Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուրը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են ԼՂ իրավիճակը

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Նրանք քննարկել Ղարաբաղի ներկայիս իրավիճակը: Հանդիպման նկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի ինստագրամյան պաշտոնական էջում:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսին կայցելի Հայաստան

 Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով հրավերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան: ### Մայր Աթոռ Ս. Էջմիածին                    Տեղեկատվական համակարգ 

ՄՀՕՋ-ը կոչ է անում համահայկական «սպեցնազ»՝ հատուկ ջոկատ ստեղծել

 ՄՀՕՋ. Անտեղի տեղը մեծ զոհեր տվեցինք

Բացահայտվել է Երևանում 21-ամյա երիտասարդի մահվան պատճառ հանդիսացած դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 8-ին Երևանում 21-ամյա երիտասարդի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2016թ. ապրիլի 08-ին` ժամը 14:10-ին, Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի

Արժանի՞ ենք մեր աննման հերոսներին. «Ազգ»

Ընդամենը մեկ շաբաթ առաջ եթե փողոցում, աշխատավայրում կամ որեւէ այլ տեղ հարց տայիր մեր հայրենակիցներից որեւիցե մեկին, թե ի՞նչ կանի, եթե պատերազմը վերսկսվի Արցախում, պատասխանը, խիստ բորբոքված ու ջղային, կլիներ մոտավորապես այսպես. «Էդ ղարաբաղցի՛ք թող գնան պաշտպանեն Արցախը», «Ես Սերժի համար ոչ մի բան էլ չեմ անի. ինքը ընչո՞վ ա ինձ օգնել որ…», «Թող իրանցՙ

Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանում էմոցիաների հարաբերական անդորրը նորից փոթորկվեց. «Հրապարակ»

Ադրբեջանում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների երեկվա հայտարարություններից հետո Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանում էմոցիաների հարաբերական անդորրը նորից փոթորկվեց։ Հակառակորդին զենք վաճառելու համար ռազմավարական դաշնակցին հասցեագրված Սերժ Սարգսյանի կշտամբանքից ժամեր անց պաշտոնական Մոսկվան Ադրբեջանում կրկին խոստացավ շարունակել զենքի վաճառքը՝ ապտակ հասցնելով կրտսեր եղբորը։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ, խոսելով ԼՂ խնդրի մասին, պրոադրբեջանական մոտեցում դրսեւորեց՝ ասելով. «Մենք, որպես

Ղրղըզստանի ղեկավարությունն արգելել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. «ՌԻԱ»

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեյ Աթամբաևը այդ երկրի Էներգետիկայի կարգավորման պետական գործակալության ղեկավար Թալայբեկ Նուրբաշևի հետ հանդիպման ընթացքում արգելել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ մեկնաբանվում է Աթամբաևի որոշումը. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է ծայրահեղ կշռադատված մոտենալ բնակչության համար էլեկտրաէներգիայի

Ռուսաստանի հետ պետք է աշխատել. «Ազգ»

Հետեւելով հայոց լրատվամիջոցներին, զարմանում ես. այս օրերին տարբեր մակարդակների նույնիսկ ամենաթունդ ռուսատյացները գլխի են ընկել ու խոստովանում են, որ դուր է գալիս մեզ, թե ոչ, մեր անվտանգության միակ, կրկնում ենք, միակ երաշխավորը Ռուսաստանն է, աշխարհագրականորեն, պատմականորեն , գոյատեւման առումով մենք կապված ենք այդ երկրի հետ եւ այլընտրանք չունենք: Նույնիսկ այս օրերին հնչող մեղադրանքները, թե ինչու

Ետ վերցրեք ձեր խոսքերը. «Հրապարակ»

Տարիներ շարունակ բանակում տիրող ոչ կանոնադրային հարաբերությունները, որոնց արդյունքում զինծառայողներ էին խեղվում ու մահանում, արդարացնելու համար ՊՆ պատասխանատուները հայտարարում էին, թե տարբեր սոցիալական ու կրթական ցենզ ունեցող ընտանիքների ներկայացուցիչներ են հավաքվում բանակում, որոնցից ամեն մեկն իր ընտանեկան դաստիարակության կրողն է, եւ բանակը պատասխանատու չէ 18-20 տարեկան այս «խառնամբոխի» վարքի համար։ Ավելի պարզ ասած՝ հասկացնում էին,

