Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն առաջարկում է ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ու պարզել` ինչպես նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն ունենալ:

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը. ձերբակալվել է ՔԿՀ-ի աշխատակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի

Արթուր Ղուկասյանը պատրաստ է «կիսվելու» երեք մասի

Օպերային թատրոնի նորանշանակ գլխավոր պրոդյուսերը՝ իր, «ՀայՖեստի», ուսանողների եւ նոր պաշտոնի մասին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախորդ տարվա վերջին հրամաններից էր մեզ մոտ եւ արտերկրում ճանաչված պրոդյուսեր, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր պրոդյուսերի պաշտոնում նշանակելը: Հիշեցնենք, որ հիշյալ փառատոնը միայն 2016թ. հյուրընկալեց

ԱՄՆ-ում առաջին տիկնոջ գրասենյակը կլուծարվի

ԱՄՆ վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կփոխարինվի առաջին ընտանիքի վարչությամբ: Այս մասին հայտնում է Fox News-ը: Այդ կառույցում գլխավոր դերակատարություն կունենան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առավել մոտ կանգնած երկու կին՝ նրա կինը՝ Մելանյան, և դուստրը՝ Իվանկան: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ որոշումը կապված է միաժամանակ մի քանի գործոնների հետ: Նախ, Մելանյա Թրամփը ժամանակավորապես հրաժարվել է Նյու Յորքից վերադառնալ

Տեսնես վարչապետը գիտի՞, որ Սփյուռքի նախարարությունում գոյություն ունի «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ. Անահիտ Բախշյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը Արթիկի թ. 7 ավագ ավերակ դպրոցի վերաբերյալ տվել է հետևյալ հանձնարարականը. «Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»: Վարչապետը հենց եկավ, սկսեց խոսել ավելորդ ՊՈԱԿ-ների ու նրանց փակելու մասին ու կարծես, կառավարության այսօրվա նիստը վկա, դպրոցներին դա ավելի է վերաբերելու, քան

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանի Ազգային գրադարանին

Երեւան, 12 հունվարի, 2017թ.: Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ֆինանսավորմամբ սերվեր եւ 5 համակարգիչ է նվիրաբերել Հայաստանի Ազգային գրադարանին: Ձեռք բերված սարքավորումները կհամալրեն գրադարանի տեխնիկական բազան, կընդլայնեն տպագիր տեղեկատվության թվայնացման ու պահպանման հնարավորությունները գրադարանում: «Անցյալ տարի, երբ պարոն Թահթան այցելեց գրադարան, մեծ հուզմունք ապրեց՝ տեսնելով, որ թվայնացվող պարբերականներից մեկը Պոլսում լույս

ԼՂ հակամարտությունն ազդում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա. Moody’s

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և աշխարհաքաղաքական մյուս հակամարտություններն ազդում են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների տնտեսությունների վրա: Այս մասին ասվում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության՝ ԱՊՀ երկրներին նվիրված զեկույցում: Զեկույցում նշվում է, որ թեև նավթի գների կայունացումը թուլացրել է ճնշումը ԱՊՀ 9 երկրների տնտեսությունների և բյուջեների վրա, սակայն տարածաշրջանի վարկունակության կանխատեսումը շարունակում է մնալ «բացասական»: Զեկույցի

Գուրգեն Եղիազարյան. «Ֆրոնտիկն օրինակ է վերցրել փառապանծ գեներալ Ալիկ Սարգսյանից»

Մի գյուղապետ էլ իր կնոջը գյուղի առաջին տիկին էր հռչակել

Առողջ ապրելակերպը՝ ազգային ծրագիր

Ֆիզկուլտուրան եւ սպորտը զարգացնելու եւ տարածելու նպատակով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամեն տարի տարբեր ծրագրեր է իրականացնում, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Լեւոն Վահրադյանը, 2017 թվականն էականորեն տարբերվելու է թե նոր նպատակային ծրագրերի իրագործման, թե հասարակության նոր շերտերի ընդգրկման առումով: -Պարոն Վահրադյան: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը տարեվերջյան

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Հունվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի

Թողարկվել է մանկական «ԱՐԴԻ» անվանումով նոր ձեռագիր տառատեսակ

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. համացանցում հայերենի տարածումը խթանելու և նոր սերնդի հայերենի ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով թողարկվել է  մանկական «ԱՐԴԻ» անվանումով նոր ձեռագիր տառատեսակ:  Այն կարելի է օգտագործել մանկական հրատարակություններում CoralDraw, Quarkxpress, Indesign, Illustrator, Photoshop և այլ տպագրական ծրագրերի համար: «ԱՐԴԻ» տառատեսակի օգտագործումը դասագրքերի, կրթական այլ ձեռնարկների տպագրության

«ՀՀ-ի հետ սահմանին պատի կառուցումն անիմաստ է եւ Թուրքիային առարկայական ոչինչ չի տա». Լեւոն Հովսեփյան

Ըստ թուրքագետի՝ եթե Սիրիայի եւ Իրանի դեպքում Թուրքիան պատ կառուցելու շարժառիթներ ունի, ապա ՀՀ-ի դեպքում դրանք բացակայում են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ: 14-17-ը

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը

Գեղարվեստական ստեղծագործությունները եւս կարող են «բուժել»

Ընթերցողը գրքում մշտապես տեսնում է տարբեր իրավիճակների մեջ հայտնված մարդու տարբեր հակազդումները եւ դրանց արդյունքում առաջացած հետեւանքները Գրքեր կարդալու դրական ազդեցության մասին գիտեն բոլորը: Դժվար թե գտնվի այնպիսի մեկը, որ գոնե չփաստի, որ այն զարգացնում է մարդուն, հասունացնում, ավելի խելացի դարձնում եւ այլն: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ գեղարվեստական գիրք կարդալը ունի հոգեբանական ազդեցության

