Օրվա լրահոսը
Ցուրտ եղանակին մաշկը խնամելու կանոնները
Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որեւէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձյունից, ցրտից: Եթե դուք գերադասում եք քսուքը, ապա թողեք, որ այն լավ ներծծվի, մնացորդները հեռացրեք անձեռոցիկով եւ որպեսզի մաշկը չփայլի, թեթեւ դիմափոշի արեք: Ձմռանը այսպես են խորհուրդ տալիս մասնագետները: Շատերը
Ի՞նչ քաղաքական միավորումներում է նշմարվում Սեյրան Օհանյանը «Իրատես»
Ընդ որում, կար ժամանակ, երբ նա դիտարկվում էր որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ։ Ս. Օհանյանը կարծես թե հասցրել էր բավականին «ընտելանալ» այդ մտքին և նույնիսկ այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքներ էր իրականացնում։
«Երեք հոգով ութ հոգու փոխարեն աշխատելն, իհարկե, դժվար է լինելու». Հերմինե Նաղդալյան
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդդիմադիր պատվիրակները որոշել են չմասնակցել. հստակություն կմտցվի հաջորդ շաբաթ
Քաղաքական ուժերը գնում են մասնակցելու մի միջոցառման, որի ելքը հայտնի է. «Հայկական ժամանակ»
Ընտրությունների ոչ լեգիտիմ պատմություն ունենալուց հետո, երբ կանխորոշված են նաեւ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, միեւնույն է, դեպի խորհրդարան ձգվող հերթը չի նվազում։ Ի՞նչ անել՝ բոյկոտե՞լ ընտրությունները, չմասնակցե՞լ։ Բայց կա իշխանափոխության օրինական միայն մեկ ճանապարհ՝ ընտրություններ։ Ի՞նչ ընթացք կունենային 2013-ի նախագահական ընտրությունները, եթե իր թեկնածությունը չառաջադրեր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես չառաջադրեցին իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն,
Նաիրա Զոհրաբյանը՝ Յագլանդին. «Տարակուսելի էր Ձեր վերջին հայտարարությունը»
Ես կհասկանայի Ձեզ, եթե դուք նույնպիսի ջանասիրությամբ ժամանակին հստակ գնահատական տայիք Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին՝ դիվերսիաներին, անթույլատրելի զինատեսակների կիրառմանը, զինվորների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումներին եւ դիակների պղծումներին, եթե Դուք կոչ անեիք Ադրբեջանին հարգել միջազգային պարտավորությունները եւ եթե Դուք դատապարտեիք այն, ինչ արեց Ադրբեջանը ապրիլյան վերջին պատերազմի ժամանակ՝ գլխատելով եւ անարգելով հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, սպանելով երեխաներին։
«Պատ կառուցելու Թուրքիայի մտադրությունն ուղղված չէ ՀՀ-ի դեմ». Մուշեղ Խուդավերդյան
Ըստ թուրքագետի՝ ՀՀ-ի հետ սահմանին պատ կառուցելու հնարավոր ծրագիրը Թուրքիայի ընդհանուր շահի շրջանակում է
Պատերազմից բացի՝ ուրիշ ելք չկա՞
Ինչո՞վ ենք պատրաստվում պատասխանել ու կանխել Ալիեւի քաղաքականությանը ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե երկու շաբաթ անց հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի առնչությամբ, որում նշել են. «Բաքուն եւ Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած
Գերդաստանին մանդատ է պետք
Անկախացումից անցել է ավելի քան 25 տարի, և տնտեսության վիճակը առավել ծանրացել է հատկապես 12-րդ և 13-րդ վարչապետների օրոք: Սա արդեն անհերքելի փաստ է, որը տարիներ շարունակ զգում էին շարքային քաղաքացիները, սակայն այդ մասին հանրությունը պաշտոնապես տեղեկացավ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանից: Ստացվել է այնպես, որ տարիներ շարունակ «հաջողությունների» քարոզով սնվող քաղաքացիները 2016թ. սեպտեմբերին իմացան, որ
Ոստիկանները հայտնաբերեցին «նախատոնական» կողոպտչին
2016 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 8.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Կարմեն Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 8.15-ից մինչև 8.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել
Անհամաձայնություններ՝ դաշինքի ձևավորման հարցում (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանի քաղաքական համակարգն է ստիպում կուսակցություններին միավորվել դաշինքների կազմում։ Իշխանության հետ հավասարի պես մրցելու ավելի արդյունավետ մեխանիզմ դեռևս չի գործում։ «Այսօրվա միավորման սկզբունքը համակարգ փոխելն է։ Այդ համակարգի գլխավոր էլեմենտները բոլորին հայտնի են՝ դա մենաշնորհն է, դա օլիգարխիան է, դա կոռուպցիան է։ Այս պայմաններում խոսել գաղափարական ծրագրերի մասին, անհեթեթություն է»,֊ «Ա1+»֊ի հետ զրույցում ասում է
Ինչու է Ադրբեջանը խոչընդոտում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը. «Հայկական ժամանակ»
ՌԴ-ն էլ այդ հարցում ներքուստ աջակցում է Ադրբեջանին, ինչպես այդ երկրին դրդում է չհամաձայնել հետաքննության մեխանիզմների ներդրման եւ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման պահանջի կատարման հետ։
«Ժառանգության» նախկին քարտուղարը՝ «Հայկական վերածնունդ» միավորման անդամ. «Հրապարակ»
Մենք դեռ չենք հասել այն մակարդակին եւ չունենք այն քաղաքական համակարգը, որ կարողանանք փոխել իշխանությանը։
Արմեն Սողոմոնյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմեն Սողոմոնյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Խ. Գիչյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա». բեռնատարի վարորդի գործով միջնորդություն է քննվում
Գիչյանը մեղադրվում է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար
Որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու. Ա. Ասատրյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԲՍՓ ոլորտի խնդիրները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 12-ին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բարձր գնահատելով վերջին տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտում համատեղ իրականացվող փոփոխությունները, միանշանակ բերելու են նոր և արդյունավետ համակարգերի ձևավորմանը՝ դրանով իսկ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրադառնալով
Հերոսապատումները մօտեցնում են մեր Հայ երիտասարդներին հայկականութեանը, հայ մշակոյթին, պատմութեանը, գրականութեանը, հետեւաբար Հայրենիքին
2017թ. յունուարի 4-ին Մոսկուայից մօտ երկու տասնեակ երիտասարդներով, 5 ինքնաշարժերով ուղեւորուեցինք դեպի Վլադիմիր քաղաք, Հայ հերոս, զորաւար, մտաւորական Գարեգին Նժդեհի նախքին գերեզմանին այցելելու նպատակով: Միտքը ծագեց դեռ 2016ի դեկտեմբերին, երբ Հայ համայնքի ընկերներիս առաջարկեցի Նժդեհին նուիրուած երեկոյ կազմակերպել իր ծննդեան օրուան ընդառաջ, բայց մի քանի խանգառող յանգամանքներ առաջ եկան եւ ստիպուած յետաձգեցինք… Այդ եղելութիւնը մեր
Հարցազրույց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ (Տեսանյութ). hetq.am
«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը «Հետքին» պատմել է անցյալ տարվա հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին: Ինչպե՞ս և ինչո՞ւ է որոշել հաց հասցնել «Սասնա Ծռերին», ինչպե՞ս է կալանավորվել, ինչպիսի՞ն է եղել խմբի անդամների, ապա ազատազրկման վայրում կալանավորների և ուսադիրովների վերաբերմունքը: Ինչպե՞ս են դեկտեմբերի
ՀԱԿ-Խաչատուր Սուքիասյան քննարկումները կամուրջ կդառնա՞ն (տեսանյութ). «Ա1+»
Հունվարի 15-ին ՔՊ-ն համաժողովի ձեւաչափով կկազմակերպի քվեարկություն՝ որոշելու կուսակցության համամասնական ցուցակը: Այն ներկայացվելու է նաեւ «Ելք» դաշինքին, որի անդամ է կուսակցությունը: «Ես չեմ հիշում որեւէ նման նախադեպ, առաջին անգամ ՀՀ-ում համամասնական ցուցակը որոշվելու է կուսակցության պատվիրակների ռեյտինգային քվեարկությամբ: Այսինքն, կուսակցականներն են որոշելու, թե մեր համամասնական ցուցակում առաջին տեղում ով է լինելու, 2-րդ տեղում եւ այլն»,-
Պայքարողները․ Կարպիս Փաշոյան. քաղաքացի-հայրենիք հարաբերություններում «զագսավորում» է պետք
