Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մինչեւ 2003-ը ընտրացուցակները հրապարակելը մարդու իրավունքների խախտում չէր, հիմա խախտում է

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց՝ ցուցակները չեն հրապարակվելու:

«Քինգ դե լյուքսը» կտուգանվի. հնարավոր է՝ զրկվի լիցենզիայից

Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղագիծը սպասարկող «Քինգ դե Լյուքս» ուղեւորափոխադրող ընկերության գործերի վատթարացման պատճառով հազարավոր քաղաքացիներ զրկվել են տրանսպորտից: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Չարենցավան-Երեւան երթուղու եւ Աբովյան-Երեւան թիվ 259 ավտոբուսները չեն աշխատում: Նշված երթուղիները սպասարկում է «Քինգ դե Լյուքսը», որը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու եւ գործարար Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին: Այս ընկերությանը պատկանող

Թե ինչու Հայաստանի իշխանությունը չհրավիրվեց եվրոպահայերի մեծամասշտաբ համագումարին

Եվրոպայի հայերի համագումարն (ԵՀՀ) իր այս տարվա մեծամասշտաբ խորհրդաժողովն անցկացրեց Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում` մարտի 4-6-ը: Այն կազմակերպել էր գերմանական մասնաճյուղը` դր. Րաֆֆի Բեդիկյանի ղեկավարությամբ: Ժողովի բացումն արեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանը, այնուհետև կոմիտասյան կատարումներով հանդես եկավ տենոր Մասիս Առաքելյանը, ապա բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Նա անդրադառնալով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին`

Ընտրական նոր օրենսգիրքը՝ հանուն կրկնակի քվեարկությունները բացառելու. պատգամավոր

Ընտրական նոր օրենսգրքով փորձում են շրջանառության մեջ դնել այնպիսի մեխանիզմ, որն առավելագույնս կբացառի կրկնակի քվեարկությունները: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, Ընտրական նոր օրենսգիրքը նպաստում է ընտրական գործընթացում վերացնել թիվ մեկ խնդիր համարվող կրկնակի քվեարկությունները: «Ընտրողը եկավ տեղամաս, պետք է ընտրություն կատարի կամ նույնականացման քարտով, կամ սովորական, կամ էլ կենսաչափական

Ավտոբուսի բախումից տղամարդը ավտոաշտարակից վայր է ընկել

Մարտի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոաշտարակին: Պատահարի հետևանքով՝ կանաչապատման աշխատանքներ կատարելու ժամանակ 51-ամյա տղամարդը ավտոաշտարակից վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն  

Հաշմանդամություն ունեցող անձինք՝ քաղաքական գործընթացներից դուրս. «Ա1+» (տեսանյութ)

2010 թվականին Հայաստանը վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան՝ պարտավորություն ստանձնելով այլ իրավունքների կողքին ապահովել նաև քաղաքական-հասարակական կյանքին լիարժեք մասնակցության իրավունքը։ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող դաշինքի համակարգող Զարուհի Բաթոյանի պնդմամբ՝ 6 տարի անց դեռ անելիքներ կան ՀՀ օրենսդրությունը կոնվենցիային համապատասխանեցնելու, մեխանիզմները հստակեցնելու առումով. «Ամենակարևոր խնդիրներից մեկը ընտրողների իրավունքն է, որովհետև Սահմանադրական հանրաքվեն

Ոստիկանին բերման չեն ենթարկում, պատասխան էլ չկա, ինչո՞ւ

Ոստիկանության աշխատակից Գեւորգ Մարդոյանի նկատմամբ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բերման որոշում էր կայացրել մարտի 2-ին: Երեկ դատավոր Վարդան Աբրահամյանն իր զարմանքն արտահայտեց, որ ոչ միայն բերման որոշումը չէր կատարվել, այլեւ ոստիկանության համապատասխան բաժինը անպատասխան է թողել, թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքերով չի կատարվել այդ որոշումը: Նշեմ, որ այս ոստիկանը շտապօգնության մեքենայով «Արմենիա»

Նորից են բարձրացել Սասունցի Դավթի արձանի վրա

Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ 1958 թ. ծնված Հ. Պ.-ին իջեցրել են ցած, իսկ հոգեբանական

