Օրվա լրահոսը

Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը նույն մարզի անչափահաս բնակչուհու առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել ընկերոջ հետ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի

Տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը

Դեկտեմբերի 29-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է նախորդ օրվա միջոցառումներին, որոնցով արժևորվել է անկախ Արցախի առաջին խորհրդարանական ընտրությունների 25-րդ տարեդարձը և շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Անցնելով օրենսդրական հարցերին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Զբաղվածության մասին»

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է երիտասարդական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրել է Արցախում գործող երիտասարդական-հասարակական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների: Վարչապետն իր խոսքում կարևորել է պարգևատրվողների ներդրումը Արցախի քաղաքացիական հասարակության զարգացման գործում և շեշտադրել, որ նման հանդիպման անհրաժեշտություն վաղուց է եղել, քանի որ կարիք կար գնահատելու հասարակական-երիտասարդական դաշտում ակտիվ գործիչների աշխատանքը: «Համոզված

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ

Արմավիր» ՔԿՀ ծառայողներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի ծառայողներից մեկին: Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ

ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում

Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել

ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը` ապրիլի 2-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Նախարարությունում սահմանվել է հերթապահություն

Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ 2016-2017 թվականների ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում սահմանվել է հերթապահություն: Տոնական օրերին կշարունակեն գործել նաև նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն աշխատել  հատուկ ռեժիմով: Ինչպես մինչ այժմ, այդ ընթացքում ևս նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում

Ամանորին բնապահպանական ՊՈԱԿ-ները եղեւնիների բիզնեսով կզբաղվեն

Մատնացույց անելով փողոցներում վաճառվող բնական եղեւնիները եւ կտրատված եղեւնու ճյուղերը՝ երեկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախարարությունն այլ լուծումներ չի առաջարկում ու արգելում, որպեսզի Ամանորի առիթով եղեւնիներն անխնա «սպանդի» չենթարկվեն: Այն դեպքում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է տեխնիկական լուծումների` նվազագույնի հասցնելով բնությանը վնաս տալու գնով տոնածառ ունենալը: Պարոն Մինասյանն ասաց,

ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագիրը մոտեցավ ավարտին` թողնելով «Հեղափոխական համագործակցության» ժառանգություն

Երեվան.  Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) սերտորեն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության հետ` բարեփոխելու Հայաստանի հարկային կանոնակարգերն ու վարչարարությունը` ոլորտում թափանցիկության բարձրացման միտումով: Քառամյա արդյունավետ աշխատանքից հետո ավարտին է մոտենում ԱՄՆ ՄԶԳ-ի Հարկային բարեփոխումների ծրագիրը: Այն մեկնարկել էր 2012 թվականին և ուղղված էր Հայաստանի հարկային ենթակառուցվածքի արդիականացմանը` բիզնեսներին ավելի որակյալ ու

ՀԱՊԿ-ն գոյություն չունի՞

2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և մարտի բռնվել ՀՀ Զինված ուժերի հետ: Արդյունքում հայկական կողմը առնվազն 3 զոհ է տվել։ Ադրբեջանը, այսպիսով, հարձակում է իրականացրել ՀՀ պետական սահմանների վրա, ինչը նշանակում է, որ սրան պետք է հետևի Հայաստանի ռազմավարական դաշնակիցների՝ Ռուսաստանի և

«Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկը

Լինելով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համախմբման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առավելագույնս լայն դաշինքով գնալու ջատագով քաղաքական ուժ՝  «Ժառանգությունը» գտնում է, որ նշված ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որեւէ դաշինքի հասնելու համար անհրաժեշտ է քննարկել եւ համաձայնության գալ հետեւյալ դրույթների շուրջ. Հավանական նախընտրական դաշինք կազմող ուժերը ընտրությունները

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Ապարան – Նիգավան, Արագած – Միրաք, Բերդ – Ճամբարակ և Ուրասար – Կաթնաղբյուր  ավտոճանապարհները: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված

Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև հրադադարի համաձայնագիր է ստորագրել. Պուտին

Սիրիայում հակամարտության կողմերը կրակի դադարեցման շուրջ համաձայնագիր են ստորագրել և պատրաստակամություն հայտնել խաղաղության բանակցություններ սկսել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Հենց նոր հաղորդագրություն ստացվեց առ այն, որ այսօր՝ մի քանի ժամ առաջ, տեղի է ունեցել իրադարձություն, որին մենք ոչ միայն երկար սպասել էինք, այլև որի համար շատ աշխատել