Վանդակավոր շապիկով, սանդալներով երիտասարդ տղան դիմավորում է ինձ, հեռվից ժպտում՝ կարծես ներողություն խնդրելով մի փոքր ուշանալու համար: «Ուշացա, կներեք»,- ասում է նա: «Ոչինչ, մեծ բան չէ,- ասում եմ ես,- Դուք սանդալներով դպրոց էիք գնո՞ւմ»,- հարցնում եմ կատակով: «Մի քանի անգամ եղել է, իհարկե՝ հետո ասացին՝ հարիր չէ, բայց դեպքեր եղել են»,- ժպտում է նա: Թաքուն
«Արմինե Առաքելյանին բռնության ենթարկողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականցվի»
Արմինե Առաքելյանի նկատմամբ անցած տարվա մայիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ:
Փախուստ դաշնակցից. «Ժամանակ»
Հայաստանում բավական քննադատության արժանացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Չինարիի ուղղությամբ տարեվերջին ադրբեջանական դիվերսիայից հետո ստեղծված վիճակի կապակցությամբ: Հայաստանյան քննադատության պատճառն այն էր, որ համանախագահները, ըստ էության, որևէ կերպ չէին ընդգծել, որ դիվերսիայի պատասխանատու կողմը Ադրբեջանն է: Նրանք հերթական անգամ հանդես էին եկել ընդհանրական մի հայտարարությամբ, որում չկա պատասխանատու, չկա պատասխանատվություն: Այդպիսի հայտարարությունները, անկասկած, ավելի
Աշտարակի և Աբովյանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:նախարարության լրատվական ծառայություն
«Ֆրոնտիկների» ճակատամարտը
Հայաստանում լիքը թագավորներ, ֆեոդալներ կան` սկսած գյուղապետերից: Նորմալ երկրում համայնքի ընտրված ղեկավարը հասկանում է, որ նա ժամանակավորապես կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, ծառայում է իր համայնքին, որից հետո դառնալու է համայնքի շարքային բնակիչ: Հայաստանում գյուղապետը «թագավոր է», գյուղն իրեն է պատկանում, ինչ ուզի` կանի` իր գրպանում գտնվող «ավագանի» կոչվող վեզիրների հետ միասին, որոնք
ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց
Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի
Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից
Ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ պարզաբանում է
Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունը այս առումով ևս մեկ անգամ պարզաբանում է. Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ
HRW-ը զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Հայաստանի իշխանությունները չեն կարողացել վստահության արժանի պատասխանատվության ենթարկել այն իրավապահներին, որոնք պատասխանատու են 2016թ. հուլիսին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2017թ. զեկույցում: «Ոստիկանության բռնության համար պատասխանատվությունը կարևոր է հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից, այն դեպքում, երբ Հայաստանում շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը չի
Ռոման Ամոյանը վերջնականապես որոշել է ավարտել մարզական կարիերան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականում կա՞ն ըմբիշներ, որոնք մտադիր են ավարտել մարզական կարիերան, ասաց. «Միայն մեր անվանի ըմբիշ Ռոման Ամոյանն է հայտարարել, որ վերջնականապես որոշել է ավարտել կարիերան: Մյուսները մնում են, մարզվում ինչպես նախորդ տարիներին»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sport-mediamax.am-ի Հ.Գ. Լեւոն Ջուլֆալակյանի
Որպեսզի հակամարտության աշխարհագրությունը չընդլայնվի
Համանախագահների վերջին հայտարարության մեջ Վիեննայի եւ Պետերբուրգի կոչերը վերահաստատելը նշանակում է հերթական անգամ 1994-95-ի զինադադարը հիմք ունենալ իբրեւ գլխավոր իրավական համաձայնագիր: Հավելենք, որ մինչեւ Վիեննա մշտադիտարկման համակարգի հաստատման մասին էր խոսքը, Վիեննան խոսում էր հետաքննության մեխանիզմի մասին. մշտադիտարկումը ավելի չեզոք հասկացություն է, մինչ հետաքննությունը ենթադրում է հանցագործի բացահայտում եւ իրավականորեն նաեւ հետեւանքի վերացում: Ինչն էլ


















































