Օրվա լրահոսը
Հովհաննես Գաբուզյանը՝ ուսանողների աշխարհի չեմպիոն
Աբու-Դաբիում շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունն ավարտվեց հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով: Հայ շախմատիստը ինը հնարավորից վաստակեց 8,0 միավոր: Հովհաննեսը վերջին տուրում սեւերով պարտության մատնեց սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչին՝ անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար: Սամվել Տեր-Սահակյանը 6,0 միավորով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, Տիգրան Ս. Պետրոսյանը 5,5 միավորով՝ 7-րդը: Կանանց մրցապայքարում Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,0 միավորով
Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված հայտարարության առնչությամբ, որտեղ ասվում է, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ս. թ. ապրիլի 10-ին իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնված զոհված ադրբեջանցի զինծառայողների մարմինների վրա իբր հայտնաբերվել
«Ինձ ոչ մեկը Ավետիսյանների տուն չի ուղարկել». ասել է Վալերի Պերմյակովը (Տեսանյութ)
Այսօր դատարանում հրապարակվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Հրապարակվեց ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի իրականացրած հարցաքննությունը: Երկու կողմերից ցուցմունքներում էլ Վալերի Պերմյակովը նշում է, որ սպանությունը կատարել է 10-15 րոպեի ընթացքում: Պերմյակովի պատմելով, իր ծնողների, ընտանիքի հանդեպ կարոտը իրեն դրդեց լքել զորամասը, գումար ճարել ու վերադառնալ հայրենի Չիտա:
Արամեն և Սիլվա Հակոբյանը ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում շարունակական աջակցություն են ցուցաբերում
Ապրիլի 14-15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց ընդունել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների: Շնորհակալություն ենք հայտնում սրտացավության համար և ներկայացնում երկու օրերի ընթացքում արցախահայության և զինվորների համար հավաքագրված օգնության տվյալները: ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում շարունակական աջակցություն են ցուցաբերում հայտնի երգիչներ Արամեն և Սիլվա Հակոբյանը՝ իրենց հիմնած կազմակերպությունների («Արամ
Բասկերի Երկրի խորհրդարանը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն է ընդունել
Բասկերի Երկրի խորհրդարանը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարություն է ընդունել Ապրիլի 14-ին Բասկերի Երկրի խորհրդարանը ընդունել է հայտարարություն 2016 թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը․ Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման առնչությամբ Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որի բնակչության 95 տոկոսը
4+4+4. Կոնսենսուս չկայացավ
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ այս պահին իշխանության կատարած զիջումները հեռու են հասարակության ակնկալիքներից:
«Ով փող ունի, եկեղեցի է կառուցում: Փող ունեք, ժողովրդին զինեք»
Գուսան Հայկազունը հորդորում է միառժամանակ դադարեցնել եկեղեցաշինությունը մեր երկրում
4+4+4. Զուրաբյանը ներկայացրեց փաթեթ
Տիգրան Եգորյանի խոսքերով՝ այս պարամետրերով չենք կարողանա հանրությանը վստահեցնել, որ ինչ-որ չափով մեծացվել է հանրային վերահսկողության հնարավորությունը
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ
Հարգելի´ պարոն Սեդրակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով: Փառահեղ անցյալ ունեցող այս հզոր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, իրապես հիացմունքի է արժանի: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում վեհ գաղափարների շուրջ համախմբված անձինք մշտապես հանդես են եկել հայանպաստ և հայրենապաշտ գործունեությամբ և օգնել դիմակայելու տարբեր
«Գրիբոյեդով» ակումբի անդամ Թաթուլ Մանասերյան. «Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպումները փակ են»
Տնտեսագետը հավաստիացնում է, որ կոշտ հարցադրումներ էլ են անում
Կարեն Նազարյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում՝ վերջինիս կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել իրավիճակի առնչությամբ ԵՄ կառույցների և անդամ երկրների դիրքորոշմանը: Նույն օրը Կարեն Նազարյանը հանդիպել է նաև
Արմենակ Առուստամյան. «Շատերը սխալ են հասկացել, բժիշկներն իմ հանդեպ շատ հոգատար են». (Տեսանյութ)
Կենտրոնական հոսպիտալում վիրավորից հենակների դիմաց անձնագիր պահանջելու եւ բժիշկների անտեսելու մասին պարզաբանում է Արմենակը
Որ պատերազմ չլինի ներսում
Մեր նահատակված զինվորներն իրենց կյանքով պետությունը փրկելու մի վերջին հնարավորություն են մեզ նվիրել Ռուսաստանը կորցնում է հայաստանցիների վստահությունը: Մոտ ապագայում Ռուսաստանը, եթե ցանկանա վերականգնել հարգանքն ու արժանանալ հայերի վստահությանը, դա անել չի կարող: Ռուսաստանը տիրացել է Հայաստանի տարածքին, բայց չի տիրացել Հայաստանի քաղաքացիներին, ու մի օր Ռուսաստանում կգիտակցեն, որ կորցրել են ամենակարեւորը` հայերի վստահությունն ու
«Գործող քաղաքապետին պետք է դնեն ռակետի վրա ու բրախեն վերեւ, որ կորի, էլ չգա էս կողմերը». Հրազդանի բնակիչ (Տեսանյութ)
«Ինքն իրենից չի՞ ամաչում. 30 տարի է՝ այստեղ եմ ապրում, նա ի՞նչ է արել որպես քաղաքապետ». Հրազդանի բնակիչը բողոքում է
