Օրվա լրահոսը

Ռոգոզին․ «Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»

Ըստ  «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ փոխվարչապետը հավելել է․ «ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»: Այսօր Երևանից Բաքու է մեկնել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր մեկնել նաև մարտի

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Այսօր, ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ապրիլի 1-ից սկսված պատերազմական գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության զարգացումները եւ կարգավորման հեռանկարները, այնպես էլ ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված ներքաղաքական զարգացումները եւ 4+4+4 ձեւաչափով տեղի

ՀԱՊԿ մոնիթորինգային խումբը կայցելի Լեռնային Ղարաբաղ

«Ցանկացած իրեն հարգող կազմակերպություն նման դեպքերում ինչ-որ կերպ պետք է արձագանքեր»

Վթարի է ենթարկվել N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան. 1 զինծառայող մահացել է, 6-ը՝ ստացել վնասվածքներ

08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս

Վարչապետը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական

Դիմում. վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդը ս.թ. ապրիլի 6-ին կայացած համատեղ ընդլայնված նիստում, քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդունեցին դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին,

Քուէյթահայ համայնքը հայտնեց ի ր ամբողջական զօրակցութիւնը Արցախին Եւ ընդվզումը` Ազրպէյճանի բռնարարքներուն դէմ

Հինգշաբթի, 7 Ապրիլ 2016-ի կէսօրին ժամը 1:00-ին, քուէյթի համայնքի ազգային մարմիներու ներկայացուցիչներու մեծ պատուիրակութիւն մը նախագահութեամբ՝ թեմի առաջնորդ՝ Տ. Մասիս Ծ. Վրդ. Զօպույեանի այցելեցին Քուէյթի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն եւ յայտնեցին իրենց ամբողջական զօրկցութիւնը ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպան՝ Պրն. Ֆատէյ Չարչօղուլեանին, 1-էն 2 Ապրիլ լուսցող գիշերը տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի զինուած ուժերու

ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում: 1 հոգի մահացել է, 10 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխում են Արարատի հիվանդանոց: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում

Արման Թաթոյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկու հետ

Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների

Մանվել Եղիազարյանը 4-օրյա պատերազմից համոզվել է, որ մի շարք բացթողումներ ունենք (Տեսանյութ)

Մանվել Եղիազարյան. հայ զինվորի խրամատը շատ լավը պետք է լինի. առաջին ամենաուժեղ հարվածն այդ խրամատն է իր վրա վերցնում

«Չէին թողնում՝ մտնեի պապիկի արվեստանոց». Արա Սարգսյանի թոռնուհի

Նշվեց քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 114-ամյակը

Ոտքդ պագնեմ, իմ Զինվոր

Թող ինձ ների մեծն Խորենացին, պարզվում է, մենք սակավ չենք, մեր ոգին ավելին է, քան մեր թշնամիների բազմաքանակությունը: Մենք հավերժական ազգ ենք, եւ կռվի մեջ մեր զինվորը զինվոր է, ոչ թե մարդասպան… Իմ սիրելի զինվոր, որ կռվի մեջ անգամ դարձյալ քաղաքակիրթ ես մնում, քո պապ Հովհաննես Թումանյանը քո թշնամուն հուշում էր, որ մարդ դառնա… Բերանն

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայող, ոստիկանության մայոր Հայկ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոցում ծառայություն իրականացնելիս նշված դպրոցի ճաշարանում 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Պ.-ն վիճաբանել է իր հետ և հարվածներ հասցնելով դեմքին՝ պատճառել է մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի

Կարեն Բեքարյան. ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովի հետաձգումը աննորմալ երեւույթ է (Տեսանյութ)

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ կարող է շատ ավելի արդյունավետ լինել Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ.ապրիլի 8-ին, 69 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։ Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի     նա­խա­րա­րու­թյունում ստեղծվել է հանձնաժողով: Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13

Առկա է Հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների մեծ ներուժ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում: «Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթությունների հավասարակշռված ազդեցության համար, և այս համատեքստում պարսկական

ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտային հարցերով խորհրդակցություն Երևանում

Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի իրավասու մարմինների ղեկավարների խոհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Ցիդենովը, Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Ժենիս Կասիմբեկը, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների այլ բարձրաստիճան

Ո՞ւր են «C-300»-ը, «Իսկանդեր M»-ը, «Սմերչը»

