Օրվա լրահոսը
Միքայել Դանիելյան. «Հայաստանի դատարանների աշխատանքը ինձ հավատ չի ներշնչում»
Միքայել Դանիելյանի կարծիքով՝ յուրաքանչյուր այլ դատարանում նույն իրավիճակն է, ինչ Գասպարիի գործով ականատես եղանք
Փաստորեն, ըստ Արթուր Բաղդասարյանի, հայկական վերածնունդը պիտի տեղի ունենա Ռուսաստանում. «Չորրորդ իշխանություն»
Եթե դա այդպես է, ապա նրա ղեկավարած կառույցն ու Սերժ Սարզսյանը բնական դաշնակիցներ են:
«Եվրանեսթի» պատվիրակները կմեկնեն Բաքու՝ համոզելու
Արտակ Զաքարյանին խոստացել են, որ դա չի լինի ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հաշվին`ինչ-որ բանաձեւի տեսքով
Դավիթ Բաբայան. «Ադրբեջանը ե՛ւ սատարում է ահաբեկիչներին, ե՛ւ ԻՊ-ում կան բազմաթիվ ադրբեջանցի գրոհայիններ». «Հայոց աշխարհ»
Իսկ Եվրոպան պետք է սթափվի, քանի որ ահաբեկչությունը եկել, հասել է իր սիրտը` Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել:
Արմեն Մկրտչյան. «Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց այս ընթացքում ոչ մեկ հաղթած դուրս չի եկել». «Ժողովուրդ»
Դա հավասար է նրան, որ մեկը ողջ տունս թալանի, գնամ բանակցեմ, որ գոնե հեռուստացույցը թողնի, զբաղվելու բան ունենանք։
Գնացել էր բժշկական օգնություն ցուցաբերելու, բայց գողություն էր կատարել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել Աբովյան քաղաքի բնակչուհի, 1967 թ. ծնված Մանյա Պ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. հոկտեմբերին, բժշկական օգնություն ցույց տալու նպատակով, գնացել է Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը և օգտվելով տան բնակիչների` Ալեքսանդր Ա.-ի և կնոջ`
Ավարտվել է Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները: Մասնավորապես՝ Ա. Երեմյանը, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին և նպատակ ունենալով նպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015թ. դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը
Ո՞վ է մեր թիմի մարզիչը. «Հայկական ժամանակ»
Համատարած քննարկվում է ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ արգելել է մարզչին թիմ հրավիրել Յուրա Մովսիսյանին, Գեւորգ Կասպարովին, Ռոբերտ Արզումանյանին, եւ հնչում է հարց, ո՞վ է ՀՖՖ նախագահին նման իրավունք տվել, եւ ո՞վ է մեր թիմի իրական մարզիչը։ Աշխարհում չկա ֆուտբոլի հետ կապ ունեցող որեւէ անձ, որը չփորձի խառնվել թիմի (հավաքականի) գործերին, չփորձի կազմի հետ կապված իր սեփական
Տիտանիկի խորհրդավոր խորտակումն ու 5 հայերը. Yeni Şafak
Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցի սյունակագիրներից մեկը (Մուհամմեդ Բեդիբեքը) հոդված է հրապարակել, որտեղ պատմում է աշխարհահռչակ Տիտանիկ նավի խորտակման և այդ նավով ճանապարհորդության մեկնած 5 հայազգիների պատմությունը։ Հոդվածագրի պնդմամբ՝ խորտակված նավում եղել են ազգությամբ հայ, Օսմանյան կայսրության 5 քաղաքացիներ, որոնք բոլորն էլ ծնունդով Բինգյոլից էին։ Հինգի անուններն էին՝ Նշան Գրիգորյան, Օրսեն Սիրայանյան, Օրթին Զաքարյան, Դավիդ Վարդունյան
ՀՀԿ-ի վերջին զոհը. «Ժամանակ»
Նկատելի է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը, հասարակական աջակցության ակնկալիքով՝ փորձելով նախընտրական շրջանում հասարակության մոտ տպավորություն թողնել, որ ՀՀԿ-ի իմիջը փոխվում է, որ ՀՀԿ-ն բերում է նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք թաղային մականունավորներ, օլիգարխներ չեն, որոնք կրթված են, տարբեր լեզուներ գիտեն, որոնք ինտելեկտուալ են, «Ինչ, որտեղ, երբ» խաղալ գիտեն և այլն:
Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը աստղաբաշխական աճ է արձանագրել. «Հայկական ժամանակ»
Իսկ թե ինչ ապրանքների հաշվին է այս տարվա հունվարին արտահանումը աճել, դեռ պարզ չէ, ու երեւի չպարզվի էլ։
National Geographic Traveler ամսագրի խմբագիրը կայցելի Հայաստան՝ զբոսաշրջության զարգացման նախնական գնահատում անցկացնելու համար
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը եւ National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային եւ բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյուների վրա. • շրջակա միջավայրին չվնասող մեթոդներ, • աջակցություն մշակութային ժառանգության ու
Ստյոպա Սաֆարյան. «Այդպիսի դպրոցներ բացվում են կուսակցություններին առընթեր». «Հրապարակ»
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է քաղաքական դպրոց հիմնել, այդ դպրոցում «աշխատատեղերի» բաշխման մեկնարկը տվեց։ Քաղաքական դպրոցի մասին միայն դեռ տեղյակ ենք, որ կոչվելու է Անդրանիկ Մարգարյանի անունով։ «Փողի խնդիր չունեն, անշուշտ, դպրոց կամ հաստատություն բացելու համար, բայց շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ են ուզում անել։ Ես պիտի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը: Ուսումնասիրության արդյունքում ձևավորված առաջարկները վերաբերում են՝ 1. Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը. 2. Քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության
Հայկական մշակույթի շաբաթ Տոկիոյում
