Օրվա լրահոսը

«Ճշտվում են Հայկ Խանումյանին ծեծողների ինքնությունը». Տիգրան Գրիգորյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը վստահեցնում է՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով երկու ձերբակալվածների անունները՝ Միքայել Սահակյանը և Սերգեյ Ավանեսյանը ծանոթ չեն Հայկ Խանումյանին: «Այդ անունները նրան ոչինչ չեն ասում, այդ մարդիկ այն յոթ անձանց մեջ չեն, որոնք նա տեսել է ծեծի օրը: Ինձ էլ են անծանոթ այդ մարդիկ»,- ասաց Տիգրան Գրիգորյանը:

Հաղարծնի դպրոցում հաղթեցին բարությունն ու ընկերությունը (ֆոտոշարք)

Կրթօջախում լավ պայմաններ են ստեղծված

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել զինված ուժերի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը տվել է անհրաժեշտ բացատրություններ մրցույթների կազմակերպման վերաբերյալ և պատասխանել մրցույթների հնարավոր մասնակիցների հարցերին: Դիմելով հանդիպման մասնակից մատակարարներին և գործարարներին` պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի

«Մենք զարմացած չենք». Հովհաննես Սահակյանը` Մարիա Զախարովայի դիտարկումների առիթով

«Մենք զարմացած չենք: Մարդիկ կլինեն` կզարմանան, մարդիկ կլինեն` կհիանան, որոշ մարդիկ  Գարեգին Նժդեհի արձանը նմանեցնում են այս կամ այն քաղաքական գործչին: Ճաշակը, պատկերացումներն ու ընկալումները տարբեր կլինեն»,-Aravot.am-ի հարցին` տեղի՞ն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցած զարմանքը Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցում, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան

Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի կողմից ձեռք բերված ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր: Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար`

Վաղարշակ Գասպարյան. ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում մենաշնորհներ չկան

«Կարող եք ազատ մասնակցել համարձակ եւ ձեր առաջարկներն անել»

Արցախում քննությունները բարեհաջող են անցել

ՀՀ ԳԹԿ տնօրենի հավաստմամբ, Արցախի ԳԹԿ-ն ամեն ինչ պատշաճ է կազմակերպել

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ամբողջովին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիս 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է  առաջին  ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը: Արփինե Հովհաննիսյանը  շնորհակալություն է հայտնել  կարծիքի համար և ելույթում անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի՝ ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկների

Մովսես Հակոբյանը՝ մատակարարին. «Ով Ձեզնից պատվիրել է, ինքն էլ վճարելու է»

Գեղամ Մոսինյանը պատասխանեց, որ ինքն անփույթ չի եղել, այլ դեպարտամենտ

Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները միավորվելով՝ կդառնան 3 համայնք

Հոկտեմբերի 2-ին խոշորացված համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Գյումրիում սկսել են տեղադրել խորանը՝ Հռոմի պապի պատարագ մատուցելու համար

Գյումրու Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի տակ սկսել են տեղադրել խորանը, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  հունիսի 25-ին պատարագ պիտի մատուցի: Ինչպես տեղեկացրել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հռոմի պապի այցի հետ կապված ոչ մի ծախս Գյումրու քաղաքապետարանը չի անելու, իսկ խորանը, ըստ նրա, Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցին է սարքելու իր ծախսերով: Հիշեցնենք, որ պատարագին մասնակցությունը

«Մոսկվան զարմացած է Երևանում Նժդեհի արձանի տեղադրմամբ». Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` նա մասնավորապես հայտնել է. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Հիշեցնելով ՌԴ վերաբերմունքը Հայրենական Մեծ պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման ցանկացած փորձի նկատմամբ` Մարիա Զախարովան նշել է. «Այդ վերաբերմունքն

Էրդողանը ԱՄՆ-ում փորձել է իրեն հարմարեցնել Մոհամեդ Ալիի հուղարկավորության ծրագիրը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդհատել է մասնակցությունը հանրահայտ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի հուղարկավորությանը եւ վերադարձել է Թուրքիա: Hurriyet թերթի փախանցմամբ, պատճառը կազմակերպիչների հետ ծագած տարաձայնությունն է: Նույն աղբյուրի տեղեկություններով, Թուրքիայի նախագահի դժգոհությունն առաջացրել է այն, որ հուղարկավորման արարողության կազմակերպիչները նրան թույլ չեն տվել Ալիի աճյունի վրա մուսուլմանական խորհրդանիշի պատկերով սավան փռել, ինչպես նաեւ մերժել են Թուրքիայի կրոնի

