Օրվա լրահոսը
«Առավոտ» թերթի այսօրվա համարը չենք հանձնել բաժանորդներին եւ կրպակներին
«Առավոտ» թերթի տպագիր տարբերակի հարգարժան ընթերցողներ Թերթի այսօրվա համարը մենք չենք հանձնել բաժանորդներին եւ կրպակներին: Պատճառը հետեւյալն է: Մարտի 17-ի համարում մենք գունավոր էջերի պատվեր ունեինք (ի դեպ, պատվիրած տպաքանակի մասը. պայմանագրի համաձայն, հանձնվել է պատվիրատուին): Գունավոր տպագրության համար թերթն անհրաժեշտ է հանձնել տպագրության ոչ թե նախորդ օրը` երեկոյան, այլ` նախորդ օրն առավոտյան` այդպիսիք են
Քո քվեն կարևոր է (անիմացիոն տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում այլևս չեն լինելու նախագահական ընտրություններ, պետության ամենակարևոր ընտրությունները այլևս Ազգային ժողովի ընտրություններն են: Անիմացիոն տեսանյութում հիմնավորվում է, որ բոլոր ընտրողների քվեն կարևոր է և ազդում է պետության ապագայի վրա: Իսկ պետության ապագան ձեր երեխաների, ծնողների ու ընկերների ապագան է, սահմանին կանգնած զինվորի ապագան է: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Իմ բախտը բերել է, որ Հենրիխ Մխիթարյանի դեմ չեմ խաղում». Քրիս Սմոլինգ
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդի մասին: «Մեր թիմում գերազանց ֆուտբոլիստներ շատ կան եւ դա հիանալի է: Օրինակ, Մխիթարյանը, որը մշտապես սպառնում է մրցակցի դարպասին: Նրա հետ հարցեր լուծելը շատ բարդ է: Նա անկանխատեսելի է, եւ աշխարհում ամեն մի պաշտպան գիտի, թե
Ա.Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվի նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարմանը
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած
Ընտրական օրացույց. 17 օր առաջ. «Մի վհատվեք, մի վախեցեք, մի կաշառվեք» (տեսանյութ). «Ա1+»
1995-ի քարոզարշավի օրերին քվորումի բացակայության պատճառով տապալվում են Գերագույն խորհրդի բոլոր նիստերը: Իսկ պատգամավորների թիվը 260 հոգի էր: Բոլորն ընտրվել էին մեծամասնական ընտրակարգով, երբ Հայաստանը դեռ խորհրդային հանրապետություն էր: 1999-ի խորհրդարանի ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը հիմնականում մեկ տարի առաջ հրաժարական տված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին: Ըստ նրանց, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պատասխան են տալու
Գեւորգ Կոստանյան. արդարադատության որեւէ նախարար դիմե՞լ է դատավորների նկատմամբ այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու. «Հրապարակ»
Ես արդարադատության փոխնախարար էի (2007 թ.) եւ ինքս միջնորդել եմ արդարադատության նախարարին, մենք կարգապահական վարույթ ենք հարուցել Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատավորի նկատմամբ՝
«Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով 5 հազար եվրո փոխհատուցում էր սահմանվել, եւ ես ինքս եմ ներկայացրել արդարադատության նախարարի դիրքորոշումն արդարադատության խորհրդի առաջ։
Հայկական իրականության ողբերգական չափը. «Ժամանակ»
Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը: Ըստ բժիշկների, նա աղիքի ոլորում էր ստացել, անհապաղ վիրահատման ենթակա: Վիրահատությունից հետո նա մահացել է սրտային անբավարարությունից: Իրավապահները հայտարարել են մահվան հանգամանքները պարզելուն ձեռնամուխ լինելու մասին: Ինչպես
Մանրամասներ Վահան Կարապետյան-Արման Սահակյան ծեծկռտուքից
ԲՀԿ-ական պատգամավորը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել
Ֆեոդալական համակարգը պահպանվել է
Ընտրարշավին մասնակցող, իմ տեսանկյունից, ամենաէկզոտիկ կուսակցությունը կոմունիստականն է: Հարգանքս եւ խոնարհումս ավագ սերնդին, նրա այն ներկայացուցիչներին, որոնք հավատում են, թե կա «ժամանակի մեքենա», որով հնարավոր է ճանապարհորդություն կատարել դեպի, ասենք, 1977 թվականը եւ վայելել այն կյանքը, որը նրանց հիմա` 40 տարի անց, անհոգ է թվում կամ գուցե նրանց համար իսկապես անհոգ էր: Անձամբ ես այն՝
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկ – Ալագյազ, Սևան – Գավառ, Գավառ – Մարտունի, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով
Հրադադարի պահպանման ռեժիմը խախվտել է ավելի քան 35 անգամ
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
«Հաց բերողի» հարազատները կարող են մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը
ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած
Օգնել են ՌԴ քաղաքացիներին
«Մարտի 16-ին, ժամը 19:45-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:33-ից մինչև 20:56-ը փրկարարները Մ-2 ավտոճանապարի 163-168-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 20
Քաղաքացիները հացեր են գցել ԱԺ դարպասներից ներս. «Հետք»
Մի քանի քաղաքացի հացեր գցեցին ազգային ժողովի դարպասներից ներս: Մինչ այդ նրանք մոտ մեկ ժամ կանգնած էին Բաղրամյան 26-ի դարպասների մոտ, որտեղ մայթը ոստիկանությունը փակել էր: Ակցիայի մասնակիցներն իրենց գործողությունները չցանկացան մեկնաբանել: Լուսանկարները՝ «Hetq.am»-ի կայքում:
Էդուարդ Շարմազանով. «Անթույլատրելի է դժբախտությունը վերածել նախընտրական դիվիդենտների»
Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցին, թե Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղադրում են իշխանություններին: Նա ՀՀԿ անունից ցավակցություն հայտնեց Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ. «Մենք ցավակցություն ենք հայտնում: Բոլորիս համար ցանկացած հայ մարդու կորուստը ցավալի է: Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել: Ինչ վերաբերում է
«Ոչ մի քաղաքական ուժ չպետք կառավարի բուհական խորհուրդները». Անահիտ Բախշյան (Տեսանյութ)
Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու Անահիտ Բախշյանը՝ պատգամավոր ընտրվելու դեպքում
Էդուարդ Շարմազանովը Վլադիմիր Պուտինի՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին
Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որում քննարկվել են թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, ինչպես նաեւ նախընտրական փուլում կուսակցության գործունեության հարցեր: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՌԴ կատարած իր այցելության եւ ունեցած բարձր մակարդակի հանդիպումների մանրամասները: «Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում
Անհասկանալի է, թե ինչու կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն նորից ձերբակալեցին
Կյանքից անժամանակ հեռացավ «հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։ Անհասկանալի է, թե ինչու, փաստորեն, կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն քիչ անց նորից ձերբակալեցին։ Վերջերս նրան կրկին ազատ արձակեցին հինգ պատգամավորների երաշխավորությամբ։ Սակայն անազատության պայմանները, որպես բողոքի նշան
Ինչ ենք թաքցնում մեր լուսանկարներում
«Ինչ է թաքցնում լուսանկարը» : Սպանում է արդյոք լուսանկարը մարդու երևակայությունը, թե՞ մենք կարող ենք շարունակել շարժումը:
Գագիկ Ծառուկյանի ցավակցությունը Արթուր Սարգսյանի մահվան առիթով
Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար,անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ: Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը Ծառուկյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում
Ինչո՞ւ Անահիտ Բախշյանն ընտրողներին հանդիպեց զրուցարանում. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Բնակիչները հայտարարեցին, որ նախորդ տարի 43 տարի իրենց ծառայած զրուցարանի տեղում ապօրինի շինություն էր կառուցվել
Արթուր Բաղդասարյանը հարց տվեց. դահլիճում բոլորը ձեռք բարձրացրին. (Տեսանյութ)
Բաղդասարյանը հաջորդ հարցը տվեց՝ «Զեյթունում փող բաժանելու համար ցուցակագրում անո՞ւմ են»
Oձունում քաշքշել են ՕՐՕ դաշինքի անդամներին. Ստեփան Մարգարյան. Zham.am
Օձուն գյուղում նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հարձակման են ենթարկվել: Դեպքի մանրամասները պարզելու համար Zham.am-ը կապ հաստատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, Համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ: – Օձունում քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ փորձել են խանգարել, քաշքշել են դաշինքի՝ քարոզ իրականացնող անդամներին: Ամեն կերպ խոչընդոտել են նրանց: Բնականաբար, ոստիկանություն ենք դիմել… Իրականությունն
Ովքե՞ր են ընտրություններին մասնակցող ուժերի` վարչապետի թեկնածուները
ՀՀ սահմանադրությունն այս ընտրություններին նման թեկնածություն ներկայացնելու պահանջ չի դնում


















































