Օրվա լրահոսը
«Մինչեւ 35 տարեկան բոլոր տղամարդկանց տանել բանակ, աղջիկներին զորակոչելու օրենք ընդունել». Հայրիկյանի լուծումը
Հայրիկյանը հորդորում է երկրում արտակարգ դրություն սահմանել: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ չի անսալու այդ հորդորներին եւ չի՛ անելու, ինքը թուլակամ չէ: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մեր երկրում ստեղծված այս պատերազմական իրավիճակում այսպիսի լուծում է առաջարկում. «Հայաստանում պետք է արտակարգ դրություն հայտարարվի: Արտակարգ դրության պատասխանատու պետք է նշանակվի, դա
Շահառուներն ու կատարողներն անտեղյակ են կառավարության որոշումից
Վնասվածքի, խեղվածքի պատճառով զինծառայությունից զորացրվածները իրավունք կստանան քաղաքացիական հիվանդանոցների ծառայություններից օգտվել պետպատվերի շրջանակներում
Դավիթ Տոնոյանը ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների
Մայիսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների: Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթ»-ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա
Խաղաղապահների վտանգը Արցախում (անիմացիոն տեսանյութ)
Արցախում ապրիլյան «Քառօրյա պատերազմից» հետո բազմիցս խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորքեր բերել: Տեսանյութում քննարկել ենք միջազգային խաղաղապահության ու մասնավորապես ռուսաստանյան խաղաղապահական օպերացիաների պատմությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
ՀՀ կառավարության խոսնակ. «Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»
ՀՀ կառավարության խոսնակ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է , որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև
Դրամական օժանդակություն՝ քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված վայոցձորցիների ընտանիքներին
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը դրամական օժանդակություն հանձնեց ապրիլյան քառօրյա պատերազմում ՀՀ Վայոց ձորի մարզից ԼՂՀ պաշտպանական դիրքերում զոհված և վիրավորված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին: Դրամական միջոցները մարզպետարանին տրամադրել է ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանը: Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզերի միջև Համագործակցության հուշագիր է
Մահացած զինվորի գործը պետք է վերաբացվի. Epress.am
Վերաքննիչ դատարանը դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր մերժել է ՀՀ դատախազության հայցը, որով վերջինս պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի մարտի 18-ի որոշումը։ Այն ժամանակ դատարանը բավարարել էր 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի բողոքը, որով վերջինս պահանջել էր վերացնել քննիչի և դատավորի՝ իր որդու մահվան գործի վարույթը
Հալէպի մէջ կը շարունակուին զինեալ ահաբեկիչներու հրթիռարձակումները պաղաղ բնակչութեան վրայ. yerakouyn
yerakouyn.com. Չորեքշաբթի, 4 Մայիս 2016-ին, շարունակուեցաւ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ Հալէպի զանազան բնակելի շրջաններու վրայ հրթիռակոծումը: Թէեւ ոչ անցած տասն օրերուն նման: Կէսօրուան ժամերուն զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ հրթիռակոծման թիրախ դարձաւ Վիլլաներու շրջանը: 4 հրթիռներ ինկան, երկուքը պայթեցան, իսկ միւսները՝ ոչ: Բարեբախտաբար մարդկային վնասներ չկան: Կան նիւթական վնասներ, կը հաղորդէ «Բերիոյ նիւզ»-ը: Նշենք, թէ Երեքշաբթի,
Հովհաննես Սահակյանը վստահ է՝ երբ կգա ժամանակը` փաստաթղթի տակ կստորագրի ոչ թե երկու, այլ 131 պատգամավոր. «Ա1+»
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ-ն իր գործողությունների մեջ պետք է լինի ավելի հաշվենկատ, վերաարժեւորի այն, ինչ ունի: «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի նախագծին՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ, նման կարծիք հայտեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա ընդգծեց՝ երբեւէ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ ՀՀԿ կողմից բացասական վերաբերմունք չի եղել,
Զարուհի Փոստանջյան. «Բանակին պետք են ե՛ւ 18 տարեկանները, եւ՛ բակալավրիատ ավարտածները, ե՛ւ մագիստրոսները»
Զարուհի Փոստանջյանը լուրջ չի ընդունում Թեւան Պողոսյանի նախագիծը
Քյարամ Սլոյանին գլխատած հանցագործին նաեւ Թուրքիայի մեդալներ են շնորհել
Այդ մասին ադրբեջանական մամուլը լռում է, սակայն ռազմական հանցագործներին հերոսացնելու թուրք-ադրբեջանական ձեռագիրը նույնն է
Դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրողը հանդես եկավ հայտարարությամբ
«Նախաքննության մարմինը չի պահանջել գնահատական տալ վկաների տված ցուցմունքների բովանդակությանը»
Սերգեյ Մինասյան.«Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, դա բերելու է իր համար 90- ականների հետեւանքներին» (Տեսանյութ)
Քաղաքագետի կարծիքով՝ պատերազմի վերսկսումը որեւէ կողմի շահերից չի բխում
Բանակցություններ՝ ցանկացած պայմաններում
Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, թե պատերազմը Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի, ու հավելել, որ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ: Անդրադառնալով բանակցությունների չվերսկսման մասին այսօր հաճախ հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց. «Ինչ վերաբերում է
