Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-30-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում` Ապրիլի 26-ին սպասվում է առանց
Հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված և վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները և ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված և վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում
Ապրիլի 24-ին Շվեդիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։ Ստոկհոլմում տեղի ունեցավ երթ դեպի Թուրքիայի դեսպանություն, որի ավարտին մասնակիցները կենտրոնական Կունգստրեգորդեն զբոսայգում գտնվող Սբ. Յակոբ եկեղեցում մասնակցեցին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին։ Արարողությանը ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ։ Պատարագին հետևեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչների
Ջարդերից փրկվածների սերունդները
1915թ. չարագուշակ օրերից մեկն էր… Թուրքերի կողմից հայերի դաժան ոճրագործությունների լուրը հասավ նաեւ Բիթլիսի Փրխուս գյուղ, որն իր հայաշատ բնակիչներով լուսացնում էր խաղաղ առավոտներից մեկը: Չարագույժ լուրը մի ակնթարթում փոխեց Վանա լճի մոտակայքում ծվարած գյուղի լուսավոր ճակատագրի հետագա ընթացքը: «Հարեւան գյուղերում օսմանցիներն անխնա կոտորում են հայերին, մեծ ու փոքր հայորդիներին ոչնչացնողները շուտով կհասնեն նաեւ Փրխուս,
2016թ. մարտ ամսին Արարատյան հարթավայրում գրանցված ցրտահարությունների հետևանքների վերաբերյալ
Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին: Արարատի մարզի Արարատի
Կոչ ՄԱԿ-ի եւ Եվրոմիության համապատասխան մարմիններին, մարդու իրավունքների եւ միջազգային բոլոր կառույցներին, միջազգային հանրությանը
Օսմանյան կայսրության ժառանգորդ հանդիսացող Թուրքիան, Ցեղասպանության գլխավոր պատասխանատուն է եւ միջազգայնորեն պիտի ենթարկվի պատասխանատվության: Միջազգային հանրության համար մեծագույն հանցանքը եւ կարեւորագույն խնդիրը համարվել ու համարվում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունները, որոնք դրսեւորվում են ցեղասպանությունների տեսքով: Աշխարհում կան չլուծված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, դեռեւս չլուծված այդ խնդիրներից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որը 1915 -1923
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմների շուտափույթ ներդրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2015թ. հոկտեմբերին պարոն Դեզիրի հետ իր նախորդ հանդիպումը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ
11 գործարար ու նրանց հաճախորդներն ամեն օր տուգանվում են. պարտաճանաչ հարկատուները որոշել են բիզնեսները փակել, եթե հարցը չլուծվի
Արշակունյաց 2 հասցեում գործող տնտեսվարող-հարկատուներից հարկերը գանձում են, բայց նրանց համար ստեղծված արհեստական խոչընդոտը որեւէ մեկը չի լուծում
«Ոչ մի համանախագահ չի կարող մեզ պարտադրել տարածքներ հանձնել»
Պաշտպանության նախկին նախարարը` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ հայկական կողմի դիրքորոշման մասին
«Լավ կլիներ՝ հայերս ավելի քիչ խոսեինք եկամուտներից»
Ռուսաստանաբնակ գալերիստ Արիս Պետրոսյանը՝ ոլորտի մինուսների եւ պլյուսների մասին Շուրջ 10 տարի «Իմ սիրելի հայկական ընտանիք» խորագիրը կրող նախագծով ռուսաստանաբնակ գալերիստ Արիս Պետրոսյանը հայ նկարիչների աշխատանքները ներկայացնում է սփյուռքում: Այս օրերին նա հայրենիքում է: «Առավոտի» հետ զրույցում Արիս Պետրոսյանն ասաց, թե մշտապես երազել է, որ հենց ապրիլի 24-ին բարձրանա Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցի Հայոց եղեռնի
Հարությունյան. «5 կմ առաջ գնալու համար մեր երեխաներին զոհաբերեի՞նք» (Տեսանյութ)
«Մեր բանակի շնորհիվ Ադրբեջանին չի հաջողվել իրականացնել իր մտադրությունները, Ալիեւն էլ դժվար կացության մեջ է հայտնվել»,-փաստում է Պաշտպանության նախկին նախարարը:
Լեւոն Զուրաբյանն իշխանությանը սթափության կոչ է անում (Տեսանյութ)
ՀԱԿ-ն իրեն քաղաքական լուսանցք չի՞ դնում
Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանին տարածքներ զիջելը (Տեսանյութ)
Մեկնաբանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղեցին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցեցին նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր: Արարողության ավարտին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի
«Հայկական կողմն ունի զենք, որը բավարար է`Բաքուն ամբողջությամբ ավերելու համար» (Տեսանյութ)
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարված զինատեսակների մասին փաստեր ներկայացրեց ռուս գեներալ Ռոխլինի գրքից:
Գիտությունը պետք է ծառայի երկրին
Համաձայն ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական վիճակագրության, միայն վերջին հնգամյակում տարեկան շուրջ 550 ատենախոսություն է պաշտպանվել մեր հանրապետությունում: Ատենախոսությունների գծով հրատարակված բոլոր սեղմագրերում նշվում են գիտական նորույթներ, որոնք ունեն գիտագործնական նշանակություն: Եթե հավատանք այս տեղեկատվության իրատեսությանը, Հայաստանի Հանրապետությունը, շնորհիվ իր գիտական ներուժի, պետք է որ ունենար սոցիալ-տնտեսական կտրուկ առաջընթաց: Սակայն, ստացվում է այնպես, որ դեռեւս գիտությունը ծառայում
