Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել ճանապարհաշինության ոլորտի ծրագրերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-2020թթ. Եվրամիության և Հայաստանի միջև տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտներում  համագործակցության շրջանակները, ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները, ճանապարհային անվտանգությանն առնչվող մի

Առնետների դեմ կռիվ մղող գյումրեցիներն ու ՀՀԿ-ի՝ «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսը. (Տեսանյութ)

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե տարիներ շարունակ ցեխերի մեջ բնակվող, ժանգոտ, քայքայված տնակներում առնետների դեմ կռիվ մղող գյումրեցիները ինչո՞ւ պիտի հավատան ՀՀԿ-ի «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսին։ Նշենք, որ քիչ այն դեպքերը, երբ առնետները կրծել են տնակներում ապրող գյումրեցի մանկահասակ երեխաների դեմքը, ականջները, իսկ մի օր «Շիրակ Ջրմուղում» առիթ ունեցանք տեսնելու

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ

Կարեն Քոչարյան. «Կարգախոսներն անընդհատ փոխվում-փոփոխվում են՝ կարծես ՄՈԼ-ի հանդերձարան լինի»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների մեկնարկած քարոզարշավին եւ կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներին, այսօրվա ասուլիսն սկսեց հումորով: «Ուշադիր հետեւում եմ գործընթացներին: Կարգախոսներն անընդհատ փոխվում ու փոփոխվում են: Այնպիսի տպավորություն է, ասես ՄՈԼ-ի հանդերձարան լինի, ոչ թե քարոզարշավ: Առանձնապես մեծ աժիոտաժ չկա գոնե երկու առաջին օրերին: Աշխուժություն, իրարանցում առաջացրեց միայն ՀՀԿ-ի «Ռեինկարնացիայի» տեսահոլովակը: Ֆեյսբուքում մի հատվածը

Գողություն Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից կատարված գողության հանգամանքները։ 2017թ. հունվարի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութից գաղտնի հափշտակել է կոնյակ: Դեպքի առթիվ 

Գագիկ Ծառուկյանը դժգոհեց լրատվամիջոցներից

Ծառուկյանի հանդիպումը՝ Նոյեմբերյան քաղաքում

Զինվորն ու բանակը նախընտրական ծրագրերում պատվավոր տեղերում են

Նախընտրական ծրագրերով բանակում զինվոր ունեցող ծնողների հոգսը կթեթեւացնեն

Մեկնարկում է Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը

Մարտի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԶԾ պատվիրակությանը՝ ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարում» ծրագրի շուրջ, մասնավորապես՝ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման

Եվրախորհուրդն առաջին աստիճանի ահազանգ է հնչեցրել Լապշինի գործով

Եվրոպայի խորհուրդն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնացող դատավարություն կապակցությամբ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի «Լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանության խթանման պլատֆորմի» տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք մեր ոսկու պաշարները վաճառեցին». Արթուր Բաղդասարյանի քննադատությունը

«Ոսկու հանքեր ունենք, բայց մեր ոսկու գանձարանը զրո է». ՀՎԿ առաջնորդ

Հայաստանի հետ բանակցությունները դադարեցված են. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանի հետ բանակցություններն այժմ դադարեցված են: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ: Մամեդյարովը հայտարարել է, որ իբրև թե հայկական կողմն է հրաժարվել բանակցություններից: «Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը մերժել է: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաև

Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց իր ոտքերի տակ ոչխար մորթել (Տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Այրումում

Հայտարարություն-կոչ ԿԸՀ-ին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածն ամրագրում է, որ քվեարկությունը պետք է լինի գաղտնի: Ընտրական օրենսգիրքը իր հերթին ոչ միայն 6-րդ հոդվածով ամրագրում է, որ քվեարկության գաղտնիությունը պարտականություն է, այլև այլ դրույթներով ապահովում է դրա արդյունավետ իրագործումը: Սակայն, օրենսգրքի քվեարկության գաղտնիությունը ապահովող դրույթներից մեկը խնդրահարույց տարընթերցման տեղիք է տալիս: Մասնավորապես, խոսքը Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի մասին

Քրիստ Մարուքյան. «Երեւի թե որոշ մարդիկ ջղաձգվել են Էդմոն Մարուքյանի առաջադրմամբ» (Տեսանյութ)

-Այսօր առավոտյան ժամը 10-ին, երբ որ եկել ենք գրասենյակ, նկատել ենք, որ կողքի պատի վրա փակցված «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառը, որը Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկարներով էր, պատռված էր: Ամենայն հավանականությամբ ինչ-որ գործիքով են վնասել, որովհետեւ հնարավոր չէր, էդ պաստառը թղթից չի: Դրանից բացի նաեւ Ա3 ֆորմատի պաստառները, որոնք որ ամբողջ Տիգրան

Երևանի քաղաքապետարանը հերթական սոցիալական նախաձեռնություն է իրականացրել մարտի 8-ի նախօրյակին

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով Երևանի քաղաքապետարանը ավանդական դարձած սոցիալական նախաձեռնությամբ մեկտեղել էր Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակից կանանց, զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ երկու զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց: Շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի

Ժնևում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները գործարարների իրավունքների պաշտպանության հարցում

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված գործարարության խթանման ոլորտում մարդու իրավունքների հաստատությունների դերին: Արման Թաթոյանն իր ելույթում կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում գործարարության խթանման հարցերը: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ծրագրերը, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա: Օմբուդսմանի աշխատանքի հիմնարար

«Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների ցուցահանդես Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

7 մարտի, 2017թ, Երևան. Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ: Ստացվել էր շուրջ երկու տասնյակ լուսանկարներ: ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կազմակերպվեց ցուցահանդես` հնարավորություն տալով մրցույթին մասնակից լուսանկարները ներկայացնել հանրությանը: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում: «Հավասար հնարավորությունների քաղաքականությունը

Հայ կանայք էական դեր են կատարել Թուրքիայում ձախակողմյան շարժման զարգացման գործում. թուրքական պարբերական. Akunq.net

Akunq.net. Թուրքիայում լույս է տեսել «Կանայք միշտ կային. կին կերպարներ Թուրքիայի ձախակողմյան շարժումներում» վերնագրով ժողովածուն, որում տեղ են գտել նաև հայ կանանց նվիրված հոդվածներ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական Bianet.org կայքը: Աղբյուրի փոխանցմամբ, ժողովածուն սկսվում է 1877 թ. ծնված և 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ կին սոցիալիստ, ֆեմինիստ և ակտիվիստ Մարի Բեյլերյանին

Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՀԿ-ի հնարավորությունները մոտավորապես հավասար են, բայց մեծամասնություն կկազմի ՀՀԿ-ն»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների հնարավորությունների մասին Գելափի հրապարակած կանխատեսումներին՝ նշեց, որ դրանք բավականին մոտավոր են: «Ի՞նչն են նրանք կանխատեսում: Ներկայիս զարգացումնե՞րը, թե՞ ձայների վերջնական բաշխումը: Եթե ձայների բաշխումը, ապա դրանք շատ հեռու են իրականությունից: Եթե ընթացիկ վիճակը, հնարավոր է, որովհետեւ զարգացումներն ընթացքի մեջ

Արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան) Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան) Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան) Տարոն

Իրանը նավթի արդյունահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի. Bloomberg

Իրանական նավթի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի՝ օրական 3 միլիոն բարել: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, երկիրը նման ցուցանիշ չէր գրանցել 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո: Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներքին շրջանառությունը չհաշված, ամենաշատ իրանական նավթ մատակարարվել է Չինաստան՝ 105 տանկեր, որին հետևում է Հնդկաստանը՝ 85 տանկեր, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 58 տանկեր: Նշենք, որ Իրանը զգալիորեն կրճատել

Պաշտոնական պարզաբանում, թե ինչու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն թույլ չի տվել նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ` նախընտրական քարոզարշավի համար

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե իբր ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն իրենց թույլ չի տալիս որևէ նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ` նախընտրական քարոզարշավի համար»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ա. Ղուկասյանին, բացառությամբ մերձավոր ազգականների, արգելվել են բոլոր տեսակի

Վիգեն Սարգսյանը շատ է ցանկանում, որ Զինված ուժերում կանայք ունենան հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին կազմակերպվել է Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են կին զինծառայողներ, զոհված ազատամարտիկների և զինծառայողների հարազատներ, ժամկետային զինծառայողների մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ: Տոնի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով հասարակության մեջ և ընտանիքում կնոջ դերին, շեշտել

Մարտի 8-յան հաճելի անակնկալներ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից

Սիրելի՛ համաքաղաքացիներ, չխախտելով վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթը՝ Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին նվիրելու են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 8-10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում`

Չարենցավանցին՝ Զուրաբյանին. «Մըր պապերը մըր համար սարքել էին 12 գործարան, բայց դուք քանդեցիք» (Տեսանյութ)

Չարենցավանցիները հույս չունեն, որ իրենց երբեմնի գործարանները կվերագործարկվեն, իրենք էլ աշխատանք կունենան

Պերմյակովի գործը Վճռաբեկ դատարան է հասել. «Ա1+»

Վճռաբեկ դատարանը  վերադարձրել է Ավետիսյան ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը:  Վճռաբեկ դատարանը համարել է, որ բողոքը պետք է ուղարկվի նաեւ տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցչներին։ Ձեւական սխալները շտկելու համար կողմին տրամադրել է 5 օրյա ժամկետ։ «Քրեական դատավարության օրենսդրությամբ նման պայման նախատեսված չէ, ըստ էությամբ բողոքի պատճենը ուղարկվում է գործին մասնակից անձանց եւ

«Ի՞նչ է ապե ջան, փողը տվել եմ, ձենդ առել եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, գործարք ենք կնքել». Արթուր Բաղդասարյանը՝ ընտրակաշառքի մասին

«Մենք հո թաղի տղա չենք ընտրում, ժողովո՛ւրդ, հինգ տարի այս երկրում ընտրություններ չեն լինելու». ՀՎԿ առաջնորդը՝ արմավիրցիներին

Հարուցվել է քրեական գործ՝ երեք երիտասարդների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. պարզվում են հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 6-ին 3 երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները: 2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 20:15-ին և 21:10-ին, «Արմենիա» ԲԿ-ից հաղորդումներ են ստացվել առ այն, որ «Մալականի այգի» կոչվող տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել քաղաքացիներ Հ.Հայրապետյանը՝ «կտրած-ծակած վերք, ձախ ազդրի

Շիրակի ՀՀԿ առաջնորդը միաձայն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ)

Այսօր դռնփակ նիստով տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (նախկին անվանումը Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն, ի դեպ, Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է, միաձայն ռեկտոր ընտրեց մեն ու միակ թեկնածուին՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031