Օրվա լրահոսը

Լարուած աշխատանքի լծուած են դաշնակցական նախարարները. «Ասպարեզ»

Խոստումը տրուա՛ծ է: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայաստանի կառավարութեան մաս կազմելով՝ անկարելին պիտի ընէ, որպէսզի բարելաւուի հայրենի ժողովուրդին վիճակը: Նահանջելու տեղ չկայ, ժամանա՛կ ալ չկայ: Լարուած աշխատանքի լծուած են դաշնակցական նախարարները, որոնց հետ նաեւ՝ ամբողջ կուսակցութիւնը, իր հայրենական եւ սփիւռքեան կառոյցներով: Հասկնալի է, որ Հայաստանի մէջ Դաշնակցութիւնը կը դիմագրաւէ ժողովուրդին մօտ ամրացած՝ ընդհանրապէս բոլո՛ր քաղաքական ուժերուն,

Սա շատ էական, երկրի տնտեսության վրա ազդող, յուրաքանչյուր հայաստանցու կենցաղին վերաբերող իրադարձություն է. «Հայկական ժամանակ»

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ իր նիստում որոշել է 0.25 տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել է այն 8.25 տոկոս։ Ֆինանսատնտեսական մասնագիտական քննարկումներից հեոու մեր ընթերցողին այս իրադարձությունը կթվա ոչ էական, իր հետ կապ չունեցող։ Իրականում, սակայն, սա շատ էական, երկրի տնտեսության վրա ազդող, յուրաքանչյուր հայաստանցու կենցաղին վերաբերող իրադարձություն է: Եվ ուրեմն, ինչ է նշանակում

ԵԱՀԿ-ն ողջունում է ադրբեջանցի իրավապաշտպանի ազատ արձակումը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նախագահ, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով զբաղվող Իզաբել Սանթոսը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Վիգենը ողջունել են Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշումը՝ մարդու իրավունքների հանրահայտ պաշտպան Ինթիգամ Ալիևին ազատ արձակելու վերաբերյալ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Սանթոսը մասնավորապես ասել է. «Հույս ունեմ, որ Ալիևն այժմ

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով: Լայն ներկայացվածություն ունեցող Խորհրդում, որը վարում էր դեսպան Ջոն Հերբսթը, Հովհաննիսյանն այսօր ամերիկացի որոշում կայացնողներին եւ ռազմավարական վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով: Նա շարունակելու է վաշինգտոնյան շփումները՝ Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն

Պասից դուրս գալով՝ Գյումրու «Վանատուր» ռեստորանի դիմաց դանակահարվել են

Ինչպես տեղեկացնում են Գյումրի բժշկական կենտրոնի հասարակայնության ու լրատվության բաժնից, այսօր գիշեր՝ ժամը 00:10-ին իրենց մոտ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Վերջիններս Երեւանի բնակիչներ են՝ 1980 թվականին ծնված Ա.Մ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր եւ 1989 թ ծնված Ն.Դ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի

«Լուսավոր Հայաստանն» անիմաստ է համարում դիտորդի կարգավիճակով մասնակցել 4+4+4 ֆորմատով բանակցություններին

Լուսավոր Հայաստան Կուսակցությունն անիմաստ է համարում դիտորդի կարգավիճակով մասնակցել 4+4+4 ֆորմատով բանակցություններին՝ հետևյալ պատճառաբանությամբ. 1. Հայ Ազգային Կոնգրես կուսակցության կողմից առաջարկված բանակցային ֆորմատը չի ենթադրում ներառական հնարավորություն, քանի որ ձևավորվում է միայն ԱԺ խմբակցություններից՝ հաշվի չառնելով արտախորհրդարանական քաղաքական ուժերին։ 2. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի անակնկալ առաջարկը հարց է առաջացնում՝ արդյոք նա այդ առաջարկը քննարկե՞լ

Ի՞նչ ենք կորցնում՝ իշխանությունների հետ բանակցելով

Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է, որ միջազգային հանրության կողմից լուրջ ճնշումներ կան իշխանության վրա, եւ այն, ինչ մենք տեսնում ենք, դա միայն «այսբերգի գագաթն» է: 2011-ին իշխանությունների հետ բանակցությունների հետ կապված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ իրենք «գյալաջի» անելու ժամանակ չունեն: «Առավոտի» հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումն էլ «գյալաջի»

Արարատ Զուրաբյան. «Այսօր ընտրություններին քաղաքական որեւէ ուժ առանձին մասնակցել եւ լուրջ արդյունք արձանագրել չի կարող». «Հրապարակ»

