Օրվա լրահոսը
ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը նոր նախագահ ունի
2016 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստը։ Աշխատանքային նիստի ժամանակ տեղի ունեցավ խմբի նոր նախագահի ընտրությունները։ Նոր նախագահ ընտրվեց «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արայիկ Զալյանը։ Համաձայն Խմբի կարգի Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության
Բակո Սահակյանը Բելգիայում անդրադարձել է ապրիլյան պատերազմին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ: Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետեւանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում
Եվրախորհրդարանի նախագահը բողոքի նամակ է ուղարկել Էրդողանին. «Ակօս»
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նամակ է հասցեագրել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է «Ակօսը»։ Շուլցն իր նամակում բողոք է արտահայտել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին կողմ քվեարկած թուրքական արմատներ ունեցողների հասցեին Էրդողանի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ. «Խորհրդարանականների պարտականությունների ազատորեն կատարումը Եվրոպայի ժողովրդավարության հիմնական տարրն է։ Խստորեն անհանգստացած եմ
Կինը դրամապանակ է գողացել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 17.30-ին, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1931 թ.
Թուրքիայի փոխվարչապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից. «Հաբերլեր»
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Քուրթուլմուշը, մասնավորապես, ասել է. «Մեկ դար առաջ այս տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեր բոլորիս ողբերգությունն է։ Այդ ժամանակաշրջանում մուսուլմանների և հայերի ապրած ողբերգությունները ընդհանուր ողբերգություններ են։ Որևէ մեկն իրավունք չունի քաղաքական հաշիվների համար փորփրել այդ օրերի
ՀԱԿ-ին շարունակո՞ւմ են ընկալել որպես հուժկու ընդդիմություն. «Հրապարակ»
Ապրիլյան պատերազմը ջերմացրեց ՀԱԿ-ի հարաբերությունները ՀՀԿ-ի հետ։ «Սերժիկ, հեռացիր» կոչերն իրենց տեղը զիջեցին, իշխանության սիրելի բառով՝ կառուցողական քննադատությանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, ՀԱԿ պատգամավորների պասիվացումը իշխանությանը քննադատելիս, կասկածներ առաջացրին, «թե «արմատականներն» էլ մտան իշխանության «կոնտրոլի» տակ եւ ՀԱԿ-ՀՀԿ բանակցություններ են գնում հաջորդ ընտրություններում ՀԱԿ-ին տեղ տալու մասով։ Այս հարցերի շուրջ ուզում էինք զրուցել
Մեկ շաբաթվա ընթացքում`շրջակա միջավայրին հասցված 3.77 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 3.77 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է
Սերժ Սարգսյան. «Համոզված եմ` համատեղ ջանքերով մենք կարող ենք նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Հանրապետության Նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը: ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև
Քրդերը զգուշացնում են. Թուրքիան անվտանգ երկիր չէ
2016թ. հունիսի 7-ին Ստամբուլում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնած «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ զգուշացման և զգոնության կոչեր է ուղղել Թուրքիա այցելել պատրաստվող զբոսաշրջիկներին։ Այս մասին տեղեկացնում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը։ Տարածված հայտարարություն մեջ, «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը հայտնել է, որ Ստամբուլում տեղի ունեցածի պատասխանատուն իրենք են։ Դրանից հետո, հայտարարության վերջում
Նազարբաև. Ակտոբեի գրոհայինները փորձում էին անդունդը գլորել երկիրը. «ՌԻԱ»
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անդրադարձել է վերջին օրերին այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մարդկային կյանքեր խլեցին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Խոսելով Ղազախստանի արևմտյան Ակտոբե քաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Նազարբաևն ասել է. «Դուք գիտեք՝ մի քանի օր առաջ մենք առաջին անգամ բախվեցինք Ակտոբեում մեծամասշտաբ ահաբեկչական գրոհի։ Դա հանցագործություն է սեփական
