Օրվա լրահոսը

«Սահմանին խուճապ չկա, բայց այն տեղերում, որտեղ կարող է զենքով առաջ ման չգայիր, հիմա զենքով են ման գալիս». Դեւրիկյան

Եթե առաջ զինվորը պետք է դիրքերից գլուխը չհաներ, որ սնայպերին այն բաժին չդարձներ, հիմա հրետանային արկերի հետագծով դու նայում ես, թե հնարավոր ինչ կարող է պայթել, որ այդտեղ էլ կուտակումներ չլինեն, մարդ չլինի:

Թե՛ Արարատյան դաշտում, թե՛ նախալեռնային գոտում ծիրան կունենանք, եւ բավականին շատ

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են բույսերի պաշտպանության գծով գյուղատնտես Գրիգոր Հարությունյանը եւ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Լուսինե Բուդաղյան– Եթե մի տարի բնությունը բարեհաճ է գտնվում, ապա հաջորդ տարին գյուղվարկերի տակ գտնվող գյուղացու բերքը կա՛մ ցրտահարությունից է տուժում, կա՛մ երաշտից, կա՛մ կարկուտն է փչացնում: Ասում ենք՝ քաղաքը պահողը գյուղն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 29-ի գիշերը 1700 մ-ից սկսած ձյան տեսքով, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը

«21-րդ դարի դերասանը պետք է կարողանա կյանքի կոչել ռեժիսորի երեւակայությունը»

Թատերագետը` դերասանական ունիվերսալիզմի անհրաժեշտության մասին

«Ադրբեջանը ոտնատակ է տվել բոլոր սրբությունները». Դեւրիկյանը՝ Զատկի տոնին հակառակորդի կողմից ականանետման մասին

Դժբախտաբար, աշխարհը չհասցեագրված մեղադրանքներ հնչեցնելով՝ ինքն իրեն ծիծաղելի դրության մեջ է գցում: Նույնիսկ հրետանային արկի հետագծով դու կարող ես հետաքննել ու պարզել, թե ինչ ուղղությամբ է դա եկել եւ ինչպես է եղել: Դա չանելով՝ Մինսկի խումբը հավասարություն է դնում

Բրյուսելի եւ Փարիզի հարձակումների առնչությամբ առնվազն 8 կասկածյալ ազատության մեջ է. CNN

Կասկածյալներից երեքը ապրել են կամ որոշ ժամանակ են անցկացրել համապատասխանաբար Նիդերլանդներում, Գերմանիայում եւ Շվեդիայում

«95-ից սկսած՝ ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի տերը մենք ենք»

Շարմազանովը ՀՀՇ-ականներին ուղղում է՝ իրանց ժամանակը ո՞րն է, կարո՞ղ է մենք ընդդիմությունում ենք եղել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միշտ հպարտանում է երկնիշ տնտեսական աճով, որը եղել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք: «Առավոտը» ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ դա Անդրանիկ Մարգարյանի գործունեությա՞ն արդյունքն էր, թե՞, այնուամենայնիվ, հենց Ռոբերտ Քոչարյանի: Նա պատասխանեց. «Ես չեմ ուզում բաժանել:

«Հնարամիտ վարորդնե՞ր են հայտնվել, որ հարբածությունը թանկարժեք ալկոտեստերով պիտի ստուգեն»

Մարտի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները ներկայացնելով պետական գնումների իրենց ուսումնասիրությունը՝ նշել էին, որ ՀՀ ոստիկանությունը 2015 թվականին գնել է հատը 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստեր: Բացի այս, անցյալ տարի ոստիկանությունը ձեռք է բերել Ճանապարհային երթեւեկության հսկման սարքեր՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների նկարահանման եւ արձանագրման, պարեկային ավտոմոբիլների համար համակարգով նախատեսված համապատասխան

Տիգրան Ուրիխանյանը որդի է ունեցել

Սուրբ Հարության տոնի օրը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ընտանիքը համալրվել է: Տիգրանի կինն արու զավակ է պարգեւել ամուսնուն: Լեւոնն Ուրիխանյանների առաջնեկն է: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կին դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Նույն արարքի համար դատապարտված Լիլիա Խաչատուրովան՝ «Կարիճ Լիլոն», դրսում է, իսկ «Փիղը»՝ Ելենա Սողոմոնյանը, ներսում Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը երեկ հաստատեց «Առավոտի» այն լուրը, թե դատապարտյալ Սոնա Մալումյանը հացադուլ է հայտարարել: Այսօր արդեն նրա հացադուլ հայտարարելու չորրորդ օրն է: Հացադուլավորն առանձնացվել է, նրա հետ «տարվում են բացատրական աշխատանքներ» հացադուլը դադարեցնելու

