Օրվա լրահոսը

«Թուրքիան ցավակցում է մահացածներին, կարծես բնական մահով են մահացել, կամ բնական աղետից». Կիրո Մանոյան

Թուրքիան նույն ժխտողական քաղաքականությունն է շարունակում. Կիրո Մանոյան

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն

Հայաթափությունը սկսվեց Չարդախլու գյուղից

Ադրբեջանը, սկսած 1918 թվականից, հայկական որոշ հողեր՝ մասնավորապես Արցախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի, ցանկանում էր հիմնովին ընդգրկվեին իր կազմի մեջ: Դեռեւս 1987-ի վերջերին Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում եւ այն հայաթափել: 1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց հայ-ադրբեջանական պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը  սկսեց լայնածավալ հարձակումները հայ-ադրբեջանական

ԼՂՀ նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին

president.nkr.am. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային

«Խաղաղ կարգավորումը չի նշանակում միայն բանակցություններ». Կիրո Մանոյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի մեկնաբանմամբ, քառօրյա պատերազմը մեզ հեռացրեց բանակցություններից: «Ադրբեջանը ձախողեց ռազմական ճակատում եւ ամեն գնով փորձեց բանակցությունները տապալել, ինչ-որ առումով դա նրան հաջողվեց: Ադրբեջանը փորձում է այսօր ասել, որ զինադադարի ռեժիմը այլեւս 1994 թվականի պայմանագրով չի որոշվում, այլ քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված վերջին բանավոր

Վահրամ Բաղդասարյանը չքննադատեց լրագրողին վիրավորող ոստիկանապետին (Տեսանյութ)

Ասաց, որ ամբողջական տեղեկությանը չի տիրապետում

Պատգամավորները Էդվարդ Նալբանդյանից եւ Սեյրան Օհանյանից պատասխան են ուզում (Տեսանյութ)

Խաչատուր Քոքոբելյանը պահանջեց, որ ՀՀ արտգործնախարարը բանակցային գործընթացի հետ կապված հստակ տեղեկատվություն ներկայացնի ԱԺ, որ ռուսական ԶԼՄ-ներից ստիպված չլինեն ինֆորմացիա ստանալ:

«Հայերից մենք կարող էինք սովորել այն, թե իրենք ինչպիսի արտասովոր հպարտություն են ապրում իրենց ազգային պատկանելիության համար»

(Սլովակիայի ԱԽ նախագահ Անդրեյ Դանկո)  Սլովակիայի Ազգային Խորհրդի և Կառավարության ներկայիս և նախկին անդամները, խոշորագույն քաղաքական գործիչները, տարբեր երկրների դեսպաններն ի պատասխան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դիմում-կոչին, հայտնել են իրենց զորակցությունը հայ ժողովրդի նկատմամբ մեկ հարյուրամյակ առաջ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության կապակցությամբ։ Ինչպես հայտնվում է նամակում, սլովակ ժողովուրդը լավ ծանոթ է

«Մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում». Բագրատյանը պահանջում է Խաչատուրովին կանչել ԱԺ (Տեսանյութ)

Երբ որ շքեղ ավտոմեքենաները՝ ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, եւ հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով ու մեծ թվով զոհեր ենք ունենում:

Չե՛ք կարող արգելել 17-18 տարեկան անչափահասներին ունենալ քաղաքական համոզմունքներ ու պայքարել դրանց համար. Անահիտ Բախշյան

Այսօր քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարեց դպրոցների տնօրենների հետ աշխատանք տանել անչափահասների՝ հատկապես քաղաքական տրամադրություններ ունեցող միջոցառումներին մասնակցությունը չթույլատրելու ուղղությամբ: Կարծում եմ՝ նկատի ուներ Շահեն Հարությունյանին և նրա տարիքի երիտասարդներին, ովքեր 17-18 տարեկան են, դեռևս դպրոցական ու նախանձելիորեն՝ համարձակ: Ուրեմն հիշեցնեմ պարոն Մարգարյանին, որ Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու

Ոգեկոչման ու պահանջատիրական մոմավառություն Մերձավան գյուղում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի  զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում: Կարծես  այդ վայրը, որ դեռ մեկ տարի առաջ ամայի մի տարածք էր, այսօր բոլորիս համար դարձել է յուրօրինակ ու մեծ խորհուրդ պարունակող

