Օրվա լրահոսը

Beeline-ը նույնպես նվազեցրեց դեպի ԼՂՀ ռոումինգի սակագինը

374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS- հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Գուցե կողակցից ավելին ենք պահանջում

Կին-տղամարդ փոխհարաբերությունների մեջ բազմաթիվ անգամներ կարող են դրական եւ բացասական երեւույթներ տեղի ունենալ, որոնք որոշիչ դեր կարող են խաղալ հետագա հարաբերությունների ընթացքի վրա: Նման անկանոն հարաբերությունները, ըստ մասնագետների, հատկապես բնորոշ են, երբ այն կառուցվում է հեռավորության վրա, որտեղ կենդանի շփմանը փոխարինում են նոր տեխնոլոգիաները, որը չնայած ունի բազմաթիվ դրական կողմեր, բայց, այնուամենայնիվ, հարաբերություններում առաջացած խնդիրը

ՄԱԿ-ի զեկույց. 33 մարդկային կորուստ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է

ՄԱԿ Հումանիտար հարցերի կոորդինացման ղեկավարությունը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Զեկույցը պարունակում է հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում իրավիճակի մասին տվյալներ՝ ապրիլի 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածը։ Ըստ այդմ՝ անցած օրերի ընթացքում ծավալված գործողությունների հետևանքով կողմերը ունեցել են 33 մարդկային կորուստ, ավելի քան 200 մարդ վիրավորվել

ԵԿՄ. կատարվել է երկրապահական վաշտերի բաշխումն ըստ հենակետերի

Երկրապահ կամավորականների միության կազմած կամավորական խմբերն արդեն առաջնագծում են: Մարտական հենակետեր մեկնելու դիմում են ներկայացրել հազարավորները: Արդեն իսկ բոլոր մարտական հենակետերում կան երկրապահ կամավորականներ, երկրապահներ կան նաեւ սահմանային զորամասերում, բավական մեծ թվով երկրապահներ էլ իրենց հերթին են սպասում Ստեփանակերտում: Քանի որ արդեն իսկ բավական մեծ ռեզերվ կա, այս պահին դեպի Արցախ նոր խմբեր չեն գործուղվում,

Լրատվամիջոցները բացահայտել են Ալիևի օֆշորային ունեցվածքը, ICIJ

Լրագրողական հետաքննությունների միջազգային կազմակերպությունը (ICIJ), մի շարք փաստաթղթերի արտահոսքի հիման վրա զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել պետությունների նախկին և ներկա առաջնորդներին, որոնք առնչվել կամ առնչվում են օֆշորային սկանդալների հետ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության հրապարակած զեկույցում։ Հրապարակված զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի բարեկամները օգտագործել են Պանամայում գրանցված տարատեսակ հիմնադրամներ և կազմակերպություններ, որպեսզի թաքցնեն

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ IX-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական «Մեդիապոլիգոն-24» լրագրողական սեմինարը

2016 թ. մարտի 28-ից ապրիլի 2-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի, «Русский репортер» ռուսական դաշնային ամսագրի, «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ տեղի ունեցավ IX միջազգային երիտասարդական գիտագործնական «Մեդիապոլիգոն-24» լրագրողական սեմինարը: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 200 ուսանողներ, լրագրողներ և լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից եւ ԱՊՀ այլ երկրներից: «Մեդիապոլիգոն-24» սեմինարի շրջանակներում անցկացվեց «Երևան-24» հատուկ նախագիծը, որի նպատակն էր

ԼՂՀ ՊՆ. ընթանում են թեժ մարտեր

Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:

Նվազեցվել է դեպի ԼՂՀ ռոումինգի սակագինը

Ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: «Յուքոմ» ընկերություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է 5 դրամ սակագին՝ դեպի Արցախ զանգերի համար

Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Սամվել Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողի կողմից առերևույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի մարտի 4-ի որոշմամբ բավարարվել

Ամերիկյան պետությունների կազմակերպության ընդհանուր քարտուղարի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

Կայունութիւնն ու խաղաղութիւնը, ինչպէս նաեւ ազգերու միջեւ հիմնահարցերու խաղաղ լուծման ձեռքբերումը, կը գերազանցեն մեր կիսագունդը։ Ուստի, Ատրպէյճանի զինուորական գործողութիւնները յատուկ լրջութիւն կը կրեն, տրուած ըլլալով որ կը ներկայացնեն 1994 թուականին հաստատուած հրադադարի բացայայտ խախտումը, ու նոյնպէս Մինսքի Խումբի ծիրին մէջ ընթացող բանակցութիւններու սկզբունքի ընդհատումը։ Կը դատապարտենք միջազգային իրաւունքի սկզբունքներուն լուրջ խախտումը։ Միւս կողմէն, այդ յարձակումներուն

Հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել. Ադրբեջանցի սպանված հատուկ ջոկատայինները՝ Մատաղիսում (18+)

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»: Նա նաեւ հրապարակել է լուսանկարներ՝ մակագրելով. «Սրանք ադրբեջանական հատուկ ջոկատայիններ են Մատաղիսի հատվածում»:    

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կոչ կ՛ուղղէ միջազգային ընտանիքին

ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի դէմ Ազրպէյճանի շաբաթավերջի յարձակումները, որոնք ինչպէս միշտ՝ առանց դրդապատճառի անցան զինուորական գործողութիւններու շփման գիծի ամբողջ երկայնքին, նախաձեռնելով լայնածաւալ ոտնձգութիւններ եւ թիրախ դարձնելով ոչ միայն Ղարաբաղի Պաշտպանութեան Բանակը, այլ նաեւ անմեղ քաղաքացիները: Ի տես այս անհանդուրժելի եւ չափազանց վտանգաւոր երեւոյթին, ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կոչ կ՛ուղղէ միջազգային

ԼՂՀ ՊՆ. Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել

Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:

Հայերը նորություններ են հաղորդում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության թվիթերյան էջի միջոցով

Հայկական Կիբեր բանակը երեկ կոտրել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան Թվիթերը, ու դրա միջոցով հաղորդում է հայկական լուրեր, այդ թվում նաեւ՝ Թալիշ գյուղում քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանցիների գործած գազանությունների մասին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ԵԿՄ պատրաստակամությունը՝ պաշտպանել հայրենի հողը

Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի եւ ժողովրդի անվտանգությունը:

ԼՂՀ վարչապետ. «Մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու»

Շնորհակալություն չեմ ասում Արցախ ժամանելու համար, որովհետև հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է:

Խաղաղութեան եւ զօրակցութեան աղօթք Դամասկոսի մէջ

Կիրակի, 3 Ապրիլ 2016-ին, Դամասկոսի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցւոյ մէջ, յաւարտ Սբ. եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն, 1-2 Ապրիլ 2016-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ Ատրպէյճանի նախայարձակ թշնամական գոծողութեանց զոհ գացած նահատակ զինուորներու եւ անմեղ զոհերու հոգիներուն համար։ Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը օրուայ քարոզին մէջ հաւատացեալներուն խօսեցաւ Ղարաբաղի եւ

Երկրաշարժ Ստեփանավանում՝ 3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 23.18-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 3-ին, ժամը 19.18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 44.440:

ԱՄՆ-ում գործող կազմակերպություններն անվերապահ աջակցություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակին և Հայկական Բանակին

Պատրաստակամություն են հայտնում ցանկացած տեսակի օժանդակություն ցուցաբերել նրանց Հայոց հողը զավթիչներից պաշտպանելու Սուրբ գործում:

Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Ապրիլի 3-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը (վարչության նախագահ), Հակոբ Սիմիդյանը և Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սահակյանը ներկայացրել է Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում տիրող իրավիճակը։ ՔՊԿ պատվիրակության անդամներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Արցախի իշխանություններին ստեղծված իրավիճակում, ներկայացրել են Կուսակցության անելիքները բանակին աջակցելու հարցում։ Տեղեկացնենք,

Թալիշում Խալափյանների գնդակահարման ժամանակ գյուղի բնակիչները դեռևս չէին տարհանվել. Times.am

Թալիշի գյուղապետն ասում է, որ գյուղի տարհանումը դեռ չէր սկսվել, երբ Խալափյաններին ադրբեջանցիները գնդակահարել են:

Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն»

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ իր ՖԲ էջում լավ լուր է հայտնել. «Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»:

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցները ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար

Թալիշ գյուղում ադրբեջանցիները թողել են իրենց արյունոտ հետքը. «Հետք»

Այսօր «Հետքի» լուսանկարիչը եղել է Թալիշում, որտեղ մի քանի խաղաղ բնակիչներ էին մնացել այն բանից հետո, երբ երեկ ադրբեջանական զորամիավորումները մտել էին այդ գյուղ: Այն, թե ինչ է այնտեղ տեսել «Հետքի» լուսանկարիչը՝ ուղղակի սահմռկեցուցիչ է: Մանրամասները եւ լուսանկարները՝ «Հետքում»: 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031