Աշոտ Մելիքյան. «Ոստիկանությունը ոչ թե ծառայում է օրենքին, այլ իշխող վերնախավին»
«Երբ որեւէ հավաքի ժամանակ ոստիկանությունը լրատվության ներկայացուցիչներ է տեսնում, համարում է, որ արդեն դրանով իսկ իրենց գործունեությունն է խոչընդոտվում»:
Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել»
Ներողություն խնդրելը յուրաքանչյուրի բարոյականության հարցն է
Հայ Ազգային Կոնգրեսն առկախում է իր մասնակցությունը Ընտրական օրենսգրքի քննարկմանը
Լեւոն Զուրաբյանի հարցը եւ հայտարարությունը Ազգային Ժողովում ապրիլի 25-ին Ազգային Ժողովի ղեկավարության կողմից որոշում է ընդունվել այս հերթական նիստում սկսել ընտրական օրենսգրքի քննարկումները: Ընտրական օրենսգիրքը փաստաթուղթ է, որը կարեւոր ազդեցություն ունի ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ձեւավորման վրա: Սա է պատճառը, թե ինչու է ժողովրդավարական աշխարհում անհրաժեշտ համարվում, որ ընտրական օրենսգրքի շուրջ կայանա իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կոնսենսուս, փոխհամաձայնություն, այլ ոչ թե հարցը լուծվի մեծամասնության կողմից քվեարկության մեխանիզմի գործադրման միջոցով։ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում այս մասին խոսեց նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը։ Ինչպես գիտեք, 4 գումարած 4 գումարած 4 ձեւաչափով բանակցությունները արդյունք չտվեցին: Կոնսենսուսը չկայացավ, քանի որ իշխանությունները ըստ էության մերժեցին
Բազմադարյա Արցախը
Չէի ձեռնարկի հոդված գրել, եթե չլինեին վերջին աննախադեպ զարգացումները, եթե յաթաղանը կրկին չկախվեր հայկական բնաշխարհի վերեւում: Հանկարծ մտածեցի, որ ղարաբաղյան հարցը երբեք չի կարող հանգուցալուծվել, քանի դեռ հակընդդեմ են լինելու տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Հարկ է արմատապես փոխել այս անպտուղ կոնցեպցիան եւ վերջ տալ մեր «իեյնիմ-նեյնիմ» դիվանագիտությանը, որը հարցը արդեն 20 տարի քաղաքական
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Իրաքի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հասան Համդանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ովքեր այստեղ էին՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է քուրդ եւ եզդի ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացումը եւ համատեղ
Ո՞վ է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում. Պատգամավորները մեղադրում են մեկմեկու (Տեսանյութ)
Հերմինե Նաղդալյանը Փոստանջյանին հորդորեց զգույշ խոսել, Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում: Փոստանջյանն էլ նրան մեղադրեց՝ լռելու եւ լռությամբ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու մեջ:
Քուրդ գործիչը ներողություն խնդրեց հայերից իր նախնիների մեղսակցության համար
Գերմանիայում գործող թուրքական «Միություն Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմութ Ուզունին Հայաստան է եկել հինգ նուռ ձեռքին: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Մահմութ Ուզունին ներկայացրեց, որ այդ 5 նռերը բերված են Պերուից, քանի որ այդ նռան սերմերը ժամանակին հայերն էին Արևմտյան Հայաստանից տարել Լատինական Ամերիկա: Ըստ պարոն Ուզունիի` հայկական հարցի լուծումն այս հինգ նռան
Ավետիք Իշխանյան. «Ապրիլի 22-ի ցույցին հրահանգ է եղել ջարդել»
Ըստ իրավապաշտպանի, ոստիկանները բռնի ձեւով էին գործում՝ առանց հաշվի առնելու՝ լրագրող է, թե դիտորդ:
Արցախի ազատամարտիկների միությունն, որպես օգնություն, ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից, իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղվեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը: Բացի այն, որ ապրիլյան դիմակայության առաջին իսկ օրվանից առայսօր առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված
Ադրբեջանի կողմից դաժանորեն սպանված զինծառայողների ընտանիքների անդամների անունից գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան): Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են Դատարան` զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային
«Նեմեսիս» գործողությամբ սպանվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները
Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող Երիտթուրք պարագլուխներին պատժելու համար ստեղծվել է «Նեմեսիս» գործողություն, որի ժամանակ պետք է պատժվեին նաեւ 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչները եւ թուրքերի հետ համագործակցած հայ դավաճանները: 1919 թվականին Երեւանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում կայացվել է գործողության կատարման որոշումը: Նշվել է ցեղասպանության հանցագործների
Ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել
Երեկ, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել
Աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ
Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Ապրիլի 22-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է (ավելի քան 1 մլրդ դրամ) օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին: Շտաբի կողմից պահեստավորված
«Թուրքիան ցավակցում է մահացածներին, կարծես բնական մահով են մահացել, կամ բնական աղետից». Կիրո Մանոյան
Թուրքիան նույն ժխտողական քաղաքականությունն է շարունակում. Կիրո Մանոյան


















