Հարուցվել է քրեական գործ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։ 2016թ. մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։ Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558

Թուրքիայի կառավարությունը կարագացնի նոր Սահմանադրությունը գրելու գործընթացը. Hurriyet

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ավարտել այդ գործընթացը հաջորդ ամսում

Հորդանանը ցանկանում է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ. «ՏԱՍՍ»

Հորդանանն արտահայտել է իր մտադրությունը՝ դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի բանակցություններ սկսվեն Եվրասիական տնտեսական միության և Հորդանանի միջև՝ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հորդանանի այս ցանկությունը նշված է ռուս-հորդանանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման միջկառավարական հանձնաժողովի երրորդ նստաշրջանի արձանագրություններում։ Փաստաթղթում նշվում է, որ, ի պատասխան հորդանանական կողմի

«Հայկական վերածննդին» իր ողջույնի խոսքը ուղղեց Իոսիֆ Կոբզոնը

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը վարում էր նախաձեռնության հեղինակ , «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Համագումարին ներկա էին ինչպես ռուս, այնպես էլ հայազգի հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտության ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ և «Հայկական վերածննդին» բեղմնավոր ու արդյունավետ

Օրենքը կրոնական կառույցներին արգելում է փողոցում գրքեր եւ թերթոններ բաժանել

Սեւան Աղաջանյանի խոսքով` չնայած դրան, քարոզչությունն իրականացվում է

Լիբանանահայ սոպրանոն «կամրջում» է հայաստանցի եւ սփյուռքահայ արվեստագետներին

Առաջին անգամ հայրենիքում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ապրիլի 3-ին կկայանա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի (լուսանկարում) մենահամերգը: Մեր հայրենակցուհին պրոֆեսիոնալ բեմում է 2007թ., մինչ այդ հանդես է եկել Համազգայինի «Գուսան», կաթողիկոսարանի «Շնորհալի» եւ այլ երգչախմբերում: Ուսումը ստացել է «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում, Թագուհի Թեքյան-Խաչերյանի դասարանում: Մենահամերգներով հանդես է եկել Բեյրութում, Կիպրոսում, Սիրիայում: Առաջին անգամ երգչուհին 1-2

Թուրքիայի ձեռքով սիրիահայերը ապրում են երկրորդ եղեռնը

Այն, ինչ արդեն մի քանի տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում, անվանել այլ կերպ, քան եղեռն՝ Սիրիայի, մասնավորապես նաև սիրիահայերի նկատմամբ, անկարելի է: Մի քանի տարի շարունակ համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ փորձում են սիրիական պատերազմը ներկայացնել որպես Սիրիայի ընդդիմադիր ուժերի և իշխանությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմ: Այս կարծիքին կողմ են արտահայտվում արևմտյան մի շարք տերություններ՝ ԱՄՆ-ի

ՀՀ-ում գրանցված 4 կրոնական կառույց ղեկավարում է նույն անձը

Փորձագետի խոսքով` այդ կառույցների գործունեությունն անօրինական է, իսկ ՀԿ ղեկավարը կոչ է անում ստուգումներ անցկացնել

Բանաստեղծուհին հյուրընկալվել էր դպրոցում

Երեւանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցում ինքնատիպ միջոցառումների պակաս չկա: Օրերս էլ այնտեղ նշվեց Պոեզիայի միջազգային օրը: Հնչում էին ժամանակակից բանաստեղծուհի Լուսինե Աղաջանյանի հեղինակած ստեղծագործությունները՝ սիրո ու մարդկային արժեքների թեմայով: Բանաստեղծուհու ստեղծագործությունների մասին խոսեց արվեստաբան, արվեստագետ Ս. Ղուկասյանը: Ասմունքով հանդես եկան նաեւ դպրոցի աշակերտները, նրանք արտասանեցին իրենց ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին բանաստեղծուհին երախտիքի խոսք հայտնեց

Մեր պատերազմը եւ մեր հաղթանակը

Հայաստանն ու Ղարաբաղը դեռեւս գտնվում են ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում: Ադրբեջանի կողմնակիցներն ու անձամբ կրտսեր Ալիեւը Ղարաբաղին ու Հայաստանին զավթիչներ են համարում, եւ չէի ասի, թե մենք այդ որակումից շատ ենք վրդովվում ու նեղվում: Ավելին՝ նույնիսկ ներքուստ շոյվում էլ ենք: Որովհետեւ մշտապես բարդույթավորված ենք եղել զավթվածի ու կոտորվածի հոգեբանությամբ ու բարդույթներով: Հիմա, երբ մեզ արդեն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքի քննությունը հետաձգվեց