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն

Դոնալդ Թրամփ. Իսլամն ատում է մեզ, դա զարհուրելի ատելություն է. BBC

Մայամիում (նահանգ Ֆլորիդա) տեղի ունեցած հերթական բանավեճի ընթացքում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Մարկո Ռուբիոն իրենց կարծիքն են արտահայտել իսլամի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական կայքը։ Մարկո Ռուբիոն փորձել է քննադատել Թրամփի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող դիրքորոշումն ու թեմային վերաբերվող՝ Թրամփի հռետորաբանությունը։ Խոսելով իսլամի մասին Թրամփն ասել է. «Ես կարծում եմ

Կառավարությունը պատրաստ է ընդունել ՀԱԿ-ի առաջարկը՝ ստեղծել նոր հանձնաժողով՝ Ընտրական օրենսգրքի համար

Զուրաբյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով՝ 4 հոգի իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչներից, 4 հոգի ընդդիմությունից, 4 հոգի քաղհասարակությունից:

Բրյուսելում հողին են հանձնել Ստադ դը Ֆրանս մարզադաշտում իրեն պայթեցրած ահաբեկչին. Derniere heure

Բրյուսելում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում ահաբեկչական գործողություն իրականացրած 20-ամյա Բիլալ Հադֆիի թաղման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Derniere heure լրատվական կայքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ 20-ամյա ահաբեկչի ընտանիքը ստիպված է եղել սպասել 118 օր՝ մահապարտի մարմինը հողին հանձնելու համար։ Սկզբում ընտանիքը ցանկացել է տղային հողին հանձնել Մարոկկոյում՝ Հադֆիի հայրենիքում։ Այնուամենայնիվ

Հանրային խորհրդի դիրքորոշումը ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագրի վերաբերյալ

Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի

«Քեզ հանդիպելով՝ ինձ եմ հանդիպում»

Ռիլկեի, Պաստեռնակի եւ Ցվետաեւայի նամակները՝ մեկ գրքում Լույս է տեսել մի հրաշալի նամականի՝ «Ձայներ Մենությունից» խորագրով, որն ամփոփում է Ռիլկեի, Պաստեռնակի եւ Ցվետաեւայի նամակները: Գրքի խմբագիրը Հակոբ Մովսեսն է, նամականին կազմել եւ թարգմանել է Կարինե Մեսրոպյանը: «Ամեն ինչ, եթե գիր է, նամակ է. ամեն ինչ նամակագրի հոգուց թռչելով՝ հասցեատեր է որոնում: Ամեն գիր մի երազանք

Դավիթ Սաֆարյանը «չոր» հաշվով հաղթեց գերմանացուն

Լատվիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, իր համար նոր քաշային կարգում (70 կգ) 7-0 «չոր» հաշվով պարտության մատնեց գերմանացի Լենարդ Վիսկելին ու մտավ 1/8 եզրափակիչ: Նրա երկրորդ մրցակիցը Ռիգայում մրցագորգի տերերից Ալանս Ամիրովսն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վիճաբանություն ու կրակոցներ աղջկան ծաղիկներ նվիրելու պատճառո՞վ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ հնչել էին կրակոցներ: Որպես մասնակիցներ նշվում էր Գյումրու ավագանու նախկին անդամ, Չուբար Զարգարյանի եղբորորդու ու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանի տիրոջ՝ Տիգրան Փանոսյանի («Կռուգի Մստի») անունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններիս միջեւ վիճաբանություն է ծագել աղջկա պատճառով: Բանն այն է, որ Չուբար Զարգարյանի եղբորորդին սիրահարված է «Բյուզարդի»

«Դաշնամուրային թագուհին» կրկին Երեւանում է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հրավերով կրկին Երեւանում է «դաշնամուրային թագուհի» Վալենտինա Բաբորը: Ըստ «Առավոտին» հասած տեղեկության, երբ գերմանացի արվեստագետը մարտի 8-ին հայտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, նրա հմայքից «քարացել» են թե տեղի աշխատակիցները եւ թե այդ պահին այնտեղ գտնվողները: Մեզ հետ զրույցում օրիորդ Բաբորը հիացմունքով նշեց, որ դեռեւս Երեւանի օդանավակայանում է տեղեկացել,

Քաղաքական գաստարբայտերների խավը. «Չորրորդ իշխանություն»

Վահան Բաբայանը, օրինակ, քաղաքական գաստարբայտերի դասական նմուշ է։

Որոշ դիտորդների հնարավոր է թույլատրեն մասնակցել ընտրությունների, բայց լռել, զեկույց չգրել

