Օրվա լրահոսը

«Ս. Ալեքսանյանն ինձ մրցակից չի». ինչո՞ւ Բախշյանին Մալաթիայում վարձով տարածք չեն տվել. (Տեսանյութ)

«Իմ ընտրողներն ու Սամվել Ալեքսանյանին ընտրողները տարբեր մարդիկ են»,-ասաց «Ազատ դեմոկրատների» թեկնածուն

Սահմանամերձ Կիրանցի աշակերտները վտանգի մեջ դաս են անում

Մարզպետարանից հույս են տալիս

Դավիթ Սարգսյանը պետական պարտքի մասին. պարտք վերցնելն այդքան վտանգավոր չէ, որքան այն, թե ինչպես ես այդ գումարները ծախսում

Տնտեսագետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը պատասխանում է «Առավոտ»-ի հարցերին: –Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ի ընդդիմախոսները, տնտեսագետները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ պետական պարտքը հասել է  վտանգավոր շեմին եւ պետության համար դժվար է այն սպասարկել, պետական պարտքն ավելի արագ է աճում, քան` ՀՆԱ–ն: -Ես չեմ կարծում, որ պետության համար դժվար է պետական պարտքը սպասարկել, նման բան չկա

Փաստաբան. Տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հայտարարում են, թե Արթուրի մահը կապ չունի իր կալանքի եւ դրա պայմանների հետ

Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից: Հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու եւ պատասխանատվության

«Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որտեղ թերսնուցումը համարվում է գերակա խնդիր». Ռայմունդ Յելե

«Սննդի որակին ուղղված պահանջները քայլ առ քայլ խստացվելու են».,- այսօր «Պարենային անվտանգության վիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /ՊԳԿ/ այսօր հրապարակել է մի զեկույց, որտեղ նշվում է, որ տարածաշրջանում նկատվում է ավելորդ քաշով և ճարպակալմամբ պայմանավորված հիվանդությունների աճ, իսկ սա նաև

«Տիկին, Դուք իմ ձեռքերը ճանկռել եք». Օսիպյանը թույլ չտվեց քաղաքացիներին մոտենալ Արդարադատության նախարարության շենքին

Երթի մասնակիցները պահանջում են ՀՀ արդարադատության և ՀՀ առողջապահության նախարարների հրաժարականները

Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն: Հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Ֆարմատեքի» գործունեության պայմաններին, արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը կարևորել է դեղագործական այս ընկերության գործունեության ընդլայնումն ու արտադրական ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն այցելել

Վարչապետ Կարեն Կարապետյանը կտեսնի՞ Տավուշի կիսաքանդ ճանապարհները. (Ֆոտոշարք)

Մեծ բեռնատարները քանդում են միջպետական ճանապարհը

«Հաց բերողի պայքարը հանուն համամարդկային արժեքների, և դա պետք է լինի ազդակ բոլորիս». Ազատ դեմոկրատներ կուսակցություն

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խորը ցավ է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքին և հարազատներին։ Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է։ Նա՝ որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրեն զոհաբերեց հանուն փոփոխությունների և հանուն ավելի լավ Հայաստանի՝ դառնալով պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։ Անգնահատելի է Հաց բերողի պայքարը հանուն

Կարեն Կարապետյանը ցավում է «Հաց բերողի» մահվան կապակցությամբ. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ շատ է ցավում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին վարչապետն ասել է Արաբկիր վարչական շրջանում Հանրապետականի քարոզարշավից հետո: Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք բացեր կան արդարադատության համակարգում, քանի որ շատերը հենց իշխանությանն են մեղադրում Սարգսյանի մահվան համար, Կարապետյանն ասել է, թե շատ բացեր

Վանաձորում եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական ուժերը քարոզչական պաստառները փակցնում են նաեւ օրենքով չսահմանված վայրերում

Այսօր Վանաձորում մեծ թվով շենք-շինություններ «զարդարված են» խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ու նրանց թեկնածուների նկարներով: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ, քաղաքում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատկացվել է 54 անվճար տարածք: Սակայն ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին, կարծես թե, չեն բավականացնում նշված տարածքները: Բացի օրենքով նախատեսված վայրերը, թեկնածուներն իրենց քարոզչական պաստառները փակցրել են նաեւ չնախատեսված վայրերում: Aravot.am-ի

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի

ՄԻՊ. Արթուր Սարգսյանի գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն

Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա.Սարգսյանի մահվան հանգամանքները: Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն: Մարդու իրավունքների

Բժշկականի պրոֆեսորն ուսանողներին քարոզարշավի՞ է տանում

Համալսարանից առաջարկում են տեղյակ պահել նման դեպքերի վերաբերյալ

Դիվերսիան չեզոքացրած զինծառայողները պարգեւատրվել են

Մարտի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով վերջիններիս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի

