Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորաբար իշխանության կարգախոսներն աչքի չեն ընկնում մեծ կրեատիվությամբ. «Իրատես»

Մարտ 03,2017 12:15

Կարգախոսի ընտրությունն ամբողջ աշխարհում կարևոր գործընթաց է։ Այն բավականին լուրջ դերակատարում ունի ամբողջ քաղաքական պրոցեսում, մասնավորապես, քարոզչության ընթացքում։ Կարգախոսներով նույնիսկ ընտրություններ են հիշում։

Հայաստանում նույնպես եղել են կարգախոսների բավականին հաջողված տարբերակներ, որոնք դառնում էին մեմեր, քննարկման առարկա։ Այս ընտրարշավում, սակայն, ինը քաղաքական ուժերի ներկայացրած կարգախոսները բավականին դժվար է հիշել։ Մեծ ճիգեր պետք է գործադրել՝ մտաբերելու համար, թե որն ումն է։ Դրանք բավականին պարզունակ են և, ըստ էության, ընտրողի մեջ ոչ մի էմոցիա չեն առաջացնում։

Գրեթե բոլորի մեջ առկա է ստանդարտ «փոփոխություն» բառը, մեկումեջ էլ՝ «նոր» բառը։ Եվ այն, որ մարդկանց մեջ չեն տպավորվում, նշանակում է, որ այդ կարգախոսները կարող էին նաև չլինել։

Ինչ-որ չափով, մեծագույն վերապահումներով ՀՀԿ-ի կարգախոսում՝ «Անվտանգություն և առաջընթաց», կարելի է գաղափարախոսություն նկատել։ Եվ հետաքրքիր է, որ այդ կարգախոսի ենթատեքստում նկատելի են ՀՀԿ հենց այն գործիչները, որոնք ներգրավված չեն ընտրական ցուցակում. Սերժ Սարգսյանը համարվում է անվտանգության խորհրդանիշը, Կարեն Կարապետյանը՝ առաջընթացի երաշխավորը։

Եվ իհարկե, ֆորմալ առումով «անվտանգության» որոշակի գործառույթ կարելի է վերագրել նաև ՀՀԿ ցուցակի առաջին համարին՝ Վիգեն Սարգսյանին։ Ամեն դեպքում, սովորաբար իշխանության կարգախոսներն աչքի չեն ընկնում մեծ կրեատիվությամբ։ Նրանց համար կարևոր է ոչ այնքան կարգախոսը, որքան իրենց արածի հաշվետվությունը:

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031