Օրվա լրահոսը
«Գյուղում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ է». Խոսրով Հարությունյան
ԱԺ-ում քննարկվեց Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը: Պարզվեց՝ ոչ մի չարաշահում չեն հայտնաբերել:
Ինչպես ոստիկանները բացահայտեցին Կարեն Վարդանյանի սպանությունը. (Տեսանյութ)
Կարեն Վարդանյանի սպանությունը բացահայտվել է քրեական գործը հարուցելուց մեկ օր անց: Հիշեցնենք, մարտի 17-ին Կարեն Վարդանյանին բութ գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանն ու Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող՝ Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: ՀՀ ոստիկանություն
«Կարող ենք պաշտոնական գրազ գալ». Ուրիխանյանը՝ Հովհաննես Սահակյանին
Տիգրան Ուրիխանյանի նախագիծը դրվեց քվեարկության եւ 6 դեմով չանցավ: Գագիկ Մելիքյանը, հաշվի առնելով, որ Ուրիխանյանը արու զավակ է ունեցել, նրա խնդրանքն ընդունեց ու չքվեարկեց:
Ճարտարապետների մշակած ծրագրով հնարավոր կլինի արդիականացնել եւ օգտագործել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը
«Գրեթե 15 տարի է՝ քննարկվում է այն հարցը, որ գոյություն ունեցող պետական կլոր օդանավակայանը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ չի կարող օգտագործվել ժամանակակից ավիացիայի գործառույթների համար։ Սակայն մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ի սկզբանե «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնավոր շենքի կառուցումը սխալ որոշում է եղել եւ բերել է տարբեր խնդիրների»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» «Զվարթնոց օդանավակայանի
Սպանված Կարեն Վարդանյանի ընկերը որոշ մանրամասներ է պատմում
Կարեն Վարդանյանն անհետ կորելուց առաջ բարձր տրամադրություն ուներ. Ասել էր՝ օդանավակայան պիտի գնամ
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ չաշխատող մայրերի մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների գումարների վճարման պետական ծրագրի մասնակից
Այսուհետ պետական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևանի և մարզերի բոլոր 65 մասնաճյուղերում կմեկնարկեն չաշխատող մայրերի մայրության, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաuտների գումարների վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդների անունով բացված բանկային հաշիվներին նպաստների գումարների փոխանցման միջոցով։ Նպաստների ստացումը հնարավոր է կազմակերպվել հետևյալ երկու եղանակով. 1. Սպասարկման համար պետք է նախապես բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում,
Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Գյումրիում տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում մարտի 31-ին իրականացվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործը վերաբերում
Ավետիք Իշխանյան. «Իշխանափոխության դեպքում էլ, կասկածում եմ, որ մարտի 1-ը կբացահայտվի»
Ավետիք Իշխանյանը մեզ մոտ օմբուդսմենի ինստիտուտը «չեղածից ավելի լավ է համարում», ու միևնույն ժամանակ նշում, որ այդ ինստիտուտի ստեղծումը ոչ թե ՀՀ հասարակության կամ իշխանության ցանկությունն էր, այլ՝ ԵԽ պահանջ:
ՀՀ նախագահի հետ հանդիպելու պատճառով թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել. ermenihaber.am
Թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար (2004-2014թթ.) Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ: Նշենք, որ Դեմիրբաշը 2015թ. օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ էր:
Ազատամարտիկը բանտում է, իսկ տունը՝ գրավի տակ. «Ա1+»
Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանի պաշտպանն այսօր միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Աղասի Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Բալյանը: Նրա խոսքերով՝ որեւէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար եւ անհապաղ պետք է ազատ արձակել: Սակայն նախաքննական
