Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հեռացավ հետնամուտքով (Տեսանյութ)

Նրա հետ շփվել ցանկացող քաղաքացիներ կային, սակայն իզուր սպասեցին

«Եթե բախումներ են եղել, ուրեմն խնդիր կա». ՀՎԿ թեկնածուն՝ Ջրառատի կրակոցների մասին (Տեսանյութ)

«Քարոզարշավի սկզբնական փուլում էլ էր ակնհայտ, որ բախումներ լինում են»,-նկատում է ՀՎԿ պատգամավորի թեկնածուն

«Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել: Մեր հայրենակիցները Ձեզ հավատում են». Ալբերտ Սևինց

Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինցին, ով Գերմանիայի Րուրի ավազանում զբաղվում է ճարտարապետությամբ, շինարարությամբ, կառուցապատմամբ: Հայաստան է եկել բարեգործական նպատակներով, իր «Ալբերտ Սևինց» հիմնադրամի միջոցով այստեղ նույնպես իրականացնում է կառուցապատման աշխատանքներ: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նա նշեց, որ Սփյուռքի

«Ուրիշ տեղերում փնտրեք». Շահգելդյանը՝ ՀՎԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին (Տեսանյութ)

«Շատ տեղերում առաջարկներ, խոստումներ ու վճարումներ կան»,-նշեց Մհեր Շահգելդյանը

Տարոն Մարգարյան. «Մենք այն թիմն ենք, որ իսկապես պարզ ճակատով է ներկայանում մեր բնակչությանը»

Տարոն Մարգարյան. «Համաքաղաքացիների հանդեպ մեր հոգատարությունն ու պատասխանատվությունը մենք ապացուցել ենք կատարած աշխատանքով, խոսքից գործի անցնելու ճանապարհով»

Հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով հետախուզվողը. առաջադրվել է մեղադրանք

1961թ. ծնված ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է 2016 թվականի հուլիսի 3-ին՝ Վանաձորում։

«Խնդիրները պետք է հարթվեն». Սեյրան Օհանյանն այցելել է «Էրեբունի» հիվանդանոց՝ ջրառատցիներին

Նա ասաց, որ հիմա դեպքերից տուժած իրենց համակիրները գտնվում են իրավապահների վերահսկողության տակ: Սեյրան Օհանյանը նշեց, որ Լեւոն Երանոսյանի հետ հանդիպել է միայն միջադեպի առաջին օրը:

9 քաղաքական ուժերից միայն 4-ն են պատասխանել հ/կ-ների հարցերին (Տեսանյութ)

Արթուր Սաքունցի կարծիքով՝ 60 հարցից որեւէ հարցի վերաբերյալ պատասխան չունենալը կա՛մ նշանակում է քաղաքական ուժերը բովանդակային ծրագիր չունեն կա՛մ հանրությանը արհամարհում են

Արցախի էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան և «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ

Նշված փորձաքննության արդյունքներին իրավական գնահատական տալու համար նախարարությունը փաստաթղթերն ուղարկելու է դատախազություն:

«Քո բախտը քո հետ ա, արդար մարդը ե՞րբ ա բախտ ունեցել». Աջափնյակցին՝ Փաշինյանին (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Բակում նարդի խաղացող աջափնյակցիներից մեկը, տեսնելով Փաշինյանին, ասաց. «Երեք հոգի քո պես լինեն՝ մեզ բոլ ա: Երեք հատ»: Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով իր հետ շրջող «Ելքի» անդամներին՝ ասաց. «Հլը տես քանիսն են, ուրեմն պլանը գերակատարել ենք: 3 հոգի էլ ունենք, 4 հոգի էլ, 5 հոգի էլ, բայց մեզ 54 հոգի պետք է՝ կայուն մեծամասնություն կազմելու համար»:

Հավանության է արժանացել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին: Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային

Գյումրիում կաթվածահար էր եղել երթևեկությունը. սպասում էին Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում շնչելու ու շարժվելու տեղ չկար. մարդիկ սպասում էին Գագիկ Ծառուկյանի այցին։ Գյումրեցիների հոսքը դեպի հրապարակ չէր դադարում. ամբողջապես կաթվածահարվել էր Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էին եկել ծծկեր երեխաներին գրկած կանանցից մինչև խոր ծերության մեջ գտնվող մարդիկ, անգամ հենակներով քայլողները։ Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին սուլոցներով, ծափահարություններով, «Թագավորը եկավ,

Աշոտ Մելքոնյան-Հայկ Դեմոյան «փոխհրաձգությունը» շարունակվում է (Տեսանյութ)

Պատմության ինստիտուտի տնօրենը պատասխան գրախոսություն է հրապարակել՝ «Խայտառակության կոթողը»

Հայաստանի հաղթանակը եւ Ադրբեջանի պարտությունը՝ ըստ Գեւորգ Կոստանյանի (Տեսանյութ)

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»`ՄԻԵԴ-ի որոշումների շուրջ

Իրինա Ղազարյան. «Նախարարը սպանված զինվորի մորն ասաց՝ ինձանից պետք է ներողություն խնդրեք» (Տեսանյութ)

Խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի հետ

Ի՞նչն էր «Հաց բերողի» մահվան պատճառը. hraparak.am

Մահը բանտի հետ կապ չունի, ինքը մեր մոտից ինքնակամ լքել էր հիվանդանոցը, ուշ էր դիմել հիվանդանոց»: Արսեն Գրիգորյանը չբացառեց, որ եթե Արթուր Սարգսյանը չլքեր հիվանդանոցը, չէր մահանա, բայց դա միանշանակ չէ:

Հայաստանի կուսակցական համակարգի կայացման հիմնախնդիրը նոր սահմանադրական իրականության պայմաններում

Արտաշես Խալաթյան ԵՊՀ ասպիրանտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ • Խորհրդարանական կառավարման համակարգի պատշաճ գործառնման ինստիտուցիոնալ հիմքը կայուն և կայացած կուսակցական համակարգն է: • Կուսակցությունների կայացման գործընթացի վրա ազդում են մի շարք գործոններ և մասնավորապես՝ կուսակցությունների կառուցվածքի և գործունեության հրապարակայնության և հաշվետվողականության սահմանադրական ու օրենսդրական համապատասխան երաշխիքները, կուսակցությունների խոշորացման համար

Քարակերտում ձայնի դիմաց՝ է՛լ արտեզյան հոր, է՛լ բուժումներ

Քարակերտի բնակիչ 22-ամյա Լեւոն Կարապետյանն ուսանող է: Ամեն օր պետք է գյուղից Երեւան գա ու հետ դառնա, բայց միշտ չէ, որ Գյուղակադեմիայում սովորող Լեւոնի հնարավորությունը թույլ է տալիս: Թեպետ իր ասելով՝ նրա ընտանիքը գյուղի շատ ընտանիքներից համեմատաբար ապահովված է. «Մեր գյուղում շատ ուսանողների գիտեմ, որ վարձը չմուծելու համար դասի չի կարողացել գնալ կամ անվճար է

«Իմ հայրն իսկապես լեգենդար մարդ էր». Արա Պետրոսյան

Մարտի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի 105-ամյա հոբելյանին կազմակերպվել էր միջոցառում արտիստի հուշաքանդակի մոտ` Արամ Ավագյանի անվան փողոցում: Միջոցառմանը մասնակցեցին նրա հարազատներն ու օպերային թատրոնի անձնակազմը: Ներկա էր նաև  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը: Բոլորը

Դատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿ

2017 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցված Ալեն Սիմոնյանը և հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և գրանցվել պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում

Աշոտ Մելքոնյանն իր՝ «թուրքական լրտես լինելու» եւ Դեմոյանի ատենախոսության մասին (Տեսանյութ)

Երկու հայագիտական հաստատություն խնդիր ունեն անձնական դրդապատճառներով

Պետական դռներն է թակում ադրբեջանական փաստաթղթով

Սակայն ոչ մի պետական կառույց դրանից ոչ միայն վատ չի զգում ու տիկնոջն օգնում այն հայրենականով փոխելու, այլեւ ասում է` ինչի՞դ է պետք Ընտրությունից ընտրություն կուսակցությունների, պատգամավորության թեկնածուների նախընտրական ծրագրերում սոցիալական հատվածին մեծ տեղ է հատկացվում: Ամեն տարի բյուջեն հաստատելիս էլ գործադիրն այն սոցիալական է հռչակում: Բայց, չգիտես ինչու, հենց սոցիալական ծրագրերը մեր քաղաքացիներին շրջանցում

«Հաց բերողը» մահացել է. armlur.am

armlur.am. «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»,  կրկին տեղափոխվել  հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:

Գեւորգ Կոստանյանը դեռ չգիտի`պատգամավոր կդառնա՞, թե՞ոչ

«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, դուք տեսել եք, որ ես բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց»,-այսօր, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Լրագրողները Գեւորգ Կոստանյանին հարցրել էին իր`ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված լինելու մասին: Հիշեցնենք, Գեւորգ

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագետ Սոմայա Մոլլը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության նախաձեռնությունները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր

«Զեւս ստուդիա» ընկերության երիտասարդ աշխատակցի մահը ո՞ւմ պատճառով է

Երեք տարի անց. տուժող կողմը մարտի 15-ին մտադիր է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2014թ. ապրիլի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում՝ ազատ տնտեսական գոտում պատասխանատու անձի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները ոչ պատշաճ կերպով հրահանգավորելու հետեւանքով, վերջինիս հետ պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զեւս

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պատրաստվում են մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի կանանց ազգային հավաքականի չորս անդամներ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ կանանց միջազգային վարպետ, Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը, այս օրերին Երեւանում նախապատրաստվում են ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանց պարտիաներ վերլուծել օգնում է հավաքականի անդամ Մարիա Կուրսովան: Մեր շախմատիստուհիները նախապատրաստությունը շարունակելու են ապրիլի 1-ից 8-ը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031