2015 թ. մարտի 24-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Պողոսյանի, սկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից 2015 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Բողոքի քննությանը մասնակցում էին

Իրադարձությունները Բրյուսելում սարսափելի ահաբեկչությունից գրեթե մեկ շաբաթ անց

2016թ. մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո քաղաքի կյանքը ոչ մի կերպ չի վերադառնում բնականոն հուն։ Հետահաբեկչական Բրյուսելում կատարվող իրադարձությունների ամբողջական պատկերի մասին գրում է բրիտանական The Telegraph-ը։ Բրյուսելում պլանավորված «Վախի դեմ քայլերթը» չեղյալ է հայտարարվել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած զարգացումների հետևանքով, որոնց մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ։ Բրյուսելում

Հովիկ Աբրահամյանը՝ նկարիչների միությունում

Գյուլնարա Սարիբեկյանի ցուցահանդեսն առիթ դարձավ, որպեսզի շաբաթ օրը ՀՀ նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում էլ հանդիպեմ ոչ ավել, ոչ պակաս… Հովիկ Աբրահամյանին: Իրականում ընկերներիցս մեկը իմանալով, որ ես անձամբ ծանոթ չեմ Հովիկ Աբրահամյանի հետ, գերազանց հումոր արեց, ասելով, թե նա առաջին հարկում է եւ որեւէ մեկը չգիտի այդ մասին: Ինձ հետ առաջին հարկ շտապեցին էլի

Ադրբեջանական կրակից բերքաբերցու ավտոմեքենան վնասվել է

Կրակ է արձակվել գյուղի տների, տանիքների վրա

«Նպատակ ունենք մեկ հարկի տակ ընտանիքի նման մտածենք եւ խորհենք ֆոլկ երաժշտությամբ»

Արվեստն ու մշակույթը կերտում են մարդուն, իսկ էթնիկ արվեստն ու մշակույթը կերտում ու պահպանում են ազգային տեսակը «Հայասա» ֆոլկ բենդն այս առաքելությամբ է առաջնորդվում՝ պահպանել, կրել ու սեփական ուժերով փոխանցել հինը, արժեքավորը, մերը ու հայկականը: «Հայասա» ֆոլկ բենդը գրեթե երկու տարեկան է: Չնայած իր «երտասարդ տարիքին»՝ հասցրել է շրջագայել Հայաստանի մի շարք մարզերում եւ ձեռք

Kia-ն մխրճվել է բժշկուհու տան մեջ. կա վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցում Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 55-ամյա Սեյրան Հայրապետյանը իր վարած Kia մակնիշի 18 OV 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 1 տան պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով

«Զատկի պար» . Ազգային պարերի ֆլեշմոբ` ՀՀԿ ԵԿ և «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախաձեռնությամբ

Մարտի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության անդամները «Մասունք» պարային համույթի ղեկավարությամբ Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին զատկական ազգագրական պարեր` նվիրված Սուրբ Զատիկի տոնին: Ֆլեշմոբի ընթացքում երիտասարդները անցորդներին բաժանեցին թռուցիկներ` հայկական ազգագրական պարերի նշանակության վերաբերյալ: Միջոցառման նպատակն էր պարերի միջոցով ներկայացնել Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը` երիտասարդության մեջ տարածելով

Վրաստանի վարչապետ. Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով (Տեսանյութ). Грузия Online

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Վրաստանի հայազգի քաղաքացիներին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, ասել է, որ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Վրաստանի վարչապետը և վրացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։ Իր խոսքում Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է. «Ուզում եմ

Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը մոտ 70 մարդու կյանք է խլել. Bloomberg

2016թ. մարտի 27-ին Պակիստանի Փանջաբ նահանգի կենտրոնում՝ Լահորում, ահաբեկչական պայթյունի է տեղի ունեցել, որի հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալների համաձայն, զոհվել է 65-ից 72 մարդ, ավելի քան 300 հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։ Դեքը տեղի է ունեցել Լահոր քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում, որտեղ այդ պահին հանգիստն էին անցկացնում

  Մայր Տաճարում մատուցվեց Ս. Հարության ճրագալույցի Պատարագը

Ավագ շաբաթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց յուրահատուկ խորհրդավորությամբ: Ավագ շաբաթ` երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, ապա Մայր Աթոռի չորս միաբան սարկավագների կողմից ընթերցվեց Դանիելի մարգարեությունը:  Այնուհետև

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031