Օրվա լրահոսը
Շարժական բաղնիք ու 200 հազար դոլար Արցախին՝ Աշոտ Գիզիրյանից ու Աղասի Ալեքյանից
Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու նրա մոտ ընկերը՝ Աղասի Ալեքյանը, որը 32 տարի է՝ բնակվում է Նիժնի Նովգորոդում եւ միշտ օգնել է հայրենիքին, այսօր Արցախ տեղափոխեցին «Գազ-66» մակնիշի մեքենա: Ըստ Աշոտ Գիզիրյանի՝ այն կարող է ծառայել որպես շարժական բաղնիք՝ դիրքերում կանգնած մեր զինվորների համար: Մեքենան գնել է Աղասի Ալեքյանը, որը նաեւ 200 հազար դոլար
Կոկորդում ձկան փուշ մնալու դեպքում անմիջապես խմեք կիտրոնի հյութ
Խոշոր ձկներն անհրաժեշտ է եփել սառը, իսկ մանրերը՝ եռացրած ջրում Ձուկը մեր սննդակարգում կարեւոր նշանակություն ունեցող մթերք է: Ուստի այն գնելիս առաջինը պետք է ուշադրություն դարձնել թարմությանը, որը որոշելու համար պարզապես պետք է այն ընկղմել ջրով լի ամանի մեջ եւ եթե սուզվի, ապա թարմ է: Բայց մինչեւ ջրով փորձարկելը, պետք է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին:
Կիտրոնի հյութը, մաղադանոսը` պեպենների դեմ
Պեպենները մաշկի վրա բաց եւ մուգ, դեղին, ոչ մեծ պիգմենտային հետքեր են, որոնք հիմնականում հայտնվում են դեմքի եւ դաստակների, երբեմն նաեւ իրանի վրա: Պեպեններն առաջանում են մաշկում հատուկ գունանյութի՝ մելանինի կուտակումով, որոնք, ի տարբերություն խալերի, չեն պարունակում մեծ քանակությամբ մելանին արտադրող բջիջներ: Կախված արեւի ներգործության աստիճանից եւ ազդման ժամանակից, պեպենների գույնը կարող է փոխվել բաց-դեղինից
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Մայիսի 5-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Չիլին՝ երրորդը: Արգենտինա – 1532 միավոր Բելգիա – 1364 Չիլի– 1353 Կոլումբիա – 1337 Գերմանիա -1309 Իսպանիա – 1277 Բրազիլիա -1261 Պորտուգալիա – 1184 Ուրուգվայ – 1158 Անգլիա
Ճկուն եւ գեղեցիկ պարանոցի գաղտնիքը
Երեկոյան վզի եւ ծոծրակի կատարած մեղմ շարժումներն ու մերսումը ձեզ կձերբազատի օրվա ձգվածությունից եւ մեծապես կնպաստի պարանոցի հանգստությանն ու ճկունությանը: Գլուխը փոքր-ինչ թեքել դեպի առաջ եւ ձեռքերով բռնել ծոծրակը: Այս դիրքով մնալ 3 րոպե: Այնուհետեւ մատների ծայրով թեթեւորեն սեղմել ծոծրակը՝ սկսելով վերեւից մինչեւ ուսերը, ապա դարձյալ մատներով դեպի վերեւ մերսել: Գլուխը թեթեւորեն դեպի ետ տանել
Հերմինե Նաղդալյանի մարտական ընկեր Վոլոդյա Հովհաննիսյանը հերքում է, թե նա ոչինչ չի արել արցախյան պատերազմի համար
Ծանր ու պատասխանատու այս պատմական պահին, երբ վճռվում է հայոց պետականության գոյության հարցը, մեր լրատվությունը մեծ մասամբ զբաղված է էժանագին սենսացիաներով եթերն ու էջերը լցնելու իր առօրեական գործով: Ցավով կարդացի հերյուրախառն գրառումները, թե իբր Հերմինե Նաղդալյանը ուղղաթիռներով ինչ-որ բիզնես ծրագրեր է լուծել կամ ոչինչ չի արել արցախյան պատերազմի համար: Այդ ժամանակներում ես անձամբ ականատես եմ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 6-7-ը և 10-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով,
Հակոբ Չաքրյան. «Արցախի անկախությունը պետք էր ճանաչել, երբ Ադրբեջանը զինադադար էր խնդրում»
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ` Հայաստանն Արցախի անկախությունը պետք է ճանաչեր ժամանակին` զինադադար կնքելուց առաջ, երբ Ադրբեջանը Հայաստանից ու ԼՂՀ-ից խնդրում էր զինադադար: Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Չաքրյանը կրկին հիշեցրեց
Բաքվի քարոզչական փուչիկը. իբր Իրանն օգնել է Ադրբեջանին` քառօրյա պատերազմում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը վերլուծում է ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունները, թե իբր Իրանն Ադրբեջանին օժանդակել է քառօրյա պատերազմում: «Բաքվի քարոզչամեքենայի` հայ-իրանական հարաբերություններում սեպ խրելու փորձերը ձախողված են»,-նկատում է իրանագետը
«Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանները ճիշտ են, սակայն դրանք ավելի շուտ էր պետք առաջադրել». «168 ժամ»
Մի՞թե պետք է սպասել սրացման և էսկալացիայի, որ պարտադրում է հակառակորդը, որպեսզի դեմարշի ենթարկենք իմիտացիոն բանակցային գործընթացը։
«Մի քիչ սթա՛փ եղեք, ձեռնոց նետես բոլորին՝ կընկնես հիմար վիճակի մեջ». ՀԱԿ-ը դեմ է Արցախի ճանաչմանը
Սա, ըստ Արամ Մանուկյանի, նման է նրան, որ որոշ մարդիկ չեն ուզում թուրքական ապրանք գնել. «Հետո՞, խռովե՞լ եք Թուրքիայից, Եվրոպայից էլ խռովեք ու եվրոպական ապրանքներ մի գնեք, է՞ս ա, սահմանափակ պատասխանատվությամբ խնդի՞ր եք լուծում»:
Ռուբեն Մելիքյանը՝ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան
ԼՂՀ Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակեց Ռուբեն Մելիքյանին: ԼՂՀ Ազգային ժողովի հաղորդագրություն
Մեր զինվորները դիրքերում խրամատներ փորելիս պարբերաբար գտնում են հնագիտական գտածոներ. «Ժողովուրդ»
Ապրիլի կեսին առաջնագծի հյուսիս-արեւելյան հատվածում մեր զինվորները գտել են մ.թ.ա. 7-5-րդ դարերի դամբարանային նյութեր.
