Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղ․ ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: «Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ

«Կվերադառնանք բանակցային սեղանի շուրջ». ՊՆ նախկին նախարար

«Մերոնց գործողությունները կանխեցին լայնածավալ պատերազմը». ՊՆ նախկին նախարար 

Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, գալիս էին հրաժեշտ տալու թշնամու կրակոցից զոհված 20-ամյա  հերոսին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ տեղի ունեցավ ապրիլի 1-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, հերթով գալիս էին հրաժեշտ տալու Վլադիմիրին: Նրա հորեղբայրը, որը Ռուսաստանից էր եկել տղայի հուղարկավորությանը մասնակցելու, ասաց, որ Վլադիմիրը հունիսի 2-ին զորացրվելու էր, հունիսի 26-ին էլ լրանալու էր նրա

Ղազախստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել

 «Վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»

Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին եւ հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու

Միասնական աղոթք Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարում

Ապրիլի 4-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար: ### Մայր Աթոռ Ս. Էջմիածին                    Տեղեկատվական համակարգ 

Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա

ԼՀՂ ՊՆ. Ոչնչացվել է հակառակորդի ևս 1 տանկ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 (“Գրադ”) տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:  —  ԼՂՀ ՊՆ

Վրաստանի վարչապետն անհանգստացած է Արցախում ռազմական գործողությունների ծավալմամբ

Аrmenian-community.ge. «Ապրիլի 3-ին, կիրակի օրը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետը հանդիպում է անցկացրել Արտաքին Գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Վրաստանի վարչապետը ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել ռազմական գործողությունների թարմացման և իրավիճակի շիկացման

Վայք-Սարավան հատվածում Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ  ռեժիմով 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք – Սարավան ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների կուտակում: Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ երթևեկել են ամառային անվադողերով։ Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը: Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է

ԲՀԿ նախագահ. «Պեդրո Ագրամունտը Ալիեւի մամուլի խոսնակն է»

«Կարծում եմ՝ մենք ԵԽԽՎ պատգամավորներովս, պետք է ամեն ինչ անենք, որ Պեդրո Ագրամունտին իրական տեղը»

Արծրուն Հովհաննիսյան. Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին. «Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ

Արցախի հանրային հեռուստատեսության ապրիլի 3-ի ժամը 18-ի Հատուկ թողարկումը

Արցախի հանրային հեռուստատեսության Հատուկ թողարկումը

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ

Արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:   Պաշտպանության նախարարություն

Նաիրա Զոհրաբյան. «ԵԽԽՎ նախագահի բոլոր հայտարարությունները երեսպաշտություն են»

«Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Պեդրո Ագրամունտը բոլոր հնարավորությունները ուներ, որպես ԵԽԽՎ նախագահ՝ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից»

Մարտակերտը ծանր հրետակոծության տակ (Տեսանյութ). Civilnet.am

Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 3-ին ադրբեջանական զինուժը ավելի քան 30 արկ է նետել: ՍիվիլՆեթի լրագրողներ Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը այդ հրետակոծության ականատեսն են եղել տեղում: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Ա1+»-ի լրագրողներին ԼՂՀ-ից տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ). A1plus.am

Վայոց ձորի մարզում այս պահին ձյուն է տեղում: Ճանապարհներին մերկասառույց է: Բազմաթիվ ավտոմեքենաներ այս պահին կանգնած են մայրուղում եւ չեն կարողանում տեղաշարժվել:   Մերկասառույցի պատճառով՝ լրագրողներին ԼՂՀ-ից Երեւան տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց: Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Դաշնակցի «ռազմավարականը» կամ քաղաքական հասունության դասեր

– Пап, а русские нам друзья, или братья? – Братья, сынок, братья, друзей мы сами себе выбираем…   Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» վերջին տարիների գործունեությունը մեկ անգամ չէ, որ բուռն կրքեր է բորբոքել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում: Բանավեճը, սակայն, որպես կանոն ընթացել է պաթետիկ-հուզական դաշտում, բերել հասարակական անջրպետների, և որպես կանոն, հանգել անպտուղ ավարտի` ի հայտ բերելով

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անցնել հասցեական գնահատականների

Արդեն երկու օր է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում է ակնհայտ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։ Ու թեև ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն իրականում շարունակվում են ադրբեջանական սադրիչ ռազմական գործողությունները և հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում Մինսկի