Տեսախցիկներն արձանագրել են համակարգչային խանութից կատարված գողությունը (տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համակարգչային խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։ 2016 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, քարով կոտրելով Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող համակարգչային խանութի մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք են գործել խանութի սրահ և
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Պաշտպանը եւ դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին: Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել
Զարուհի Փոստանջյան. Այլ երկրների արտգործնախարարների հայտարարությունները մեզ համար ուղենիշ չեն
«Սա մեր խնդիրն է եւ մեր քաղաքական հայտն է»
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը` Սուրբ Էջմիածնի ուխտի օր
Մայիսի 5-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Հարության քառասուներորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման բերկրառատ տոնը, որի ընթացքում տոնախմբվում է նաև Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության պատմական հիշատակը: Տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հռչակվել է նաև
Վարչապետ. «Հասկանում ենք ձեր սոցիալական խնդիրները, բայց մեր ռեսուրսները սահմանափակ են»
Սոցիալական ծրագրերը չեն կրճատվում
Ամուլսարի նոր ծրագրում ծախսերի կրճատումը կլինի էկոլոգիայի հաշվին, կարծում են Գնդեվազ գյուղի բնակիչները
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչների կարծիքով՝ Ամուլսարի ոսկու բաց հանքավայրի շահագործման ծրագրում փոփոխություններն անարդյունավետ են և հետապնդում են մեկ նպատակ՝ ներգրավել ներդրողներին նախագծի ծախսերի կրճատման հաշվին: Նոր նախագիծը ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից: «Մարտի 3-ին իրենք (Գեոթիմը) մեր գյուղում ներկայացրեցին այդ նոր նախագիծը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նամակներ է ուղարկել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ընթացիկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ հերթական նամակներն ու տեղեկատվական նյութերն են ուղարկվել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին: Ուղարկված նամակներում նշվել է նաև, որ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման մարտահրավերներով և ընդգծվել, որ լայնամասշտաբ ռազմական
Բաքուն Երեւանին ԼՂՀ խնդրի կարգավորման այլ տարբերակ չթողեց, բացի Արցախը ճանաչելուց
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությանը: Մինչ փաստաթղթի հավանության արժանանալը, ռուսական մամուլն ակտիվորեն վերլուծում էր փաստաթղթի ընդունման կամ մերժման հիմնավորումները եւ հավանական հետեւանքները: Մասնավորապես «Известия»-ն այսօր կեսգիշերից հետո գրել է, որ հայերը էնտուզիազմով են ընդունել այդ նախաձեռնությունը: Թերթի մի
«Ավելի լավ չի՞ Ադրբեջանը ՌԴ-ից զենք գնի, գոնե կոնտրոլի տակ է»
Պատգամավոր Արագած Ախոյանը ողջունում է, որ հակառակորդը զենք է գնում մեր ռազմավարական դաշնակցից՝ ասելով, թե ՌԴ-ն գոնե զենքի դետալները Ադրբեջանին չի տա: «Քաղաքականության մեջ կան փոխադարձ շահեր: Այնպես չի, որ մենք ՌԴ-ի ձեռքում ենք, նաեւ մենք ենք իրենց շատ ձեռնտու: Այնպես չի, որ գիտեք ինչ կա, հանկարծ ռուսները չլինեն՝ մենք կորած ենք: Էդ հոգեբանությունից պիտի
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»
ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Շվեդիայում ՀՀ դեսպանատանը
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում այսօր հանդիպում են ունեցել Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաեւ առաջիկա քայլերին: Դեսպան Արտակ Ապիտոնյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը: «Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը,
Գլխավոր դատախազություն. Ջնդի Ամարյանի վերաբերյալ դիմումը կուսումնասիրվի, ընթացք կտրվի
Դատախազությունը կպատասխանի ազգությամբ եզդի ցուցարարներին
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա է նվիրաբերել Արցախի կարիքների համար
Ֆրանսահայերի հաջորդ օգնությունն անհրաժեշտ դեղորայքի ներմուծումն է Երեւան, 5 մայիսի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա /Ուազ/ է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը: «Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, եւ այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ
Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին. Ermenihaber.am
Թուրքիայում քիչ առաջ ավարտվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստը: «ԱԶԿ» գործադիր խորհրդի մոտ 40 րոպե տևած նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ , կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն: Դավութօղլուն, մանրամասնորեն ներկայացրելով իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքները, կուսակցության հաղթահարած մարտահրավերները և իր անձնական գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով իր կուսակից ընկերներին,
Աշոտ Սուքիասյան. Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իրազեկված չեն եղել
Աշոտ Սուքիասյանը հետեւել է փաստաբանների խորհուրդներին՝ ոտնձգություններից խուսափելու համար
Աշոտ Ղուլյան. Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց
Մայիսի 5-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է . «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկը: Օրենքի ընդունումը պայմանավորված է նաև, ԼՂՀ-ում


















