Տեւական ընդմիջումից հետո երեկ կրկին ասպարեզում հայտնվեց վերածնված ՀՀՇ-ն իր ղեկավար կազմով։ Նրանց այցը Ղարաբաղ, ընդունելությունը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի կողմից լուսաբանվեցին մամուլում, լուսանկարներ հայտնվեցին լրահոսում։ Կուսակցության նախորդ «հայտնությունը», հիշեցնենք, անցած տարի էր՝ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Սահմանադրությանն աջակցող ուժերը հյուրընկալվում էին նախագահականում, արժանանում Սերժ Սարգսյանի ընդունելությանը։ Դրան անմիջապես հաջորդեց ՀՀՇ

Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությունը

ՀՀ արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում։ Այդ իսկ պատճառով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել իր քաղաքական օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը: Սույն հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է․ ·         Վերլուծել ՀՀ արտաքին պարտքի

Սերժ Սարգսյանի խորհրդանշական մուտքը ԱՄՆ. «Ժամանակ»

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ, որտեղ նա մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու մարտի 31-ից ապրիլի 1-ը: Ամերիկյան այցը Սերժ Սարգսյանը սկսել է հայկական համայնքի հետ հանդիպումներից, հայկական կառույցներ և եկեղեցիներ այցելությունից: Այս հանգամանքն ունի բավականին ուշագրավ խորհրդանշականություն: Հայ-ամերիկյան հարաբերությունը ներկայումս գնահատվում է որպես ամենաբարձր մակարդակի: Ընդ որում՝ այդպես են

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

«Նոր Հայաստան». ԸՕ նախագծի վերաբերյալ հինգ պահանջները պետք է համախմբեն ընդդիմությանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացված է: Ընտրությունների մեխանիզմը վաղուց վերածվել է և հետզհետե կատարելագործվում է որպես հանցավոր վարչախմբի վերարտադրության գործիք: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է: Այն սահմանում է պետական կառավարման համակարգի ձևավորման մեխանիզմը, ուստի ըստ էության սահմանադրության բաղադրիչ է: Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ դնելը 2015 թ. դեկտեմբերի

Հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.74 մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.66 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.74 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյան. «Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար»

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի

Փոփոխվող տեսակետներ

Մոտ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 19-ին, գերմանական Frankfurter Allgemaine Zeitung պարբերականում հրապարակվել էր այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որում վերջինս նշել էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն է», և «Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա ճանապարհին»: Այդ հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից,

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով ավելի բարեկարգ Երեւան կառուցի:

Երբ պարտքը պատիվ է

Բանկերից մեկի գովազդն էի նայում նոր, սկզբից ինձ թվաց սոցիալական գովազդ է բանակի մասին: Մեր այս նիհիլիստական, չգիտես որտեղից մեր մեջ մտցված, խիստ մոդայիկ հակա-հայրենասիրական, նյութապաշտական,«որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ական մթնոլորտին այնքան գեղեցիկ էր հակադրվում… Հայրենասիրությունը, ինչպես ցանկացած զգացմունք, պետք է դաստիարակել: Դաստիարակել մանկուց, մանկապարտեզից, դպրոցից… Երեխան, որն ամեն օր տանը լսում է «երկիրը երկիր չի»,

ԱՄՆ-ի իրավապահները բացել են ահաբեկչի iPhone-ը առանց Apple-ի օգնության. «Ամերիկայի ձայն»

APPLE ընկերության եւ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական վեճն ավարտված է: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վեճի առարկա հանդիսացող Սան Բերնարդինոյի ահաբեկչի արգելափակված հեռախոսից հաջողվել է ստանալ բոլոր տեղեկությունները, եւ իրավապահներին այլեւս անհրաժեշտ չէ APPLE-ի օգնությունը՝ հեռախոսի պաշտպանվածությունը շրջանցելու համար: Քաղաքացիներին այդ հանգուցալուծումը կարծես թե չէր զարմացրել: «Չգիտեմ, նրանց ինչի՞ն էր պետք APPLE-ի

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի շնորհիվ հայկական «Ռակետա» մեքենան դարձել է ամենապահանջվածը

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգության պրեմիերան, որը դիտելու էր եկել մոտ 700 մարդ. թատրոնի դահլիճը՝ օթյակներով, 700 տեղանոց է ու ոչ մի դատարկ աթոռ չկար: Մինչ ֆիլմի ցուցադրումը գլխավոր դերակատար, գյումրեցի Մկրտիչ Արզումանյանը, որ նաեւ պրոդյուսերներից մեկն է ( ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակն ու ստեղծագործական