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իբրահիմ Բասբուսի հետ: Հանդիպմանը Իբրահիմ Բասբուսը ներկայացրեց իր կողմից ղեկավարվող գերատեսչության գործառույթները, երկրի արտաքին և ներքին սպառնալիքները, հասարակական կարգի պահպանման մարտահրավերները: Քննարկվեցին Հայաստանի ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները, անդրադարձ կատարվեց փոխադարձ այցերի միջոցով փորձի փոխանակման կարևորությանը:

«Մշակութայինը մեր համագործակցության առաջնահերթություններից է». Թիան Էրլու

Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր

Արդարադատության նախարարի ելույթը՝ Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանի ելույթը՝ ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Նախագահ, Հարգարժան Հանձնաժողովի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել բոլորին և իմ գոհունակությունը հայտնել 107-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերի համար: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր 2015 թվականի դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով, համաձայն որի,

«Չեմ զարմանա, եթե մի օր ադրբեջանցիները գրաբարն իրենցով անեն». Տեր Եսայի

«Գրաբար ուսուցանելով` Ադրբեջանն ինչպես միշտ փորձելու է խեղաթյուրել պատմությունը»,-համոզված է քահանան

Պատվարը փլուզված ՀԷԿ-ի սեփականատերը ԱԺ ընդդիմադիր պատգամավորի որդին է (ֆոտոշարք)

Դիտավանցու դին գտել են Ադրբեջանի սահմանից 500 մ հեռավորությամբ

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում ժողովրդավարության պակաս կա». Անդրանիկ Սերոբյան

Պարզվում է՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամները նախքան կհայտարարեին կուսակցությունից հեռանալու իրենց որոշման մասին, կուսակցության վարչության որոշմամբ լուծարվել է Վանաձորի տարածքային կազմակերպությունը: Թե ինչու է տարածքային կազմակերպությունը լուծարվել կամ ինչքանով են հիմնավոր կուսակցության Վանաձորի անդամների դժգոհությունները, կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել. «Անհրաժեշտության դեպքում մենք հաղորդագրություն կտարածենք, չենք ցանկանում մեկնաբանել լուծարված

Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցը Աշտարակ քաղաք

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Աշտարակ և հանդիպումը քաղաքի բնակչության հետ: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության

Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բեյրութից կապ հաստատեցին Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության հյուպատոս Աշոտ Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, Լիբանանի հայ համայնքի ազգային,

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Նշվել է, որ հաշվի առնելով Գառնի համայնքում ծրագրի իրագործման մասով ՀՀ վարչապետի և Գառնիի բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ծրագրի վերաբերյալ տեխնիկական լուծում գտնելու նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, առաջարկվել են ծրագիրը շարունակելու նոր տարբերակներ: Մանրամասն անդրադարձ է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ մայրաքաղաքում մեծ էկրաններով

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը  «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում  պատրաստել է հաճելի անակնկալ: Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը: Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք միասին վայելելու խաղերը և երկրպագելու իրենց նախընտրած թիմերին: Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարող եք դիտել այսօր և՛ Կարապի

Ատոմ Ջանջուղազյանին. «Ո՞վ ես դու, դու որպես ի՞նչ ես ներկայացնում, եթե իրավասու չես քաղաքական գնահատական տալ»

Գոյություն չունեցող շուրջ 500 հազար գրքի համար պետական բյուջեից տարիներ շարունակ գումար է հատկացվել:

Պառակտումներ՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում

Կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել չորս անդամ

Բակո Սահակյանը Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ ֆրանկոֆոն խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման

Հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցը լուծարվել է

Կառույցի մի շարք անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են կուսակցությունից դուրս գալու մասին: Համաձայն հայտարարության` այս որոշման պատճառ են հանդիսանում` անհամաձայնությունը վարչության կողմից իրականացվող քաղաքական գործելաոճի հետ, ընդդիմադիր դաշտում առանձնացված գործելաոճը, ընդդիմադիր միասնականությունը չհանդուրժելը, տարածքային կառույցի ու խորհրդի անդամների կարծիքը հաշվի չառնելը: «Այս որոշման համար հիմք են հանդիսացել վերջին օրերի իրադարձությունները, որի վերաբերյալ

Ղազախստանում զոհվածների թիվն աճում է. Lenta.ru

2016թ. հունիսի 5-ին Ղազախստանի արևմտյան Ակտոբե քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել 38 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվական կայքը։ Տեղի ունեցածը Ղազախստանի իշխանությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Այս մասին արտահայտվել էր այդ երկրի խորհրդարանի ղեկավարն՝ ասելով. «Ակտոբեի ահաբեկչությունը ավազակների ծայրահեղ ցինիզմի և դաժանության դրսևորում է»։ Հիշեցնենք, որ ավազակային խումբը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930