Օրվա լրահոսը

Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում՝ «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. համագոր­ծակցության պլանի» և «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նա­խա­րարության միջև 2016-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա` 2016 թ. մարտի 10-ին, Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցա­հանդեսը: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր

«Ժառանգությունը» ողջունում է Հրազդանի քաղաքապետի պաշտոնում Սասուն Միքայելյանի թեկնածության առաջադրումը

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են մասնակցել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին

Լևոն Դոխոլյանը` Արթուր Միսակյանի նախընտրական շտաբի ղեկավար

Հաշվի առնելով ս.թ. մարտի 5-ի «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում Արթուր Միսակյանի թեկնածությունը առաջադրելու մասին որոշումը, այսօր Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Միսակյանի նախընտրական գրասենյակի նիստում հաստատվել է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Դոխոլյանին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Միսակյանի նախընտրական շտաբի ղեկավար նշանակելու մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության որոշումը:   «Հայկական

Ուսումնափորձնական-արտադրական բազա՝ ԼՂՀ-ում

2016թ. ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, կկառուցվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա: Այն կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ։ Բազան բաղկացած է լինելու վարչական շենքից, հանրակացարաններից և օժանդակ կառույցներից։ Ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազան ստեղծելով՝ հնարավորություն կընձեռվի ագրարային համալսարանի ուսանողներին իրենց ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը ծավալել նաև Արցախում։

Իրանն ու Հայաստանը համատեղ գործակցություն են սկսում զբոսաշրջության ոլորտում. իրանական ԶԼՄ-ներ

Տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը աստիճանաբար սկսել է վերականգնել առեւտրային հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Հատկանշական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերություններն ու փոխգործակցությունը զարգանում են առանց ավելորդ քարոզչական աղմուկի՝ բացառապես գործնական տիրույթում: Տպավորություն է, որ կողմերն ավելի շատ հակված են բարձրաձայնելու արդյունքների, քան բուն քննարկումների մասին: Պարսկալեզու մամուլն ուսումնասիրելով՝ մի ուշագրավ հանգամանք նկատեցինք. վերջին

Լյուդմիլա Սարգսյանն առայժմ չի միանա ՀԱԿ-ի առաջարկներին՝ ԸՕ-ի մասով

Նա միանշանակ չի ընկալում նաեւ Հրանտ Բագրատյանի որոշ առաջարկները

Շարապովան հատուկ մամուլի ասուլիս կհրավիրի Լոս Անջելեսում. NTV

Աշխարհահռչակ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 2016թ. մարտի 7-ի ուշ երեկոյան հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել Լոս Անջելեսում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական NTV լրատվական կայքը։ Հիշեցնենք, որ Շարապովան վերջին անգամ կորտ է դուրս եկել հունվարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը 1/4 երզափակիչում, որտեղ պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսին (4:6, 1:6): Փետրվարին Շարապովան հրաժարվեց մասնակցել Ինդիան Ուելսի բաց

«Բա՞, ես է՞դ տղեն եմ, որ այգիս վնասվի»

Ասում է տաթեւցի ամենատարեց գյուղացի-գիտնականը 90-ամյա Անդրանիկ Սանթրոսյանին ճանաչում են ոչ միայն հայրենի գյուղում, այլեւ ողջ Սյունիքի մարզում: Ունի հինգ երեխա՝ երկու տղա, երեք աղջիկ: Վերջին տարիներին միայնակ է բնակվում Տաթեւում: Մշակում է տանը կից այգին, խնամում հավերին ու ոչխարներին: Աղջիկները բնակվում են Իսպանիայում, իսկ տղաները՝ Երեւանում: Երեխաներն անընդհատ խնդրում են՝ արի մեզ մոտ մնա:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ,12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-11-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ Մարտի 8-11-ը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը հնարավոր է անձրև: ՀՀ ՏԿԱԻՆ

«Ես հայրենիքի դավաճան չեմ, ինքը որ ընդունել էր իր մեղքը, թող գար նստեր, ինչի՞ էր փախնում». Ռուստամյանը՝ Իսագուլյանին

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ տարիներ հետո էլ «31»-ի գործի հետ կապված իր վերաբերմունքը չի փոխվի, երբեք չի ընդունի, որ մեղավոր է:

Հայկական ՄԻ-24 խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը տարհանած հետախույզների մասին պատմվածք է գրվել

Գրքում ամփոփված են նաեւ Արցախյան պատերազմի մասնակիցների մասին պատմություններ

Փետրվարի տասնո՞ւթ, թե՞ մարտի տասնվեց

Փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության էությունը նենգափոխվել է խորհրդային բռնազավթման տարիներին: Այն ներկայացվել է որպես արկածախնդրություն, սխալ-անհեռատես գործողություն: Նենգափոխվել է նաեւ մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի նշանակությունը: Այն մատուցվել է որպես միջազգային ձեռքբերում, փրկության պայմանագիր: Փետրվարի 18-ին Հայաստանն ազատագրվել է ապստամբությամբ, սեպտեմբերի 21-ին՝ հանրաքվեով: Սեպտեմբերի 21-ն ու Փետրվարի 18-ը էությամբ նույնն են. երկուսն էլ խորհրդանշում են