Մարտի 22-27-ը Տոկիոյում անցկացվեց հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ։ Շաբաթը մեկնարկեց «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրեց հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվեցին հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի և ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։ Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի
Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ: Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում,
Անհայտ անձինք իրենց տիրապետության տակ են վերցրել թռիչք իրականացնող ինքնաթիռը. Reuters
Ալեքսանդրիա-Կահիրե թռիչքն իրականացնող EgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկը, թռիչքի պահին, հայտնվել է անհայտ անձի կամ անձանց հսկողության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ինքնաթիռի հանդեպ վերահսկողություն իրականացնողները ստիպել են վայրէջք կատարել Կիպրոսի մայրաքաղաք Լառնակայի օդանավակայանում։ Ինքնաթիռը, Կիպրոսի ժամանակով 08:50 բարեհաջող վայրէջք է կատարել և արդեն սկսվել են բանակցությունները ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ։ Ավելի ուշ
Հոսանքի պարտքեր են կուտակել նաեւ մահացածները. «Հրապարակ»
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Սպարտակ Լեւոնյանին ծանուցվել է, որ ինքը ՀԷՑ-ին պարտք է 2006 թվականին օգտագործած հոսանքի դիմաց։ Հորդորելով պարտքը մարել եռօրյա ժամկետում, ընկերությունը միաժամանակ զգուշացրել է, որ չվճարելու դեպքում ստիպված կլինի ժամկետանց պարտքը բռնագանձել դատական կարգով։ Այս պարագայում զավեշտն այն է, որ Սպարտակ Լեւոնյանն ու նրա կինն իրենց մահկանացուն կնքել են դեռեւս 2002
Եվրոպացի դիվանագետները պատասխանել են Էրդողանին. «Հաբերլեր»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներից մեկում դժգոհություն էր հայտնել, որ Ստամբուլում հավատարմագրված եվրոպացի հյուպատոսները մասնակցել էին «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և նույն լրատվամիջոցի թղթակից Էրդեմ Գյուլի դատավարությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Էրդողանի արտահայտած դժգոհության վերաբերյալ հայտարարություն է տարածել Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է,
Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Արթիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Վանաձորում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման
Մեկ տարի առաջ Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը ազատության մեջ է
Մեկ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացվող Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության և անուղղակի աջակցության պայմաններում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռևս ազատության մեջ է: Հաշվի առնելով, որ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառած ոճրագործը ռեժիմի շահառուն է և ըստ էության գործել է նրա թելադրանքով, իրավապահ մարմինները նախ օրեր շարունակ
Ի հիշատակ մեկ տարի առաջ այդ օրը «Եղնիկներ»-ում մարտիրոսված և վիրավորված հայորդիների
Անցած մարտի 19-ին Արցախի հյուսիսային «Եղնիկներ» տարածքում հայոց բանակի զինվորները հետ մղեցին թշնամու դիվերսիոն-հետախուզական ջոկատի մի քանի տասնյակ ասկյարներին՝ պատճառելով կորուստներ: Հերոսամարտում հայոց բանակը ևս կորուստներ ունեցավ. մարտիրոսվեցին 3 քաջորդի՝ Հակոբ Խաչատրյանը, Արշակ Հարությունյանը և Սարգիս Գաբրիելյանը, իսկ Սամվել Հակոբյանը ստացած վերքերից մահացավ օրեր անց: Հակոբ Գագիկի Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ էր:
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների,
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց
Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր
Խոստացած «պայթյուններին» սպասելիս
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում կեղծ ահազանգ էր ստացվել Երեւան-Մոսկվա չվերթի եւ ապա ամբողջ օդանավակայանի պայթեցման մասին: Առաջ ինձ թվում էր, որ ինչ-որ «կատակասերներ» պարզապես ցանկանում են խաղալ մարդկանց նյարդերի հետ: Բայց երբ բրյուսելյան ահաբեկչություններից հետո հայտարարվում է նման պայթյունների մասին, եւ այդ ահազանգով ոտքի է հանվում համապատասխան ծառայություններում աշխատող մի քանի հարյուր մարդ, դա, ինձ թվում
Ռազմաբազայի ու Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված տեխնիկայի հետեւանքները
Ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան ու Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված՝ 30 տոննանոց տեխնիկան ամեն օր անցնում է Նոր Կյանք –Գեղանիստ ճանապարհով
Քանի՞ օլիմպիական ուղեգիր կունենան Հայաստանի ըմբիշները
Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճերի հավաքականները նախապատրաստվում են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, որոնցից առաջինը՝ Սերբիայում, երկրորդը՝ Մոնղոլիայում, երրորդը՝ Թուրքիայում: Լեւոն Ջուլֆալակյանը լրատվամիջոցներին փոխանցել է ապրիլին կեսերին Սերբիա մեկնող ըմբիշների անունները. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 75՝ Կարապետ Չալյան, 85՝ Արթուր Շահինյան, 130՝ Էդգար Խաչատրյան: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ի հետ զրույցում


















