Ալիեւի հերթական ապտակը
Բաքվի ուղերձը միջազգային հանրությանը. եթե «տարածքները չվերադարձվեն», նոր ագրեսիա է լինելու Ինչ կարող էր ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2016-ին ԵԱՀԿ-ում համանախագահող, Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչած, Հայաստան-Թուրքիա երկխոսության օգտին հանդես եկող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում, որպեսզի նրա հովանավոր Ռուսաստանը իրեն շոյված զգար… Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերը «կառուցողական» է՝
Հարձակման է ենթարկվել Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատունը. «ՏԱՍՍ»
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ձվեր և ճայթռուկներ են նետել Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Դեսպանատուն եկած մի խումբ մարդիկ ձվեր են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքն ուկրաինացիների հանդեպ, որոնք տապալել էին Օդեսայի հյուպատոսարանում կազմակերպված Ռուսաստանի օրը։ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան դիմաց հավաքված շուրջ 200 մարդ հակաուկրաինական կարգախոսներ
Քարվաճառի հրետանավորները որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն. «Հայ զինվոր»
Օրվա կադր: Հենց նման վերտառությամբ այս լուսանկարը գրավեց ոչ միայն համացանցը, այլեւ լույսի նման տարածվեց ու տարածվեց… Եվ ոչ միայն Հայաստանով մեկ… Քարվաճառի հրետանավորներն են՝ Գնունի Համբարձումյանը եւ Ռոբերտ Մարգարյանը: Որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն: Ապրիլյան ծանր օրերին առաջնագծից հրապարակված ցանկացած լուսանկար, անկախ որակից, հայտնվում էր ժողովրդի ուշադրության կենտրոնում: Սակայն
«Ամիսներ շարունակ թշնամին դիրքեր է բարձրացրել, տանկի համար արահետ կառուցել». «Հրապարակ»
Զրուցակիցս 2015-ին է ավարտել ժամկետային զինծառայությունը, եւ, դատելով այն հպարտությունից, որով պատմում է իր ծառայության մասին, եւ այն ափսոսանքից, որ ապրիլյան դեպքերի ժամանակ բանակում չի եղել, կարելի է եզրակացնել, որ լավ է ծառայել։ Իսկ ափսոսում է, քանի որ ծառայել է հենց այն դիրքերում, որոնք այսօր այլեւս հայկական տնօրինության տակ չեն։ Աչքերը խոնավանում է այդ փաստն
«Մինսկի խմբի համանախագահները ապուշություն են խոսում, երբ պնդում են` եկեք խաղաղություն հաստատենք». «Ազգ»
Վերջերս, եթե չեմ սխալվում, Ֆեյսբուքում հանդիպեցի մի գրառման, թե ի՞նչ կլիներ, եթե Դոստոեւսկին եւ Տոլստոյը միասին ստեղծագործեին: Գրված էր, որ այդ համատեղ ստեղծագործությունը կկոչվեր` «Պատերազմը եւ ապուշը»: Բայց, քանի որ ոչ Դոստոեւսկին, ոչ Տոլստոյը մերը չեն, իսկ մերը չեն, քանի որ Տոլստոյ ունենալու համար, պետք է հաղթել Նապոլեոնին եւ, որովհետեւ երբ թշնամիդ Նապոլեոնին մակարդակով զիջում
Ուսումնական զորամասերում ընթանում են ավարտական քննություններ
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Զինված ուժերի համապատասխան ծառայությունների և ուսումնական զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները: Հրետանային ուսումնական զորամասերից մեկում անցկացվող ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել և գնահատվել են կուրսանտների`
«Եհովայի վկաների» հետևորդ կնոջ մահվան պատճառը`արյուն չներարկե՞լը. «Հայկական ժամանակ»
Երեկ կայծակնային արագությամբ տարածվեց լուրը, թե նախորդ օրը` հունիսի 9-ին, Երեւանի Շիրակի փողոցում վրաերթի ենթարկված 47-ամյա կինն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է, որովհետեւ հարազատները թույլ չեն տվել նրան արյուն ներարկել: Նրանք պատճառաբանել են, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետեւորդներ են, եւ օտար արյուն ընդունելը դեմ է իրենց կրոնական համոզմունքներին: Սոցիալական ցանցերում անմիջապես սկսվեցին քննարկումները, թե
Նժդեհի արձանը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա. «Ժամանակ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե իրենք զարմացած են, որ Երևանում տեղադրվել է ֆաշիստական Վերմախտի հետ համագործակցած Գարեգին Նժդեհի արձանը: Այս հայտարարությունն իսկապես կարելի է սենսացիոն համարել, քանի որ խնդիրը այստեղ անկասկած միայն արձանը չէ: Այստեղ, սակայն, արձագանքը ուշագրավ է և, ըստ էության, սենսացիոն
