Օրվա լրահոսը
Վերին Լարսի անցակետը շարունակում է մնալ փակ
Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:
Թուրքագետ. Միամտություն է կարծել, թե Էրդողանն ու Թուրքիան զղջացել են
Էրդողանը գնաց այս քայլին, հաշվի առնելով երկու հանգամանք։
Ադրբեջանը պատերազմ սկսեց Մոսկվայի լուռ համաձայնությամբ. «Ա1+». (Տեսանյութ)
Ապրիլյան քառօրյա պատերազմն Ադրբեջանը սկսեց Կրեմլի լուռ համաձայնությամբ։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Մոսկվայի լռության պատճառը ակնհայտ է համարում. «Երեւի Ռուսաստանը Ադրբեջանին հրավիրել է ԵՏՄ: Ադրբեջանն էլ փոխարենը ուզել է այդ լռությունը»: «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև» թեմայով քննարկման մյուս մասնակիցները համամիտ չեն։ Ռուսաստանի մեղքը չտեսնողները տարածաշրջանային անկայունությունը համարում են Թուրքիայի ձեռքի գործը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ
ԵԱՀԿ-ում Հայաստանի եւ վեց պետությունների հայտարարությունը. Դատապարտում ենք նացիզմի հերոսացման ցանկացած փորձ
ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության. Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հայտարարությունը՝ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ, Վիեննա, 23 հունիսի 2016թ. 1941թ. հունիսի 22-ին մեր երկրների ժողովուրդները ենթարկվեցին համաշխարհային պատմության ամենասարսափելի հարձակմանը, որի նպատակն էր ոչ միայն զավթողականությունը, այլև ողջ մնացածաների լիակատար ոչնչացումը
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահին
Հուլիսի 27-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահ դոկտոր Հադիա Խալաֆ Աբբասի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը: Սիրիայի օրենսդիր մարմնի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, խնդրեց իր և ՍԱՀ ԺԺ նորընտիր անդամների անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ
Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին ներկայացրել է ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի
Շիրակցի դատավորն ապօրինի դատեր է անցկացնում մաքսանենգության գործով. Փաստաբանների ահազանգը
Ինչպես անդրադարձել ենք Վրաստանից 2013 թվականին մաքսանենգ ճանապարհով բեռնատարներով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով 11 անձի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով: Այս գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ: Երեկվանից ՀՀ քրեական
Սերժ Սարգսյան. «Եթե ՀՀԿ-ն պարտվի, ես քաղաքականությունում անելիք չեմ ունենա». «Ազատություն»
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում: «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը։ «Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», – ասել է նախագահը։ Լրագրողի ճշտող հարցի՞ն, թե նման բան
Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը. «Ա1+»
7 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դադարեցրել է իր հացադուլը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը, այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում նրան է այցելել Արդարադատության նախարարության ներկայացուցիչը եւ տեղեկացրել, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ բարձրացված հարցերը ուղղման պրոցեսի մեջ են: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում
Երևանում տան բակում գյուրզա է հայտնաբերվել
Հունիսի 27-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չուխաջյան փողոցի թիվ 56 տան բակում օձ է նկատվել. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (1 հատ): ԱԻՆ
Մահ` տրակտորի կողաշրջվելու հետևանքով
Հունիսի 25-ին, ժամը 05.10-ի սահմաններում, «Բելառուս 82» տրակտոր է կողաշրջվել Արթիկ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին, ինչի հետևանքով վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1984 թ. ծնված Գրիգոր Փարվանյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Հպարտանում եմ մեր նվագախմբով». Հասմիկ Պապյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները:
Հռոմի պապն իր հետ տարել է հայ որբուկներին պատկերող քանդակը
Քանդակը պատկերում էր ցեղասպանությունը վերապրած քույր ու եղբոր
Մարգարիտա Գասպարյանը մեկնարկում է Ուիմբլդոնյան մրցաշարում
Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը կանանց մենախաղերում այսօր պայքարն սկսում է Չեխիայի ներկայացուցիչ Դենիսա Ապլերտովայի հետ: 21-ամյա Մարգարիտան վերջերս է սկսել մարզական կարիերայում նկատելի արդյունքներ գրանցել: Նրա առաջին լուրջ հաջողությունը եղել է Բաքվում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որտեղ հայ մարզուհին ճանաչվել է հաղթող: Մարզասերները քվեարկության արդյունքներով Մարգարիտային ճանաչել են նաեւ Բադ Գաշտեյնում կայացած մրցաշարի երրորդ լավագույն
