Օրվա լրահոսը

Բողոքի Ցոյց Յունաստանի Մէջ Ատրպէյճանի Դեսպանատան Առջեւ (լուսանկարներ)

ՀՅԴ Յունաստանի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ՝ Ապրիլ 3-ին բողոքի ցոյց կազմակերպուած է Յունաստանի Մէջ Ատրպէյճանի դեսպանատան առջեւ։ Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ը կը տեղեկանայ Յունաստանի իր աղբիւրներէն։ ՀՅԴ երիտասարդական միութեան անդամները բողոքած են Արցախի Հանրապետութեան սահմանի ողջ երկայնքին Ատրպէյճանի յարձակողական գործողութիւններուն դէմ: Յունաստանի «Ազատ օր» օրաթերթը կը հաղորդէ, Կրակի մէջ է Արցախը. զօրավիգ կանգնինք Արցախի հերոսական մեր ժողովուրդին

Զինվորական հոսպիտալում զորանոցային իրադրություն է հայտարարված

Զինվորական կենտրոնական հոսպիտալում զորանոցային իրադրություն է: Արգելված է ցանկացած մարդու մուտքն ու ելքը, եւ դա հասկանալի է: Մուտքի մոտ հերթապահող լրագրողներին նույնպես տեղեկություններ չեն տալիս, թե նոր վիրավոր զինվորներ բերվե՞լ են: Ավելի ուշ մի քանի լրագրողներիս ասացին, որ հոսպիտալի գլխավոր բժիշկը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կհանդիպի ժամը 17:00-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը

 Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական

Դպրոցի ճանապարհին հրթիռահրետաակոծության հետեւանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է․ հնարավոր է վիրահատեն

Հրթիռակոծության հետեւանքով վիրավորվածների վիճակը շարունակում է կայուն մնալ

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում   տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի

ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կոչ է անում հայկական զորքերը դուրս հանել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»

«Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների վերաբերյալ զեկույցներից եւ խորապես տխրել եմ երեկ մահացածների համար»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը: Նա երկու կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունները: Հիշեցնելով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը 2001 թվականին

Եւս մեկ տեղեկատվական ծուղակ՝ այս անգամ Ալիևի կողմից

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությունում առնվազն երկու հակասություն է տեսնում: Հիշեցնենք, որ ըստ Ria.ru-ի, Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն շարունակում է վարել բանակցությունները, բայց միևնույն ժամանակ ուժեղացնում է զինված ուժերը: Նաև նշել է, թե իբր կողմ են հակամարտության խաղաղ

Արա Աբրահամյան. Պատերազմ վերսկսելու պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ադրբեջանական ժողովրդի դեմ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի հերթական ագրեսիան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mes.am Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում՝ Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

ԱԺ աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը՝ սաստելու Ադրբեջանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ: Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը։ Մասնավորապես այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: Պաշտպանության նախարարություն

Կոնգրեսական Ադամ Շիֆ․ «Ադրբեջանական ագրեսիայի զոհը Արցախի ժողովուրդն է»

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խորին մտահոգությունն է հայտնել 18 հայ զինվորների և 12-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած «ադրբեջանական ագրեսիայի» կապակցությամբ: «Այդ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումներից անմիջապես հետո, դա ցույց է

Բաց նամակ նախագահ Էրդողանին. Սեւակ Արծրունի

Հայաստանի Արեւելյան սահմանի ամբողջ երկայնքով պատերազմ է: Թուրքական բանակի կողմից պատրաստված հատուկ ջոկատայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում հայկական գյուղերի վրա: Ռմբակոծվում են Արցախի հայկական դպրոցները, թուրք-ադրբեջանական ջոկատներն անընդհատ փորձում են ներթափանցել հայաբնակ տարածքներ` հայ անմեղ ու անզեն բնակչության նկատմամբ իրագործելու համաթուրքիկ մոլուցքը: Թուրքիայի նախագահ Պարոն Էրդողան, սույն նամակով ցանկացա Ձեզ տեղյակ պահել, որ բոլոր նրանք,

Քաշաթաղի կամավորները հավաքագրվում են, որ մեկնեն ճակատ

Ապրիլի 2-ին Քաշաթաղի դպրոցներում դասերը դադարեցվել են։ Շրջանում սկսել է գործել քաղպաշտպանության շտաբ՝ շրջանի ղեկավար և ազատամարտիկ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Լսելով ռազմական գործողությունների մասին` շրջանի գյուղերից հարյուրավոր կամավորներ եկել են Բերձոր, որ մեկնեն սահման։ Այսպիսին է վերաբնակ Քաշաթաղցին։ Ամեն րոպե կամավոր սահման մեկնելու պատրաստ այսպիսի մարդկանց երեխաների համար է «Հայրենասեր» կազմակերպությունը ուզում Քաշաթաղի Հերիկ գյուղում

Դավիթ Տոնոյան. Հայկական կողմը պատրաստ է ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը

Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել

«Մինսկի խմբին պետք է տանք բոլոր այն փաստերը, որոնք վկայում են ադրբեջանական ագրեսիայի նոր փուլի մասին». Աշոտյան

Էրդողանի հայտարարության հետ կապված Արմեն Աշոտյանն ասաց՝ Էրդողանը վտանգավոր քաղաքական գործիչ է, բայց իր հայտարարությունները վաղուց լուրջ չեն ընդունվում անգամ Թուրքիայում:

