Օրվա լրահոսը
Ուկրաինան ԼՂ հարցով կսատարի Ալիեւին, որովհետեւ Ղրիմի հարցով սատարեցինք Պուտինին. Տիգրան Խզմալյան
Տիգրան Խզմալյանը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հայտարարությանը հակադրում է ՄԱԿ-ում ՌԴ կողմից Ղրիմի անօրինական զավթման հարցին Հայաստանի՝ կողմ քվեարկությունը:
Հովիկ Աբրահամյանը 80-ականների զենքով կռվելու մասին. «Մենք ամեն ինչ էլ ունենք». (Տեսանյութ)
ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելուն Հայաստանը համաձայն չէ:
Նրանց ոգին անկոտրում է. (Ֆոտոշարք)
Արցախում վիրավորված զինվորներն առաջնագիծ վերադառնալու ցանկություն ունեն Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
Բակո Սահակյան. «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման»
Բակո Սահակյանի կարծիքով վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար վերանայել իրենց դիրքորոշումը՝ վերադառնալով բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափին
Ադրբեջանական հերթական խոցված ԱԹՍ-ն
Այսօր Արցախի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը: — ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Բակո Սահակյան. Հրաման եմ տվել իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու համար
Բակո Սահակյանը ներկայացրեց, թե ինչ է արել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
Մեդվեդեւ. «Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը եւ շարունակել միջնորդությունը Մինսկի խմբում». (Տեսանյութ)
ՌԴ վարչապետի հայտարարությունը Երեւանում
Բակո Սահակյան. Մի ձեռքում ունեցել ենք զենք, մյուսին՝ հացի ստեղծման համար օգտագործվող գյուղատնտեսական գործիք
Բակո Սահակյանի խոսքերով՝ 1921 թվականին ողբերգություն է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը հայտնվել է մեզ համար խորթ երկրի կազմում
Արամ Կարապետյանը երեխայական խոսակցություն է համարում` «ՌԴ-ն Ադրբեջանին զենք է տրամադրել` չթույլատրելով կիրառել այն»-ը
«Մեր «բախտը բերել է», որ մեր թշնամին ադրբեջանցին է»
Ռուսական գազը դարձավ 150 դոլար
Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետների համատեղ ասուլիսը: Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պայմանագիրը ստորագրված է. Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը նվազում է 165 դոլարից դառնալով` 150: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Լսեցի՞ք, գնացեք վճարեք». Մինչեւ ապրիլի 1-ը ԵՏՄ-ից մեքենա ներկրողները պետք է հարկ վճարեն
Ինչ մարդիկ իմացել են, որ ԵՏՄ-ից մեքենա ներկրելու հարկը՝ ԱԱՀ-ն հանել են, միտումնավոր չեն գնում մաքսային եւ չեն կատարում վճարումները, մինչեւ օրենքը կմտնի ուժի մեջ: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը բացատրեց, թե որ դեպքում պետք է վճարեն, որ դեպքում՝ ոչ: Այսօր ԱԺ-ում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» եւ «Բնապահպանական դրույքաչափերի մասին» օրենքներում փոփոխություններ
Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմի վերսկսմանը և դրան հաջորդող իրադարձություններին`Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ թեև այստեղ չի կարելի օգտագործել «գենոցիդ» բառը, բայց այն, որ Ադրբեջանի ղեկավարի նպատակը հայ բնակչության ոչնչացումն էր, միանգամայն պարզ է, քանի որ պատերազմը ոչ միայն զինված ուժերի դեմ էր, այլև
ԿԸՀ-ն հավատարմագրվել է 5 տեղական հասարակական կազմակերպության թվով 113 դիտորդ
2016 թվականի ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում: Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, և 3 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 2016 թվականի ապրիլի 7-ին`
Դմիտրի Մեդվեդևը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչ ՀՀ կառավարությունում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում
Յուրգեն Կլոպը լավ է ճանաչում «Բորուսիան», բայց ինչպես կանգնեցնել Մխիթարյանին՝ չգիտի
Այսօր Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է անգլիական «Լիվերպուլին», որը ղեկավարում է «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Լրատվամիջոցները գրում են, որ Կլոպը շատ լավ գիտի իր նախկին թիմի բոլոր ուժեղ կողմերը, բայց չգիտի՝ ինչպես կանգնեցնել Հենրիխ Մխիթարյանին: «Championat.com»-ի թղթակից Ալեքսանդր Սլուժակովը գրում է. «Ի՞նչ անել, երբ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հրաշքներ է գործում:
Զոհվածներից մեկն էլ ամփոփվեց Շաղատի պանթեոնում
Այսօր Սիսիան աշխարհը իր երկրորդ հերոսին ամփոփեց մայր հողում: Դավիթ Բագրատի Սարգսյանն ամփոփվեց Շաղատի պանթեոնում: Դավիթ Սարգսյանը ապրիլի 3-ին մեկնել էր Արցախ: Ապրիլի 4-ին իր մարտական ընկերների հետ նա զոհվեց Մարտակերտի տարածքում թշնամու անօդաչու սարքի ռմբահարումից: Նա Բալաք գյուղի գյուղապետի եղբայրն էր: Սիսիանցի զոհվածների մեջ 2-ը գյուղապետ էին, 2-ը գյուղապետի եղբայրներ: Լուսանկարները` vorotan.am-ի Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Ալիևը այս 4 օրում մեծ փողեր լվաց». Աիդա Սերոբյան
