Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Խաղաղապահների թեման մշտապես եղել է»

Ինչո՞վ էր զբաղված մեր պետությունը 20 տարի

Ադրբեջանն իր համար «Վիրտուալ Կարաբախ» է ստեղծել (Տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով` ադրբեջանական քարոզչամեքենան իր քաղաքացիներին ներշնչել է, թե իրենք «հաղթել» են «երկրորդ» Արցախյան պատերազմը

Վաղարշակ Հարությունյան. «Ոչ մի նպատակահարմարություն չկա՝ շարունակելու մարտական գործողությունները» «Ժողովուրդ»

Շփման գիծը, ինչ-որ եղել է, դա վերականգնվել է, իսկ դիրքերի մասին հասարակությունը պետք է հստակ պատկերացնի՝ ինչ է դա։

Դավութօղլու. Ռուսաստանն ու Հայաստանը չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան ներգրավվի աշխատանքներին. «Հաբերլեր»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դժգոհել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը՝ Դավութօղլուն ասել է. «Գիտեք՝ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք, բայց քանի որ բանակցությունները ստանձնել են 3 համանախագահները, խմբի մյուս անդամները դուրս են մնացել գործընթացից։ Երբ դուք նայում

Քանդակագործ. «Լոպազ-լոպազ խոսում ենք: Իսկ ո՞ւր էր մեր հետախուզությունը»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, եթե Հայաստանը չճանաչի ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից, մենք չենք կարող բանակցություններում հաջողության հասնել: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը վստահեցրեց, թե անհրաժեշտ է նոր սկզբունքներ ձևավորել`մի կողմ դնելով մադրիդյան սկզբունքները. «Անհրաժեշտ է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Այս հարցը պետք է

Լեոնիդ Ազգալդյան. «Սա Հայաստան է եւ վերջ»

«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա Հայաստան է եւ … վերջ»,-այսպիսի կարծիք ուներ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը: Նրա հայտնի մտքերից է նաեւ այս. «Սա Հայաստան է եւ վերջ»: Լեոնիդ Ազգալդյանը «Ազատագրական բանակի» հիմնադիրներից էր ու գլխավոր հրամանատարը

Պատկան մարմիններից եւ ոչ մեկին չի հետաքրքրել, թե ինչու է Միհրան Պողոսյանը օֆշորային գոտիներում ընկերություններ հիմնում. «Հայկական ժամանակ»

Հետաքննող լրագրողների գաղտնազերծած փաստաթղթերը իրոք հարվածում են մեր երկրի տնտեսական համակարգին։ Այն համակարգին, որը տարիներ շարունակ ամենայն ջանասիրությամբ կառուցել ու հիմա էլ փայփայում են մեր իշխանությունները։ Խոսքը մոնոպոլիաների, մրցակցության դաժան սահմանափակման, օլիգարխների քաղաքական եւ տնտեսական լիակատար իշխանության, կոռուպցիայի վրա հիմնված համակարգն է, որի պահպանմանը լծված է մեր ողջ իրավապահ ու դատական համակարգը։ Եվ այն, որ

«Պատկերացնո՞ւմ եք` Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանար» (Տեսանյութ)

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատականը` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի աշխատանքին

ԵԱՏՄ-ն չեղյալ է հայտարարել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդակցման երրորդ գծի շինանյութերի ներմուծման հարկերը

2016թ. մարտի 6-ին Մոսկվայում վիդեոքննարկման ձեւաչափով կայացել է ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներին վերաբերվող տարբեր հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՏՄ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունը։ Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլիյ Մատյուշեվսկին, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Բակիթժան

Լավրովը նախ պետք է այցելեր նեղ վիճակում հայտնված դաշնակցին, այլ ոչ թե հակառակը. «Ժողովուրդ»

Վերջին երկու օրերին ռուսական մամուլում համառ արտահոսքեր էին լինում առ այն, որ Մեդվեդեւը Երեւան չի գա, քանի որ դա կդիտարկվի որպես «աջակցություն հակամարտող կողմերից մեկին, որոնցից յուրաքանչյուրի հետ ՌԴ բարեկամական հարաբերություններ ունի»։ Եվ ահա, չնայած, որ ՌԴ վարչապետը այցելեց Հայաստան, սակայն հայտնի դարձավ, որ դրանից անմիջապես հետո նա մեկնելու է Բաքու։ Ասել է, թե ռուսական

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խոսում խաղաղապահներից

Հայաստանը կվերանայի՞ անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին

Գանատայի հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն կոչը

Գանատայի հայ քաղաքական երեք կուսակցութիւնները խստօրէն կը դատապարտեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանին վրայ կատարուած ատրպէյճանական զինուորական յարձակումը եւ Արցախի սահմանամերձ գիւղերուն դէմ շղթայազերծուած հրթիռակոծումը, որ բացայայտարօրէն կը խախտէ զինադադարի 1994-ի համաձայնութիւնը: Կոչ կ՚ուղղենք նաեւ Գանատայի իշխանութիւններուն, որպէսզի դատապարտեն Ատրպէյճանի ի գործ դրած այս նախայարձակ գործընթացը, որ ամենեւին չի նպաստեր խաղաղ բանակցութիւններով խնդիրը լուծելու այլընտրանքին։ Մեր

