

Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է Կարինե Վարդանյանի «Դեմքեր» անհատական ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Հենրիկ Իգիթյանի 85- ամյակին։

Ոստիկանները ցուցարարներին դուրս հանեցին Հանրապետության հրապարակից (Տեսանյութ)

Արթուր Սարգսյանի հիշատակի բողոքի ցույցը շարունակվում է Ազատության հրապարակից

«Տիգրան Սարգսյանի ասածը հիշո՞ւմ եք…». «Կոնգրես-ՀԺԿ»-ի հավաքը՝ Մարտունիում (Տեսանյութ)

«Իշխանություններին դա չի հետաքրքրում, նրանք լավ էլ կազմակերպում են արտագաղթը»,-հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը

Աշխարհի կանայք եւ հին աստվածները` մեկ ցուցահանդեսում

 Կայացավ Արմինե Թումանյանի ցուցահանդեսի բացումը:

Ուժային եռամարտիկները կարող են պայքարել Եվրոպայի մեդալների համար

Այսօր կայացավ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը ձգում մրցաձեւից: Մասնակցեցին Երեւանի, հանրապետության մարզերի, սահմանամերձ գոտիների, հանրապետության բուհերի եւ Ջավախքի շուրջ 110 մարզիկներ, այդ թվում նաեւ՝ հինգ աղջիկ: Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնության արդյունքներով կազմավորվելու են պատանիների, մեծահասակների եւ վետերանների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մայիսի 18-ից 22-ը Կիեւում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: «Ուժեղ

Կարինե Աշուղյան. «Խաչիկ Մանուկյանի միջով անցավ Հաց բերողի ցավը»  

Տեղի ունեցավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի գրքերի շնորհանդեսը

«Շահենի գլխից մազ պակասեց, ես դառնալու եմ մահապարտ». Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է

Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցներն այս պահին Հանրապետության հրապարակում են: Նրանք երթով Մաշտոցի պողոտայում եկան կառավարության շենքի մոտ, եւ վարչապետի օգնականին հինգ րոպե ժամանակ են տվել, որպեսզի նա ներկայացնի իրենց պահանջի պատասխանը: Հիշեցնենք, որ բողոքի ցույցը օրերս է մեկնարկել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով: Իսկ կառավարությանը դիմել էին, որպեսզի թույլատրեն

Գեղհովիտում Ստեփան Դեմիրճյանի ոտքերի առաջ գառ էին մորթել (Տեսանյութ)

«2003թ. էլ Վարդենիկում Ստեփան Դեմիրճյանի առաջ մի մեծ ցուլիկ ու գառ եմ մորթել…»,-ասաց տեղացին

«Այս ամենի նպատակը միայն քվե կորզելն է». Թաթուլ Մանասերյան

Այսօր՝ մարտի 18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի առաջատար տնտեսագետ-վերլուծաբաններն ու փորձագետները: «Խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական խոստումները» խորագրով քննարկման մասնակիցներն, ընդգծելով խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, նկատեցին, որ այս տարիների ընթացքում խաթարվել է հանրության հավատը` քաղաքակիրթ ճանապարհով ընտրություններ անցկացնելու և երկրի համար իրական առաջընթաց

«Թալանչիներին վերացրե՛ք». երանոսցին կոչ արեց, պատգամավորն էլ՝ նախապայման դրեց (Տեսանյութ)

«Պետք է իշխանություն տաս, որ թալանչիներին վերացնենք»,- չհամաձայնեց Ջհանգիրյանը

Օսիպյանը ցուցարարներին. «Ընդամենը 5-10 րոպե է հարկավոր ձեզ կարգի հրավիրելու»

Օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով  բողոքի ցույցից հետո Շահեն Հարությունյանի առաջնորդությամբ մասնակիցները երթ սկսեցին դեպի կառավարության շենք: Մինչ այս շենք հասնելը երթի մասնակիցները իրենց բողոք-պահանջը ներկայացրեցին գլխավոր դատախազության շենքի մոտ: Ապա, երբ նույնը փորձեցին անել արդարադատության շենքի մոտ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց՝ առանց հիմնավորման: Այս պահին երթի

Ականատեսի պատմելով՝ ոստիկանների հրմշտոցից մի կնոջ ուսը կոտրվել է

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այս պահին Մաշտոցի պողոտայով ընթացող բողոքի երթի մասնակիցների այն դժգոհություններին, որ ոստիկանների հրմշտոցի ժամանակ մի կին է ուշաթափվել, ասաց, որ տեղյակ չէ:  Ականատեսներից մեկը սկսեց Օսիպյանին պատմել, թե ինչ է տեղի ունեցել. «Լաուրա, եթե չեմ սխալվում, Զաքարյան: Ես նրա կողքին կանգնած էի, երբ ընկավ, ոստիկանները շարունակում էին հրել, ու նրա վրա

«Է՞ս ա ձեր ուժեղ Հայաստանը…». Ստեփան Դեմիրճյանը՝ Երանոս գյուղում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Սե՞նց են ուժեղ Հայաստան կառուցում ու հզորացնում: Իրական աղքատությունը 60 տոկոս է»,-ասաց Կարեն Դեմիրճյանի որդին

Գիտեմ, որ ապրիլին բոլորդ գնալու եք խոպան. Գ. Ջհանգիրյանը՝ երանոսցիներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Մարտունու շրջանից հիմա ընտանիքներով են գնում: Այս անկումը պետք է կասեցնել»,-ասաց պատգամավորի թեկնածուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031