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների

Օֆշորի գործով տուժողը հերքում է արքեպիսկոպոս Կճոյանին. «Կճոյանը Աշոտի հետ գնացել է Կիպրոս, ե՛ս եմ ճանապարհել»

Ըստ Փայլակ Հայրապետյանի, ճիշտ է, արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրյալ չէ, բայց պիտի մեղադրեն, որ մեղադրյալ լինի:

ՄԱԿ աջակցությամբ հրապարակված զեկույցը անդրադարձ է կատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցում երեխաների դաստիարակության խնդրին. The Independent

Համաշխարհային չարիք համարվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տրամադրության ներքո երեխաները դաստիարակվում են զանգվածային մահապատիժներին մասնակցելու և մարդկային անդամահատված գլուխների հետ խաղալու միջոցով։ Այսպիսի պնդումներ են կատարել ՄԱԿ-ի աջակցությամբ բրիտանական Quilliam կազմակերպության հրապարակած զեկույցի հեղինակները։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Զեկույցի հեղինակներն եկել են եզրակացության, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները դաստիարակվել են «համակարգված հրահանգավորմամբ»՝

Մատենադարանին նվիրաբերվել են Վանի չորացված դեղաբույսեր եւ արժեքավոր փաստաթղթեր

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվը համալրվել է արժեքավոր փաստաթղթերով, մասնավորապես` Ֆրանսիայից ուղարկվել են Վանին առնչվող փաստաթղթեր եւ իրեր: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժնի վարիչ Արա Խզմալյանը: «Փաստաթղթերն առնչվում են անձնական տվյալներին, դրանք նաեւ գիտական աշխատություններ եւ գեղարվեստական գործեր են, որոնք պատմական նշանակություն ունեն` 20-րդ դարի են: Փաստաթղթերի թվում

Հարցեր Պահքի մասին-2

Սկիզբը Կարելի՞ է կարճ պահել Պահքը Ինչպես վերեւում գրեցի, Պահքն ունի անհատական երանգ: Դրա համար լավ կլինի, որ դուք ձեր Պահքի չափն ու խստությունը քննարկեք ձեր քահանայի կամ հոգեւոր հոր հետ: Իհարկե, կարելի է կարճ պահել, եթե ամբողջը դեռ չեք կարողանում տանել: Եթե ճշմարտությամբ քիչ պահեք, ապա քիչ կփոխվեք, իսկ եթե շատ պահեք, ապա շատ

Րաֆֆի Քալֆայան. «Փոխհատուցման գործընթացները կարելի է առաջ մղել, Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անկախ»

Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի չորրորդ նիստը, որն ուներ «Ցեղասպանություն և պահանջատիրություն, քաղաքա-իրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանում և հստակեցում» ընդհանուր խորագիրը, վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը, ուր և հերթաբար, խոսք առան ֆրանսահայ իրավաբաններ: «Հայկական Պահանջատիրությունը Միջազգային Օրենքում» թեմայով ելույթ ունեցավ Ֆրանսիայի

Մարտի 1-ի ողբերգության շարունակականությունը

Արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ մարտի 1-ին ընդդիմությունը պարտադիր հանրահավաք է անելու: Որովհետեւ չի կարող չանել: Մի քանի պատճառներով: Նախ՝ դա այն եզակի օրն է, երբ այսօրվա ընդդիմությանը հաջողվում է Ազատության հրապարակում մարդ հավաքել: Եվ երկրորդ՝ բոլորը գիտակցում ու հասկանում են, որ մարտի 1-ի զոհերի հիշատակը պարտավոր ենք հարգել: Եվ իրավունք չունենք մոռանալ այդ

Անի Ամիրաղյանը մեկ աստիճան բարձրացել է, Մարգարիտա Գասպարյանը՝ նահանջել

Թենիսի միջազգային ֆեդերացիան (WTA) այսօր հրապարակել է կանանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակը: Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մեկ աստիճան բարձրացել է եւ հանգրվանել 614-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Մարգարիտա Գասպարյանը մեկ աստիճան նահանջել է եւ այժմ 44-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանը համերաշխ է Ռուսաստանի հետ և կրճատում է նավթի արդյունահանումը

«Ադրբեջանի պետական նավթային ընկերության» (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը լրագրողներին հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է սառեցնել և 2016թ. հունվարի մակարդակին հասցնել նավթի արդյունահանման ծավալները։ Այս մասին տեղեկացնում է Minval.az լրատվական կայքը՝ հղում կատարելով Yeni Musavat-ին։ Աբդուլաևի խոսքերով՝ նավթի արդյունահանման աշխատանքներն արդեն կասեցվել են. «Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները չեն գերազանցի անցյալ տարվա ցուցանիշը»։ Տեղեկացնենք, որ 2015թ.