Իրականացվում է զոհված Քյարամ Սլոյանի հայրական տան վերանորոգումը
Շարունակվում է Արցախի շփման գծում ծավալված մարտական գործողություններում հերոսաբար մարտիրոսված զինվորների ընտանիքների հանդեպ ուշադրությունն ու անհրաժեշտ աջակցությունը պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների, անհատ անձանց կողմից: Հերոսաբար իր կյանքը զոհած արտաշավանցի Քյարամ Սլոյանի ընտանիքը նրանցից մեկն է, որին ապրիլի 15-ին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը: Ընտանիքին տրամադրվեց հյուրասենյակի կահույք, մանկասայլակ, սնունդ, անհրաժեշտ այլ պարագաներ: Աջակցությունն իրականացվել է Արագածոտնի մարզպետ
Պատանի Սոնա Պողոսյանը 4-րդ տեղը գրավեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեցին նաեւ կանանց 75 կգ քաշային մարզուհիները: Հայաստանն այստեղ ներկայացնում էր 17-ամյա Սոնա Պողոսյանը, որի համար սա ընդամենը երկրորդ մեկնարկն էր մեծահասակների շրջապատում: Սակայն մեր մարզուհին հանդես եկավ վստահ՝ երկամարտում ցույց տալով 227 կգ. պոկում վարժությունում՝ 102 կգ, hրումում՝ 125 կգ: Այս բոլոր ցուցանիշներն էլ 4-րդն էին
«Մոլորվում եք, եթե կարծում եք, որ լինի ոչ ռուսական զենք, այն չի կրակի»
Չեկալինի կարծիքով՝ եվրոպական զենը ավելի մեծ ուժով կկրակի
Նախագահը ձեռքը պետք է «խփի սեղանին»
Այս օրերին սոցիալական ցանցերում հնչող կուլակաթափության կոչերը մեր զրուցակից ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը էմոցիոնալ կոչեր է համարում. «Ես վստահ եմ՝ երկրի նախագահն այնքան ազդեցություն ունի այդ օլիգարխների, մեծահարուստների վրա, որ եթե ձեռքը սեղանին խփի ու հաշիվ պահանջի, ամեն ինչ շատ արագ կկարգավորվի: Սպառազինության պակասը, որքան հասկանում եմ, պատճառ դարձավ, որ մեր շատ երիտասարդներ
Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան»
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացվեց խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։ Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ,
Կենտրոնական հոսպիտալում այսօր սպասում են եւս մեկ վիրավոր զինծառայողի. (Տեսանյութ)
Հոսպիտալից 3 զինծառայող դուրս է գրվել
«Հույսներս դրեցինք Ռուսաստանի վրա և ենթադրեցինք, որ մեզ տրված է քարտ բլանշ` կոռուպցիայի համար». քաղաքագետ
«Ռուսաստանն իր շահերն ունի, մենք` մերը , պետք է պարզապես մեր շահերն առաջ տանենք». Աղասի Ենոքյան
Երևանում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը
Ապրիլի 15-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը, որն մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները: Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի հետ
Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի հետ ունեցած առանձնազրույցում մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքները: Մասնավորապես փաստվել է, որ Ադրբեջանի գործողություններում նկատելի է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը Բունդեսթագի նախագահի տեղակալին հայտնել է, որ Ալիեւի հանցավոր վարչակազմը տարիներ շարունակ խոսում
Այնինչ` մեծ եղբայրը մենք ենք
Մոնղոլները իրենց ներխուժումով ե՛ւ Ռուսիան, ե՛ւ նույնիսկ Չինաստանը դարձրեցին միասնական պետություններ: Կարելի է ասել ձեւավորեցին, ամբողջացրին` արթնացնելով նրանց մեջ ազգային գիտակցությունը: Քանզի նրանք, մինչ մոնղոլների ներխուժումը, առանձին պետություն-թագավորություններ էին, նույնիսկ քաղաք-պետություններ: Տարիներ շարունակ ես մտովի պատկերացնում եմ, թե ինչ զգացում ունեցան մոնղոլ զորավարներն ու իրենց զինվորները, երբ Դնեպրի ձախ ափից տեսան Կիեւ քաղաքը, նրա ոսկեզօծ
Ռուսական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ
Չեկալինի խոսքերով՝ լիարժեք փոխըմբռնման են հասել եւ խոսել են պարտավորությունների կատարման մասին
Ապրիլի 14-ին կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 192 մլն դրամ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ փոխանցված 2,930 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին
Արկադի Տեր-Թադևոսյան. «Ես հպարտանում եմ, որ երիտասարդները հասկանում են մեր ազգի առջև ծառացած խնդիրները»
Սիրելի երիտասարդներ, ողջունում եմ ձեր կողմից կազմավորված «Մենք» երիտասարդական շարժումը և գնահատում ձեր պատրաստակամությունը և նախաձեռնությունը՝ առավել ընդգրկուն աշխարհազոր կազմավորելու վերաբերյալ՝ ի պատասխան իմ հնչեցրած կոչին։ Ես հպարտանում եմ, որ երիտասարդները հասկանում են մեր ազգի առջև ծառացած խնդիրները, պատրաստ են պայքարելու հայրենիքի պաշտպանության համար և կենսական նշանակության ոլորտներում։ Ձեր արձագանքը վկայում է այն մասին, որ
«Իշխանությունը պիտի փոխի իր վարքագիծը»
Ժիրայր Սեֆիլյանի կոչերը ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «քաղաքական անհեռատեսություն» է որակում «Առայսօր Ժիրայր Սեֆիլյանն ինձ համար մնացել է որպես քաջ հրամանատար, բայց այն կոչերը, որոնք երեկ հնչեցրեց ինքը` չենթարկվել բանակի գերագույն գլխավոր հրամանատարին եւ զինվորական ղեկավարությանը, իմ կարծիքով՝ զինվորական ճանապարհ անցած մարդու կոչեր չեն: Զինվորական ճանապարհ անցած մարդը չի կարող չգիտակցել, որ եթե այդ կոչերին


















