Հովհաննես Սահակյան. «Նույնիսկ հին օրենսգրքով ընդդիմությունը բավարար գործիքներ ուներ ապահովելու ընտրությունների լիարժեք վերահսկողությունը». «Հայոց Աշխարհ»

Ընտրությունները քթի տակ են, բայց քաղաքական ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել իրար հետ՝ համաձայնության գալ եթե ոչ լայն, ապա գոնե «լոկալ» համախմբման շատ թե քիչ խոստումնալից ձեւաչափեր կազմելու հարցում։ Բոլորը բոլորի հետ բանակցում են, «Համախմբում» կուսակցությունը նույնիսկ բանակցողների հատուկ խումբ է ստեղծել, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ի՞նչն է խնդիրը՝ ինչո՞վ է

Մայք Թայսոնն ու Ֆլոյդ Մեդվեյզեր Կրտսերը երկու հայտնի ռեփերների կնախապատրաստեն իսկական մենամարտի (տեսանյութ)

Աշխարհահռչակ երկու բռնցքամարտիկները ռինգում միմյանց դեմ դուրս կգան որպես մարզիչներ, որոնք օգնելու են հայտնի ռեփերներ Քրիս Բրաունին եւ Սոուլջա Բոյին՝ ռինգում, բռնցքամարտի կանոններով լուծել աղջկա համար ծագած հակամարտությունը: Նախապատմությունը հետեւյալն է: Սոուլջա Բոյը «լայք» է դրել Քրիս Բրաունի նախկին ընկերուհու լուսանկարի տակ, ինչը խիստ վիրավորել է վերջինի ինքնասիրությունը եւ նա այդ «լկտի արարքի» համար Բոյին

Հեռացող Բորդյուժայի վերջին լավությունը ԼՂՀ-ին

Բորդյուժան նման հայտարարությամբ հանդես կգա՞ր, եթե նրա պաշտոնավարումը չավարտվեր 2 օր անց Տարեվերջին` դեկտեմբերի 29-ին, Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ կրեց, զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: Հայաստանի սահմաններում

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ

Կայացել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպումը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ: Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը մասնակցել են նաև ենթախորհրդատուներ «Ամերիա» ՓԲ և «Ֆիմոշնս» ընկերությունների ներկայացուցիչները: Ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև` ինտեգրված

Վարչապետ. հանգստյան օրերը շա՞տ չէին

Այսօր կառավարության նիստը տեւեց մոտ 20 րոպե: Վարչապետ Կարեն Կարապետյանը նիստի ավարտին դիմելով կառավարության անդամներին ասաց՝ «Հուսով եմ բոլորդ լավ եք հանգստացել, 2017 թվականը լինելու է ավելի ծանր՝ չնայած առաջին նիստը ավելի թեթեւ էր»: Ապա Կարեն Կարապետյանը նկատեց՝  հանգստյան օրերը շատ չէի՞ն, ապա ասաց, որ այդ հարցն էլ պետք է քննարկել:  Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ինչպես զսպել Ադրբեջանին. «Հայոց աշխարհ»

Փոխվել է թշնամու դիվերսիոն ակտիվության աշխարհագրությունը։ Ադրբեջանն այժմ Ղարաբաղում իրեն համեմատաբար հանգիստ է պահում՝ կրակում է հեռվից, խուսափում 2014-2015թթ. որդեգրած դիվերսիոն գործողությունների մեծ ինտենսիվությունից։ Պատճառն այն է, որ հայկական կողմի ձեռք բերած գիշերային տեսանելիության սարքերն ու այլ զինատեսակները նրան զրկում են մեր խրամատներին անպատիժ մոտենալու հնարավորությունից։ Ուստի առաջիկայում եւս հակառակորդի ակտիվությունը պետք է կենտրոնանա անմիջականորեն

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը վարկանիշային ռեկորդ է սահմանել

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունները: Երկու առաջնություններում էլ հանդես են գալիս 10-ական լավագույն շախմատիստներ, բացի ազգային հավաքականների հիմնական անդամներից: Ու չնայած դրան, տղամարդկանց առաջնությանը տրվել է ՖԻԴԵ-ի 14-րդ կարգ (2577 միջին գործակից), որը Հայաստանի առաջնությունների ռեկորդ է: Տղամարդկանց եւ կանանց առաջնություններում չեմպիոնի կոչումը նվաճողները

Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունները շուկայում առաջատար դիրք են զբաղեցնում, որ տարբեր մարդկանց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնց հետեւում նույն մարդն է։

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մալիշկա-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Պարզաբանում ՀՀ կառավարությանը Ամուլսարի առնչությամբ հղված հարցերի կապակցությամբ․ ՀԲՃ

2017 թ․-ի դեկտեմբերի 11-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության էլեկտրոնային փոստին ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունից ուղարկվել է նամակ հետևյալ բովանդակությամբ․ «Հարգելի պարոն Գալստյան, 2017 թվականի հունվարի 12-ին ժամը 11:00-ին հրավիրում եմ ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն (Չարենցի 46)՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ ՀՀ վարչապետին 06.12.2016թ.

Կայացավ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հետընտրական մամլո ասուլիսը (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»

«Ինչ վերաբերում է կիբեր հարձակմանը, կարծում եմ, որ այն կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից: Սակայն կարծում եմ նաև, որ մենք հարձակման ենք ենթարկվել նաև այլ երկրների ու անձանց կողմից»,- հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ին անցկացված հետընտրական իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Նորընտիր նախագահի կարծիքով դեմոկրատական կուսակցությունը ունի իր մեղքի բաժինը, քանի որ չի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930