Օրվա լրահոսը
Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը: Հայաստանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, հանդես գալով 50+ տարիքային խմբում, եզրափակիչ տուրում միավորը բաժանեց Գիորգի Բագատուրովի հետ, իսկ հաղթողի երրորդ հավակնորդ Զուրաբ Ստուրուան կարեւոր հաղթական միավոր վաստակեց, ինչի արդյունքում մրցանակակիրները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ: Զուրաբ Ստուրու (Վրաստան)՝ 7,0 միավոր Գիորգի Բագատուրով (Վրաստան)՝ 6,5 Ռաֆայել Վահանյան (Հայաստան)՝
Ցավակցություն Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: Օֆելյա Համբարձումյանը 19 տարեկան հասակից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար Համբարձումյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:
Հայաստանին շնորհվել է «Իսկիայի բարեկամներ» ընկերակցության մրցանակը
Հունիսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը Իսկիայում ներկա գտնվեց «Իսկիայի բարեկամներ» ընկերակցության կողմից կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը: Նպատակ ունենալով ամրապնդել ու խթանել հայ և իտալացի ժողովուրդների միջև պատմական խոր ակունքներ ունեցող բարեկամությունը և ի գնահատանք Իտալիայում բարգավաճ և կենսունակ հայ համայնքի դարավոր ներկայության և Իտալիայի զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև նկատի ունենալով Հռոմի Պապ
Հայկ Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալները կալանավորված են
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես. – Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար,
Գյումրու «Կումայրի» արգելոցի ճարտարապետությունը ցնցել է Վաշինգտոնի նահանգապետի տեղակալին (Ֆոտոշարք)
Այսօր պաշտոնական այցով Գյումրիում էր Վաշինգտոնի նահանգապետի տեղակալ Լիզա Հարփերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ տիկինն ասաց, որ Գյումրին աշխարհի այն մասն է, որի մասին քիչ տեղեկություններ ունի, սակայն տպավորված է թե՛ այս քաղաքի ճարտարապետությամբ, թե՛ մարդկանց հյուրընկալությամբ, պատրաստակամությամբ ու առատաձեռնությամբ: Հյուրը խնդրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտոնական հրավեր ուղարկել Վաշինգտոնի նահանգապետին ու Օլիմպիա
Հայաստանում տեղի ունեցած հնագիտական հետազոտություններին նվիրված գիտաժողով և ցուցահանդես Լեհաստանում
Հունիսի 9-ին Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի կողմից 2013-2015թթ. Հայաստանում իրականացված համատեղ պեղումներին և հետազոտություններին: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը կարևորեց գիտության և հետազոտությունների ոլորտում հայ-լեհական համագործակցությունը` վերոնշյալ ծրագիրը համարելով դրա լավագույն օրինակներից մեկը: Դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից
«Զորավոր մանկունք» մանկական հոգևոր երգչախմբի համերգը Վարշավայում
Հունիսի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած «Զորավոր մանկունք» մանկական հոգևոր երգչախմբի համերգը՝ նվիրված Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյա հոբելյանին: Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Հայ առաքելական եկեղեցու Լեհահայոց թեմի հոգևոր
Արտակ Գալստյանը հացադուլ է հայտարարել. Բաց նամակ ՀՀ նախագահին
Փաստաբան Սուսաննա Սարգսյան. Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս գալու միակ ելքը Ձեր կողմից համապատասխան քայլեր Ձեռնարկելն է: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իր պաշտոնական կայքով տարածված
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: «Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը: Տասնամյակներ շարունակ համաժողովրդական
Դատարանում հրապարակվեց Մհեր Ենոքյանի՝ 20 տարի առաջ ոստիկանությանը տված հարցազրույցը. (Տեսանյութ)
«Դուք ինքներդ ապացուցեցիք, որ զրպարտել եք ինձ. դիակը չի մասնատվել»
Ձերբակալվել են ՀՀ ԱՆ պետական առողջապահության գործակալության պաշտոնյաներ
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում
46 տարեկան տղամարդը 16 տարին չլրացած աղջկա հետ սեքս է ունեցե՞լ
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ
Ալլա Բունիաթյան. «Պետական թատրոնների ներկայացումները «կասըվի» են». (Տեսանյութ)
Երիտասարդ ռեժիսորը` սեփական թատրոն ստեղծելու և պետական թատրոնների սահմանափակումների մասին
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հրաժեշտի հանդիպումները
Բաթումում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի, Գերագույն խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեի, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի, կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլու, առողջապահության ու սոցիալական հարցերի նախարար Նուգզար Սուրմանիձեի, գյուղատնտեսության նախարար Զաուր Փութկարաձեի, գլխավոր դատախազ Գիորգի Մոսաշվիլու հետ: Գյուղատնտեսության
Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշվել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել ավելի քան 80 բնակարան, որոնցից 20-ը հանձնվել են բնակիչներին, գործընթացը շարունակվում է: Վարչապետ
Խստացված հսկողություն՝ շինհրապարակների պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին ու շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման հետ կապված իր դժգոհությունն է հայտնել: «Այսօր մայրաքաղաքում քաղաքաշինական տարբեր ծրագրերով շինարարական աշխատանքներ են իրականացվում և որոշ դեպքերում նկատվում են այդ աշխատանքների կազմակերպման թերացումներ և բացթողումներ: Խոսքը, մասնավորապես, շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման, ոչ
Զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ: Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրատության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը: Տեսական և գործնական պարապմունքների միջոցով
Հայկական Վերածնունդը սատարում է ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը
Հայկական Վերածնունդ համասփյուռյան կազմակերպությունը ողջունում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպության մայիսի 30-ին հայտարարած ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը: Գտնում ենք, որ Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության համար այս ճակատագրական ժամանակահատվածում առավել կարևոր է ողջ հանրությանը ներգրավել մեր ազգային շահերին հակասող հնարավոր որոշումների և գործողությունների դեմ համընդհանուր դիմադրություն ցույց տալու նպատակով: Գտնում ենք, որ այս
«Համասեռականների ակումբի վրա հարձակումը պայմանավորում եմ Աֆղանստանի իրավիճակով». Արթուր Սաքունց
«Փալս» գիշերային ակումբի վրա հարձակումը Արթուր Սաքունցին հիշեցրել է Երեւանի DIY ակումբի վրա հարձակման դեպքը
Սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանը պնդում է, թե վնաս են հասցրել իր հեղինակությանը (Տեսանյութ)
Մհեր Ենոքյան. Նարեկ Մալյանը պետք է զսպվածություն ցուցաբերեր
Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից
«Խոսքի ազատությունն ումի՞ց են պաշտպանում`«Մեդիամաքսի՞ց», «Հետքի՞ց», «Առավոտի՞ց», թե՞ մյուսներից». «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր
Այդ դեպքում գուցե հենց դո՞ւք եք կատարում իշխանության պատվերը՝ մերժելով նման կայքերն օրինական դաշտ բերելու պահանջը:
Կադրային փոփոխություններ կառավարությունում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի որոշումներով Արտակ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում կմասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների: ՀՀ ՊՆ
«Այնքա՜ն անհեթեթություններ ենք լսել». Արման Մուսինյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանին հասցեագրված մեղադրանքների մասին
Ազատամարտիկը կարծիք էր հայտնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը Շահումյանի անկման մեջ մեղավորություն ունի
Ուսուցչուհուն պատժե՞լ են համարձակության համար
30 տարի Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի աշխատող Աղունիկ Խաչատրյանը «Առավոտին» հայտնեց, որ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով ոչ միայն դասաժամերի թիվն է կրճատվել, այլեւ դասղեկությունից զրկվել: Ուսուցչուհու պնդմամբ, որեւէ մեկը չի համարձակվում բարձրաձայնել դպրոցում առկա մթնոլորտի մասին, քանի որ դա կարող է ոչ հաճելի հետեւանքներ ունենալ դժգոհողի
Հենրիխ Մխիթարյանը կողմնորոշվելու համար մեկ շաբաթ ունի
Գերմանական Bild հանդեսը գրում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի ընտրության հարցում որոշում պետք է կայացնի այս շաբաթվա ընթացքում: Ըստ աղբյուրի, «մեղուները» Մխիթարյանին առաջարկում են երկարացնել մինչեւ 2017 թվականի ամառ գործող պայմանագրի ժամկետը՝ տարեկան 7 մլն. եվրո աշխատավարձ առաջարկելով: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ գրանդ ակումբում: Հենրիխ Մխիթարյանով
ԲՈՀ-ը 4 դոկտորական ատենախոսություն է մերժել
«Խոտանված» աշխատանքները տնտեսագիտության, լեզվաբանության, բժշկության, ֆիզիկամաթեմատիկական բնագավառներից են:
Արմավիրի, Արարատի և Արագածոտնի հողերում և մայրական կրծքի կաթում արձանագրվել է ԴԴՏ-ի թույլատրելի նորմայի գերազանցում. «Էկոլուր»
ԷկոԼուր. Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի 9-ը համայնքներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է հողում և մայրական կրծքի կաթում ԴԴՏ-ի թույլատրելի նորմայի գերազանցում: Ուսումնասիրությունն իրականացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը: Արմավիրի մարզի Խանջյան, Ջրառատ, Նորապատ, Արարատի մարզի Սայաթ–Նովա և Արագածոտնի մարզի Քուչակ համայնքներում մշակաբույսերի հողատարածքներից վերցված hողի 25 նմուշներից 11-ում ԴԴՏ-ի


















