«Ադրբեջանցուն չպետք է թողնել, որ ծնկից բարձրանա, հենց ուզում է բարձրանալ, անմիջապես ծունկը կոտրել է պետք, ինչպես արեցինք այս 4 օրերի ընթացքում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, ազատամարտիկ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը: Նա հիշեց պատերազմական տարիները՝ նշելով, որ եղել է ազատագրական ջոկատների անդամ, բուժաշխատող, պատերազմի ընթացքում 4 անգամ վիրավորվել
Արցախի գրող. «Պատերազմների ժամանակ միշտ հաղթում ենք, խաղաղության ժամանակ՝ տանուլ տալիս»
Վարդան Հակոբյանի խոսքով, ղարաբաղցին խաղաղությունը կկիսի բոլորի հետ, բայց իր կռիվը ոչ մեկի չի տա
Le Monde-ում խորհրդարանականների հայտարարությունը
Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի էջերում: Հայտարարությամբ ասվում է. ԵԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՆԵՐԳՐԱՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է։ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով
Դատավորը` ամբաստանյալին. «Ձեր տեղը Թալիշն է»
Հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի տեղակալը ծառայել է Թալիշում
Դանիել Իոաննիսյան. Հովիկ Աբրահամյանը պետք է հրաժարվի մասնակցել ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին
Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն ավելի շատ սատարում է Ադրբեջանին, քան Հայաստանին
Ադրբեջանի դեսպանը մերժել է բանավիճել Մուրադ Փափազյանի հետ
ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի այսօր, 7 Ապրիլ 2016,ի երեկոյեան Ֆրանսայի ժամով 7։10-7։30-ին Ազրպէյճանի դեսպանին հետ ուղիղ եթերով տեղի ունենալիք բանավէճը ջնջուած է։ Ազերի դեսպանը քաշուած է եւ վերջին պահուն մերժած է հանդէս գալ Մուրատ Փափազեանի հետ։ Ստորեւ Մուրատ Փափազեանի յայտարարութիւնը. ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՄԵՐԺԷ ԲԱՆԱՎԷՃԻ ՄԱՍՆԱԿՑԻԼ France24 պատկերասփիւռի կայանը ինծի տեղեկացուց, թէ Ազրպէյճանի դեսպանը
Արամ Կարապետյան. «Այս ամենը Ալիեւը արել էր ոչ թե ռազմական խնդիրների համար, այլ քաղաքական »
«Այն քաղաքական նպատակները, որ հարցը շուտափույթ լուծում ստանար Ադրբեջանի օգտին՝ դա չի կարող լինել»
Անակնկալ բազմազավակ մայրերին՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով
Մայրաքաղաքում բնակվող բազմազավակ և կարիքավոր 125 ընտանիքներ այսօր շնորհավորանքներ, ծաղիկներ ու դրամական աջակցություն են ստացել Երևանի քաղաքապետի և ՀՀԿ կանանց խորհրդի անունից: Բազմազավակ ընտանիքներին են այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Բազմազավակ մայրերի հետ զրույցի
Ադրբեջանի տեղաբնիկների համախմբվածությունն ընդդեմ Բաքվի բռնապետի
Ի՞նչ դեր ունի այստեղ Հայաստանը… Ըստ Վարդան Ոսկանյանի` Հայաստանը պետք է նպաստի Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների համախմբմանը
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարությունը՝ բանկի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածող մի շարք հրապարակումների վերաբերյալ
Վերջերս որոշ, վստահություն չառաջացնող էլեկտրոնային ռեսուրսներում, հրապարակվում են նյութեր, որոնք տարածում են բացարձակապես կեղծ տեղեկություններ և վարկաբեկում են “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործարար համբավը: Ընդ որում, այդ հերյուրանքների հեղինակները անխղճորեն օգտագործում են Հայաստանի քաղաքական կյանքում դրամատիկ պահը, շահարկելով հայ ժողովրդի անկեղծ զգացմունքները: Այդ կասկածելի պորտալների հայտարարությունները այն մասին, որ ՎՏԲ – Հայաստան Բանկը “ՎՏԲ բանկի” 100%-անոց
«Ինչ-որ ժամանակ հետո Ալիեւը կարող է գնալ ավելի մեծ ավանտյուրաների»
«Առավոտ»-ի «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Արցախյան ազատամարտի մասնակից Օֆելյա Գրիգորյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ. – Տիկին Օֆելյա, ի՞նչ զգացողություններ ունեցաք ապրիլի 2-ի առավոտյան, երբ արդեն հայտնի էր հակառակորդի ոտնձգությունների մասին: Ձեր մեջ մա՞յրը, զինվո՞րը, թե կի՞նը խոսեց առաջինը: Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆ. – Երեքը միասին: Ես ու ամուսինս նույն օղակով ենք փաթեթված: (Օֆելյա
Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ԱԻՆ է բերվել
Ապրիլի 6-ից սկսած շարունակվում են Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ կազմակերպությունների ու մարդկանց հեռախոսազանգերն ու այցելությունները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:


















