Դավիթ Շահնազարյան. «Ռուսաստանը բանակցային գործընթացում չպետք է առաջատարի դեր ունենա». «168 ժամ»
Ռուսաստանը, ոչ միայն Ադրբեջանին զինելով, այլև իր քաղաքականությամբ է հասցրել ներկայիս վիճակին։
Զարուհի Փոստանջյան. «Արցախի ճանաչմամբ միջազգային հանրությունը հայ ժողովրդի հետ հաշվի կնստի»
« Տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան չդատապարտվեց, եւ մենք պարտավոր ենք Արցախը ճանաչել»
Սերժ Սարգսյանը կարծես ասում է. «Ժողովո՛ւրդ, քո քաջ տղերքով պետք է պաշտպանես ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ, ճի՛շտ ընտրություն ես կատարել, ես հարգում եմ քո ա՛յս ընտրությունը, իսկ ինձանից ոչ մի քայլ մի՛ ակնկալիր»
5 մայիսի 2016, Երևան: «Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Շատ տեղին է Սերժ Սարգսյանին հիշեցնել մեծն Համո Սահյանի խոսքերը. «Երկիրը սովորաբար պատկանում է իշխանությանը, բայց երբ պատերազմ է սկսվում, անունը Հայրենիք են դնում
Դավութօղլուն հրաժարական կտա
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը տեղեկացրեց, որ երեկ գիշեր ժամը 23.00-ին հայտնի է դարձել, որ շուտով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական կտա: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Չաքրյանը մանրամասնեց. «Այսօր Դավութօղլուն «Արդարություն և բարգավաճում» կուսակցության կենտրոնական վարչության նիստ կհրավիրի, այնտեղ կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության արտակարգ համագումար, և ինքը որպես կուսակցության նախագահ չի առաջադրվի:
Ռադիկ Մարտիրոսյան. «Այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը». «Հայկական ժամանակ»
Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ – Պարոն Մարտիրոսյան, այսօր նորից օրակարգային է դարձել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքը վերացնելու հարցը։ Դուք դրան ժամանակին դեմ էիք։ Հիմա՞ ինչ եք մտածում, վերջին պատերազմական իրավիճակը ստիպե՞լ է փոխել ձեր մոտեցումները։ – Այն ժամանակ իրոք ես դեմ էի, այն ժամանակվա իրավիճակը իհարկե էապես տարբերվում էր
«Ես որ լինեի, այդ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի». Արամ Մանուկյան
Արամ Մանուկյանը նշեց, որ պոռոտախոսությամբ, թուրքին հայհոյելով՝ սահման չեն պահում: Կունենանք ուժեղ Հայաստան՝ կունենանք ուժեղ Ղարաբաղ, թե չէ ԱԺ խոսափողները քրտնացնելով չի, սա՛ է հարցի լուծումը:
Գուրգեն Եղիազարյան. «10-15 օր ժամանակ ունենք Արցախի անկախությունը ճանաչելու համար»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ այսօր Հայաստանի կողմից`Արցախի անկախության ճանաչման ժամանակը դեռ չէ: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մինասյանը նշեց, թե չգիտի` այդ ժամանակը, երբ է գալու. «Աշխարհը կհամոզվի, որ Ադրբեջանի կազմում երբևէ անհնար է հասկանալ ու տեսնել մի պետություն, որը բացարձակ ռասիզմ է դրսևորում հայերի նկատմամբ: Մենք պիտի փորձենք աշխարհի
Սեյրան Օհանյանը՝ գեներալիտետի ունեցվածքի մասին. «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հյուրընկալվել էր Ազգային ժողովում եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ փակ ձեւաչափով քննարկում էր մեր երկրի այսօրվա իրավիճակը։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց մի քանի մանրամասներ իմանալ այդ հանդիպումից, որն առանձնապես փակ անցկացնելու եւ ավելորդ խորհրդավորություն հաղորդելու կարիք չուներ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է սպայական անձնակազմի, գեներալտիտետի
Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ դեսպանին կոչ ըրած է դատապարտելու Կարօ Փայլանի հասցէին հնչող սպառնալիքները
.yerakouyn.com. ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը Թուրքիոյ մէջ ԱՄՆ դեսպան Ճոն Պասին կոչ ըրած է հրապարակաւ Ամերիկայի մտահոգութիւնը յայտնելու Թուրքիոյ խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանի անվտանգութեան սպառնալիքներուն առնչութեամբ, քանի որ վերջինս սպառնալիքներու եւ բռնութեան կը բախի ժողովրդավարութեան, մարդու իրաւունքներու պաշտպանութեան եւ ցեղասպանութեան հարցով իր տեսակէտը արտայայտելուն համար: ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը Մայիս
Հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը
ՀՀ կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությանը: Հարցը վարչապետին ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվածը՝ իր անելիքների մասին. «Հայկական ժամանակ»
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը քննարկելու է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Այդ պաշտոնում առաջադրվել է Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը, եւ արդեն կասկած չկա, որ ԼՂՀ ՄԻ երկրորդ պաշտպանը հենց նա է լինելու։ – Պարոն Մելիքյան, կարծում եք, ապրիլի 2-ից հետո ԼՂՀ օմբուդսմենի գործունեության մեջ ինչ-որ բա՞ն պետք է փոխվի։ –
«Այժմ նշել պատերազմի վերսկսման կոնկրետ օրեր՝ այնքան էլ լուրջ չէ». «Հրապարակ»
Հասարակության շրջանում արդեն քանի օր է՝ վախի մթնոլորտ է, խուճապ, բոլորն անհանգստացած խոսում են պատերազմական գործողությունների վերսկսման մասին։ Սոցցանցերում էլ տարբեր օգտատերերի հաղորդագրություններ են ուղարկվում պատերազմի վերսկսման հավանական օրերի մասին։ «Ռազմագիտական խորը վերլուծություն՝ ըստ մամուլի ու Ֆեյսբուքի» վերտառությամբ հաղորդագրության մեջ նշվում է, որ «լայնածավալ հարձակման» մոտակա օրը կարող է լինել մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը։
Տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումը
Ս.թ. մայիսի 3-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումը: Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: «Եվրոպական ակումբը» ստեղծվել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Եվրոպական ակումբի նպատակն
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը
Ապրիլյան քառօրյա պատերազմն ամբողջական բացահայտեց գործող վարչախմբի անկարող, խղճուկ ու անբարո էությունը: Մասնավորապես` հօդս ցնդեց այն միֆը, որ ամբողջ քսան տարի մատուցում էին մեր հանրությանը, թե Արցախ պահողն իրենք են, իսկ բոլոր այն ուժերը, որոնք փորձում էին իշխանափոխություն իրականացնել, ներկայացվում էին որպես հողեր հանձնողներ` ընդհուպ դավաճաններ: Այդ կարգախոսների հովանու տակ, կեղծելով բոլոր ընտրությունները, բռնազավթել են
Սեյրան Օհանյանը պատգամավորներին ասել է, որ ամեն ինչ լավ է, ու հետո էլ լավ է լինելու. «Ժամանակ»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի առաջ իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու, Ադրբեջանին անհամեմատ ավելի մեծ քանակության զենք վաճառելու միջոցով հավասարակշռությունը խախտելու և դրանով Ադրբեջանին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի մղելու համար: Օհանյանը չի համաձայնվել Քոքոբելյանի այս ձևակերպումների հետ՝ հայտարարելով, որ չնայած Ադրբեջանը Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնել, սակայն Ռուսաստանը
Լավրով. Երեւանն ու Բաքուն պետք է քննարկեն Ղարաբաղի միջադեպերի հետաքննությունը
Մոսկվան գլխավորը համարում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ցանկացած խախտման կանխելը՝ դրա համար գործնական մեխանիզմներ մշակելով, РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌՖ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Լավրովի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները արտահայտվել են միջադեպերը քննարկելու այդպիսի մեխանիզմ ստեղծելու, վստահությունը ամրապնդելու օգտին: Դրանով զբաղվել հանձնարարել են ԵԱՀԿ-ին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, մի քանի լուծումներով տարբերակներ մշակել
«Բանանցը» երրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում միմյանց դեմ ելել էին Երեւանը ներկայացնող երկու թիմեր՝ «Բանանցը» եւ «Միկան»: Ընդորում, «Բանանցը» վիճակահանությամբ հանդես էր գալիս տանտիրոջ կարգավիճակով: Մինչ այս հանդիպումը, «Միկան» պատվավոր մրցանակի եզրափակիչներում հանդես էր եկել յոթ անգամ, որոնցից վեցում գավաթը պահել է իր գլխավերեւում: Հետաքրքիր զուգադիպությամբ գավաթային


















