Արմեն Մարտիորսյանը բողոքեց՝ շատ լավ եք անում, որ ազգային փոքրամասնություններին պատգամավոր եք սարքում, բայց ինչի՞ եք մտցնում ընդդիմադիրների ցուցակ:

«Խաթաբալադա», «Mea culpa», «Համլետ» ու «Ռիչարդ Երրորդ»-ից հետո՝ Արթուր Սահակյանի «Լիր Արքան»՝ Գյումրու դրամատիկական թատրոնում

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ Գյումրու դրամատիկականում միջավայրն արքայական է, տրամադրությունը՝ շեքսպիրյան. Արթուր Սահակյանն ու աճեմյանցիները պատրաստվում են մարտի 27-ին դրամատիկականի վարագույրը բացել Շեքսպիրի «Լիր Արքա»-ով: Տեւական դադարից հետո Գյումրու դրամատիկականում Շեքսպիր ունենալու որոշումը որքան սպասված, նույնքան էլ համարձակ էր քայլ էր. Արթուր Սահակյան ռեժիսորը, սակայն, որ աճեմյանական թատրոնի ներուժին հասցրել էր ծանոթանալ դեռ տարիներ առաջ

Ռուբեն Բաբայան. «Այն, ինչ քանդվում է, մեր պատմությունն է, այն պատմությունը, որը պիտի շարունակվեր». «Իրատես de facto»

Եվ ինձ համար կատարյալ անհեթեթություն է, երբ ասվում է, թե այս շենքը կտեղափոխենք և մեկ ուրիշ տեղում կստեղծենք հին Երևան։

Վարուժան Ավետիսյան. Գեւորգ Սաֆարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումն իրավաբանական բացատրություն չունի

Ըստ նրա՝ սա քաղաքական պատվեր է, որ Գեւորգ Սաֆարյանը մնա անազատության մեջ

Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին

Մարտի 11-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին: Շնորհավորելով պարոն Նռանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշել է. “Վաղուց եմ ճանաչում Արա Նռանյանին` միասին աշխատել ենք: Պարոն Նռանյանը շատ արժանի գործիչ է, և վստահ եմ` թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր

Ղարաբաղի գինը

ԼՂՀ անկախությունը ճանաչեց ԱՄՆ-ի վեցերորդ նահանգը Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի խորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ միջազգային հանրությանը կոչ է անում «պատշաճ ճանաչում տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարության»: Թիվ 1580 բանաձեւի նախագիծը նահանգի Ներկայացուցիչների պալատին ներկայացնելու նախաձեռնությունը գլխավորել են Դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանականներ Փաթ Գարդները

Ոստիկանն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

Քաղաքացի Գագիկ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ա.-ն կեղծ տվյալներ է ներկայացրել անձնագրային բաժանմունք՝ որդու կողմից տնակում չբնակվելու վերաբերյալ, որի հետևանքով վերջինս չի կարողացել ստանալ զինվորական գրքույկը և զրկվել է անվճար բուժօգնություն

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը Հայաստանում

Ինչպես յուրաքանչյուր տարի, Հայաստանը պատրաստվում է տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում, Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Սա բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող

Ռայմոնդ Պաուլս. «Եթե դու տնտեսապես թույլ ես, մարդիկ արտագաղթում են». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խորհրդային էստրադայի լեգենդ, հանրահայտ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսն անդրադարձել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Սոչի տեղափոխելու որոշմանը, վերհիշել, թե ինչպես էր Յուրմալայի հանրահայտ դահլիճում պատանեկան տարիներին լսում հայկական ջազ երաժշտության եւ պատմել, թե ինչով է հիմա զբաղվում։ – Մաեստրո՛, Ձեր երաժշտությունը շատ սիրված է Հայաստանում։ Երեւանում կայացած Ձեր վերջին համերգը հիշարժան

Ինչու չպետք է ծալել քվեաթերթիկը, նոր դնել ծրարի մեջ. Քննարկում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դակելը, քվեաթերթիկը չծալելը նպատակ է հետապնդում:

Տարոն Մարգարյան. «Մշակութային օջախներն ու համայնքային թանգարանները պետք է հանդես գան հետաքրքիր ու հագեցած ծրագրերով»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել են 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Քաղաքապետը մի շարք դիտարկումներ է կատարել: «Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031