Օրվա լրահոսը
ԼՂՀ ՊՆ. հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է հակատանկային կառավարվող հրթիռ
Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց): Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել
ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի 6 ավտոմեքենա
Ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի և չի ընկրկելու:
Ջորջ Քլունի. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին, ահա եւ պատասխանը՝ ամբողջ աշխարհը»
«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երեւանում անցկացվող Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ ոգեւորությունից ասաց, որ թեեւ առանց խմիչքի է, բայց ցանկանում է կենաց ասել մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի ու Վարդան Գրեգորյանի համար: «Ձեր արածը բացառիկ է, եւ եթե մրցանակ շնորհեինք որեւէ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ
Ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել
Ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլև
Երեխաները աղոթել էին AuroraPrize–ի համար. А1plus.am
«Սա իմ երեխաների հաղթանակն է, նրանք աղոթում էին իմ հաղթանակի համար»,– հայտարարեց AuroraPrize-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) ՝ հաղթող ճանաչվելուց հետո։ Մրցանակի հիմնադիրների եւ թեկնածուների հետ համատեղ ասուլիսում նա նշեց, որ գումարն ուղղվելու է երեխաների կրթության համար, քանի որ վստահ է, որքան շատ կրթված մարդիկ կլինեն,
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը կոտրել է 17 կայք և բաց ցանցում տեղադրել 500-ից ավել թուրքերի պետական կայքերի հաշիվներ
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը կոտրել է 17 կայք և բաց ցանցում տեղադրել 500-ից ավելի թուրքերի պետական կայքերի հաշիվներ: Նրանց ֆեյսբուքյան էջի համաձայն՝ այս գործողությունը «Նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի զոհվածների հիշատակին…Պահանջում ենք Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանությունը: Long Live Armenia»: #####Turkish Accounts##### https://www.dropbox.com/s/…/edu%20gov%20DUMP%20by%20MMCA.txt #####Defaced Sites List##### Site -> kontrolp.com Mirror -> https://www.hack-mirror.com/442103.html Site -> naturak.com.tr Mirror -> https://www.hack-mirror.com/442107.html Site -> dokugroup.com Mirror -> https://www.hack-mirror.com/442115.html Site
ՀՔԱՎ. Դատապարտում ենք ոստիկանության հրապարակային և ցուցադրական բռնությունները քաղաքացիների նկատմամբ
2016 թ.-ի ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց և ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ Ոստիկանությունը, շարունակելով իր ավանդական գործելակերպը, անհամաչափ ոստիկանական ուժեր ներգրավելով խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ, ցուցադրաբար և բռնի կերպով խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերը, ոչ թե ապահովում էր խաղաղ ցույցի անվտանգությունը և իրականացումը, այլև բռնությունների կիրառմամբ խաղաղ ցույցի
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին Երեւանում Մարգարիտ Բարանկիցեին շնորհեց «Ավրորա» մրցանակը
Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում քիչ առաջ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ
Թուրքերի հաշտվելը պատրանք էր. չհարձակվելու համար՝ նրանք պետք է մեզնից վախենան
Հայաստանի Երրորդ հանրապետությունը ստեղծվում էր այն գաղափարական հիմքի վրա, որ հնարավոր է բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, խաղաղ լուծել Ղարաբաղի հիմնահարցը եւ մեր տարածաշրջանում լինել տնտեսական եւ մշակութային «բանուկ խաչմերուկ»: Այսօր ես հակված եմ մտածելու, որ դա պատրանք էր, որը կիսում էի նաեւ ես: Ավելին՝ երբ 2009 թվականին ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, ես այն փոքրամասնության
«Ավրորա» առաջին մրցանակաբաշխությունը. ուղիղ եթեր
Առաջին «Ավրորա» մրցանակաբաշխությունն՝ առցանց հեռարձակմամբ (web streaming): https://www.youtube.com/watch?v=lfj_DF0ABDI
Էկրանին ցուցադրվեցին Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումների արդյունքում զոհված զինվորների նկարները
«Ավրորա» մրցանակաբաշխությանը Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվեցին Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումների արդյունքում զոհված զինվորների նկարները։
Պետական եւ քաղաքական հայտնի դեմքերը՝ Ծիծեռնակաբերդում (ֆոտոշարք)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը, ՀՀ կառավարության անդամներ եւ շատ այլ հայտնի դեմքեր այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի «ցավակցական ուղերձը»
Գարո Փայլանը պատրիարքարանում ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության անցկացումը կարևոր է համարել, բայց նշել է, որ նախորդ տարի կարծես ավելի մեծ կարևորություն տրվեց ապրիլի 24-ին և նույնիսկ առերեսվելու կամք կար: Իսկ այս տարի ամեն ինչ իզուր է, և առերեսվելու կամքն էլ «սառնարան է դրվել»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ին երեկոյան ժամերին տեղ-տեղ առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ցերեկը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Ռմբակոծությունից կոտրված Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է տեղադրվել ազատագրված տարածքում
Ջուղայի խաչքարերի մոտ 50 կրկնօրինակներ Երկրապահի ղեկավարի նախաձեռնությամբ տեղադրվել են Արցախի բոլոր վարչական շրջաններում, Երեւանի բոլոր շրջաններում, Հայաստանի բոլոր մարզերում:
Թբիլիսիում կայացավ «Մենք հիշում ենք և պայքարում հանուն արդարության» ցույցը
Ապրիլի 24-ին, Թբիլիսիում` Հավլաբարի հայկական եկեղեցուն հարակից Երևանյան պուրակում, կայացավ 1915-23թթ. Հայ ժողովրդի Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ցույցը: Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար հավաքված հազարից ավելի ցուցարարները կոչ արեցին նաև Վրաստանին միանալ միջազգային քաղաքակիրթ հանրությանը, ճանաչել և դատապարտել 1915-23թթ. Ցեղասպանության փաստը: Ցույցի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին Հայ Դատի արդար լուծման համար պայքարը
«Մենք ընկանք Ռուսաստանի ծուղակը». վերլուծաբան Էմմա Գաբրիելյան
«Ռուսաստանը պիտի տեսնի, որ Հայաստանում Հայաստանի շահը պաշտպանողներ կան»
Պատերազմը հաղթելու միջոցը՝ ըստ Շիրակի դաշնակցական մարզպետի ու Գյումրու քաղաքապետի
Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր Ջարդի ձորում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ ժողովուրդը հույսը բացառապես իր վրա պիտի դնի եւ 101-րդ տարում նոր ոգով սկսի իր պայքարը: «Եթե մենք ուժեղ չեղանք, մեզ բնաջնջելու են, մենք պիտի միասնական լինենք ու մեր հույսը դնենք մեզ վրա: Միայն ուժեղ լինելով կարող ենք մենք մեր խնդիրները լուծել,
«Ցեղասպանության ճանաչման խնդիրը նախորդ հարյուրամյակում պետք է թողնենք». Հերմինե Նաղդալյան (Տեսանյութ)
«Աշխարհը պետք է տեսնի եւ լավագույն պատասխանը տա բոլոր ցեղասպաններին»
Քաշաթաղում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն
Մեծ Եղեռնի 101 ամյակի կապակցությամբ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և բոլոր բնակավայրերում տեղի ունեցան սրբադասված անմեղ նահատակների և մինչ օրս թուրքի ձեռքով մարտիրոսված հայորդիների հիշատակի և ոգեկոչման արարողություններ: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում արդեն 11 տարի է, ինչ կանգուն է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված հուշակոթող-խաչքարը, որի մոտ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ոգեկոչման արարողություն: Մինչ
Շավարշ Քոչարյան. Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Թուրքիայի Նախագահի հայտարարության կապակցությամբ Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսնամյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված
«Մի փակ դռների գաղտնիք էլ այս գիրքն է, որը մեր մոտակա ժամանակի պատմությունն է». Դավիթ Գասպարյան
Ապրիլի 23-ին կայացավ Պարույր Հայրիկյանի՝ «Իմ բանտային յուշերից» (1965-1973) քառահատորի Ա գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ժամանակ Պարույր Հայրիկյանը խոսեց գրքից՝ նշելով, որ արդեն գրում է գրքի երկրորդ մասը. «Առաջին գործով ինձ հետ դատված բոլոր 4 ընկերներս մահացել են, երկրորդ գործով՝ Ազգային միացյալ կուսակցության 5 ղեկավարներից երեքը նույնպես մահացել են: Ես, հետևելով մեր պատմության ընթացքին, հասկացա, որ
Ջորջ Քլունին ու Շառլ Ազնավուրը ուղեկցում էին Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ոչ թե կառավարության ներկայացուցիչներ կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այլ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհումից հետո Ջորջ Քլունին ու Շառլ Ազնավուրը արագ հեռացան՝ խուսափելով լրագրողների հարցերից: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
24 Ապրիլի առիթով համահավաք Թեհրանում (Լուսանկարներ)
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ. Այսօր առավոտյան, Ապրիլ 24-ի առիթով, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շրջապատում կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու Արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին: Նա եկել էր միահամուռ կոչելու՝ որ այսօր հայ ժողովուրդը կրկին անգամ, աշխարհի մեղավոր
Միքայել Սրբազան. «Մենք տալիք հող չունենք, ունենք վերցնելիք» (Ֆոտոշարք)
Շիրակի ու Լոռու մարզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու բնակիչները Ջարդի կամ Հերհերի ձորում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտ գտնվող այս ձորում 1920 թվականին դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները, նրանց ժայռերից գլորել են ձորը: Նույնիսկ պատմում են, որ այս դեպքերից հետո մարդիկ երկար ժամանակ խուսափել
Ոստիկանապետը՝ Ծիծեռնակաբերդում. «Ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»
Այսօր, Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, ոստիկանության ծառայողներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: ԳԱԼԱ-ն Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց այս օրերին լայն տարածում գտած համեմատականները սահմանում կանգնած զինվորի և ոստիկանի միջև` նշելով, որ
Ապրիլի 24-ի նախօրեին Տաթեւ Աբրահամյանը ստանձնեց ԱՄՆ-ի առաջնության առաջատարի դերը
Երեւանցի շախմատիստ Տաթեւ Աբրահամյանը, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ կանանց առաջնության 9-րդ տուրում սեւերով պարտության մատնեց Աննա Զատոնսկիխին եւ Հայոց Ցեղասպանության նախօրեին 7,0 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույն օրը հաղթանակ տարավ նաեւ Բաթումում ընթացող կանանց «Գրան Պրիի» մասնակից Էլինա Դանիելյանը: Նա 4-րդ տուրում պարտության մատնեց Նինո Բացիլաշվիլիին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, աշխատակազմի քարտուղարի, վարչությունների պետերի ու աշխատակազմի անդամների, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Սուրբ


















