«Բարդ ժամանակներ են սպասվում»

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը երկրորդում է նախագահին – Ապրիլյան քառօրյա պատերազմը էականորեն փոխեց իրադրությունը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարների մասով: Ապրիլից մինչ օրս էլ սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է: Բաքուն շարունակում է խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումից: Եթե փորձենք ամփոփել` 2016-ին ի՞նչ արդյունքներ ամրագրեցին հայկական եւ ադրբեջանական կողմերն իրենց համար ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:

Գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվեն առավել կարճ ժամկետներ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունը ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում տեղահանված անձանց պաշտպանության ամրապնդման նպատակով

    ՄԱԿ ՓԳՀ Երևան. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Մարդու իրավունքների պաշտպան պրն. Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև

Արտեմ Ասատրյանը բացառում է, որ ձերբակալված Սողոյանի մոտ հայտնաբերված գումարով ծրարներն այլ անձանց համար էին (Տեսանյութ)

Նախարարը Արմեն Սողոյանի մասնագիտական եւ մարդկային որակները բարձր է գնահատում

«Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցանակաբաշխությունը: «Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում» անվանակարգում  առաջին մրցանակի (800 000 դրամ) արժանացավ քաղաքական գիտությունների դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Սերգեյ Մինասյանը «Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում» աշխատանքի համար: «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» անվանակարգում երկրորդ մրցանակի

2016-ին ՀՀ-ն ընթացել է ինտեգրացիոն գործընթացների համադրման ուղով

2016-ի ընթացքում շարունակվում էին քննարկումները ՀՀ ինտեգրացիոն գործընթացների համադրման եւ հակադրման, Եվրոպան, թե ԵԱՏՄ-ն ընտրելու, կատարված ընտրության ճիշտ կամ սխալ լինելու մասին: Թերեւս տարվա վերջում ավելորդ չի լինի ամփոփիչ հայացք գցել անցնող տարուն ու դրա ընթացքում ինտեգրացիոն զարգացումներին: Ինտեգրացիոն գործընթացների տեսակետից 2016թ.-ը բարդ եւ դրա հետ մեկտեղ ապագայի համար կարեւոր ուղենիշների ամրագրման տարի էր: Հայաստանն

Քարքարում իրականացված հորատումները դրական արդյունքներ են ցույց տվել

Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները բավական դրական արդյունքներ են տվել։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ -Փորվել է երկու հորատանցք. մեկը 1500 մետր, մյուսը՝ 1684 մետր խորությամբ։ Հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին. «Սակայն նախնական տվյալներով, խորհրդատուները նշում են, որ 2,5 հազար մետր

Տավուշում զոհված 26-ամյա Շավարշը տան միակ տղան էր

Այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհվածներից մեկը՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր: Aravot.am-ը Աշոցքի գյուղապետի տեղակալ Կարեն Ապրեյանից տեղեկացավ, որ 1990 թվականին ծնված Շավարշը տան միակ տղան էր, ունի մի քույր, որը նոր

Սպանություն Ալավերդիում. կասկածյալի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոման Պողոսյանի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է։ 2016թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 03:35-ին, «Ալավերդու» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրավազան փողոցում կա տղամարդու դի: Դեպքի վայրի զննությամբ Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին,

«Մեր նպատակը ՓՄՁ-ներին շուկայականից մատչելի պայմաններով ֆինանսավորելն է»

Կառավարության կողմից ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն արտահանման խթանման եւ աշխատատեղերի ստեղծման նպատակով առաջարկում է նոր ֆինանսական գործիքներ: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նրանց շահերը պաշտպանողները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ մեր երկրում բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ինչի պատճառով ՓՄՁ-ն չի կարողանում բիզնեսը զարգացնելու, ընդլայնելու համար շրջանառու միջոցներ ներգրավել: Ինչո՞ւ են մեր

Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդն ունի առնվազն 7 կորուստ»

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ-երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ-երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն… լավ բան չի»։

Տոնական ժամանակացույց

Սիրելի՛ հավատացյալներ, Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում դիմավորելու: Ամանորի գիշերը`ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930