Հարութ Սասունյան. «Օբաման կանցնի պատմության գիրկը` որպես ստախոս նախագահ»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի համոզմամբ` ոչ Բարաք Օբաման, ոչ էլ այլ երկրների նախագահներ մեզ բարություն չեն անում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելով. դա իրողություն է: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն փաստին, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չարտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, ասաց. «Oբաման կանցնի պատմության գիրկը` որպես ստախոս նախագահ,

Ըստ հաղորդման՝ ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել. կատարվում է քննություն

Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Հեղինե Հ.-ն նշել է, որ 2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել՝ արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված իր անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու և սեղմ ժամկետում իրեն հատկացնելու համար: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար

Առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումը

Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումը, որը կայացավ առաջին նախագահի նախաձեռնությամբ, միանգամայն անսպասելի սենսացիա էր՝ ոչ միայն հասարակության եւ շարքային քաղաքացիների, այլեւ հենց իրենց՝ քաղաքական գործիչների համար: Այդուհանդերձ, տեղի ունեցած եւ իրականություն դարձած հանդիպումն առաջին նախագահի ոճի մեջ էր: Վերջինս սիրում է ներքաղաքական դաշտում անսպասելի քայլեր կատարել: Երբ մի քանի տարի առաջ իր ՀԱԿ-ի հետ

Ալեքսանդր Սեմյոնիչի հետ ուրախ էր

Դեկտեմբեր ամիսն էր: Մոսկվայի մերձակա Կուբինկա փոքրիկ քաղաք գործուղման էինք գնում Ալեքսանդր Սեմյոնիչի հետ: Նա ձևականորեն ուղեկցում էր ինձ, որ հետո գնա Վիտեբսկ՝ այնտեղ ապրող որդուն տեսակցելու: Իսկ ես պետք է հարմարաբերեի մեր հիմնարկի արտադրած սարքավորումները, որոնք նախապես ուղարկել էինք մի փակ ձեռնարկության: Ինքնաթիռը ըստ չվացուցակի պիտի վայրէջք կատարեր Դոմոդեդովո օդանավակայանում, բայց թռիչքի տևողությունը վաղուց

Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում 2012 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված

Լիբանանեան լրատուամիջոցներուն անդրադարձը. «Ազդակ»

Հայոց ցեղասպանութեան 101-ամեակին առիթով լիբանանեան գրաւոր թէ բանաւոր մամուլն ու լսողատեսողական լրատուամիջոցները լայնօրէն արձագանգեցին զանազան ձեռնարկներուն եւ ոգեկոչական հաւաքներուն` լրատուութեամբ, հարցազրոյցներով, յօդուածներով թէ մեկնաբանական տեսութիւններով: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան «Էլ. Պի. Սի.» կայանին իր կատարած յայտարարութեամբ յիշեցուց, թէ ցեղասպանութեան ոգեկոչման այս ձեռնարկները կը կրկնուին ամէն տարի, ապրիլ 24-ի օրը կ՛ոգեկոչենք եւ կը

Թբիլիսիում տեղի է ունեցել Էրոս Ռամազոտիի համերգը. Грузия Online

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի սպորտի պալատում տեղի է ունեցել իտալացի աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտիի մենահամերգը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Իտալացի մենակատարը վրաց հանդիսատեսին է ներկայացել The Perfetto World Tour համերգային շրջագայության շրջանակներում։ Համերգի ընթացքում իտալացին երգել է իր հայտնի Perfetto հավաքածուի երգերը։ Այս հավաքածուն ամենաշատն է վաճառվել աշխարհի ավելի քան 60 երկրներում։

Վթարային ջրանջատում Արաբկիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 2, 4, 6, Կասյան փող. 1, 3, Հակոբյան փող. 2 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Զարգացման Բանկը հայտարարել է 50% զեղչ անհատական պահատեղերի վարձակալության դեպքում