Դեսպան Տողանյանն իր հավատարմագրերն հանձնեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Մարտի 16-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ և փոխըմբռնմամբ՝ ավելացնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած հանդիպումը վերահաստատել

«Արթուրի գլուխը կերաք». բախումներ` ի հիշատակ «Հաց բերողի» երթի մասնակիցների և ոստիկանների միջև (Ֆոտոշարք)

Երթի մասնակիցները շարժվում են դեպի արդարադատության նախարարություն

Երեխաները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը

Այսօր Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Եղիշե Չարենց. Դանթեական» խորագիրը կրող մանկական ցուցահանդեսը և գրական ցերեկույթը: Այն հերթականն էր «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի և Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներից: Մասնակիցները «Նուռ» նկարչական խմբակի և Նորիկ Խաչատրյանի անվան համար 113 հիմնական դպրոցի սաներն էին: Միջոցառման կազմակերպիչ Մարիաննա Հախեյանն ասաց. «Երեխաները փորձել են արվեստի

«Cash փողից էն կողմ բան չկա». ՀՎԿ պատգամավորի թեկնածուն՝ ընտրակաշառքի մասին

«Մեր կուսակցականների տուն, որ գնացել ենք, ձեռքի հետ մի բան տարել ենք». Կարեն Թումանյան

Գագիկ Ծառուկյանը՝ կոալիցիա կազմելու մասին․«Ես իմ պատիվը չեմ վաճառում» (Տեսանյութ)

Այսօր Գյումրիում Գագիկ Ծառուկյանը սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող, վարկերի տակ ընկած ժողովրդի փրկության ծրագիրը ներկայացնելուց հետո անդրադարձավ նաև ՀՀԿ-ի նախապես պայմանավորվածություն ունենալու ու կոալիցիա կազմելու շուրջ պտտվող խոսակցություններին։ «Ինձ ասում են՝ խի՞ եք ուզում վատամարդ դառնալ, իրար հետ պայմանավորված եք, կոալիցիա եք կազմելու, ժողովուրդ ջան, ես իմ պատիվը չեմ վաճառում, ձեր ցավը տանեմ»։ Նա ասաց,

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի քննությունն ապահովելու համար

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան  և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի ահազանգի հիման վրա ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերը։ Ըստ ստացված նյութերի՝ պատգամավորի թեկնածուն ահազանգել է, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գործող «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրում ենթարկվել է հարձակման: Նախնական

Հերմինե Նաղդալյանը կոչ է արել կանանց՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու, ավելի անվտանգ և առաջադեմ դարձնելու գործին

Մարտի 16-ին կայացավ ՀՀ վարչապետի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» 2017 թվականի մրցանակաբաշխության մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  աջակցությամբ ՝ ի դեմս «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի: Կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները,

Գագիկ Ծառուկյան․«Մինչև Գյումրի հասնելս, 10 տեղ գյուղերում ճանապարհները փակել, փրկություն էին խնդրում» (Տեսանյութ)

Այսօր Գյումրի այցելած Գագիկ Ծառուկյանը, խոսելով Շիրակի մարզի աղքատությունից, գործազրկությունից, ասաց, որ ինքը գիտի լուծումը․ այն, ինչ ասում է, իրականություն է դարձնելու։ «Սիրելի ժողովուրդ, երբ որ եղավ «50 պլյուս 1», համակարգ էլ կփոխենք, օրենք էլ, մարդկանց էլ կփոխենք, բանկի տոկոսներն էլ կփոխենք, ներդրումներ կանենք, աշխատատեղեր կլինեն»։ Գագիկ Ծառուկյանը խոսեց բանկի տոկոսներից՝ նշելով, որ բոլոր հավաքվածները

Պուտինը՝ Հայաստանի հետ բարեկամական կապերի մասին

Ռուսաստանին և Հայաստանին կապում են դարերով եկած բարեկամական կապեր և փոխըմբռնում: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը: «Հայաստանի հետ մեզ կապում են դարերից եկած բարեկամական և փոխըմբռնման կապեր: Նախօրեին Սերժ Ազատի Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և

Ջրառատում կողմերը հաշտության են եկել. Լեւոն Երանոսյանի հետ ջահելներին բացատրել են, որ վերջը վատ կլինի (Տեսանյութ)

Հարցին՝ ճի՞շտ է, որ հաշտության են եկել կողմերը՝ պարոն Մեժլումյանը պատասխանեց. «Այսօր կարծես թե այո»: Նա ասաց, որ չի կարծում, որ հաշտությունից հետո գործը կկարճվի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031