Օրվա լրահոսը

«ՀԲ-ի դրամաշնորհներով զարգանում են կոռումպացված համակարգերը». Լեւոն Գալստյան

Բնապահպանները բոյկոտեցին համաշխարհային բանկի կազմակերպած աշխատաժողովը

Վարչապետը ծանոթացել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին: Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրել է, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015 թվականից, իսկ 2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է

Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը

Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար:

ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագիրը Արցախի վրա չի տարածվելու. ՊՆ փոխնախարարի պարզաբանումը

Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց. «Պարոն Նազարյան, չե՞ք գտնում, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը մեկ ընդհանուր համակարգ է եւ դուք այս համաձայնագրով տարանջատում եք դնում համակարգի մեջ:

42.000 մարդ աշխարհի 44 երկրում պարում է նույն պարը

Հայաստանը` «Մեծ պարահանդես» փառատոնի մաս Բրիտանական խորhրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ հունիսի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացօթյա հարթակում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» միացավ Միացյալ Թագավորության «Մեծ պարահանդես» փառատոնին և ներկայացրեց միջազգային ճանաչում ունեցող պարուսույց Աքրամ Խանի բեմադրած պարը: «Մեծ պարահանդես» փառատոնն անցկացվում է արդեն տասներորդ անգամ և իր շուրջն է համախմբել 42.000 մարդու աշխարհի

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.5 տոկոս

2016 թ. հունիսի 28-ի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%: 2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -2.1%: Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը,

Գյումրեցիների հումորը՝ Հռոմի պապի այցի մասին

«Գյումրի մեդալ բերելը դարձել էր անհետաքրքիր՝ բռնինք Հռոմի պապին բերինք»:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Սերգեյ Առաքելյանը

Հունիսի 28-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը ռեկտորի ընտրության համար: Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը, թիվ 60-Ա որոշմամբ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:   Արդարադատության ակադեմիա

ՀՀ ԳԱԱ 3 բաժանմունքներ ունեցան նոր ակադեմիկոս-քարտուղարներ

Սույն թվականի հունիսի 28-ին տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների ընտրությունները: ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Նա այս պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանին: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Վահրամ Մարտիրոսյան. Հայկական կողմի պահանջը պետք է լինի ինտեգրացումը Ադրբեջանի հետ

«Մեզ համար ավելի կարեւոր է, որ Ադրբեջանը չընդունի ինտեգրացումը»

Զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից

Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից: Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ

Ռեկտորը հերքում է իր գիտական աշխատանքում գրագողության դրվագները

Գագիկ Գալստյանը չի կարդում կայքեր, որտեղ իր մասին ոչ հաճելի տեղեկատվություն կա:

Հայտարարություն. Արամ Աթեշյանի հարցը պետք է ամենայն լրջությամբ քննվի «Գերագույն Հոգևոր Խորհրդի» նիստում

«Եպիսկոպոսաց Ժողովը» պարտավոր է մեր եկեղեցու սրբադասած 1915 թ. Սուրբ Նահատակների ուրացման ու ազգային և եկեղեցական սկզբունքների դավաճանության համար Արամ Աթեշյանին կարգալույծ հռչակի:

«Ոտքի՛ Հայաստանը» ՄԱԿ-ից «հաշիվ է» պահանջում` իրենց ներկայացրած տեսագրության առնչությամբ

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի համակարգողից հանդիպում են պահանջում

«Ադրբեջան պետություն չպետք է լիներ, մենք մինչեւ Քուռ կգրավեինք, Նախիջեւանը կգրավեինք». Սարգիս Կարապետյան (Տեսանյութ)

«Լեւոն Տեր-Պետրոսյանը կյանքի գնով պահեց Ադրբեջանը եւ պետք է պատասխան տա դրա համար»:

Ռուսական կործանիչ ավիացիան, թռչող սարքերը մեզնով ենք անելու. ՊՆ-ն կոչ է անում ցուցարարներին չանհանգստանալ

Փոխնախարարը պատասխանեց, որ ձեռք չենք բերում զենք, բայց կարող ենք օգտագործել հակաօդային խոցման միջոցներ եւ թռչող սարքեր: Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, Նազարյանն ասաց, որ եթե լինի ցանկացած ոտնձգություն օդային սահմանի վրա, իրենք ինքնուրույն որոշում են կայացնելու:

«Հռոմի պապի այցը Հայոց ցեղասպանության հարցի լուծման ճանապարհին լուրջ ազդեցություն չի ունենա». Գևորգ Պետրոսյան

Հռոմի պապն ավելի հանրայնացրեց Հայոց ցեղասպանության հարցը, մնացածը հայկական կողմի գործն է:

