Օրվա լրահոսը
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
«Ստացվում է, որ հայոց պատմության մեջ ամենամեծ հող հանձնողը Տիգրան Մեծն էր». (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Մարտի յոթին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավը Կոտայքի մարզում ավարտվեց երեկոյան՝ Աբովյան քաղաքի ՀԱԿ գրասենյակում, որտեղ եւս առաջնահերթ ներկայացվեց դաշինքի՝ Արցախյան հակամարտության հանգուցալուծման տեսլականը՝ փոխզիջումային տարբերակը (Մադրիդյան սկզբունքներ): Դաշինքի «խաղաղության ծրագրի» ընդդիմախոսներին եւ ՀԱԿ-ականներին «հող հանձնող» անվանողներին ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի թեկնածու Լեւոն Զուրաբյանը խոսք հղեց. «Ամենամեծ հող տվողը դուք եք, որովհետեւ գիտեք՝ այսպիսի փխրուն զինադադար պահելով՝ հասնելու
«Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջինն անցնել այդ քննությունը». «Կոնգրես-ՀԺԿ»-ի հավաքը՝ Հրազդանում. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
«Թող իր եկամուտները համեմատեն իր ունեցվածքի հետ եւ թող գտնեն մեկ դրամի տարբերություն»,-ասաց նա
«Երբ ասում ենք՝ փոխզիջումներ, երբեք չենք հասկանում ԼՂ-ն կամ Լաչինը». Գրիգոր Ոսկերչյան (Տեսանյութ)
«Ադրբեջանը, միեւնույնն է, չի ասի՝ «սաղ Ձեզ լինի, անկախ եղեք»
«Ֆիքսել ենք մեր հետագա քայլերը». Կարեն Կարապետյանն օդանավում ամփոփել է այցի արդյունքները (Տեսանյութ)
ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս մասին հայտնում է Ղրղըզստանից Երևան վերադարձի ճանապարհին օդանավում արված տեսաուղերձում: Ամփոփելով ՌԴ վարչապետի հետ հանդիպման արդյունքները՝ վարչապետը, մասնավորապես, նշում է. «Քննարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ, և ֆիքսել
Ընտրական օրացույց. Օրինաց երկիր. «հնարավոր է կառուցել Բարգավաճ Հայաստան». «Ա1+». (Տեսանյութ)
1995-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողը բարդ խնդրի առաջ է կանգնած: Համամասնական ընտրակարգով քվեարկելու համար ընտրողը քվեախցիկում պետք է ջնջի 13 քաղաքական ուժից 12-ին, որպեսզի քվեաթերթիկը համարվի վավեր: Սահմանադրական իրավունք Միությունը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին մեղադրում է Ղարաբաղում ընտրատարածքներ չբացելու համար: «Ղարաբաղը նույնպես Հայաստան է»,-պնդում է կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Ըստ նրա, 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի
«Մի խանգարի, Գալուստը ինձ չի խանգարել, դու ուզում ես խանգարե՞ս». Արամ Մանուկյանը՝ եղվարդցուն (Տեսանյութ)
Եղվարդցիներից մեկը նկատեց, որ Արամ Մանուկյանի ելույթը գնալով ավելի զգացմունքային է դառնում
«Հայկական վերածնունդ»-ի համապետական ցուցակի պատգամավորության թեկնածուները ինքնաբացարկ են հայտնում
Այսօր կայացավ ԿԸՀ արտահերթ նիստ, որի օրակարգում նախապես ընդգրկված էր երկու հարց. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումի քննություն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տրված ընտրական համարների, որոնց մասին ընդունվեց համապատասխան որոշում եւ տրվեց պարզաբանում: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ում ԱԺ
«Մարդիկ սպասո՜ւմ են էդ փողին». միջադեպ՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ի քարոզարշավի ժամանակ. (Տեսանյութ)
«Մարդ կա՝ վախում է տեսախցիկից, ասում է՝ ինձ կնկարի»,-Եղվարդում ասաց բնակիչներից մեկը
Սեյրան Օհանյանն ուզում է ժողովրդի հետ չարչարվել, տանջվել. 168.am. (Տեսանյութ)
Այսօր Իջևանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ այսօր՝ այս դժվար ժամանակահատվածում, հերոս է հենց մեր ժողովուրդը, որ իրենք համապատասխան պայմաններ են ստեղծելու յուրաքանչյուր անհատի զարգացման համար: «Մարդու իրավունքները մինչև վերջ են պաշտպանվելու, ոչ մի անձնավորություն հետապնդումների չի ենթարկվելու: Անվտանգությունը սկսվում է սահմաններից, ու իզուր չէ, որ
Օլեգ Եսայանի պատասխանը` Վլադիմիր Սոլովյովին. «Նա ակնհայտ ստում է»
«Արդյոք հեղինակը իրեն թու՞յլ կտար նմանատիպ խոսքով հանդես գալ հարևան երկրի մայրաքաղաքում, եթե, այնուամենայնիվ, այո, ապա ինչ վերաբերմունքի կարժանանար նա տեղի լրատվամիջոցների և այլոց կողմից»:
Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար. «Ոգևորությամբ ենք սպասում հայաստանյան գագաթնաժողովին»
Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Փորձությունները դեռ առջեւում են