Մի շարք առաջարկներ նման են «գազն անցած ջերմուկի». Հ. Նաղդալյան

Կարծես իրականություն են դառնում ընդդիմության կողմից առաջարկվող՝ 4+4+4 ֆորմատով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, դրանք իշխանության տարբեր ներկայացուցիչներ ի սկզբանե չէին բացառել, բայց արդյո՞ք պատրաստ են իշխանությունները ընդառաջ գնալ ընդդիմության կողմից ներկայացվող մի շարք առաջարկներին, այդ թվում՝ ցուցակների հրապարակման պահանջին, պարզեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից: – Տիկին Նաղդալյան, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի եւ

Սերգեյ Սմբատյան. «Եղան մարդիկ, որոնք կարճացրեցին Գեղամ Գրիգորյանի կյանքը»

«Չեմ ուզում անուններ տալ, բայց  մարդիկ կան, որ սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են գրել Գեղամ Գրիգորյանի  մահվանից հետո, մինչդեռ իրենք իրենց արածը ազնիվ չէ …  Եթե դուք այդքան ակտիվորեն պայքարում էիք Գեղամ Միհրանիչի դեմ, հիմա պետք չէ ցույց տալ, թե իբր սգում եք: Ցավում եմ, որ ոմանց գործունեությունն ավելի կարճացրեց մաեստրոյի կյանքը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց

Հունան Պողոսյանը հերքում է՝ ՌԴ քաղաքացուն ոստիկանների մտահոգության մասին բան է ասել

ՀՀ փոխոստիկանապետն ընդունում է, որ Ելենա Օվսյանիկովային սադրիչ է անվանել, բայց վիրավորելու նպատակով չի ասել. փաստաբան

Կառավարությունն որոշում կայացնելու իր իրավունքը տալիս է Վլադիմիր Գասպարյանին

Ոստիկանապետին է փոխանցվում ոստիկանության կարգապահական հանձնաժողովում Հ/կ-ների ներկայացուցիչներին ընտրելու իրավունքը

Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում այցելել է Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ»

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակում է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն և կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաև իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ: ՀՀ Նախագահը մարտի 29-ին այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի: Եկեղեցու հոգևոր

Զատիկյանի սպանության գործով դռնփակ կարգով երկու վկա հարցաքննվեց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դռնփակ պայմաններում այս վարչական շրջանի նախկին ղեկավարի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հարցաքննվել է երկու վկա: Այս վկաների նկատմամբ դեռ նախաքննության ժամանակ ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածների կարգով որոշվել էր պաշտպանության հատուկ միջոցներ կիրառել: Վկաները, Aravot.am-ի տեղեկություններով, պնդել են իրենց նախաքննական ցուցմունքները: Իսկ ըստ նախաքննական ցուցմունքի, վկաներից մեկը դեռ

«Ուզում ենք հասկանալ՝ ինչու է կինը միտինգի, ամուսինը՝ տանը». Ոստիկանապետի խորհրդականի պաշտպան

Հունան Պողոսյանի ու Նարեկ Մալյանի հայտարարությունից հետո Ելենա Օվսյանիկովայից ճշտել են՝ ի՞նքն է եղել այն անձը, որը ոստիկաններին սեքս է առաջարկել. փաստաբան

Լեւոն Ջավախյան. «Ոչ գող եմ, ոչ անբարոյական»

Նա նեղսրտել է, որ իր հասցեին վիրավորական խոսքեր են գրել ֆեյսբուքում:

«Փոխոստիկանապետն ուղղակիորեն զրպարտել է հայցվորին». Փաստաբանը հիշեցրեց Հունան Պողոսյանի արտահայտությունները

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը չի հրաժարվում, որ ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյանիկովային անվանել է սադրիչ: «Բայց Ելենան սադրանքով չի զբաղվել»,- վստահեցնում է Ելենայի փաստաբանը:

Իշխանության պատասխանը`ՀԱԿ-ին. «Կհանդիպենք վաղը, 17.30-ին»

Հովհաննես Սահակյանը` ՀԱԿ-ի`«4+4+4» ձեւաչափի եւ ՄԻՊ-ի առաջարկների մասին – ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`ընդառաջ գնալով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հորդորին, գրավոր ներկայացրեց Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձեւաչափով քննարկումների առաջարկը: Իշխանությունը պատրա՞ստ է ընդունել ՀԱԿ-ի մեկնած ձեռքը: – Մենք նախկինում ասել ենք, որ ցանկացած ձեւաչափով պատրաստ ենք քննարկել ԸՕ-ի նախագիծը, ցանկացած քաղաքական ուժի հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031