Օրվա լրահոսը

Պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտնել է, որ հիշյալ դատարանի դատավճռով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հովհաննես Ա.-ի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել պատիժը կրելուց խուսափող Հովհաննես Ա.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու և դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ: Պետական հատուկ ծառայություն

Հերթական հանդիպում դեղ արտադրողների և ներկրողների հետ

Հայաստանյան դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում քառօրյա  պատերազմի առաջին իսկ պահից իրավիճակին արագ արձագանքելու և առողջապահական համակարգի դեղորայքային առկա պաշարները համալրելու համար։ Նա ներկայացրեց, որ այդ օրերին առողջապահության նախարարությունը, անցելով  շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության

Որ կլիման փոխվի կամ էսկիմոսներին պետք է նմանվենք կամ`բեդվիններին. (Տեսանյութ)

Կլիմայի փոփոխությունը ազդում է մարդու առողջության վրա

Արայիկ Հարությունյան. արդեն ժամանակն է, որ հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու և բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Ա. Հարությունյանը գյուղնախարարին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է պատշաճ ձևով կազմակերպել գարնանացան աշխատանքները: Գործադիրի ղեկավարը

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ժամանակը սրընթաց կերպով սպառվում է»

Արման Մելիքյանը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման եւ մեր արտաքին քաղաքականության մասին – Պարոն Մելիքյան, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, վկայակոչելով ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլ միջազգային կառույցների հայտարարությունները, Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում շեշտեց՝ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են համաչափ մեր կողմի ու միջազգային հանրության կոչերն

Պարզվեց` ով է ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը եւ ինչ կապ ունի «Հայկական վերածննդի» հետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներից Օֆելյա Գրիգորյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում գումարտակի անունից հայտարարեց, որ ոմն Գարիկ Խաչատրյան ներկայացել է որպես գումարտակի ազատամարտիկ եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության անունից սփյուռքի հայությանը կոչ է անում գումար փոխանցել` Արցախին օգնելու նպատակով: Իրականում, ըստ Օֆելյա Գրիգորյանի, գումարտակում այդ անունով անձ չկա: Տիկին Գրիգորյանն այդ մասին նաեւ

Ինչու՞ է լռում հայկական սփյուռքը Ռուսաստանում

Ապրիլի երկուսից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին ռազմական գործողություններ սանձազերծեց, աշխարհի տարբեր երկրներում, հայ համայնքները հզոր ցույցեր անցկացրեցին: Սփյուռքը, այդպիսով, նախ` աջակցություն հայտնեց Հայաստանին եւ Արցախին, երկրորդ` դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, պահանջելով դատապարտել դա նաեւ իրենց երկրների կառավարություններին: Հայկական սփյուռքի տարբեր կենտրոններում տեղի ունեցած բողոքի ալիքները  դիտարկելով, ուղղակի աչքի է զարնում Ռուսաստանում (որտեղ առնվազն

Ահազանգ. Թալինի քաղաքապետի եղբայրները վախեցնում են բնակիչներին ընտրություններին ընդառաջ

Ապրիլի 17-ին կայանալիք Թալինի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Թալինի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի, որը նաև քաղաքապետի թեկնածու է, եղբայրները վախեցնում են քաղաքացիներին: Aravot.am-ի հետ զրույցում Թալինի բնակիչ, թոշակառու Ռուզաննա Թովմասյանը պատմեց, թե լրատվամիջոցներից մեկում իր քննադատությանն ի պատասխան, քաղաքապետի եղբայրներն իրեն վախեցնում են: Նա մանրամասնեց. «Ես հայտարարել եմ, որ մեր գործող քաղաքապետից նորություն չենք տեսել: Դա

«Եկել վարկն էին ուզում զոհված զինծառայողի ընտանիքից»

Զոհված զինծառայող Վրեժի ընտանիքն անգամ սառնարան ու կահույք չունի, զոհված Հարությունի ընտանիքն էլ է ծանր պայմաններում ապրում Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքն ապրում է համեստ եկամտով, մշակվող հողը որքան օգուտ կտա՝ դրանով էլ յոլա կգնան. ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Հարությունի աշխատավարձն էր. նա պայմանագրային զինծառայող էր: Հարությունի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային

ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ իրավապահների քննության առարկա

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արված՝ «Հարգելի ընկերներ Այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես` 1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում

Արցախում ռոումինգի սակագները դարձյալ նախկինն են

Ներկայացնում ենք Հայաստանում Beeline-ի հայտարարությունը. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից Արցախում՝  374  97  ցանցում  ռոումինգում  գտնվող Beeline բաժանորդների համար դադարում  են  գործել  հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային զանգերի,  ելքային  տեղական  և  դեպի  Հայաստան զանգերի համար: Նշված ամսաթվից Արցախում  կգործեն  ռոումինգի  հետևյալ  բազային  սակագները՝ 60 դրամ/SMS և 45

Պիտի վերադառնանք վերանորոգված հայրենասիրությամբ

Ցեղասպանության տարեդարձի ապրիլյան ու նաև՝ Ղարաբաղյան մեր հայրենիքի տագնապալի այս օրերին հայրենի ժողովրդին զորակցելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախումբը՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի,՛ Դատարանն է Գալիս» ներկայացումով: Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց թատերախմբի պատասխանատու, «Արմինյըն միրոր սփեքթեյթը» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանին, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր

Պերմյակով. ադրբեջանցիներին վատ եմ վերաբերում

Դատարանը շարունակում է Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Նրան քննող քննիչը հարցրել է, թե ունի՞ հայ ընկերներ Պերմյակովը, վերջինս ասել է ոչ, նմանապես չունի ադրբեջանցի ընկերներ: Ըստ Պերմյակովի , ինքը վատ է վերաբերում ադրբեջանցիներին, քանի որ Չիտայում ադրբեջանցին սպանել է իր ընկերոջը՝ Դինկային: Վալերի Պերմյակովի ասելով՝ Չիտայում ատում են ադրբեջանցիներին իրենց պահվածքի համար: «Հենց ազեր

Դատավորի արագ արձագանքը փաստաբանի հրապարակմանը

Երեկ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ կողմից հրապարակվեց հոդված՝ Դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում է ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին /https://arm.favl.am/2016/04/14/, որը վերաբերում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով թույլ տրված խախտումներին: Հոդվածում նաև նշել էինք,

Սերգեյ Նարիշկինի ուղերձը.  «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին

Ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը երեկոյում հրապարակեց Պետական Դումայի «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը: Նրանում մասնավորապես ասված է. «Ողջունում եմ «Հիշում եմ և պահանջում» երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին: Հատկանշական է, որ երեկոն Մոսկվայում համախմբել

Ռուբեն Մեհրաբյան. «Մեզ պետք է հզոր թիկունք. հասարակությանը հաշվետու իշխանություն պետք է լինի»

«Ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում ընկած մարտական գործողությունները դասագրքերում կմտնեն որպես «չորսօրյա ղարաբաղյան պատերազմ» կամ «երկրորդ Ղարաբաղյան պատերազմ»: Այո, դա ոչ թե հրադադարի խախտում էր, ոչ թե սրացում էր, այլ պատերազմ էր. սա հստակ քայլ էր, որ փոխվեր այն ստատուս քվոն, որը ձեւավորվել էր ղարաբաղյան պատերազմից հետո,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ

Սոցիալական պաշտպանության կարիք ունեցողները ձեռնունայն հեռանում էին

Եթե ինչ-որ պատճառով չի աշխատում որեւէ հասարակական հաստատուություն, դա կարող է նշանակել, որ այդ հաստատության աշխատանքի կարիքը սեփականատերը չի զգում: Ի վերջո՝ սեփականատիրոջ գործն է հիմնարկի աշխատել-չաշխատելը: Խնդիրն այս իմաստով չի կարելի դիտարկել, երբ խոսում ենք պետական հաստատությունների մասին: Այդ հիմնարկները չեն կարող չաշխատել: Նրանց անխափան գործունեությունը երաշխավորված է պետության Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բացի այդ,

Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ. Սամվել Բաբայանի 2013թ. նամակը Սերժ Սարգսյանին