Հայոց ջարդերը 100 տարի անց դեռ կը հետապնդեն վերապրողները. National Geographic. yerakouyn.com (տեսանիւթ)
National Geographic ամսագիրը YouTube-ի իր ալիքին մէջ տեսանիւթով մը ներկայացուցած է 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը վերապրածներէն 5-ի պատմութիւնը, կը գրէ «Թերթ»-ը: «1915 թուականէն սկսեալ` 500.000 հազարէն մինչեւ 1.5 միլիոն էթնիկ հայեր սպաննուեցան կամ աքսորուեցան իրենց հայրենի հողերէն, ուր դարեր շարունակ խաղաղ ապրած էին թուրքերու հետ … Հայ վերապրողներէն հինգը կը պատմեն այն սարսափներու մասին, որոնք
ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ
Հաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ: ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի
«Եթե տեսնենք, որ հարթակ են ուզում՝ մենք երեւի այլ որոշում կայացնենք». Հովհ. Սահակյանը՝ «4+4+4»-ի մասին
Մինչեւ քննարկում սկսելը այդ հայտարարությունները՝ ստիպենք, ճնշենք զիջումների գնան եւ այլն, այդ ուլտիմատումների լեզվով խոսելը ոչ մի լավ տեղ չի տանի:
Էրոս Ռամազոտին խախտել է պարտավորությունները. պարզաբանում
FORPOSTART PRODUCTION-ը հայտնում է, որ մարտի 31-ին, Global Communications ընկերության կողմից ստացվել է պաշտոնական նամակ-պարզաբանում` Էրոս Ռամազոտիի` Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուների չեղարկման վերաբերյալ: Ինչպես ասվում է նամակում` Էրոս Ռամազոտտին խախտել է Global Communications ընկերության և RADIORAMA S.R.L. ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Հարկ ենք համարում պարզաբանել, որ Էրոս Ռամազոտտիի Perfecto համերգային
«Եթե տղամարդը տղամարդու հետ պայմանավորվում է, դա ավելի բարձր ուժ պետք է ունենա». «4+4+4»-ի ձայնագրության մասին
Հովհաննես Սահակյանն ասաց, որ ձայնագրությունը հրապարակելը չի ազդի գործընթացի վրա: Նա հորդորեց 4+4+4 քննարկման մասնակիցներին այսուհետեւ զերծ մնալ նման երեւույթներից:
Ապրելու իրավունք չունեն…
Նրանք, ովքեր գոնե հեռակա ճանաչում էին Կարեն Վարդանյանին, սարսափելի ցավ ապրեցին, իմանալով երիտասարդի դաժան սպանության լուրը: Անմեղ, մաքուր, միամիտ, անշառ, ծայրահեղ ինտելեգենտ երիտասարդ… այսպես են մարդիկ բնութագրում նրան եւ պահանջում արդար եւ ծանրագույն պատիժ՝ ստահակ հանցագործների համար: «Դրանց կախել է պետք», «Քառատել», «Կիսլատա լցնել վրաները», «Խոշտանգումներով սպանել», «Ինչո՞ւ վերացրեցին մահապատիժը, նմանները ապրելու իրավունք չունեն»… Սա
ՀՔԾ. կալանավորն անհիմն մեղադրել է ոստիկանության ծառայողին
Սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ
«Հայաստանը եղել եւ մնում է ոչ միան Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, այլ նաեւ իսկական ընկերը»
«Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ Ռուսաստանն այնքան էլ լավ վիճակում չէ հիմա՝ կապված եւ պատժամիջոցների, եւ նավթի գնի անկման հետ: Այդ պատճառով արդյունքը կուշանա»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը՝ խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսությանը միանալու եւ այս միության շրջանակներում տեղաշարժեր չլինելու մասին: «Սակայն այդ խնդիրները ունեն
Խառնաշփոթ՝ ԱԺ քվեարկության ժամանակ. «Ձեռքներս բարձրացրել ենք, հաշվեք» (Տեսանյութ)
Պատգամավորները աղմուկ բարձրացրին, թե ո՞նց չի ընդունվել, 6 հոգի կողմ է քվեարկել: Նոր քվեարկություն անցկացվեց, եւ Հովհաննես Սահակյանը հաշվեց՝ իսկապես, 6 կողմ, 4 դեմ
«Ռուսաստանի առաքելությունը պատերազմելը չէ, այլ հանդես գալը որպես խաղաղաստեղծ»
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը վերլուծում է աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ դրանցում Ռուսաստանի ներգրավվածությունը: «Մինչ օպերացիա սկսելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել էր տվել, որ մեր խնդիրը սիրիական իշխանությունը կայունացնելն էր, պայմաններ ստեղծել ոչ միայն ներքին քաղաքական բանակցային գործընթացի, այլ նաեւ Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման համար»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասում է «Արդար Ռուսաստան» կուսակցության