Հայրենիքի համար նահատակված գյումրեցի սպայի կինը երեխայի է սպասում

Այսօր Գյումրի են տեղափոխել շարքայիններ Գևորգ Վարդանյանին ու Տիգրան Աբգարյանին, երկուսն էլ ծնվել են 1996 թվականին: Գյումրի են տեղափոխել նաեւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանին՝ ծնված 1991 թվականին: Նրանք բոլորը հերոսաբար զոհվել են Թալիշի պաշտպանության ժամանակ: Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը տեղեկացրեց, որ սպա Հրաչ Գալստյանի կինը հղի է. նրանք սպասում են առաջնեկին: Իսկ մյուս երկու հերոս

Հերթական բեռնատարներն ուղեւորվեցին դեպի Արցախ

Ապրիլի 8-ին, վա ղ առավոտյան սննդամթերքով, հագուստեղենով, դեղորայքով, հիգիենիկ պարագաներով բեռնավորված հերթական բեռնատար մեքենան Ապարանից ուղեւորվեց դեպի Արցախ` ընդհանուր առմամբ տեղափոխելով շուրջ 2 մլն. դրամի ապրանքներ: Օգնությունը ուղղվում է Հադրութում ծառայող ապարանցի կամավորներին: Վաղը օգնություն տանող հերթական մեքենան Արցախ կուղեւորվի նաեւ Աշտարակ քաղաքից` տեղափոխելով շուրջ 1 տոննայի չափ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, հագուստ: Մարզկենտրոնից արդեն

«Անակնկալ» պատերազմն ու «խաղաղասեր» Պուտինը

Առաջիկա օրերին կերեւա, թե որոնք են ռուսական «առաքելության» իրական նպատակները Մեզ մատուցվեց այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում: Ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը ոչ զինադադար է, ոչ էլ երկարատեւ զինադադարի երաշխիք: Այս օրերին մենք տեսնում ենք, որ հակառակորդը

Ինչու է Հայաստանը անդամակցում ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին

Ղարաբաղյան պատերազմի վերսկսումից (կամ, ինչպես ասում են 4-օրյա պատերազմից) հետո Հայաստանում բազում հարցերի վերաբերյալ մարդկանց աշխարհընկալումը էականորեն փոխվեց: Արցախի ուղղությամբ հարձակվող ռուսական արտադրության նորագույն տանկերից, հետևակին կենդանի այրող «Սոլնցեպյոկներից» ու Դուբլինյան կոնվենցիայով արգելված «Սմերչերից» հետո մարդիկ սկսեցին բարձրաձայնել մի շարք հարցերի մասին, որոնք նախկինում կարծես թե «տաբուի» տակ էին: Մասնավորապես, խոսքը հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի ու

Լավրով. Կային առաջարկներ՝ ազատել Ղարաբաղին կից շրջանները՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, 2016թ. ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ, ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, խոսելով ԼՂՀ հակամարտությունից, ասել է հետևյալը. «Մենք հետևում ենք իրավիճակին։ Գլխավորն այն է, որ երկու կողմերն

Ցանցահենային հարձակման է ենթարկվել Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի պաշտոնական կայքը

Ապրիլի 8-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի կայքը ենթարկվել է Ադրբեջանական ցանցահենների հարձակմանը: Կայքը լցված էր մուսուլմանական տարբեր երկրների դրոշներով և հայերին վիրավորող լոզունգներով: Այս պահին ԵրՖԻ-ի կայքը հասանելի չէ, կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Այսպիսի հարձակումները չեն կարող վնասել Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում իրականցվող նախագծերի աշխատանքները:   Մամլո հաղորդագրություն

Բաց նամակ՝ Սամվել Բաբայանին Արցախ հրավիրելու պահանջով

Մեկնարկել է Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի վերադարձը պահանջող բաց նամակի տակ ստորագրահավաքը։ Փաստաթուղթը հասցեագրված է ԼՂՀ Նախագահին և Հայաստանի իշխանություններին: Այն բաց է միանալու համար՝ անհատական և խմբային կարգով։ Բաց նամակում ասված է. «Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները և դրանցից բխող սպառնալիքները հայ ժողովրդի աննախադեպ միասնություն են պահանջում։ Այս շրջանում անհրաժեշտ է

Երախտապարտ ենք Ձեզ, հայ զինվորներ…

Այսօր` ապրիլի 8-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հոգեհանգիստը: Թաղումը` ապրիլի 9-ին` ժամը 12.30-ին, նույն եկեղեցուց: Այսօր` ապրիլի 8-ին` ժամը 17.00-ին, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կկատարվի կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի հոգեհանգիստը: Թաղումը` ապրիլի 9-ին` ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց: Յիշատակն արդորոց օրհնութեամբ եղիցի:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ

Քաղաքացի Կարեն Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ոմն Գարիկը և ոմն Իշխանը, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, նշված ընկերությանն ունեցած 2 մլն. 600 հազ. ՀՀ դրամ պարտքի դիմաց վերցրել են իրեն պատկանող «ՎԱԶ 2107» և «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով էական վնաս: Ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

