ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խուսափում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանքի միջնորդության մասին քաղաքական գնահատականներ հնչեցնել։ 
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Նրա խոսքով՝ հայաստանյան թավշյա հեղափոխության սկզբունքներից մեկն այն է, որ պետք է արդարություն հաստատվի։
Ըստ Բագրատյանի՝ երբ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավական գործընթացները կավարտվեն, այդ ժամանակ խմբակցությունը կքննարկի քաղաքական հայտարարություն անելու հարցը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