ԱՊՀ ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ և Նալբանդյանի ու Մամեդյարովի ձեռքսեղմումը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հայտարարության տեքստը տեղադրված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում։ ԱՊՀ արտաքին գերատեսչության ղեկավարների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԱՊՀ-ն խոր անհանգստությամբ է ընդունում ԼՂՀ հակամարտության շփման գոտում ռազմական բախումների մասին լուրերը, որոնք պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի, այդ

Սերժ Թանկյանի կոչը

Աշխարհահռչակ երաժիշտ, «Sustem of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ֆեյսբուքյան իր էջում  հրապարակելով զոհված հայ քաջորդիների մասին «Փարոս» հիմնադրամի հոդվածը՝ կոչ է արել աջակցել նրանց  ընտանիքներին: «Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն

Ցավում ենք և հպարտանում. գյումրեցի երեք զինծառայողների հոգեհանգիստը՝ սուրբ Նշան եկեղեցում

Գյումրիում այսօր կկայանա երեք զինծառայողների հոգեհանգիստ

«Գրադ»-ից վնասվածքներ ստացած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից. A1plus.am

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած 11-ամյա Գեւորգ Գրիգորյանին երեկ վիրահատել են: «Գեւորգին մինչ երեկ չէինք վիրահատում, որովհետեւ վերքը շատ մեծ էր, տարածուն: Արդեն մաքրվել էր, կարեցինք»,- «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը: Հրապարակումն ամբողջությամբ՝այստեղ:

Տպավորություն է, թե Մեդվեդեւը օդում է խոսել. «Հայկական ժամանակ»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են Հայաստանին եւ Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք երեկ Ստեփանակերտից Ժամանել են Երեւան: Բաքվում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ հարցի լուծումը հետեւյալն է. տարածքների վերադարձ Ադրբեջանին ԼՂ կարգավիճակի դիմաց: Առայժմ որեւէ հայտարարություն չի եղել, որ Ուորլիքը Բաքվում նման բան չի ասել եւ իր խոսքերը խեղաթյուրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Լոս Անջելեսում մեծ բողոքի ցույց՝ Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց (տեսանյութ)

Ապրիլի 8-ին հետկեսօրին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց եւ բողոքի ցույց էր անում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: «Ամոթ Ալիեւին», «Արցախն ուժեղ է», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ալիեւին», «Արցախը մերն է»՝ այս եւ այլ կարգախոսներով Լոս Անջելեսի հայ բնակչությունը պահանջում էր հանգիստ թողնել Արցախի ժողովրդին, վերջ տալ արյունահեղությանը:

Ռուս փորձագետ. Մոսկվան կանգնեցրել է հայերի հակագրոհը

Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւի անդրադարձը Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին:

 «Երբ մենք ԱԹՍ-ի հայտնվելու մասին տեղեկացրինք համանախագահներին, նրանք եւս պատասխան չունեին տալու». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ        -Համանախագահները նախօրեին Բաքվից ժամանեցին Ստեփանակերտ. ի՞նչ հիմնական պահանջներ դրեց նրանց առաջ պաշտոնական Ստեփանակերտը, ի՞նչ մթնոլորտում անցավ հանդիպումը:  -Նրանք մտահոգված էին: Ստեփանակերտում գտնված ժամանակ, երբ ընթանում էին բանակցությունները, ադրբեջանական անօդաչու սարքը հայտնվեց ԼՂՀ մայրաքաղաքի մոտակայքում` մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այն, իհարկե, ոչնչացվեց մեր զինվորների կողմից,

Հայկ Սարգսյանը 104-ամյա տատին փրկել է՝ շալակած հանելով արկակոծվող Թալիշից. Artsakh TV

Սարգսյանների ընտանիքն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 3-րդ անգամ էր ստիպված հեռանալ հայրենի Թալիշ գյուղից: 10 հոգանոց ընտանիքը համընդհանուր խառնաշփոթի մեջ 3 տարբեր ուղղություններով հեռացել էր գյուղից, եւ միայն օրեր անց կարողացել միմյանց գտնել Ստեփանակերտում: «Գյուղում աշխատում էինք, նորմալ ապրում էինք, անասուն էինք պահում, սաղ թողել ենք, եկել Ստեփանակերտ: Շատ դժվար ենք ապրել, երկու անգամ

Վրացական Միացյալ ազգային շարժումը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Грузия Online

Միացյալ ազգային շարժում կուսակցությունը, որը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գաղափարները կիսող կուսակցություն է, անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Կուսակցության անհանգստությունը արտահայտվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Միացյալ ազգային շարժման անդամ Գեորգի Գաբաշվիլիի տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքերով Վրաստանի համար կենսական նշանակություն ունի, որպեսզի իր