«Ցավում ենք ու հպարտանում». Հերոս զոհերի նոր անուններ

Մեկօրյա դադարից հետո՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր նորից հրապարակել է զոհված հայ զինծառայողների անուններն ու լուսանկարները: Ամբողջական ցուցակը՝ կարդացեք այստեղ ազատամարտիկ Հոսեփյան Նիկոլայ Սարգսի Ծնված 1953թ., Էջմիածնի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 14:00 Հասցե` ք.Էջմիածին, քաղաքի մուտքի մոտ գտնվող սգո սրահ պահեստազորի ավագ լեյտենանտ Գասպարյան Արմեն

Մենք թույլ չենք տալու, որ օտար զորքը ոտք դնի մեր մարտական ընկերների արյան գնով ազատագրված հայրենի հողի վրա

Ապրիլյան «դիրքային պատերազմի» լարվածության մեղմացումից հետո դարձյալ տարբեր ձևաչափերով շրջանառության մեջ է դրվել Արցախի տարածք օտար զորքեր տեղակայելու մասին հարցը: ՀՀ Նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը շարունակում է անվերապահ համաձայնություն հայտնել օտար զորքեր տեղակայելուն, ինչը մեկ որակում ունի՝ դավաճանություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օտար զորքերի տեղակայումը կհանգեցնի Արցախի կորստի և Հայաստանի ինքնիշխանության զրոյացման:

Բացահայտվել են իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, որոնք Ադրբեջանը գաղտնի էր պահում. eurasianet.org

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում նոր թափով բորբոքված հակամարտությունն ու մասնավորապես զինված գործողությունները բացահայտեցին Ադրբեջանի արսենալում առկա իսրայելական ԱԹՍ-ների առկայությունը, որը, մինչ այդ գաղտնի էր պահվում։ Այս մասին գրում է eurasianet.org կայքը։ Մի դեպքում ադրբեջանական կողմը հաստատեց, որ այդ երկրի ԶՈՒ-ն օգտագործել է իսրայելական Harop տեսակի անօդաչու սարք։ Այս տեսակի սարքը որոշ շրջանակներում

Տխուր է, որ չգտնվեց գեթ մեկ պետություն, որը հստակ հայտարարեր. ագրեսոր Ադրբեջան, դադարեցրու դիվերսիոն պատերազմդ

Հիմա էլ ուրիշ կրակի մեջ ենք ընկել: Հնգօրյա սարսափելի պատերազմից հետո, աշխարհը մեզ հստակ հասկացրեց, որ մեր հույսը պետք է դնենք միայն մեզ վրա: Գիտեինք, բայց համոզվեցինք, որ Հայաստանի՝ ԵՏՄ ընտանիքի անդամներ Բելառուսի, Ղազախստանի նախագահները մեր թշնամիներն են, իսկ վրացիները դատարկ, փուչիկ դերասաններ են և մեր ամենավտանգավոր դավաճանները: Թե ինչ եղավ ապրիլի առաջին հնգօրյակում, այսպես,

Մանվել Սարգսյան. «Քառօրյա պատերազմը քանդեց բազմաթիվ առասպելներ». «Հրապարակ»

Այս օրերին Ադրբեջանը պետք է օգտագործեր ուրիշ զենքեր։ Եվ եթե չի օգտագործել այդ զենքերը, նշանակում է, որ նա ի վիճակի չէ, վախենում է։

Հայաստանի ամենակարևոր քննությունները. «Ժամանակ»

Բուլղարացի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը տեսնելով, թե ինչպես են հայ կամավորներն ու զինվորները երգով ու ժպիտով գնում ճակատ բազմամիլիարդ սպառազինությամբ հագեցած հակառակորդի դեմ կռվելու, եզրակացնում է, որ հայերը հանձնել են հերոս ազգ կոչվելու քննությունը: Սա մի գնահատական է, որն արժեքավոր է հատկապես այն պատճառով, որ հնչում է դրսից, արտաքին հայացքով, այսինքն՝ մեր ներքին ոգևորությունից

Հայաստանի չորս շախմատիստուհիներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մայիսի 27 ից հունիսի 7-ը Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 92 երկիր: Հայաստանն այնտեղ ներկայացնելու են կանանց ազգային հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը:   «Առավոտ» օրաթերթ 08.04.2016

Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղապահների տեղակայմանն Արցախում. Սերժ Սարգսյան

Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։ Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։ Մասնավորապես՝ լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի

Ռուսաստանի կանանց ընտրանին Եվրոպայի առաջնությանը կմասնակցի կես կազմով

Ծանրամարտի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականը ապրիլի 10-ին Նորվեգիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հիսուն տոկոսանոց կազմով: Այսպիսի բան դժվար է մտաբերել: Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր պաշտոնական կայքեջում տեղեկացնելով այս մասին՝ գրում է, թե իբր շատերը չեն հասցրել անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: «Եվրոպայի այս առաջնությունում մեդալների որեւէ պլան չկա: Ռուս ծանրորդների առջեւ թիմային պայքարում հաղթելու խնդիր էլ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031