Զարգացման Հայկական Բանկի «Էրեբունի» և «Մալաթիա» մասնաճյուղերում ս.թ. ապրիլի 7-ից մինչև հուլիսի 7-ը կգործի 50% զեղչ անհատական պահատեղերի վարձակալության դեպքում: Ակցիան նպատակ ունի քաղաքացիներին հնարավորություն տալ պահել իրենց համար թանկարժեք իրերն ապահով վայրում մատչելի պայմաններով` առանց մտահոգվելու դրանց անվտանգության մասին: Զարգացման Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում առկա են փոքր, միջին և մեծ չափերի պահատեղեր, իսկ «Մալաթիա» մասնաճյուղերում՝

Գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայողը Վանաձորից էր

21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, Մարտունի 3 զորամասի մարտական դիրքում, նախնական քննության տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, 1997թ․ ծնված շարքային Սպարտակ Քալաշյանը։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն ապրիլի 22-ին։ Մահացած 19-ամյա Սպարտակը Վանաձորից էր, բանակ էր զորակոչվել 2015թ․ ամռանը։ Մինչ զորակոչվելը նախկինում

Տրաբզոնսփոր-Ֆեներբահչե հանդիպումն ընդհատվել է զանգվածային անկարգությունների պատճառով. Son Dakika (Տեսանյութ)

Թուրքիայի ֆուտբոլի Սուպեր լիգայի 2015-2016թթ. առաջնության 30-րդ տուրում Տրապիզոն քաղաքի Տրաբզոնսփոր թիմը ընդունել էր Ստամբուլի Ֆեներբահչեին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Son Dakika լրատվական կայքը։ Ֆուտբոլային այդ հանդիպման վերջին րոպեներին մարզադաշտի տրիբունաներում մթնոլորտը շիկացել է, որից հետո էլ ֆուտբոլային հանդիպման 89-րդ րոպեին երկրպագուներից մեկը ներխուժել է դաշտ և սկսել հարվածել հարավային դարպասի հարևանությամբ իր պարտականությունները

«Նոր Հայաստան». Ոստիկանապետը Գագիկ Եղիազարյանի հետ խոսել է ոչ միայն սպառնալիքի լեզվով

Երեկ ապրիլի 24-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների, և անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի միջև տեղի է ունեցել միջադեպ Ցեղասպանության հուշարձանի տարածքում։ Գագիկ Եղիազարյանը հուշարձանից վերադառնալու ճանապարհին տեսնելով, որ քաղաքացիական անձանց մի խումբ անարգել անցնում է դեպի Արզումանյան փողոց տանող ճանապարհով, որոշում է այդ երթուղով վերադառնալ, քանի որ նախապես

Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը

Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը: Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում: Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը

Մամուլի ազգային ակումբը արձանագրում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ները հանդես բերեցին մասնագիտական գործունեության բարձր որակներ՝ երկրի համար արտակարգ իրավիճակում լրագրողական բարդ և բացառիկ աշխատանք իրականացնելով։ Մինչդեռ նույն կերպ չդրսևորվեցին իշխանությունները. տարբեր ոլորտների և տարբեր մակարդակի պետական պաշտոնյաները, հավատարիմ մնալով լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնելու և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մերժելի գործելակերպին, Հայաստանի համար

Գարո Փայլան. «Առաջարկում ենք դահիճներին իրենց անունով կոչել». «Ազատություն» ռադիոկայան

Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։

Պորոշենկոն ասել է, որ առաջիկա շաբաթներին Սավչենկոն կվերադառնա Ուկրաինա. BBC

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանում դատապարտված Ուկրաինայի ԶՈւ ծառայակից Նադեժդա Սավչենկոյին հայրենիք վերադարձելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Խոսելով ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին՝ Պորոշենկոն մասնավորապես ասել է. «Այդ խոսակցության ընթացքում, առաջին անգամ, լույս երևաց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 31-ին վարույթ է ընդունել 2012 թ. փետրվարի 5-ին ծառայակցի անզգույշ հրազենային կրակոցի հետևանքով զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած Մարատ Դիմաքսյանի գործով գանգատը, որը 2014 թ. մարտի 28-ին ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ալ. Դիմաքսյանի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ: Գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի

Սահակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան. Грузия Online

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել Վրաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Հարցազրույցի ընթացքում Վրաստանի նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ իր նախկին կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը» կհաղթի Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որից հետո Սահակաշվիլին կվերադառնա Վրաստան։ Միաժամանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031