Միացեալ յայտարարութիւն Լեռնային Ղարաբաղի դէմ ատրպէյճանական յարձակումներուն առթիւ

Հայ Ամերիկեան Խորհուրդը (ՀԱԽ) եւ Հայ Եւրոպական Խորհուրդը (ՀԵԽ) կը դիմեն Եւրոպայի Ապահովութեան եւ Համագործակցութեան Խորհուրդի (ԵԱՀԽ) Մինսկի Խումբին, անմիջական քայլեր ձեռնարկելու, դատապարտելու համար Ազերի վարչախումբի գրգռութիւնները Լեռնային Ղարաբաղի դէմ: ՀԱԽ եւ ՀԵԽ նաեւ կոչ կ’ուղղեն Ֆրանսայի Եւ Միացեալ Նահանգներու կառավարութիւններուն, որպէս անդամ երկիրներ Մինսկի Խումբին, ազդու կերպով դատապարտելու Ատրպէյճանի բանակի գործողութիւնները, որոնք կը հանդիսանան

Սա պատերազմ է Թուրքիայի դեմ կամ Ալիևը քավության նոխազ՝ Էրդողանի ձեռքում

1994թ.-ից կնքված հրադադարից մինչև 2015թ. վերջերը՝ մոտ 21 տարի շարունակ՝ չհաշված բացառությունները, Ադրբեջանը պահպանում էր հրադադարը: Իսկ ինչ պատահեց, որ Ադրբեջանը 2015թ. վերջերից սկսած սկսեց խախտել լռությունը և համարյա ամենօրյա պարբերականությամբ վերսկսեց կրակոցները: Անկեղծ ասած, 2016թ. ապրիլի 1-ի՝ լույս 2-ի Ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումները անակնկալ չէր ԼՂՀ պաշտպանության բանակի և ընդհանրապես Արցախի և Հայաստանի ժողովրդի համար:

Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար

Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար: Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից

Առաջնագծում ադրբեջանական ուժերին աջակցում են Թուրքիայից ուղարկված ռազմական հրահանգիչներ և վարձկաններ Еrmenihaber.am

Еrmenihaber.am. Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը վկայակոչելով՝ թուրքական լրատվամիջոցները (Hurriyet, Milliyet, Sabah, HaberTurk), տեղեկացնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Ցավակցություն հայտնելով ադրբեջանական բանակի տված կորուստների համար՝ Դավութօղլուն թուրքական կառավարության և ժողովրդի անունից զորակցություն է հայտնել Ադրբեջանին: «Դավութօղլուն մեկ անգամ ևս

Վիրավորված զինվորի մորը թույլ տվեցին Օրհնված Խաչ փոխանցել որդուն

Զինվորական հոսպիտալի մոտ են այն զինվորների ծնողները, որոնց որդիները վիրավորվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ: Մարտակերտում ծառայող զինվորներից մեկը տեղափոխվել է Երեւան, նրան երեկ վիրահատել են: Հայրենիքի պաշտպանի ծնողներին նույնպես չէին թողնում հոսպիտալ մտնել: Հրաման է: Կարգն է այդպես: Բայց զինվորի մայրը խնդրեց. «Տղայիս վիճակը ծանր է: Ես նրան Օրհնված Խաչ եմ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները  (տեղում է ձյուն): Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։ ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում  հայաստանյան դեղարտադրողների կողմից  անհրաժեշտ դեղերի  տրամադրումը  և ըստ  պահանջի մատակարարումը շարունակելու պատրաստակամությունը։ Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` սերտորեն համագործակցելով

Շավարշ Քոչարյանը Բելառուսի դեսպանին հայտնել է հայկական կողմի տարակուսանքը Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ

2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական

Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ իսլամիստների՞ է հանել

Մամուլում տեղեկություններ կան, թե ղարաբաղյան ուժերի դեմ ադրբեջանական զինուժի կազմում իսլամիստ-ծայրահեղականներ են կռվում Yerevan.today-ն այսօր գրեց, որ իր տեղեկություններով` «Ջաբրայիլի ուղղությամբ, որտեղ հայկական զինված ուժերը վստահ մարտական գործողություններ են իրականացնում, Ադրբեջանը կիրառում է ոչ կանոնավոր զորքեր». խոսքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մասին է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց` տեղեկությունը

Չե՛նք Կրնար Անտարբեր Մնալ Ի Տես Խաղաղ Բնակավայրերու Վրայ Կատարուող Ռմբակոծումներուն. ՀՕՄ-ի Յայտարարութիւնը

Անցեալ մօտ երկու տարիներու ընթացքին, Ատրպէյջճանի զինեալ ուժերուն հետզհետէ սաստկացող յաճախակի յարձակումները Արցախի եւ Հայաստանի սահմանապահ ուժերուն վրայ, նաեւ հայրենի սահմանամերձ գիւղերն ալ ունենալով իբրեւ թիրախ՝ կը դառնան աւելի յաճախակի ու վայրագ։ Այս շաբաթավերջին, ծանր հրետանիի, հրասայլերու եւ օդուժի համադրեալ գործողութիւններով, կրկին նախայարձակ հանդիսացան Ատրպէյճանի իշխանութիւնները, վտանգելով զինադադարի, արդէն իսկ տատանող իրավիճակը։ Գոհանանք ըսելով, թէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031