Բակո Սահակյանը ընդունել է Զարեհ Սինանյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին: Քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն ու հանդիպումները՝ դրանք համարելով երկկողմ կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի հաջող իրականացման արդյունավետ միջոց: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Շքանշանի հանձնման արարողություն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում
Հունիսի 24-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ: ՀՀ Նախագահի կողմից Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհված «Մխիթար Հերացի» շքանշանը բժիշկ Ներսես Սարգիսյանին հանձնեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդունել է Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալին
Ս/թ. հունիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Օ.Եսայանի հանդիպումը Մոսկվայի կառավարության կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանի հետ՝ օրեր առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանի և նույն դեպարտամենտի ղեկավար-նախարար Ի.Կալինայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մոսկվայի միջմշակութային հաղորդակցության թիվ 1650 պետական բյուջետային կրթական հաստատության հետագա
Սահմանամերձ գյուղերի բնակիչները խոշորացման դեմ բողոքելով՝ դիմել են Սերժ Սարգսյանին
Խնդրել են գոնե հետաձգել գործընթացը
Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի ղեկավարը համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը գերմանական “Die Tagespost” թերթին – Հայաստանը ընդունել է քրիստոնեություն 301 թվականին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք Քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ: – Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն
Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին
Հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական
Սեդա Սաֆարյան. Հեղինե Դաբրազյանի ամուսնական անհավատարմության հասկացությունը չունի լուրջ փաստական եւ իրավական հիմնավորումներ
Սեդա Սաֆարյանը համաձայն չէ մեղադրական եզրակացության փաստական հանգամանքների հիմքում դրված փաստերին
«Թուրքիան Հռոմի Պապի վրա ազդելու հնարավորություն չունի». Հակոբ Չաքրյան
Հռոմի Պապի այցը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին,-կարծում է թուրքագետը
Ոստիկանությունում չեն հստակեցնում համազգեստով, թե՞ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են բերման ենթարկողներն եղել
armtimes.com-ի Ֆոտոթղթակիցը կդիմի դատարան
Քիչ թվով տղամարդիկ են կարծում, որ աշխատող մայրը նույնքան լավ մայր կարող է լինել, որքան` չաշխատողը
Հարցվածների 47 տոկոսը գտնում է, որ կնոջ տեղը խոհանոցն է, դերը` երեխա մեծացնելը
Ոստիկանության պատասխանը ՊՊԳՎ-ի եւ «Տրանս-Սֆերի» վեճի մասին
«ԱրմենՏելի» անվտանգությունն ապահովելու համար մասնավոր ընկերության առաջ քաշած խնդիրներին արձագանքում է ոստիկանությունը
Ոստիկանության պետի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից
2016թ. հունիսի 4-ին «հraparak.am» ինտերնետային կայքի «Որտեղ է թաքնված «գաիշնիկը». ահա նա» վերտառությամբ հրապարակման մեջ նշվել էր, որ նույն օրն առավոտյան ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պարեկային «Toyota Corolla» մակնիշի 524 II 01 hաշվառման hամարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող տեսուչները Երևան-Սևան ավտոմայրուղու՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ տանող խաչմերուկի հատվածում դարանակալել են գաճաճ թփերի հետևում, որպեսզի տեսանելի չլինեն
Հրանուշ Հակոբյանը ընդունել է Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի առթիվ Մերձավոր Արևելքի երկրներից Հայրենիք ժամանած մանուկներին և պատանիներին
Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի առթիվ Մերձավոր Արևելքի երկրներից Հայրենիք ժամանած մանուկներին և պատանիներին: Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները հունիսի 25-ին ներկա էին գտնվել Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանը: Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Իսրայելից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներն
«Խոպանչիները մեր ժամանակի հերոսներն են». ծանր ու հուզիչ ֆիլմ նրանց մասին (Տեսանյութ)
Երեկ Գյումրու «Հոկտեմբեր կինոթատրոնում» ցուցադրվեց «Ազատություն» ռադիոկայանի անձնակազմի նկարահանած «Նոթեր խոպանից» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի հերոսներն արտագնա աշխատանքի մեկնողներն են, մեծամասամբ Շիրակի մարզից, որոնք հանուն ընտանիքի, երեխաների կենցաղի մի կողմ են դրել անձնական երջանկությունը. հայրենիքում ու ընտանիքի կողքին լինելու բավականությունը: Ինչպես նշում էին ֆիլմի հերոսները՝ մեր երեխաներն էլ արհեստական որբեր են դարձել, որոնց ո՛չ ծնվելուց, ո՛չ


















