ՆԱՏՕ-ի ուսումնական խումբը ՀՀ-ում սովորեցրել է ռազմագերիների հետ վարվելակերպի կանոններ
Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է Ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում:
Ադրբեջանի ծրագրած «Կազան 2»-ը` հարցականի տակ. «Հայոց աշխարհ»
«Քառօրյա պատերազմից» հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերսկսման նպատակների ու առաջնահերթությունների շուրջ քողարկված դիվանագիտական պայքար է ընթանում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ մայիսին Վիեննայում նրանց բանակցային սեղանին նստեցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի ազդեցիկ տերությունների միջեւ։ Ակնհայտ է, որ թեպետ պատերազմական գործողությունների դադարեցման հարցում վճռական էր Ռուսաստանի ու նրա նախագահի դերակատարությունը, սակայն
ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին թուլացնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոնգրեսում քննարկել են Եվրասիային 2017-ին տրամադրվող ամերիկյան օգնության չափերը: ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը եւ ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: Խոսելով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում՝ Մելիան ներկայացրել է 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին
«Սեյրան Օհանյանի անվտանգության պետն անձամբ է զբաղվել մեղադրանք սարքելու գործով». «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալվել է աղմկալի մի պատմություն, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը: Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել: Այսպիսով՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել
Պայքար «սպիտակ» աշխատավարձի դեմ
Երբ մի քանի տարի առաջ կառավարությունն առաջ քաշեց պարտադիր կուտակային թոշակի գաղափարը, դրա դեմ դուրս եկան առաջին հերթին IT ոլորտում աշխատող երիտասարդները: Ինչո՞ւ հենց նրանք: Որովհետեւ այդ ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է արտասահմանյան կապիտալով, բիզնեսի բարձր մշակույթով, որտեղ բացառված է «սեւ նալը», եւ որտեղ ամբողջ աշխատավարձը «սպիտակ» է: Եվ եթե ծրագրավորողը ստանում է, ենթադրենք, 1
«Ռուսական պլանի» վերակենդանացում`ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. «168 ժամ»
Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը: Հայկական կողմից պաշտոնապես դեռևս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ
«Եթե Թուրքիան ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունը, նույն հորթային հրճվանքով երախտագիտության ցույցե՞ր ենք անելու». «Ազգ»
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անշուշտ, առանձնահատուկ էր: Ի տարբերություն ցեղասպանությունը ճանաչած շուրջ 3 տասնյակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը հայերի տեղահանության եւ զանգվածային բնաջնջման: Այս առումով հանցանքի մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային ավելի խոցելի վիճակում դրեց, քան եթե ցեղասպանությունը ճանաչեր ԱՄՆ-ն, որտեղ հայկական լոբբինգի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց: Հետո Նարդի խաղացինք մի քանի օյին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – «Բորուսիան» էլի չի ծախի Հենոյին:
Մշակույթի նախարարությունը պետբյուջեին միլիոնների վնաս է պատճառել. «Ժողովուրդ»
2012 թվականի մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը: Սակայն արդյունքում մեկ դահլիճի
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Զինված ուժերում մեկնարկում են ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ
Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով ներգրավված էին բանակային զորամիավորումների, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի զինված ուժերի փոխհագործակցության ու գործողությունների համադրման շրջանակում՝ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում մեկնարկելիք ամփոփիչ ստուգումների նախապատրաստական միջոցառումների հստակեցմանը և ստուգումներին ներգրավված սպայակազմի հրահանգավորմանը:


















