Փոխնախարար. «Արա Գյուլերի լուսանկարների թանգարան ստեղծելու հարցադրումը սուր չէ»

Եթե առաջիկայում Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրելու նպատակով նոր հնարավորություններ եւ առաջարկներ ի հայտ գան, Մշակույթի նախարարությունը պատրաստ կլինի դրանք ընդունել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը: Նրա խոսքով. «Այս պահին Գյուլերի լուսանկարների թանգարան ստեղծելու հարցադրումը սուր չէ, որպեսզի խիստ հրատապություն հաղորդենք այդ հարցին, որովհետեւ Ազգային պատկերասրահում մի ամբողջ հարկ տրամադրված է

Հրդեհ Իսակովի պողոտայում

Մարտի 7-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.11-ին, մարվել` 06.37-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի գույքը (20 քմ) և երեսպատումը:   ՀՀ

Հայագիտության նվիրյալը

Հայագիտությունը ծանր կորուստ կրեց. կյանքից անսպասելի հեռացավ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը: Կորստյան վիշտը համակել է ոչ միայն մերձավորներին, այլեւ իր հարյուրավոր, հազարավոր սաներին` համալսարանական եւ ճեմարանական ուսանողներին, գործընկերներին… Շատ-շատերն էլ, որոնք եթե անգամ անձնապես ծանոթ չեն եղել երեւելի պատմաբանին եւ բացառիկ դասախոսին, հասկանում են, որ Հայաստանը կորուստ ունեցավ, մեծ կորուստ: Ծանր կորուստ կրեցին Ս. Էջմիածնի Գեւորգյան

Ալիև. Եվս մեկ անգամ հաստատվեց Ադրբեջանի և Հունգարիայի ռազմավարական գործընկերներ լինելու փաստը. «Հաբերլեր»

2016թ. մարտի 6-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած պատվիրակությունը։ Հունգարիայի վարչապետի այցի մանրամասներն է հաղորդում թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Վարչապետի պատվիրակության կազմում էին նախարարներ և հունգարացի բազմաթիվ գործարարներ։ Ադրբեջանի նախագահ Ալիևի և վարչապետ Օրբանի միջև կայացած երկկողմ և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումներից հետո Ալիևը նշել է, որ վերջին տարում

«Թալիշի Արծիվ»-ը. «Հուսամ՝ լսելով երգը, կճանաչեն Արտակ Աղեկյանի ազգանվեր տեսակը» (Տեսանյութ)

2015 թվականի փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ փոխգնդապետ Արտակ Աղեկյանը փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը՝ զոհվել էր, սակայն փոխգնդապետին հաջողվել էր փրկել 3 զինվորի կյանք: Արտակ Սեդրակի Աղեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2016

Դավութօղլուն, Մերկելն ու Ռուտտեն հանդիպել են Բրյուսելում. «Անադոլու»

Թուրքիա-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հոլանդիայի վարչապետ, ԵՄ գործող նախագահ Մարկ Ռուտտեի մասնակցությամբ կայացել է եռակողմ հանդիպում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Բարձրաստիճան երեք պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումը կայացել է Բրյուսելում տեղակայված Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում և տևել է 5 ժամ 45 րոպե։ Լրատվական գործակալության փոխանցմամբ՝

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը

Բերնի Սանդերս. Հանրապետական կուսակցության բանավեճերը բացատրում են, թե ինչու պետք է ներդրումներ կատարենք հոգեկան առողջապահության ոլորտում. Business Insider

ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Բերնի Սանդերսը խոստացել է իր ընտրվելու դեպքում զարգացնել ամերիկացների հոգեկան առողջապահության պահպանման ոլորտը, տեղեկացնում է Business Insider-ը։ Արտահայտվելով այս թեմայի մասին՝ Դեմոկրատական կուսակցության անդամը ասել է. «Եթե ինձ ընտրեն ԱՄՆ նախագահ, մենք բազմաթիվ ներդրումներ կկատարենք ԱՄՆ-ում հոգեկան առողջապահության ոլորտում։ Երբ դուք նայում եք հանրապետականների հեռուստաբանավեճերը, դուք հասկանում եք, թե

Դավիթ Պառավյանը Մոսկվայում մտավ առաջատարների խումբ

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում շարունակվող շախմատի «Aeroflot Open» փառատոնի վեցերորդ տուրում ռուսաստանաբնակ հայ միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (նկարում) առավելության հասնելով Ալեքսանդր Մոսկալենկոյի նկատմամբ՝ իր անվան դիմաց գրանցեց 4,5 միավոր եւ միացավ առաջատարներին: Նա մրցաշարային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաեւ հայաստանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031