Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի «հարց լուծողը», որը 6/07 է եկել՝ «Առավոտի» լրագրողի հետ ամուսնանալու, փորձեց խլել մեր տեսախցիկը (Տեսանյութ)

Մայիս 05,2013 15:58

Ynt_11 Ynt_13Քիչ առաջ Աջափնյակի 6/07 ընտրատեղամասում Aravot.am-ը նկարահանումներ էր անում եւ կադրում հայտնվեց մի ոստիկան, որը ընտրատեղամասում էր: Մեզ մոտացավ մի հանձնաժողովական եւ հորդորեց, որ այդ նկարը ջնջեմ՝ բացատրելով, որ ոստիկանն ուղղակի անցնում էր, բան չէր անում: Մենք պատասխանեցինք, որ էական չէ, կադր է, որը չպիտի ինչ-որ մեկի ցուցումով ջնջեմ: Ավելի ուշ ընտրատեղամասից դուրս ոստիկանը մոտեցավ, թե դուք եք ինձ նկարել, հարց չկա:

Ավելի ուշ մի մարդ՝ Արտակ Սարգսյանը մոտեցավ ոստիկանին եւ սկսեց բարձր-բարձր խոսել, ասա, էդ ո՞ր լրագրողն ա քեզ նկարել:

Իմ զարմանքին, որ ոստիկանը քաղաքացուն զանգել, ինֆորմացիա՞ է տվել եւ դուք ստեղի հարց լուծո՞ղն եք, ես եմ լրագրողը, որը նկարել է, ինձ ի՞նչ պիտի անեք՝ նա պատասխանեց. «Ես քեզ լավագույն դեպքում պիտի հարցնեմ՝ ինչպե՞ս ես, ո՞նց ես»:

Մեր մի քանի հարցերին, թե ի՞նչ գործ ունեք ընտրատեղամասում, ինչո՞ւ եկաք՝ նա պատասխանեց. «Ես ավարտել եմ պատմության ֆակուլտետը, բալիկ ջան, ազիզ ջան, դու անտեղի, անիմաստ հարցեր ես տալիս: Ես ոչ ընտրող եմ ստեղ, ոչ մի բան, հասկանում ես: Ուղղակի ընկերս ա, ընկերս ստեղ ա, եկել եմ իրան տենամ: Պրոբլեմ չկա, ինչքան ուզում ես հարց տուր: Մենք ընտրում ենք Հանրապետականին: Մենք զուտ մարդկային մարդիկ ենք, որ զգում ա, որ հայ ժողովրդին ով կարողանում ա մի փոքր բարօրություն անի»:

Մեր հարցին՝ մեզ մի հարցի պատասխան է պետք՝ ինչի՞ համար եք եկել այստեղ՝ նա պատասխանեց՝ արդեն հակասելով իրեն. «Ես եկել եմ ընտրելու»: Այդ պահին երբ միացրեցինք տեսախցիկը՝ նա սկսեց հոխորտալ, թե շառ ենք անում. «Ես ստեղ եմ ապրում, քեզ ի՞նչ ձեւ բացատրեմ: Եկել եմ, դուրս եկել ես, սիրահարվել եմ քեզ, եկել եմ ամուսնանամ: Դրա համար եմ եկել»:

Այդ ընտրատեղամաս էինք գնացել «Բարեւ Երեւան» դաշինքի արագ արձագանքման խմբի անդամներից մեկի՝ Գագիկ Բաղդասարյանի եղբոր՝ Մարտինի հետ: ՀՀԿ-ի հարց լուծողը սկսեց հետապնդել մեզ եւ կանգնեցրեց: Արդեն խոսակցությունը շարունակվեց. «Արա-ն ով ա, արա, դու ով ես, որ ընձի ասես գնա, արա: Արա դու ով ես» ոճով:

Ողջ վեճը տեսանկարահանվում էր, եւ ՀՀԿ-ականը փորձեց խլել մեր տեսախցիկը, ինչը նրան չհաջողվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031