Իսկ անվտանգությունն ու առաջընթացն իսկապես ամենալուրջ խնդիրներն են Կիրակի օրը պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, կուսակցությունները եւ դաշինքները տվեցին առաջին նախընտրական-քարոզչական «համազարկերը»՝ ուղղված հասարակությանը: Համապետական ընտրություններն առաջիկա ամսվա ընթացքում, անկասկած, կդառնան քաղաքացիների ուշադրության թիվ մեկ առարկան: Մանավանդ, երբ կառավարող կուսակցությունը եւ այդպիսին մնալու ձգտող ՀՀԿ-ն սկսել է խոսել իրականում կարեւորագույն հարցերի շուրջ՝ անվտանգություն եւ առաջընթաց, այն
«Ֆելիքս Ցոլակյանին կհաջողվի Շիրակի մարզը հեռու պահել նախընտրական բախումներից»․ Գագիկ Համբարյան
Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, որը Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից մեկն է, իր քարոզարշավը սկսելուց առաջ հանդես եկավ համերաշխության կոչ պարունակող նախընտրական ուղերձով, որն ուղղված էր թե՛ ընտրողներին, և թե՛ իր քաղաքական մրցակիցներին։ Նա մասնավորապես ասաց. «Սիրելի՛ շիրակցիներ, ես նորից եկել եմ Շիրակ, եկել եմ այլ նպատակով, ես առաջադրվել
Գազի Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրենը՝ Ծառուկյանի համախոհի ամուսնուն գործից ազատելու մասին
Նա գործից չի ազատվել
Հայ ֆուտբոլիստները ԱՄՆ-ում համագործակցության նոր պայմանագրեր են կնքել. «Ամերիկայի ձայն». (Տեսանյութ)
«Ամերիկայի ձայն». Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային թիմը Գլենդելի հայ համայնքում արժանացել է ջերմ ընդունելության։
Կալիֆոռնիայի Սենատում ստեղծվել է Հայաստանի ու ԼՂ-ի հարցերով հատուկ հանձնաժողով. «Ամերիկայի ձայն». (Տեսանյութ)
«Ամերիկայի ձայն». Կալիֆոռնիայի Սենատում ստեղծվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ հանձնաժողով: Այն զբաղվելու է առեւտրի, արվեստի ու մշակութային համագործակցության հարցերով։ Կարևոր այս որոշման մասին մանրամասներ է ներկայացրել նախաձեռնության հեղինակ, հայանպաստ դիրքորոշումներով հայտնի Սենատոր Էնթոնի Պորթանթինոն։
Նալբանդյանը մեծապես կարևորում է Հայաստանի և Լեհաստանի արդյունավետ համագործակցությունը ԵՄ շրջանակներում
Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք իրականացնում եք կարեւոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում: Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել
Գագիկ Ծառուկյանը բերդավանցի Աֆրիկին պա՞րտք է 100 կգ խաղողի փող. (Տեսանյութ)
Ծառուկյանը խոստացավ 2017-ին Բերդավանում խաղող մթերել
Տեղի է ունեցել ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը
Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում ամրագրված պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցությունը բարեփոխումների գործընթացին:
Գագիկ Ծառուկյան. «Ես թշնամիներ չունեմ, բայց շատ նախաձողներ ունեմ»
Գագիկ Ծառուկյանը Բագրատաշենում անեկդոտ պատմեց
Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանի բողոքը
Մոնիկա Մարգարյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը Վճռաբեկ դատարան
Կա մի բան, որ միավորում է ՀՀԿ-ին եւ «Ելքին»
«Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում մի բան է խոստանում, որը ՀՀԿ-ն էլ էր տարիներ առաջ խոստանում
Վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ մի շարք անձինք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած իրենց զավակներին ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարեկետումներ ստանալու նպատակով, նախապես ձեռք բերված
«Տիգրան Մեծը 2,5 մլն. քառ/կմ՝ հող է հանձնել, նա՞ էլ է «հող հանձնող», ինչպես Տեր-Պետրոսյանին են անվանում». (Տեսանյութ)
«Հիմա Տիգրան Մեծը հող հանձնո՞ղ էր, դավաճա՞ն էր…փաստորեն՝ «շան տղեն» այդքան զիջել է…»,-ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Վիկտոր Միրումյանը
Ազգային ժողովի ընտրակարգը (անիմացիոն տեսանյութ)
2015 թվականին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանում այլևս չեն լինելու նախագահական ընտրություններ, իսկ պետության ամենակարևոր կառույցը կդառնա Ազգային ժողովը: Ապրիլի սկզբին տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիներս պետք է ընտրենք այն կուսակցություններին կամ դաշինքներին, որոնց որ կցանկանանք փոխանցել պետության ղեկը առաջիկա 5 տարիների համար: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Վարձակալված բնակարանում հայտնաբերվել է երկու տղամարդու դի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու տղամարդու մահվան հանգամանքները: 2017 թվականի մարտի 7-ին՝ ժամը 10:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցում գտնվող տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել
«Արթուր Բաղդասարյանը ջեմ ու մուրաբա է բաժանել միայն կուսակցականներին». ՀՎԿ պատգամավորի թեկնածու
«Եղել է, ճիշտ է, չեմ ժխտում, բայց նա տվել է կուսակցականներին, ոչ թե ժողովրդին». Լենդրուշ Մանուկյան


















































