Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական կոմբինացիայի երանգները. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 10,2014 10:39

Սերժ Սարգսյանը կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հարցում շահագրգիռ կարող է լինել նաեւ սեփական թիմից առնետավազքի կամ պառակտումների պրոցեսը կանխելու նկատառումով։ Եթե պահպանվի կառավարման նախագահական համակարգը, սա ինքնին թուլացնելու է Սերժ Սարգսյանի դիրքերը, որովհետեւ նա ինքնաբերաբար հայտնվելու է հեռացող, մարող ֆիգուրի կարգավիճակում, ինչպես հայտնի է, գործող Սահմանադրությամբ նա չի կարող 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրվել։ Եվ ուրեմն, գործող Սահմանադրության պայմաններում ՀՀԿ-ն նախագահի նոր թեկնածու, այսինքն նոր լիդեր ունենալու անհրաժեշտության առաջ է կանգնելու, եւ նման իրավիճակում Սարգսյանը ստիպված պետք է երկրորդ պլան մղվի, զիջի իր դիրքերը։ Եթե փորձի նախագահի թեկնածու դարձնել այնպիսի մեկին, ով կառավարելի կլինի իր համար, սա կարող է պրոբլեմներ առաջացնել թիմում, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի պարագայում։ Սերժ Սարգսյանը մտադիր էր նախկին վարչապետին նախագահ կարգել, ինքը տեղափոխվել կառավարություն եւ այնտեղից ղեկավարել ե՛ւ Տիգրան Սարգսյանին, ե՛ւ երկիրը։

Բայց ՀՀԿ-ականների շրջանում ներքին բունտ բարձրացավ, որովհետեւ Տիգրան Սարգսյանը նրանց թվում էր թույլ թեկնածու, չէին հավատում նրա հաղթանակին, կարծում էին, որ նրա հետ նախագահական ընտրությունների գնալը մեծացնում է պարտության հնարավորությունը, ինչն անհանգստացնում էր հանրապետականներին։ Սա նշանակում է, որ նախագահական համակարգի առկայության պայմաններում հանրապետականներն ուղղակի ստիպված են լինելու ուժեղ թեկնածու փնտրել կամ համախմբվել ուժեղ թեկնածուի շուրջ, իսկ ուժեղ թեկնածուն չի կարող համաձայնվել ձեւական նախագահի կարգավիճակին եւ պետք է կառավարի ուժեղ ձեռքով։ Ու այս պարագայում Սերժ Սարգսյանին կա՛մ անելիք չի մնում, կա՛մ այդ անելիքը դառնում է երկրորդական։ եւ ուրեմն, անցումը խորհրդարանական համակարգի Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա վերացնել նոր նախագահի թեկնածու փնտրելու անհրաժեշտությունը, ինչը նշանակում է՝ հանրապետականները նոր լիդեր փնտրելու կարիք չեն ունենա, ինչն էլ նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կպահպանի իշխանության լիդերի կարգավիճակը, եւ որ կարեւոր է՝ կկարողանա կանխել հնարավոր առնետավազքը իր թիմից:

ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը հենց այս պատճառով են դեմ կառավարման համակարգը փոխելուն՝ չնայած ընդամենը երկու տարի առաջ ԲՀԿ-ն կառավարման խորհրդարանական համակարգի ջերմեռանդ պաշտպան էր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930