«Իշխանությունն առաջնահերթ պետք է մտածի ընտրացուցակները հրապարակելու մասին»
Թեւան Պողոսյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներով վաղ է «ուրախանալ»
Կանեփ՝ ալյուրի պարկում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բերքանուշից Դվին տանող գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, տաքսի ծառայության «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին` 1993 թ. ծնված Հակոբ Հ.-ին և ուղևոր, 1994 թ. ծնված Հակոբ Մ.-ին: Ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ հետևի նստելատեղին, հայտնաբերվել է ալյուրի համար նախատեսված պարկ, որի մեջ լցված էր մոտ 0.29 կգ դարչնագույն կանեփանման բույսի
Իշխանության «կապրիզը»
Քվեարկածների ցուցակներն, ըստ Թեւան Պողոսյանի, այլ մեխանիզմներով կարելի է ստանալ «Եթե ես փորձեմ համեմատել այն, ինչ որ եղել է մարտի 18-ին, եւ այն, ինչը որ այսօր ենք մենք քննարկում, կարող եմ ասել, որ օրենքի նախագծի հեղինակները մեր բարձրաձայնած հարցերի ու խնդիրների, մի քանի նոր մոտեցումների հետ միասին պատրաստ էին նոր տարբերակներ քննարկել: Ինչը նշանակում է,
Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ հայրապետական օրհնություն տվեց Երկրապահ կամավորականների միությանը
Զորավար Մանվել Գրիգորյանն անչափ կարեւորում է սերունդների քրիստոնեական դաստիարակությունը: Պատահական չէ, որ եռասերունդ Երկրապահի եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու միջեւ ազգաշահ գործակցություն է ծավալվել: ԵԿՄ 1-րդ հոբելյանական համագումարից հետո՝ 2014-ի փետրվարի 26-ին, նորընտիր վարչությունն արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ընդունելությանն ու օրհնանքին: Վեհափառը Երկրապահին օրհնած Խաչ նվիրեց, որ այսօր կազմակերպության կարեւորագույն խորհրդանիշերից է: Նույն
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության վարչապետի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական
«Հրամանը ուղղված է եղել իշխող կուսակցության եւ գործող գերագույն գլխավոր հրամանատարին ընտրելուն». զեկույց
«Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ ժամկետային զինծառայողների ընտրությունն ուղեկցվում է հրամանատարի ուղղորդմամբ եւ հոգեբանական ճնշմամբ: Դրան զուգահեռ, նրանք բավարար չտիրապետելով ընտրական պատշաճ գործընթացներին եւ իրենց ընտրական իրավունքներին, ինչպես նաեւ մեկուսացած լինելով փակ ու ոչ միշտ ապահով պայմաններում, չեն կարող ձեռնարկել գործուն քայլեր իրացնելու կամ վերականգնելու իրենց իրավունքները: Առկա են կասկածներ, որ զինծառայողների ռեսուրսը իշխանությունների կողմից
Ոսկու հանքից՝ ոստիկանություն
Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայությունից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հանքի տարածքում երկու անձանց են հայտնաբերել, որոնք հանքի աշխատողներ չեն: Ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողները Սոթքի ոսկու հանքի «Բաց հանք» կոչվող տարածքում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ոսկան Շ.-ին և 1991 թ. ծնված Խորեն Ա.-ին: Հանգամանքները պարզվում
Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա…
Հայ ժողովրդի հավատն առ Աստված հազարամյակների ծանր փորձություններով է անցել, դա ապացույցի կարիք բնավ չունի: Սակայն, նա անարժան որդոց պակաս երբե՛ք չի զգացել: Կյանքը փոխել է իր առանցքը. սասանվել են ազգային և հոգևոր արժեքների հիմքերը, ուր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում գերակա է նյութական շահը: Առուծախն է այսօր ընդգծում հայի դիմագիծը, ակոսում՝ կյանքի ուղին. ամեն ինչ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում` Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի


















