Մի խումբ անձանց կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2014թ. հունիսի 3-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում անվճարունակ քաղաքացի Հրաչյա Հ.-ի և 8 ավտոմեքենաների սեփականատերերի անուններով ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացվել են դիմումներ այն մասին, թե, իբր, սեփականության իրավունքով 8 տարբեր անձանց ավտոմեքենաները վարել կամ այդուհետ վարելու է Հրաչյա Հ.-ն: Վերջինս դիմումներով խնդրել է նշված ավտոմեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կատարված և հետագայում

«Քննիչը պինցետով էր քաշում բառերը». Սեֆիլյանի պաշտպանը մանրամասներ է պատմում առերեսումից

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական կողմը գտնում է, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է Սեֆիլյանի դեմ՝ նրա հայացքների ու քաղաքական գործունեության համար: Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանն իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը պայմանավորում է նաեւ ապրիլի սկզբներին մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությամբ: Նա «Հայացք» ակումբում հիշեցրեց, որ ապրիլին մարտական

«Հռոմի պապը խղճի երկրից հայտնվեց ամոթի երկրում».Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

«Հռոմի պապի ուղերձներից մեկն էր ցույց տալ մեզ քաղաքակրթական մեր տեղը: Ես չեմ կարծում, որ սա միայն պատմական փաստ է, որ Հայաստանը պետականորեն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, սա նաև ուղերձ է՝ ընդունել եք, տեր եղեք: Ձեր տեղը հումանիստական դաշտում է, այլ ոչ թե ագրեսիվ, պատերազմ քարոզող, կաշառակերության, բռնի ուժի դաշտում»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ: Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է

Վթարային ջրանջատում Նոր Նորքում և Նորք-Մարաշում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

«Այլ ճանապարհը արնահեղությունն է». Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանափոխության կոչ անողներին

Նրանց պետք է պատերազմ, ես անուններ այս պահին չեմ հնչեցնում, բայց կան քաղաքական ուժեր, որ համաձայն են անգամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն եւ էլի երեխաներ զոհվեն սահմանին, միայն թե դրանից խարխլվի երկրի կայունությունը եւ կարողանան իրենց փոքր աղանդավորական սեկտայում իրենց լավ զգան:

Օպերատիվ հետախուզության վարչության օրակարգում վարչարարական նոր մոտեցումներ կան 

Ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, 2016թ. մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ

Կալանավորներին մահակով ծեծել են. դժոխային պայմաններ խցում

Քրեակատարողական հիմնարկներում համակարգային որևէ խնդիր չի լուծվել, հիմնականում լուծվել են մի քանի անհատական խնդիրներ:

Երիտասարդների արտագաղթման պատճառները և դրանք կանխելու բանաձևը

Ուսանողների շրջանում արտագաղթի հիմնական դրդապատճառները պարզելու համար Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ) կուսակցության աշխատանքային խումբն իրականացրել է հետազոտական ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության 11 բուհերի 500 ուսանողների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) շրջանակներում: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ուսանողների 67%-ը գոհ է հայաստանյան բուհերում ստացած կրթությունից, 25%-ը` ոչ, իսկ 8%-ը դժվարանում է պատասխանել: Պարզվում է, որ հարցվողների մեծ մասը`

Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում

Հարգելի խորհրդարան, Բուռն քննարկումների ականատես եղանք, որոնցում մեր խորհրդականներից ոմանք փայլեցին եղած-չեղած տաղանդներով։ Զգացվում է, որ աշխարհին համընթաց հայ երեսփոխանները զարգացնում են կրեատիվի զինանոցը եւ ժամանակակից շոու բիզնեսից ետ չմնալու հայտեր ներկայացնում։ Վերջերս մի նոր թրենդ է նկատվում, քաղաքական գործիչները իրենց փորձում են դրսեւորել կատակերգության, պարոդիայի ժանրում, հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության գլուխգործոցներից

Լեւոն Զուրաբյանը`Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին (Տեսանյութ)

Մեր պնդումներին չհավատացողները թող զարմանան

Որսորդական հրացանով՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի. «Ա1+»

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մոտքի մոտ այսօր էլ շարունակվում է ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի վավերացման դեմ ակցիան։ Քիչ առաջ ՀՕՊ համաձայնագրի դեմ պայքարող ակտիվիստներին միացավ եւս մեկը, որ ձեռնունայն չէր եկել. ակտիվիստ Միքայել Նազարյանի ձեռքին ինքնաշեն որսորդական հրացան էր. «Սա պատրաստել եմ 40 րոպեում։ ՀՕՊ համաձայնագիրը ստորագրելու դեպքում Տավուշի մարզի բնակիչներին ոչինչ չի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930