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ 1980-ականների զենքի եւ ԼՂՀ ճանաչման մասին -ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց նախապատրաստել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխհամագործակցության համաձայնագիրը, ավելին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահն ասաց, որ եթե զարգացումները շարունակվեն, ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Եթե մի կողմ թողնենք զգացմունքային եւ հայրենասիրական պոռթկումները, դա նաեւ նշանակում է

ՎՏԲ-Հայաստան Բանկը զրոյացնում է զոհվածների և անհետ կորածների վարկային պարտավորությունները

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն, արտահայտելով իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և համարելով իր պարտքը աջակցել նրանց, որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ճակատամարտում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները: Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և անում ենք ամեն ինչ որպիսի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը: ՎՏԲ-Հայաստան Բանկը չէր նախատեսում  հրապարակվել տվյալ որոշումը, քանի որ

Որքան կարող է լինել գազի գինը սպառողների համար

Տնտեսագետները քննարկում են գազի սակագինը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը պնդում է, որ անձնագրում ծննդյան թիվը սխալ է

Դատավորը՝ Մուշեղ Մխիթարյանին. «Դուք 1995-ին եք ծնվել, ոչ թե 1983-ին, հիշե՛ք, որ չմոռանաք»

Բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ 2016 թվականի փետրվարի 22-ին Արմենիա ՀԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել

«Գալիք» համալսարանն առաջնագծում ծառայող իր ուսանողներին ազատում է ուսումնական վարձերից

Ուսանողները չեն վճարելու իրենց բոլոր տարիների վարձը

Փորձագետ. «Ռուսաստանը խաղաց ամենաստոր խաղը» (Տեսանյութ)

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` Ռուսաստանն Ադրբեջանին խրախուսում է, որպեսզի վերջինս չընդունի Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները

Կարեն Բեքարյան. Ադրբեջանին 22 տարին պետք էր այդ մի քանի մետրի համա՞ր

«Սա ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթանակն է»

Արցախյան առաջին պատերազմից վերադարձավ, 2-րդ անգամ չվերադարձավ, օգնեց, որ երիտասարդ զինվորները վերադառնան

Սարգիս Խալաֆյանը զոհվեց Թալիշի բարձունքում Չորս տարի տեւած Արցախյան պատերազմից ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանը վերադարձավ, սակայն չվերադարձավ 4-օրյա պատերազմից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման լուրը լսելով, Սարգիս Խալաֆյանը նույն օրն առավոտյան կրկին կամավոր մեկնել է մարտի դաշտ եւ անմիջապես կանգնել երիտասարդ զինվորների կողքին՝ առաջնագծում: Լավ իմանալով հակառակորդի մարտավարությունը, ինչպես ազատամարտիկի ընկերներն են պատմում, նա

Սպիտակի քաղաքապետի թեկնածուն վերսկսել է քարոզարշավը (Տեսանյութ)

Վանիկ Ասատրյանն ընտրվելու դեպքում մտադիր է իրականացնել երկրաշարժի հետեւանքով փլուզված սեփական բնակարանների փոխհատուցման ծրագիր

«Հայազն». Տվյալ պահին գլխավոր սպառնալիքը ռուսական իբր խաղաղապահ զորքի հնարավոր մուտքն է Հայաստան

Ապրիլի առաջին օրերին, ռուսական զենքի վերջին ձեռքբերումների լայն կիրառությամբ տեղի ունեցած ադրբեջանական հարձակումն առիթ դարձավ, որպեսզի Մոսկվան հերթական անգամ փորձի միջամտել և իր կայսերական հավակնություններին ծառայեցնել հայ֊-ադրբեջանական հակամարտությունը։ Ռուսաստանն արդեն հրավիրում է Ադրբեջանին միանալ Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրին՝ դրա դիմաց առաջարկելով հայկական տարածքներ Արցախից։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ

ՀՀ նախագահը մտահոգություն է հայտնել ԵԱՏՀ որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ հետագա

Հայ զինվորների հաղթանակները ոգեւորում են ծանրորդներին: Նրանց հաղթանակներն էլ զինվորներին կոգեւորեն

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն ավարտեցին ուսումնամարզական վերջին հավաքը եւ այսօր մեկնում են Նորվեգիա՝ մասնակցելու Ֆորդե քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Aravot.am-ը զրուցեց տղամարդկանց հավաքականի առաջատարներից, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանի հետ: Նա ասաց, որ երկու հավաքականներն էլ խիստ մտահոգված են Արցախի սահմաններում Ադրբեջանի սադրանքների հետեւանքով ստեղծված իրավիճակով: «Սահմանին կանգնած հայ հերոս զինվորներին միշտ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031