Խոսքի ազատության օր – 2016

2016 թ. ապրիլի 2-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում Գյումրիում հերթական անգամ նշվեց Խոսքի ազատության օրը: Հանդիսության կազմակերպչական խորհուրդը ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 25 առաջարկ որոշեց պարգեւատրել. Թեհմինե Ենոքյանին, հեռուստավավերագրության ոլորտում խիզախ աշխատանքի եւ իրավապաշտպանության թեմաներով թողարկած հեռուստաֆիլմերի համար: Լրագրող Անի Գեւորգյանին, սկզբունքայնություն ցուցաբերելու, ոստիկանական կամայականություններին արժանապատվորեն դիմակայելու եւ իր լրագրողական իրավունքները հետեւողականորեն պաշտպանելու համար

Դավիթ Բաբայան. «Այս պահին Ադրբեջանը խախտում է զինադադարը. Ղարաբաղում շարունակվում են մարտական գործողություները»

Այս պահին Լեռնային Ղարաբաղում շարունակվում են մարտական գործողությունները. Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա անդրադառնալով Ադրբեջանի կողմից այն հայտարարությանը, որ միակողմանի դադարեցնում են մարտական գործողությունները, նշեց, որ վերջին տասներկու ժամվա ընթացքում երկու անգամ այդպիսի հայտարարություն են արել, երկու անգամ էլ իրենց արած հայտարարություններն իրականությունից արմատապես տարբեր են. «Ադրբեջանն

Շավարշ Քոչարյան. Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին – Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը: – Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը: Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի

«Հայկական կողմի բոլոր քարտերը բացելը անհեռատես քայլ կլիներ». Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանն առաջարկեց մեկ քայլ առաջ գնալ: Թե ի՞նչ է նշանակում այդ «մեկ քայլ առաջը», արդյոք խոսքը նոր տարածքների՞ մասին է՝ Արմեն Աշոտյանն իր մեկնաբանությունը տվեց: «Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք

«Նոր Հայաստան». Հայաստանը պետք է պատրաստ լինի հանդես գալու նոր ստատուս քվոյի իր տեսլականով

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

«Ծուղակ է». Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարության մասին

Ադրբեջանը որոշել է դադարեցնել Ղարաբաղում ռազմական գործողությունները: Այս մասին «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել՝ ասելով, թե հարձակումը նորից կսկսեն, եթե «հայերը շարունակեն իրենց սադրիչ գործողություները»: Ադրբեջանի ՊՆ-ից Վագիֆ Դյարգողլին ասել է, որ ադրբեջանական կողմը որոշում է կայացրել ղարաբաղաադրբեջանական շփման գծում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնել: Նա նաեւ սպառնացել է, թե հայկական կողմը եթե

ԼՂՀ  ՊԲ. Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն

Ստեփան Գրիգորյան. միջազգային արձագանքը դեր խաղաց, բայց գլխավոր զսպիչ մեխանիզմը ԼՂ բանակի զսպիչ գործողություններն էին

Միջազգային հանրությունը պետք է հայտարարությունը նպատակաուղղված ուղղի

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է»

ՊՆ  մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»: Նշենք, որ ավելի վաղ  լրատվամիջոցներով տարածվել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը միակողմանի կարգով դադարեցնում է Արցախի հետ

Դավիթ Սարգսյանը նշանակվել է սեղանի թենիսի ՌԴ կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որը Մալազիայում կայացած աշխարհի թիմային առաջնությանը Ռուսաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների մասնակցությունը գնահատել է անբավարար: Իրավիճակը շտկելու նպատակով որոշվել է ՌԴ կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Դավիթ Սարգսյանին: Aravot.am-ի տեղեկություններով, մինչ այդ Դավիթ Սարգսյանին նաեւ Քաթարի հավաքականը գլխավորելու առաջարկ է եղել, եւ հայ մասնագետն ընտրել

ԲՀԿ-ականները արյուն են հանձնել վիրավոր զինվորների համար

Այսօր առավոտյան ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ Երիտասարդների միության տասնյակ ներկայացուցիչների եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության երիտասարդների հետ միասին Արյունաբանության ինստիտուտում արյուն հանձնեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորված մեր զինվորների համար։ Առողջություն եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր զինվորներին։ ԲՀԿ Երիտասարդների միության անդամները պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության

Շիրակի ՀՅԴ-ականները մեկնեցին ռազմաճակատ

ՀՅԴ «Շիրակ» մարտական կառույցի առաջին ջոկատը քիչ առաջ մեկնեց Արցախ: Պատմաբան Արա Նախշքարյանը, որը նույնպես առաջին ջոկատի մեջ է,  Aravot.am-ին փոխանցեց, որ քիչ հետո Շիրակի մարզից դուրս կգան եւս երկու ջոկատներ: Արա Նախշքարյանը ռազմաճակատ մեկնող առաջին ջոկատի լուսանկարները, նրանց ճանապարհելու պահը հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում, գրել է. «Բարի վերադարձ մեզ։ ՀՅԴ «Շիրակ» ՄԿ-ի առաջին ջոկատը

Հնչակյանները մեկնել են Արցախ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ազատամարտիկների հանձնախումբը հայտարարում է, որ այս պահին Արցախ են մեկնում Արտաշատի ՍԴՀԿ «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի ազատամարտիկները՝ հրամանատար Խաչիկ Սարգսյանի գլխավորությամբ:  Երկրապահ Կամավորական Միության տարբեր մասնաճյուղերի հետ Արցախ են մեկնել ազատամարտի մասնակից Մեծն Մուրադ ջոկատի մարտիկները՝ հրամանատար Ռազմիկ Մատարյանի գլխավորությամբ:  Հնչակյան կուսակցությունը իր ունեցած բոլոր հնարավորություններով Արցախցու և Արցախի կողքին է: Մեր Հայրենիքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031