2013թ. հունիսի 26-ին Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիվանագիտական խողովակներով նամակ էր փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում Բաբայանը Հայաստանի իշխանությունների ուշադրությունն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ կապված մի շարք օրհասական խնդիրների վրա: «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակում է Բաբայանի նամակի տեքստը՝ որոշակի կրճատումներով. «Հարգելի Սերժ Ազատի, Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ

Ավարտվել է Հանրաքվեի թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Ն. Մ.-ն կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները: Մասնավորապես՝ Ն. Մ.-ն, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին և նպատակ ունենալով նպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015թ. դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը

Միջպետական ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-361-րդ կմ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացվել են։ Ժայռաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից, ճանապարհը մաքրվել է և այն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և

Հայտարարագրվել է Պուտինի ունեցվածքը. «ՏԱՍՍ»

Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, թե ինչ սեփականություն և ֆինանսական միջոցներ ունի Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015թ. Պուտինը աշխատել է 8 միլիոն 891 հազար ռուսական ռուբլի (մոտավորապես 133.000 ԱՄՆ դոլար)։ Պուտինի անունով հայտարարագրվել է

Հորը երեխայի հետ տեսակցության բերեցին շտապօգնության մեքենայով

Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երեւանի բաժնի պետ Ա. Բաղտագուլյանի գլխավորությամբ երկու օր առաջ կազմակերպվել էր տեսակցություն Վանանդ Անդրեասյանի՝ նրա որդու հետ: Վանանդը յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին երկու ժամով տեսակցում է երեխայի հետ: Այս անգամ ԴԱՀԿ-ի տարածքում գտնվող «Հեքիաթային տնակում» էր, որը նախատեսված է նման տեսակցությունների համար եւ գործում է մոտ

Նիդերլանդների խորհրդարանում քննարկվել է Արցախի շուրջ իրադրության սրումը

Առաջիկա ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախապատրաստմանն ընդառաջ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը’ արտգործնախարար Կունդերսի մասնակցությամբ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցը , այդ մասին Նիդերլանդական Օրագիրը տեղեկանում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) տարածած մամլո հաղորդագրությունից: Տարբեր խմբակցությունների պատգամավորներ փաստել են, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցություններն անարդյունք են մնացել:Նրանք  նախարարին խնդրել

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. «Մեր ժողովուրդը այս օրերին միայն ու միայն Արցախով է շնչում, Արցախով է ապրում»

Արցախին նւիրւած զօրակցական հաւաքները Իրանահայ համայնքում շարունակւում են: Երէկ այդ լուսարձակում Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» սրահում համազգային միտքն ու նպատակը կրկին համախմբել էր բոլորիս: Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի խօսքը ամբողջովին Արցախեան քառօրեայ պատերազմն էր, նրա հերոսական պայքարը եւ յաղթանակը. «…. Յաղթանակեցին ու նւաճեցին: Պիտի յաղթենք ու պիտի նւաճենք,

Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը: Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում: Հայրապետյանը

Ռուս պատգամավորները Ղարաբաղ չեն գնա

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ հրավիրեց ռուս գործընկերներին Ղարաբաղ՝ իրենց աչքերով տեսնելու 4-օրյա պատերազմի հետքերը, լսել կրակահերթերի ձայները: Մեր հարցին՝ Կորյուն Նահապետյանի հրավերն ընդունեցի՞ն՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե գնան, դա լուրջ բարոյական քայլ կլինի իրենց

Միլիտոնյան. «Ցեղասպանությունը պետք է կապվի Արցախյան պատերազմի հետ» (Տեսանյութ)

Մտավորականները` «ապրիլյան պատերազմի» մասին

«Սիրե՛ք ադրբեջանցիներին ինչքան ուզում եք, բայց ոչ մեր հաշվին». Խոսրով Հարությունյանը՝ ռուս պատվիրակներին

Խոսրով Հարությունյանն անսպասելիորեն քննադատում է ՌԴ քաղաքականությունը եւ հերքում ՌԴ վերնախավի կարծիքը, թե армянам все равно некуда деться:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031