Հայաստանը պե՞տք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստին. «Հայոց աշխարհ»

Հայաստանը պե՞տք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստին, որ բացարձակապես անհիմն պատճառաբանությամբ՝ հակամարտող կողմերից մեկին իբր չաջակցելու նկատառումով, Երեւանից Մոսկվա տեղափոխվեց, թե՞ սա այն դեպքն է, երբ արժե «բնավորություն ցույց տալ»՝ չգնալ այդ միջոցառմանը։ Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ -ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական մեծ ծրագիր է, որը այսպիսի պարզունակ ձեւերով չի կարելի

Սահուն կերպով օրակարգ է ներթափանցել խաղաղապահների տեղակայման խնդիրը. «Ժամանակ»

Ինչպես նկատելի է, ապրիլյան չորս սարսափելի օրերից հետո հաստատված հրադադարի ռեժիմում բավական սահուն կերպով օրակարգ է ներթափանցել խաղաղապահների տեղակայման խնդիրը: Համենայնդեպս հետաքրքրական է, որ հայաստանյան խորհրդարանական ուժերը նախօրեին ԱԺ ճեպազրույցների ընթացքում բավական պատրաստակամորեն են պատասխանել խաղաղապահների վերաբերյալ հարցերին, հատկապես իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը հայտարարել է, թե իրենք խաղաղապահներ չեն կանչում, բայց եթե

Միջազգային մամուլի անդրադարձը՝ ԼՂ-ի ներկա դրությանը. Amerkayidzayn.com

Amerkayidzayn.com. Միջազգային խոշոր լրատվամիջոցները ԼՂ հակամարտության բռնկումից ի վեր անդրադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ստորև ներկայացված են ԼՂ ներկայիս իրավիճակի շուրջ միջազգային խոշոր որոշ լրատվամիջոցներում և կազմակերպությունների մամուլում ապրիլի 7-ից 8-ը տպագրված անդրադարձները: ԱՄՆ-ի «The German Marshall Fund» հիմնադրամը հոդված է տեղադրել «Ինչու՞ պետք է Արևմուտքը մտահոգվի ԼՂ-ի համար և գործի» վերնագրով: Հոդվածը անդրադարձել է Եվրամիության

ՀՀ ՊՆ. Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը

Ռուսներն իրենք երբևէ չեն հայտարարել թե Ադրբեջանն իրենց խաբել է. «ՉԻ »

«Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զենքին՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հայտարարել է, թե Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին, որովհետև խոստացել էր, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չէր օգտագործելու «ՉԻ»– Դե իհարկե, ո՞ւմ մտքով կանցներ, որ գիշեր-ցերեկ Ղարաբաղը գրավելու մասին խոսող Ադրբեջանը ժամանակակից զենքը գնում է հենց Ղարաբաղի դեմ օգտագործելու համար։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե պատառոտված շորերով

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները. Amerkayidzayn.com

Amerkayidzayn.com ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին: «Ամերիկայի Ձայն»–ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար-Իլան Համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնից Ալեքսանդր Մուրինսոնը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր դերի հավակնություններ ունի և

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը վեցին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Իլհամին լավ դաս տվեցիք:

Խաղաղապահների մասին

Օրերս պատասխանելով «Դոյչե վելե» լրատվամիջոցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն… Հայաստանում այդ «սակայն»-ից հետո ասվածն անտեսում են, եւ մնացածն այսպես են հասկանում. իբր վաղը կամ մյուս օրը ՄԱԿ-ը պատրաստվում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հանրապետականները, իրար հերթ չտալով, սկսեցին փառաբանել այս փայլուն գաղափարը, ընդդիմադիրներից ոմանք

«Ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին». «168 ժամ»

«Ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին՝ հատկապես խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ արտահայտած մտահոգությունների մասին, որոնք հնչեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և

«Ալիև մարդասպան» լոզունգով ցույց Բեռլինում

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության դիմաց ապրիլի 8-ին տեղի ունեցավ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի սահմանին կատարվող զինադադարի խախտումների: Ցույցն սկսվեց հս և ալ Գերմանիայի հայոց հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի տերունական աղոթքով: 200-ից ավելի ցուցարարներ այստեղ էին եկել տարբեր քաղաքներից` Մյունխենից, Նյուրնբերգից, Համբուրգից, Քյոլնից, Հալլեից, Փոթսդամից և այլն` արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերից պահանջելու` կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031